13:00 22.02.2021
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն 1 ժամից ավելի է՝ Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Խաչիկ Սամվելյանի կարգադրությամբ՝ Երևանի Սարալանջի փողոցում երկկողմանի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի որոշ վայ վարորդներ չխանգարեն օպերատիվորեն ժամանած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք հատուկ տեխնիկաներով մաքրում են ճանապարհին քարաթափման հետևանքով կուտակված քարերն ու հողաշերտը։ Ֆոտոլրագրողը հայտնում […]
12:32 22.02.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հաղթահարման հարցերում երկու հանրապետությունների համապատասխան օղակների համագործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ԱՀ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը:
12:07 22.02.2021
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղյան պատերազմի ժամանակ գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում: Անդրադարձ կատարելով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Ալմագրոն նշել է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի և Ամերիկյան […]
11:58 22.02.2021
Իտալական Վերոնայի քաղաքային խորհուրդը միաձայն իր համերաշխությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և ընդունված որոշմամբ՝ կոչ արել քաղաքապետին իտալական կառույցներից պահանջել ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Անցնող ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձել էր զոհը սարսափելի զինված հակամարտության, որն իրականացվում էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ թուրքական բանակի և ջիհադիստ վարձկանների աջակցությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է քաղաքային […]
11:57 22.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 147 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 607 մարդ, մահացել է 12 պացիենտ: Այս պահի դրությամբ, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 268 502 դեպք, իսկ մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 447: Վերջին 24 […]
11:53 22.02.2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված տեղեկատվության հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն՝ ՀՀ Շիրակի մարզի Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրի և ««Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից սահմանում գտնվող տարածքներում ընդերքօգտագործման իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրությամբ պարզվել […]
11:48 22.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 19-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 36, մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման և ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3-ական, անձի առևանգման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը […]
11:35 22.02.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Արայիկ Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը և Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]
11:22 22.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ։ Առաջարկվող արտոնություններից են, օրինակ․ ✔աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը, ✔ չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը, ✔ ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը, ✔զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։ Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու […]
11:09 22.02.2021
Փետրվարի 15-ից 21-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 426 դեպք, որից 167-ը՝ արտակարգ, այդ թվում՝ հրդեհի 70, փլուզման 8, պայթյունի 1, քարաթափման 2, ինքնասպանության փորձի 9 դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 102 կենցաղային կանչ. տուժել է 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 3 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր […]
11:02 22.02.2021
Փետրվարի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 3 մահվան դեպք: […]
10:51 22.02.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և «Ագարակ» սահմանային անցակետի հսկողությունն իրականացնող աշխատակիցները մաքսային զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Հ.Գ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Արդյունքում ավտոմեքենայի առջևի նստատեղերի միջև գտնվող խցիկում առկա դրամապանակի միջից […]
10:35 22.02.2021
Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները: ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ,Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում: Լրացուցիչ […]
10:09 22.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Վայքի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորիսի, Կապանի, Դիլիջանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և […]
10:02 22.02.2021
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 […]
09:47 22.02.2021
Փետրվարի 22-ին, ժամը 01։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղից «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փարաքար-Մուսալեռ ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Honda Elison» մակնիշների ավտոմեքենաները․ «Mazda» […]
09:29 22.02.2021
Բիտքոին կրիպտոարժույթը կրկին թարմացրել է պատմական առավելագույն արժեքը։ Coindesk պորտալի տվյալներով՝ բիտքոինի գինը բարձրացել է 2․25 տոկոսով՝ հասնելով 58 332 դոլարի։ Բիտքոինի գինը սկսել է բարձրանալ դեկտեմբերից։ Որոշ դադարից հետո կրկին սկսել է թանկանալ փետրվարի սկզբից՝ այն բանից հետո, երբ Tesla ավտոարտադրողը որոշել է բիտքոինում ներդնել 1․5 մլրդ դոլար։
09:11 22.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:00 22.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
08:50 22.02.2021
Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների դեգրադացիան տեղի է ունեցել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեղքով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին։ «Վերջին մի քանի տարիներին Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները շեղվել են նորմալ ուղուց։ Դրանք բախվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից ի վեր լրջագույն դժվարություններին»,-նրա խոսքերն է փոխանցում TASS-ը։ Վան Ին կոչ է արել […]
08:23 22.02.2021
Սահարա անապատից Եվրոպայի ուղղությամբ շարժվում են փոշու և ավազի ամպեր, որոնք շուտով կհայտնվեն Ֆրանսիայում և Իսպանիայում, հայտնում է Copernicus ծառայությունը։ Փոշու դեղին ամպերը կարող են հասնել նաև մինչև Սկանդինավիա, ինչպես նաև Մեծ Բրիտանիա և Իռլանդիա։ Իսպանիայում սպասվում են «ցեխոտ անձրևներ»։ Ցրտերից հետո փոշու ամպի տեղաշարժը կարող է զգալիորեն բարձրացնել ջերմաստիճանը, ինչպես նաև տեսանելիության վատթարացման պատճառ […]
08:10 22.02.2021
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ քաղաքային ավտոբուսի վարորդի աշխատանքին։ Բանն այն է, որ նա իր կարիերան որպես քաղաքական գործիչ սկսել է տրանսպորտի աշխատակիցների արհմիությունից։ «Հուսով եմ, որ մի օր, երբ թողնեմ նախագահի աշխատանքը, կկարողանամ գլուխս բարձր, համազգեստով վերադառնալ դեպո, ավտոբուս վերցնել ու դուրս գալ փողոցներ՝ սպասարկելու Վենեսուելայի ժողովրդին»,-ասել է նա […]
12:46 20.02.2021
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը և ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան բերման էին ենթարկվել երեկոյան: Մինչ այդ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել նրանց բնակարաններում և աշխատասենյակներում: ԱԱԾ-ն ձերբակալությունների վերաբերյալ […]
12:32 20.02.2021
Փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, համագործակվելով ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ, Լոռու մարզի Վահագնի գյուղում հայտնաբերել և ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկել Հրաչյա Ս.-ին, որը ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:09 20.02.2021
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։ Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց […]
11:48 20.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 396 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կատարվել է 18 015 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,2%, վերջին 14 օրը – 2,6%, վերջին 7 օրը – 2,4%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 268 097 դեպք: Ապաքինվել է ևս 469 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
11:07 20.02.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները շնորհավորական ուղերձ են հղել համայն հայությանը արցախյան ազգային-ազատագրական շարժման 33-ամյա տարելիցի առիթով․ «Սիրելի՛ հայրենակիցներ Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս Արցախի վերածննդի տոնի առթիվ: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին մարմնավորվեց Արցախով: 1988թվականի փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 33 տարի առաջ փետրվարյան այս օրերին դրվեց […]