07:16 15.02.2019
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար, որը կարող էր վրա հասնել արդեն այսօր։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար Սենատը հատկացրել է 1․37 մլրդ դոլար՝ Թրամփի կողմից պահանջվող 5․7 մլրդ դոլարի փոխարեն։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի՝ […]
15:20 14.02.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայի Հանրապետությունում է: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին: Միջոցառումը նպատակ ունի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների առողջապահության բնագավառի հիմնական պատասխանատուների մակարդակով ներկայացնել և […]
15:09 14.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում փոստային առաքումների ընթացքում տեղ գտած մի շարք խնդիրների շուրջ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Անրի Վարդանյանը, փոստային գործունեությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարներ։ Արմեն Արզումանյանը նշել է, […]
13:15 14.02.2019
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրեր առաջ «Ագարակ» պետական սահմանային անցակետում իրականացրած հսկողության արդյունքում Իրանի քաղաքացի Ա. Ֆ. Կ-ի կողմից շահագործվող բեռնատարի՝ վարորդի նստատեղի հետնամասից հայտնաբերել են մուգ շագանակագույն, 53.79 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրանյութ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել […]
12:55 14.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ինժեներական […]
12:31 14.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սուպերմարկետից առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող սուպերմարկետից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են երկու շիշ օղի՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Դեպքի առթիվ […]
12:14 14.02.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով […]
11:44 14.02.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 2 բնակչի: 2019թ. փետրվարի 9-ին «ՀայԲիզնեսբանկ» ՓԲ ընկերությունից ՀՀ […]
11:37 14.02.2019
Հայ ծրագրավորողները մասնակցում են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փետրվարի 11-15-ն անցկացվող HIMSS19 Health IT Conference (առողջապահության ոլորտի տեղեկատվական տեխնոլոգիաներ) խոշորագույն միջազգային համաժողովին, որտեղ համաշխարհային առաջատար ընկերությունները ներկայացնում են առողջապահության ոլորտին վերաբերող տեխնոլոգիական նորությունները։ Համաժողովին մասնակցում են նորարարական մոտեցումներ և նոր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններ, առողջապահության, դեղագործության ոլորտների, աշխարհի հայտնի բժշկական համալսարանների ներկայացուցիչներ։ Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային […]
11:09 14.02.2019
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։ Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել դեգրադացված հողերում անտառտնկման չինական փորձը և կարևորել Հայաստանում նմանատիպ աշխատանքների փորձնական ծրագրի իրականացումը։ Դեսպան Թիեն Ըրլոնգը […]
11:08 14.02.2019
Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ: Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը: Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք` – ապահովագրական շուկայի մասնագետ, – գյուղատնտեսական արտադրության մասնագետ, – վնաս գնահատող, – գյուղատնտես, – այգեգործ, – ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ, – գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ, – ֆինանսական հաստատությունների մասնագետ և […]
11:05 14.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 13-14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 11-ական, անձնական ունեցվածքի գողության 8, ծեծի 5, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, որսագողության, վանդալիզմի […]
11:01 14.02.2019
Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի […]
10:53 14.02.2019
Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը: Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային […]
10:33 14.02.2019
Փետրվարի 13-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել և գլխավոր վարչություն բերման են ենթարկել Սևակ Անդրեասյանին։ Երևանի բնակիչ, 31-ամյա Անդրեասյանը նախորդ տարվա հունիսի 19-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել էին սուբուտեքսի կիսված դեղահաբերի […]
10:30 14.02.2019
Փետրվարի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով դեսպաններին և հատուկ ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը արժևորում է Արևելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ հարթակ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է […]
10:28 14.02.2019
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները: Փետրվարի 11-ին՝ ժամը 22-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Վանաձորի Վարդանանց փողոցից քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Ալավերդիի բնակիչ Աննա Տիրացվյանին: Զննությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփ […]
10:08 14.02.2019
ՀՀ Ազգային ժողովը շարունակում է Կառավարության ծրագրի քննարկումը: Քննարկումների առաջին օրը լայնածավալ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր ելույթները կշարունակվեն: Ելույթի համար հերթագրված է 40-ից ավելի պատգամավոր:
09:50 14.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին պլանային և վերանորոգմանաշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Հովհաննիսյան թաղ․ 24/1, 24/2, 24/3, 27, 28, 29, 50 շենքերը, «Երևան Սիթի» սուպերմարկետը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Նարեկացի թաղ․ 31, 32, 33, 34, 37, 38, 39, 44 շենքերը, թիվ 1 մարզադպրոցը, […]
09:35 14.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը: Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաև սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության […]
09:12 14.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
08:58 14.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Մասնավորապես՝ «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը և ցուցադրել աշխատանքները։ Մարտին Երևան է գալու այդ կամպանիայի տնօրենը՝ Զոհրաբյանի հետ քննարկելու պայմանագրի պայմանները։ Ուշագրավ է, որ պատգամավորը, ի տարբերություն «Շադոյան ֆեյշնի» […]
08:47 14.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը […]
08:41 14.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Ինեսսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել, քանի որ այդ ոլորտում իրականացված ուսումնասիրությունները բացահայտել են հավելագրումների ու միջոցների յուրացման աղաղակող դեպքեր: Իշխանությունները չեն ցանկանում դրան հանրային հնչեղություն հաղորդել, քանի որ այդ դեպքում կստացվի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները զրո կոռուպցիայի մասին, մեղ […]
08:32 14.02.2019
ԱՄՆ-ը որպես իր հաղթանակ է դիտարկում Թեհրանի հայցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը։ Հայցը վերաբերել է իրանական մի շարք ակտիվների։ Փետրվարի 13-ին դատարանը մերժել է Իսլամական Հանրապետության բազմաթիվ պահանջներ։ Պետդեպարտամենտի մամուլի ծաայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հայտարարել է, որ դատարանը մերժել է «Իրանի բազմաթիվ անհիմն պահանջներ և զգալի սեղմել մյուսները», փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ […]
08:13 14.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է Սպիտակ տան՝ գոլֆի խաղի համար նախատեսված սիմուլյատորը, որը մնացել էր նախորդ նախագահ Բարաք Օբամայից։ Գնումը նրան արժեցել է 50 հազար դոլար։ Այդ գումարը նա վճարել է սեփական գրպանից։ Ինչպես գրում է The Washington Post-ը, նոր սիմուլյատորն իրենից ներկայացնում է վիդեոէկրան, որը զբաղեցնում է մի ողջ սենյակ։ Ծրագիրը թույլ է […]
07:55 14.02.2019
Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը պաշտոնապես հայտարարել է Opportunity մարսագնացի առաքելության դադարեցման մասին, որն անցած տարի Կարմիր մոլորակի վրա հայտնվել էր փոշու փոթորկի մեջ, ինչից հետո կապի դուրս չի եկել։ Դրա հետ կապի դուրս գալու մոտ հազար անհաջող փորձեր են կատարվել, որից վերջինը ձեռնարկվել է երեկ։ Opportunity-ն հաջող գործել է մինչև 2018 թվականի ամառ՝ անցնելով մոտ […]
07:42 14.02.2019
Շվեյցարիան գումար է առաջարկել ցանցահեններին քվեարկության էլեկտրոնային թեստային հանակարգը կոտրելու համար։ Սահմանվել է 50 հազար ֆրանկ (մոտ 50 հազար դոլար) պարգևավճար։ Այս մասին հայտնել է Շվեյցարիայի դաշնային քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ռենե Լենցինը։ Նրա խոսքով՝ այդ սթրես-թեստն անհրաժեշտ է անվտանգության ստուգման համար։ Պարգևավճար կտրվի նրանց, ովքեր կկարողանան փոխել քվեարկության արդյունքները կամ խախտել քվեարկության գաղտնիությունը։ Համակարգը գործում […]
07:29 14.02.2019
Վենեսուելայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը կոչ է արել հանրապետական բանակին աջակցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ։ «Եկել է ժամանակը, որպեսզի զինված ուժերն աջակցեն Վենեսուելայի ժողովրդին և վերադարձնեն իրենց լեգիտիմությունը»,- ասել է Աբրամսը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ, փոխանցում է «РИА Новости»-ն։ Նա սպառնացել է զինվորականներին՝ ասելով, որ իշխանության գալուց հետո […]