16:36 15.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել են թմրամիջոցների մաքսանենգության, ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել ամուսինների: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի բնակչուհին՝ ծնված 1966թ., Նիդեռլանդների Թագավորությունում շուրջ 10 տարի ունենալով կացության իրավունք, հիվանդության պատճառով բժշկի կողմից օրինական կարգով ստացել […]
16:35 15.02.2019
Փետրվարի 14-ին` ժամը 17.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել ամուսիններ՝ 1970 թ. ծնված Արա Ա.-ին և Արմինե Ա.-ին, որոնք տվել են խոստովանական բացատրություն և ներկայացրել պայուսակ՝ ոսկյա զարդերով, որը փետրվարի 11-ին, ժամը 06.15-ին, վերցրել էին «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի ուղևորների հաշվառման սեղանից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ […]
16:32 15.02.2019
Փետրվարի 14-ին Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդա Սաբբաղի (Hammouda Sabbagh) հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՍԱՀ ԺԺ Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները։ ՍԱՀ խորհրդարանի նախագահը շնորհավորել է Տիգրան Գևորգյանին Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի […]
16:30 15.02.2019
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը մեկնարկում է երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների փաստաթղթերի ընդունելությունը` ուսման վարձի զեղչի նպատակով: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: Ծրագրին կարող են դիմել ՀՀ մասնակցությամբ […]
15:54 15.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Ալավերդիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունու, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Բերդի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման […]
15:52 15.02.2019
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ պատրաստակամությունը նոր ծրագրերի իրագործման հարցում: Անդրանիկ Քոչարյանը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության մակարդակը և կարևորել խորհրդարանական ձևաչափով Անհատական գործընկերության […]
13:51 15.02.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։ Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Հայդելբերգի […]
13:26 15.02.2019
Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Սիսթան-Բելուջիսթան նահանգում Խաշ-Զահեդան մայրուղու վրա տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել մարդկային անմեղ զոհերի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն հայտնելով նախագահ Ռոհանիին, Իրանի բարեկամ ժողովրդին և […]
13:22 15.02.2019
Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Արթիկի թիվ 3 ավագ դպրոցում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Շիրակի մարզի «Արթիկի թիվ 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ նույն բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր: Նյութերի […]
12:01 15.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված բնակչին: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Վանաձոր քաղաքի՝ 1991 թվականին ծնված […]
11:26 15.02.2019
Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել: «2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել […]
11:20 15.02.2019
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Կարևորելով Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան` ի շահ երկու ժողովուրդների:
11:13 15.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա և Անի գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարորդներին […]
11:09 15.02.2019
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով պայմանավորված` ՀՀ ՔԿ մարզային քննչական բաժինները կաշխատեն ամբողջ կազմով: ՏԻՄ ընտրությունների օրը մարզային վարչությունների աշխատանքները կհամակարգի ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունը: Առերևույթ ընտրական խախտում պարունակող նյութերը քննության […]
10:54 15.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 14-15-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 13, մարմնական վնասվածք հասցնելու և ծեծի 9-ական, խարդախության 7, թմրամիջոցի հայտնաբերման ու անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելու 3-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային գողության, զենք-զինամթերքի […]
10:40 15.02.2019
Անցած երեք օրերի ԱԺ լիագումար նիստերի գերծանրաբեռնված օրակարգին զուգահեռ՝ փետրվարի 13-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի ու Նորա Առուստամյանի հետ հանդիպում ունեցանք Եվրոպական միության անդամ երկրների` […]
10:35 15.02.2019
Փետրվարի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել, իսկ ԶՖԳ աշխատանքը Հայաստանում լրացուցիչ խթան է փոխշահավետ գործընկերության կառուցման համար: Գայել Ասայագը շնորհակալություն է հայտնել […]
10:00 15.02.2019
Թուրքիայում ավելի հաճախ են ամուսնանում, քան Եվրամիության անդամ մի շարք երկրներում։ Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Eurostat) սիրահարների տոնի՝ փետրվարի 14-ի առթիվ հրապարակել է 2017թ․ դրությամբ տարբեր երկրներում գրանցված ամուսնությունների վիճակագրությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ ԵՄ անդամ երկրներում յուրաքանչյուր 1000 անձին բաժին ընկնող ամուսնությունների միջինացված ցուցանիշը 4․3 է։ Ամուսնությունների մակարդակը հատկապես բարձր է Լիտվայում […]
09:48 15.02.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ավան՝ Նարեկացի թաղ․ 1ա, 1բ, 30, 35, 36, 40, 41, 42, 43, 54 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30-16։30 Չարենցի 1-ին նրբ. 12-113 սեփական տները, Չարենցի փ. 113 շենքը, Սարի թաղ 8-րդ […]
09:39 15.02.2019
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կապիտան Դևիդ Բեքհեմը դատարանի առաջ կկանգնի մեքենա վարելիս բջջայինով խոսելու համար։ Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, հայտնի ֆուտբոլիստի կատարած խախտումը նկատվել է Լոնդոնի կենտրոնում անցորդներից մեկի կողմից։ Նրա խոսքով՝ Բեքհեմը վարել է Bentley Bentayga մեքենան և միաժամանակ ինչ-որ մեկի հետ շփվել բջջայինով, ինչն օրենքի կոպիտ խախտում է։ Բեքհեմի գործով լսումները […]
09:26 15.02.2019
Փետրվարի 15-ին՝ ժամը 01:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi colt» (վարորդ՝ Ն. Մ.) և «Toyota Prado» (վարորդ՝ Կ. Մ., ծնված […]
09:13 15.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Դիլիջանի ոլորաններում, Կոտայքի և Լոռու մարզերում, Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է: Վարորդներին […]
09:01 15.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել: Ըստ էության, դա այն գումարն է, որը գազալցակայանները թաքցրել են պետբյուջեից: Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով է բացատրվում Ծառուկյանի բացասական վերաբերմունքը կառավարության ծրագրին»:
08:50 15.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրև «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստմամբ: Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաև ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերևս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի […]
08:39 15.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Վերջինս 2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ըստ քրեական գործի նյութերի՝ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ԼՂՀ-ից Երևան բերված քաղաքացիական և զինվորական անձինք»:
08:27 15.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի ագրեմանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լևոն Մարտիրոսյանը. «Կարծում ենք, նոր նշանակումը ևս արգասաբեր կլինի։ Մարտիրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ահագին գործ անել` Թրյուդոյին բերեց Հայաստան, […]
08:10 15.02.2019
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կրկին սպառնացել է նրանց, ովքեր չեն ճանաչում ընդդիմադիր Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի նախագահ։ Վերջինս իրեն երկրի ժամանակավոր նախագահ էր հռչակել հունվարի 23-ին։ «Նրանք, ովքեր դավադրություններ են կազմակերպում Մադուրոյի հետ՝ Վենեսուելայի դեմոկրատական ինստիտուտները կործանելու համար, նախկինի պես կբախվեն հետևանքների»,- գրել է Բոլթոնն իր թվիթերյան էջում։ «Հետևանքներ» ասելով`ԱՄՆ-ը սովորաբար […]
07:56 15.02.2019
ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ երկրի արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Ուիլյամ Բարի թեկածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Փենսի ներկայությամբ երդման արարողությունից հետո նա կանցնի պարտականությունների կատարմանը։ Գլխավոր դատախազի պաշտոնում Բարը կփոխարինի Ջեֆ Սեշնսին, ով 2018 թվականի նոյեմբերի 7-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Ուիլյամ Բարը Ջորջ Բուշ ավագի վարչակազմում արդեն […]
07:43 15.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այսօր ստորագրել բյուջեն, որը վերաբերում է պետական հաստատւթյունների ֆինանսավորմանը, և հայտարարել երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է Интерфакс-ը։ Նրա խոսքերով՝ այդպիսով ազգային անվտանգության ճգնաժամն ու սահմանին տիրող մարդասիրական ճգնաժամը կավարտվի։ Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը թույլ կտա Թրամփին մեծացնել […]
07:28 15.02.2019
Վերջին 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ի 72-ամյա նախագահը գիրացել է 2 կգ-ով և նվազեցրել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Սպիտակ տան ղեկավարն այժմ կշռում է 110 կգ։ Այս մասին ասված է նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլիի պաշտոնական եզրակացությունում։ Հերթական ամենամյա բուժզննության ժամանակ նախագահի մոտ գրանցվել է 118/80 ճնշում և րոպեում 70 զարկ։ Բժիշկն իր եզրահանգման մեջ գրել […]