17:37 17.02.2019
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում ընտրությունների ժամանակ փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի անդամի և դիտորդի միջև, որը հարթվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով համայնքում հանդես է գալիս հանձնաժողովի անդամի դերով։ Նոր Գեղիում մրցապայքարին մասնակցում է 3 թեկնածու։ «Խնդիրը հարթված է, դիտորդը խմբագրել է իր գրառումը, […]
17:07 17.02.2019
Փետրվարի 16-ին Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության հարցերով խորհրդական Յան Հեքերի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-գերմանական հարաբերությունների զարգացման օրակարգի շուրջ՝ անդրադառնալով բարձրաստիճան փոխայցելությունների ժամանակ երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահություն հայտնեց, որ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում արձանագրված դրական […]
16:54 17.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
16:51 17.02.2019
Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե […]
16:30 17.02.2019
Փետրվարի 16-ին Ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա հաղորդավար Արման Մարգարյանն ու 32-ամյա ճարտարապետ-դիզայներ Հովհաննես Վահրամյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Աղբյուրի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 […]
16:07 17.02.2019
Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ռիչարդ Սեզիբերայի հանդիպումը: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը հանձնառու է համակողմանի համագործակցություն զարգացնելու աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ՝ այդ առումով մեծապես կարևորելով միջազգային կառույցների, մասնավորապես ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը: Զրուցակիցները քննարկեցին հայ-ռուանդական հարաբերությունների առավել ակտիվացման և երկկողմ օրակարգի ընդլայնման ու հարստացման […]
15:46 17.02.2019
Այսօր Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսի հետ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։ Դավիթ Տոնոյանը շնորհավորել է իր գործընկերոջը նշանակման կապակցությամբ և հրավիրել Հայաստան։ Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են հայ-հունական ռազմական համագործակցության հարցեր։ Նշելով այս ոլորտում ունեցած նշանակալի […]
15:33 17.02.2019
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 14։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 33,16 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ ընտրողներն ամենաակտիվն են Ծաղկավանում՝ 58,77 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 11,3 տոկոս։
14:55 17.02.2019
Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մյունխենում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։ Հայաստանի և Սերբիայի նախագահները համակարծիք են եղել, որ դարերի պատմություն ունեցող հայ-սերբական հարաբերությունները, երկու ժողովուրդների պատմամշակութային առնչություններն ու ընդհանուր արժեքները լավ հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության զարգացման համար։ Սերբիայի նախագահը վերահաստատել է Հայաստանում […]
14:36 17.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 14:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Սարալանջ, Ալագյազ, Միրաք, Սիփան, Աղշեն, Շենկանի, Միջնատուն, Մելիքգյուղ, Նիգավան և Ռյա Թազա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի է Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը (մերկասառույց): Գորիս-Կապան և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ […]
13:50 17.02.2019
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 16-ին հանդիպում ունեցավ Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի և արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեցին Հայաստանի և Լիխտենշտայնի երկկողմ հարաբերությունների աշխուժացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը: Զոհրաբ […]
13:34 17.02.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ջանքերով աշխատանքն է մեկնարկում «Բարի գործ» բարեգործական հիմնադրամը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հարգարժա՜ն հայրենակիցներ, արդեն հարյուրավոր են դառնում օրվա հացի, դեղորայքի կամ տարրական այլ կարիքների պատճառով ինձ դիմող աղքատ, բայց արժանապատիվ ու նորմալ մարդիկ։Ցավոք, պատգամավորական միջնորդագրերով առաջնային օգնություն հասցնել հնարավոր չէ։Այդ պատճառով որոշեցի ստեղծել «Բարի գործ» […]
13:21 17.02.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է IDEX-2019 ցուցահանդեսին ներկայացված հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նշենք, որ ցուցահանդեսն անցկացվում է Աբու Դաբիում։
13:05 17.02.2019
Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 11։00-ի դրությամբ, մասնակցել է ընտրողների 9,85 տոկոսը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի տվյալներով՝ 10 հազար 676 ընտրող ունեցող Վարդենիս համայնքում քվեարկել է 7,99 տոկոսը, 14 հազար 297 ընտրող ունեցող Իջևանում՝ 9,82 տոկոսը։ Ընտրողներն ամենաակտիվն են Ձորագետում՝ 27,96 տոկոս, ամենապասիվը՝ Գետահովտում՝ 2,29 տոկոս։ Փետրվարի 17-ին Գեղարքունիքի, […]
12:57 17.02.2019
Փետրվարի 16-ին՝ ժամը 12։ 45-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնեց, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմեց, որ նուն օրը ժամը 12-ն անց 20-ի սահմաններում երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ […]
12:46 17.02.2019
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն արդեն երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին շատ բան կփոխեր մեր երկրում։ Հեղափոխությունից գրեթե մեկ տարի անց մարդիկ փորձում են հարցերը լուծել հացադուլի միջոցով, ավելին մեկ զոհ ունենք որպես հացադուլի հետևանք, և այս իրողությունը […]
12:00 17.02.2019
Այսօր՝ հանրապետության 24 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացնելու է ընտրական գործընթացի անկախ դիտարկում, ապահովելու է արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրելու է իրավական խորհրդատվություն: Առանձին ուշադրության ներքո են լինելու լրագրողների […]
11:34 17.02.2019
Մեկ ամսում արդեն երկրորդ անգամ վանդալները Լոնդոնի Հայգեյթ գերեզմանատանը պղծել են գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ և տնտեսագետ Կառլ Մարքսի շիրմաքարը։ Evening Standard-ի փոխանցմամբ՝ վանդալները կարմիր ներկով գրառումներ են արել Մարքսի և նրա գաղափարների վերաբերյալ, ինչպես նաև կոտրել հուշատախտակը։ Վանդալները գրել են, որ փիլիսոփան հանդիսանում է «ցեղասպանության, ահաբեկման, զանգվածային հալածանքի ճարտարապետ», իսկ նրա մտքերը բնորոշվել են որպես […]
11:15 17.02.2019
Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի։ Ավելի քան 200 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է Nuevo Herald պարբերականը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Պտտահողմը Հավանային պատուհասել էր հունվար 28-ին։ Վնաս է հասցվել 1238 բնակելի և այլ նշանակության օբյեկտների։ Դրանցից 124-ը լիովին ավերվել են։
11:01 17.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել եվրոպական երկրներին «հետ վերցնել» Սիրիայում բռնված ԻՊ հարյուրավոր գրոհայիններին, իսկ այնուհետև նրանց դատարանի առաջ կանգնեցնել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ը խնդրում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ դաշնակիցների հետ վերցնել Սիրիայում բռնված ԻՊ-ի ավելի քան 800 գրոհայիններին և դատարանի առաջ […]
10:46 17.02.2019
Ամերիկացի սենատոր և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Բերնի Սանդերսը որոշել է 2020 թվականին կրկին փորձել ուժերն ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Ինչպես հայտնում է Politico պարբերականը, սենատորն ուղերձ է ձայնագրել, որում հայտարարել է առաջադրվելու իր ցանկության մասին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սանդերսը զբաղվում է նաև թեկնածուների ընտրությամբ, ովքեր տեղ կզբաղեցնեն կառավարությունում իր հաղթանակի դեպքում։ Սանդերսը մրցակցել է […]
10:33 17.02.2019
Փետրվարի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ «Կուլալա-գոմեր» կոչվող հատվածում, բախվել են Նորատուս գյուղի բնակիչներ, 51-ամյա Գառնիկ Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 35 AO 220 համարանիշի և 33-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած ՎԱԶ-2115 մակնիշի 35 ZP 885 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչև ճանապարհային ոստիկանների ժամանելը դեպքի վայրում […]
10:31 17.02.2019
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում ընթանում են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 56 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Տեղական ինքնակառավարման մարմինների […]
10:17 17.02.2019
Փետրվարի 17-ին՝ ժամը 05:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 17-ին՝ ժամը 01:45-ին, «911» […]
10:01 17.02.2019
Փետրվարի 17-ին՝ ժամը 03:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 6-րդ կմ-ին «Mercedes C-180» մակնիշի (վարորդ՝ Ա. Դ., ծնված 1970 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […]
09:48 17.02.2019
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հանել է թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Պետդեպը։ Հայտարարությունում Նաուերթն ասել է, որ հանել է իր թեկնածությունն ընտանիքում վերջին 2 ամիսների իրադարձությունների պատճառով։ Նա նշել է, որ այդ քայլին է դիմել իր մտերիմների շահերից ելնելով։ ԶԼՄ-ները ենթադրում են, որ խնդիրն առնչվում է երեխաների դայակի աշխատանքային […]
09:36 17.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց), մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Փակ են Արագածոտնի մարզի Վարդենիս, Թթուջուր, Չքնաղ, Ձորագլուխ, Սարալանջ, Ալագյազ, Ճարճակիս, Միջնատուն, Մելիքգյուղ, Նիգավան և Ռյա Թազա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները (մերկասառույց): Գորիս-Կապան և Տիգրանաշեն-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: […]
09:16 17.02.2019
Իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմը նվաճել է Բեռլինի 69-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝«Ոսկե արջը»։ Ֆիլմը պատմում է երիտասարդ իսրայելցու մասին, ով մեկնել է Ֆրանսիա՝ փախչելու ինքն իրենից և իր ազգությունից։Նա որոշում է այդ խնդիրը լուծել՝ ֆրանսիացի դառնալով։ Ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է, քանի որ իր կյանքի առաջին 25 տարիներին Լապիդը համարել է, որ պատահաբար է ծնվել […]
09:05 17.02.2019
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ կայքից։ ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:
16:56 15.02.2019
Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: ԱՀ ԱԺ նախագահի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել հանդիպում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ընտրությունների […]