TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+14.52 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

ԱՄՆ-ն այսօր կրկին պաշտոնապես միանում է կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրին

10:14 19.02.2021

Այսօր՝ 2021թ․ փետրվարի 19-ին, Միացյալ Նահանգները կրկին պաշտոնապես միանում է Փարիզի համաձայնագրին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ը սկսում է կլիմայական փոփոխությունների զանգվածային մարտահրավերը հաղթահարելու հարցում աշխարհը միավորելու երթը։ «Հաջողելու համար պետք է բոլորս գործենք։ Վտանգված է մեր ապագան, ու մենք չենք կարող ժամանակ կորցնել։ Հավակնոտ ու պրագմատի՞կ է հնչում։ Դա մեր […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է ԱՄՆ-ի անոմալ սառնամանիքների պատճառը

10:08 19.02.2021

Ամերիկյան մի շարք նահանգներում ջերմաստիճանի կտրուկ անկումը գլոբալ տաքացման հետևանք է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ «Միջինում ջերմաստիճանն աճում է, աճում է չափազանց արագ։ Այդ ամենը (անոմալ եղանակը-խմբ․) մեծամասամբ կլիմայի փոփոխության հետևանք է»,-նշել է Գուտերեշը։ Նրա խոսքով՝ կտրուկ ցրտելը չի հերքում գլոբալ տաքացումը, քանի որ բոլոր կտրուկ տատանումները, նույնիսկ եթե դրանք […]

̰
SHANTNEWS

09:59 19.02.2021

̰
Փրկարարները ջրից դուրս են բերել Ողջի գետն ընկած քաղաքացուն

09:55 19.02.2021

Փետրվարի 19-ին, ժամը 02:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Կապան քաղաքի Դավիդ-Բեկ թաղամասով հոսող Ողջի գետը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ողջի գետից դուրս են բերել Է․ Ղ․-ին (ծնված 1957 թ․) և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին։

̰
Ինդոնեզիայում մտադիր են պատժել քաղաքացիներին COVID-պատվաստումից հրաժարվելու համար

09:50 19.02.2021

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի իշխանությունները որոշել են պատիժ սահմանել COVID-պատվաստումից հրաժարվողների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ այդ դեպքում մայրաքաղաքի բնակիչներին կառաջարկվի պատժի 2 տարբերակ՝ սոցիալական օգնության արգելափակում կամ մոտ 357 դոլարի տուգանք։ Ջակարտայի վարչակազմից հայտնում են, որ նման միջոցառումներն անհրաժեշտություն են, քանի որ քաղաքին է բաժին ընկնում երկրում բոլոր վարակվածների մոտ […]

̰
ԱՄՆ-ում ձյան առատ տեղումների ու սառնամանիքների զոհն է դարձել 34 մարդ

09:43 19.02.2021

Ձյան անոմալ տեղումների և սառնամանիքների պատճառով, որոնք պատուհասել են ԱՄՆ-ի հարավային հատվածին, մահացել է 34 մարդ։ Այս մասին հայտնում է СBS հեռուստաալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր 21 զոհի մասին։ Մահվան դեպքերի մեծ մասը (20) գրանցվել է Տեխաս նահանգում։ Այդ նահանգում դեռևս մոտ 300 հազար բնակիչ մնում է առանց լույսի, ավելի քան 260 հազարը՝ առանց ջրի։ […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

09:34 19.02.2021

Ճանապարհայն ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետության ողջ տարածքում, առատ տեղումներով պայմանավորված, առկա են դժվարանցանելի և սառցակալած ճանապարհահատվածներ, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, սառցակալած են Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի և Նոյեմբերյանի ճանապարհահատվածները, իսկ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար։ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են, Վարդենյաց լեռնանցքը փակ […]

̰
Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:29 19.02.2021

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկվել են ներպետական ու միջպետական ճանապարհների ձնամաքրման, ավազի ու աղցանման աշխատանքներում։ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին անցանելի է պարտադիր ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները տեղ-տեղ դժվարանցանելի են։ Զանգեր-Սարավան տեղամասում և Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի […]

̰
Բրազիլիան դարձել է ավելի քան 10 մլն Covid վարակակիր ունեցող երրորդ երկիրն աշխարհում

09:20 19.02.2021

Բրազիլիայում կորոնավիրուսի դեպքերի թիվն արդեն գերազանցել է 10 միլիոնը։ Այդպիսով՝ Բրազիլիան դարձել է երրորդ երկիրն աշխարհում՝ ԱՄՆ-ից ու Հնդկաստանից հետո (28.5 և 11 մլն), որտեղ ի հայտ է բերվել ավելի քան 10 մլն վարակակիր։ Այս մասին են վկայում Worldometer վիճակագրական բյուրոյի տվյալները։ Անցած մեկ օրում երկրում գրանցվել է վարակման 51 350 նոր դեպք (ընդհանուր՝ 10 […]

̰
Լարսի անցակետը փակ է․ մոտ 550 բեռնատար է կուտակված

09:10 19.02.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են

09:01 19.02.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սպիտակի […]

̰
Պետդեպը Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը զսպվածության կոչ է արել

08:55 19.02.2021

ԱՄՆ-ը զսպվածության կոչ է արել Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը՝ իրադրության էսկալացիայից խուսափելու համար, որը կարող է հանգեցնել բռնության։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։ «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Վրաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձություններով։ Մենք կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն և զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք […]

̰
ԱՄՆ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցային ցուցակը

08:36 19.02.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցային ցուցակը՝ դրանում ներառելով 43 պաշտոնյայի։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։ Հայտարարությունում նշվում է, որ վիզային սահմանափակումներ են մտցվել Բելառուսի 43 ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են երկրում ժողովրդավարության խաթարման համար։ Նրանք զրկվում են ԱՄՆ մուտքի իրավունքից։ Սահմանափակումների ներքո են հայտնվել պաշտոնյաներ, […]

̰
NASA-ի մարսագնացը բարեհաջող վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի վրա և առաջին լուսանկարներն ուղարկել

08:22 19.02.2021

Perseverance («Հաստատակամություն») անվանումով մարսագնացը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի վրա։ Վայրէջքի ժամանակ օդապարիկը սահուն բացվել է։ Մասնագետներն արդեն ստացել է սարքից արված Մարսի առաջին լուսանկարները։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է NASA-ի մասնագետներին։ Մարսագնացն ունի 23 տեսախցիկ և 2 բարձրախոս, որպեսզի կարողանա Մարսից ձայներ և տեսանյութեր փոխանցել HD-որակով։ Հետազոտություններում ապարատին կօգնի նաև անօդաչու թռչող սարքը։ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 7 մարզում

08:09 19.02.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 1, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․34 շենք, Բագրատունյաց պող․13 շենք, Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տներ, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տներ, Վերֆելի փ. 3-6 սեփական […]

̰
Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախում այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու

12:56 18.02.2021

Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ: Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: 2020 թվականի նոյեմբերի 13-ից […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք

12:38 18.02.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 365 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում անցկացվել է 17 188 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,12%, վերջին 14 օրը – 2,7%, վերջին 7 օրը – 2,3%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 267 313 դեպք: Ապաքինվել է ևս 539 պացիենտ, և նրանց ընդհանուր […]

̰
Փետրվարի 17-18-ը բացահայտվել է հանցագործության 98 դեպք

12:20 18.02.2021

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 98 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության` 7, ընտանեկան բռնության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրանյութի հայտնաբերման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ […]

̰
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել ԼՂ հակամարտությունից տուժածների համար

11:57 18.02.2021

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին: Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

11:40 18.02.2021

Փետրվարի 17-ին կատարվել է 36 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ […]

̰
COVID-19. Ունենք վարակման 223 նոր դեպք

11:00 18.02.2021

Փետրվարի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 101 առողջացած և 1 մահվան դեպք: […]

̰
̰
Զանգակատուն գյուղի մոտ բեռնատար է այրվել․ կա տուժած

10:40 18.02.2021

Փետրվարի 18-ին, ժամը 00։04-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղի մոտակայքում այրվում է տեխնիկայով բեռնված բեռնատար։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղափոխվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Շղթայական վթարների պատճառով Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցը դարձել է ոչ երթևեկելի

10:25 18.02.2021

Նոր Նորքի 4-րդ զանգվածի Ա. Հովհաննիսյան փողոցն առավոտյան 09:30-ի դրությամբ ամբողջությամբ դարձել է ոչ երթևեկելի՝ մի քանի շղթայական վթարների պատճառով, հայտնում է «Արմենպրես»-ը։ Մի հատվածում բախվել են 11-ից ավելի մեքենաներ, մյուս հատվածում՝ 7 մեքենա: Նշված հատվածում երթևեկությունը լիովին դադարեցված է: Հասարակական տրանսպորտը չի գործում:

̰
Այսօր զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանի 2 համայնքում

10:19 18.02.2021

ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն այսօր պայթուցիկ առարկաների և վտանգ ներկայացնող զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքներում՝ հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում: ԱԻ պետական ծառայության սակրավորները և Արցախում գործող ականազերծման կազմակերպությունները հանրապետության տարածքում շարունակում են ինժեներահետախուզական աշխատանքներն ամենօրյա […]

̰
ԱՄՆ-ի հայկական համայնքը մտադիր է «պատժել» Պակիստանին՝ Արցախում վարձկաններին ֆինանսավորելու համար

10:03 18.02.2021

ԱՄՆ-ի հայկական ամենամեծ քաղաքական կազմակերպությունը ֆինանսների նախարար Ջանեթ Յելենին կոչ է արել պահանջել, որպեսզի Պակիստանը ներառվի փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի (FATF) սեւ ցուցակում: Հայ ակտիվիստները պնդում են, որ Պակիստանը ֆինանսավորում է իսլամական վարձկաններին Արցախում: Այս նախաձեռնությունն առաջ է քաշվել FATF լիագումար նիստի նախօրեին: Դրա մասնակիցները պարզելու են՝ արդյոք Պակիստանը համարժե՞ք միջոցներ […]

̰
SHANTNEWS

09:59 18.02.2021

̰
Սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

09:41 18.02.2021

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Արմավիրի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Դիլիջանի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ ❄️Առատ ձյան և սաստիկ բքի պատճառով Դիլիջանի ոլորանները փակ […]

̰
Մեքսիկայի գեղեցկության թագուհուն 50 տարվա ազատազրկում է սպառնում

09:24 18.02.2021

Մեքսիկայի գեղեցկության թագուհուն՝ 25-ամյա Լաուրա Ռոմերոյին 50 տարվա ազատազրկում է սպառնում՝ մարդկանց առևանգման համար։ Ոստիկանության տվյալներով՝ աղջիկը մտել է բանդայի կազմի մեջ և իրականացրել ծանր հանցագործություններ, գրում է Mexico News Daily-ն։ Հաղորդվում է, որ մեքսիկական ոստիկանությունը ձերբակալել է հանցավոր խմբի 8 ենթադրյալ մասնակցի, որոնց թվում է նաև գեղեցկուհին։ Հանցավոր խմբավորումը զբաղվել է մարդկանց առևանգմամբ և […]

̰
Բիտքոինը թարմացրել է պատմական առավելագույն արժեքը

09:13 18.02.2021

Բիտքոինի արժեքը թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշը՝ առաջին անգամ գերազանցելով 52 հազար դոլարը։ Այս մասին են վկայում Binance բորսայի տվյալները։ Կրիպտոարժույթի գինը բարձրացել է ավելի քան 7․6 տոկոսով՝ հասնելով 52 315 դոլարի։ Երեկ կրիպտոարժույթի գինը պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել էր 50 հազար դոլարի շեմը։

̰
BACK_TO_TOP