11:02 20.02.2021
Փետրվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170234 դեպք, որոնցից 161903-ն` առողջացած, 3159-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700797 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք: Ունենք 113 առողջացած և 1 մահվան դեպք: […]
10:52 20.02.2021
Այսօր լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Շարժման պատմական նշանակությունը վիթխարի է, որ հանգեց Հայաստանի անկախությանը, պետական ինստիտուտների հիմնադրմանը, Հայաստանը դարձրեց միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ և ամբողջացավ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակով: Շարժումը միևնույն ժամանակ պայմանավորեց մեր պետության ու հասարակության քաղաքական էությունը՝ ապացուցելով, որ ի վիճակի […]
10:47 20.02.2021
Փետրվարի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2928 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, […]
10:39 20.02.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Բաղրամյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները փակ են […]
10:13 20.02.2021
ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փետրվարի 20-ին՝ ժամը 00:30-ին, Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքում (կմ 372-ից մինչև կմ 373 հատված) տեղի է ունեցել քարաթափում՝ 120 խմ ծավալով։ Ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ Կատարվում են մաքրման աշխատանքներ։ Ճանապարհահատվածը բացվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկություն։
10:07 20.02.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ: Այդ օրից անցել է 33 տարի: Այսօր արցախահայությունն […]
09:27 20.02.2021
Հանրահայտ բիտքոին կրիպտոարժույթի գինը կրկին թարմացրել է պատմական ռեկորդը։ Binance բորսայում բիտքոինի գինն աճել է 7,8 տոկոսով՝ հասնելով 56 հազար դոլարի։ Բիտքոինի արժեքը սկսել է թռիչքաձև աճել անցած տարվա վերջից, դեկտեմբերի 16-ին այն գերազանցել էր 2017 թվականից պահպանվող 20 հազար դոլարի պատմական առավելագույն ցուցանիշը։
09:16 20.02.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:07 20.02.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիայի նկատմամբ հաղթանակի համար պետք է պատվաստվի Երկիր մոլորակի ողջ բնակչությունը։ Այս մասին նա ասել է G7-ի վիրտուալ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն։ Մերկելի խոսքով՝ վիրուսի շարունակական տարածումը նպատասում է դրա մուտացմանը։ «Դա կնվազեցնի պատվաստանյութերի արդյունավետությունը։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է դա կանխել, […]
08:56 20.02.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների […]
08:46 20.02.2021
Մեծ յոթնյակի (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և ԱՄՆ) առաջնորդները պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը՝ ի պատասխան կորոնավիրուսային պանդեմիայի և մեծացնել աղքատ երկրներում պատվաստումների ֆինանսավորման պարտականությունները՝ հասցնելով 7․5 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է France 24-ը։ «Այսօր, երբ ACT-A-ի և COVAX-ի առջև ֆինանսական պարտավորություններն ավելացել են ավելի քան 4 մլրդ դոլարով, G7-ի ընդհանուր աջակցությունը […]
08:32 20.02.2021
Ամերիկահայ հեռուստաաստղ, ձեռնարկատիրուհի Քիմ Քարդաշյանը 7 տարվա համատեղ կյանքից հետո ամերիկացի հիփ-հոփ կատարող Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ նշելով, որ նախկին սիրեցյալներն ամուսնական պայմանագիր ունեն, որում հստակ կանոնակարգված է համատեղ ունեցվածքի բաժանումը։ Պորտալի հաղորդմամբ՝ Քարդաշյանն ու Ուեսթը պայմանավորվել են երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության վերաբերյալ։ Բացի այդ, ինչպես հայտնում […]
08:19 20.02.2021
Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշումներ է ներկայացրել հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող նախագծի վերաբերյալ․ «Հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու քրեականացում առաջարկող նախագիծն այդ ձևով ընդունվել չի կարող, հակառակ դեպքում այն անխուսափելիորեն կհանգեցնի կարծիքի արտահայտման ազատության ոչ իրավաչափ սահմանափակման: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու […]
08:10 20.02.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենք, Իսրայելյան փ. 37 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Բագրատունյաց պող․ 13 շենք, 11:00-17:00 Բաբայան փ. 26 […]
12:23 19.02.2021
2020թ-ի փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակչի նկատմամբ ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` որոշում է ընդունվել բողոքը այլ մարմնի՝ ԱՀ գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու […]
12:19 19.02.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կատարվել է 16 391 թեստավորում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,37%, վերջին 14 օրը – 2,7%, վերջին 7 օրը – 2,4%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 267 701 դեպք: Ապաքինվել է ևս 331 պացիենտ, և նրանց ընդհանուր […]
12:17 19.02.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Վանաձորի ևս 1 բնակիչ, ով նույնպես փետրվարի 13-ին մասնակցել է տարեդարձի խնջույքին, որից հետո 10-ը բնակիչ հոսպիտալացվել էին ընդհանուր թուլություն, փսխում, լուծ, մինչև 38 աստիճան ջերմության բարձրացում ախտանշաններով։ Այսպիսով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժումը շարունակում է 11 պացիենտ, նրանց վիճակը գնահատվում […]
12:00 19.02.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 7-ական, յուրացման կամ վատնման ու թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու՝ 2, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, կաշառակերության, սուտ մատնության, պաշտոնեական […]
11:31 19.02.2021
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տեղեկատվության և ոլորտային օրենսդրության հիման վրա իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ Սևանա լճի էկոլոգիական գոտում առկա օբյեկտների, շինությունների առկայության իրավաչափության կապակցությամբ: Այդ նպատակով անհրաժեշտ և վերաբերելի լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել, ստացվել նաև ՀՀ կադաստրի կոմիտեից, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից և «Սևան» […]
11:28 19.02.2021
Փետրվարի 18-ին կատարվել է 29 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2902 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր […]
11:19 19.02.2021
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N2073-Լ որոշման փոփոխությամբ (ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N208-Լ որոշում) ընդլայնվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շահառուների շրջանակը: Աջակցության միջոցառման շահառու են հանդիսանում նաև ռազմական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման […]
11:01 19.02.2021
Փետրվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170011 դեպք, որոնցից 161790-ն` առողջացած, 3158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 697288 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2931 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և 2 մահվան դեպք: […]
10:56 19.02.2021
Փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Հայաստանում գիրք նվիրելու օրը Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ՝ նշվում է 2008 թվականից: «Ցուցանմուշը կենդանի հիշողություն», «Նոր գրքեր թումանյանասերներին» և մի շարք այլ նախաձեռնություններով ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը փետրվարի 19-ին կտոնի […]
10:51 19.02.2021
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հասարակական կազմակերպությունների նախագահների կողմից 2020թ. դեկտեմբերի 10-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա ԱՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կնքված հայտարարությունից առաջ՝ Արցախի […]
10:45 19.02.2021
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարոն Չախոյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Տարոն Չախոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
10:37 19.02.2021
Անցյալ տարվա ապրիլից ի վեր առաջին անգամ քննարկում կանցկացնեն Մեծ Յոթնյակի առաջնորդները: Դրան կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Բայց հանդիպումը դարձյալ վիրտուալ է՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Մեծ Բրիտանիայի կողմից այսօր անցկացվելիք հանդիպման հիմնական թեմաները կլինեն կորոնավիրուսի դեմ պայքարն ու աշխարհում պատվաստանյութերի արդար բաշխումը։ Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահը կհայտարարի COVAX ծրագրին 4 մլրդ դոլար […]
10:30 19.02.2021
Միացյալ Նահանգները հրաժարվել է Թեհրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցները վերականգնելու որոշումից, ինչի դեմ նախորդ ամիսներին Անվտանգության խորհրդի մնացած անդամներ էին հանդես եկել: Հիշեցնենք, որ 2020 թ. -ի ամռանը ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն պատժամիջոցները վերականգնելու հարցով դիմել էր Անվտանգության խորհուրդ՝ հիմնավորելով, որ Իրանը չի կատարում միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած անդամները […]
10:23 19.02.2021
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը հաստատելու մասին» Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ՝ առաջարկվող փոփոխությունները հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների և մասնագիտությունների հայտագրման գործընթացին, անցկացման ժամկետներին և հայտագրման եղանակին։ Գործող կարգով […]