TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

10:40 28.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

̰
SHANTNEWS

10:38 28.12.2018

̰
Նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառությունը 2019թ. հունվարի 1-ից պարտադիր է

10:25 28.12.2018

ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՀՀ հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ՝ հարկային մարմին ցանցային կապի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություններ ուղարկող հսկիչ […]

̰
Ծանրաքաշ տրանսպորտային միջոցների համար Դիլիջանի ոլորաններում երթևեկությունը թույլատրվում է որոշակի սահմանափակումներով

10:14 28.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Քուչակ-Ապարան-Միրաք ավտոճանապարհին բուք է, տեսանելիությունը՝ 40 մետր: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց […]

̰
Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

09:42 28.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նոյեմբերյանի,  Ջերմուկի, Մեղրիի, Գորիսի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […]

̰
Վթար Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին. կան տուժածներ

09:30 28.12.2018

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 00:26-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «Nisan March» (վարորդը՝ Դ. Մ., 1989 թ.) […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:15 28.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 71 շենքը, 10։30–16։30 «Հին Երևան» պանդոկը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։30-14։30 Արտաշատ քաղաքի Շահումյան փ. 36 շենքը, Գայի, Գոլեցյան փողոցները մասնակի, 10։00-15։00 Ազատաշեն, Խաչփառ գյուղերը մասնակի, 11։00-15։00 Արևաշատ գյուղը մասնակի, […]

̰
«Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը հեռացվել է բուհից․ «Հրապարակ»

09:00 28.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր պատմության մեջ է հայտնվել քաղակտիվիստ, հեղափոխության օրերին մեծ դերակատարում ունեցած, Քոչարյանի ասուլիսը տապալած «Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը, որը սովորում էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (որի ղեկավարն օրերս ցենտրիստական կուսակցություն ստեղծած Արթուր Ղազինյանն է՝ ԵՊՀ իրավաբանականի դեկանի որդին), ուր դասավանդում են արտասահմանից եկած բավականին թվով մասնագետներ: Դավիթ Պետրոսյանն […]

̰
«Ջերմուկ Գրուպ»-ի հիմնադիրը որդուն տեղափոխել է ՌԴ․ «Հրապարակ»

08:50 28.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե Աշոտ Արսենյանը՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահը, մինչև արտահերթ ընտրությունները Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաև Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։ Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել […]

̰
Ծառուկյանը մեկնում է․ «Ժամանակ»

08:45 28.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մեկնում է Հայաստանից և երկիր կվերադառնա միայն հունվարի 7-8-ին: Ծառուկյանը հայտարարել է, որ միայն վերադարձից հետո կանդրադառնա կուսակցության խորհրդարանական աշխատանքին: Այս պահին պարզ է, որ ԲՀԿ-ն ոչ մի ձևով չի ընդդիմանալու «Իմ քայլը» դաշինքին և բոլոր հարցերում պաշտպանելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարության ներկայացրած […]

̰
Դավիթ Սանասարյանը Բժշկական համալսարանում լուրջ բացահայտումների հույս ունի․ «Ժամանակ»

08:38 28.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երևանի բժշկական համալսարանում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լուրջ բացահայտումների հույս ունի, թեև համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել է, որ ստուգումների մեջ որևէ խնդիր չի տեսնում, իր մոտ ամեն ինչ մաքուր է»:

̰
Հնդկուհին դարձել է աշխարհի ամենատարեց մայրը

08:19 28.12.2018

Հնդկաստանում կինը երկրորդ անգամ մայր է դարձել 65 տարեկանում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ երեխայի հայրը 80-ամյա տղամարդ է։ Այսպիսով՝ կինը դարձել է աշխարհի ամենատարեց ծննդկանը, որը հղիացել է առանց արհեստական բեղմնավորման։ Նախորդ ծննդաբերությունը եղել է 8 տարի առաջ։ Բժիշկների խոսքով՝ նման բան բժշկական պրակտիկայոմ հազվադեպ է հանդիպում։ Ներկայում ամենածեր ծննդկանը […]

̰
Հարավային Կորեայի բնակիչները զանգվածաբար հրաժարվում են շան մսից

08:06 28.12.2018

Հարավային Կորեայի բնակիչները զանգվածաբար հրաժարվում են շան մսից՝ տնային կենդանիների հանդեպ վերաբերմունքի փոփոխության պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ գնալով ավելի ու ավելի շատ կորեացիներ են շներին տեսնում ոչ թե որպես ավանդական սնունդ, այլ մարդու բարեկամ։ Շուն պահելը նորաձև է դարձել։ Հարավային Կորեայում այդ տրամադրությունների ֆոնին փակվել է երկրում շների ամենամեծ սպանդանոցը։ […]

̰
Նյու Յորքի էլեկտրակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել

08:00 28.12.2018

Նյույորքյան Քուինս շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է abc7NY-ն, պայթել էլեկտրակայանի տրանսֆորմատորը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, Astoria East and North Queens Con Ed. գործարանում։ Պայթյունի հետևանքով Նյու Յորքի գիշերային երկինքը վառ կապույտ է դարձել։ Քաղաքի վախեցած բնակիչները սոցցանցերում կիսվել են կադրերով։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Հրշեջներին հաջողվել է այն իրենց վերահսկողության տակ […]

̰
Թրամփը «հիմարություն» է անվանել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու դեմոկրատների դժկամությունը

07:47 28.12.2018

Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու հարցում Դեմոկրատական կուսակցության դժկամությունը խոսում է նրանց «հիմարության» մասին։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում։ «Հարավային բաց սահմանը և մեծ թվով հանցագործներն այդ հիմարության հետևանք են»,- գրել է նա։ Սահմանային պատի պատճառով Կոնգրեսում դեմոկրատների հետ Թրամփի վեճերը հանգեցրին այն բանին, որ ամերիկացի օրենսդիրները չկարողացան ընդունել […]

̰
Ղրիմում ավարտվել է Ուկրաինայի հետ սահմանային ցանկապատի կառուցումը

07:34 28.12.2018

Ղրիմի հյուսիսում ավարտվել է ռուս-ուկրաինական սահմանին ցանկապատի կառուցումը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայության Ղրիմի սահմանային վարչությանը։ Շինարարության նախագծի մշակումը սկսվել էր 2015 թվականին։ Ներկայում ազդանշանային համակարգի տեղադրումը լիովին ավարտվել է և շահագործման հանձնվել։ Ավելի քան 60 կմ երկարությամբ կառույցը հանդերձված է տարբեր տեսակի գործողությունների հարյուրավոր ցուցիչներով, այդ թվում՝ ռադիոճառագայթային, […]

̰
Վիեննայում հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա․ կան տուժածներ

07:15 28.12.2018

Վիեննայում երկու անհայտ անձինք հարձակվել են կաթոլիկ եկեղեցու վրա։ Վնասվածքներ են ստացել 5 վանականներ։ Այս մասին հաղորդվում է քաղաքի ոստիկանության թվիթերյան էջում։ Տուժածներից մեկի մոտ առկա է գլխի լուրջ վնասվածք։ Տուժածների տարիքն է 56-68։ Նրանց կապկպված են գտել հարձակումից ժամեր անց։ Դեպքը տեղի է ունեցել Վիեննայի հյուսիսային Ֆլորիդսդորֆ շրջանում։ Ենթադրաբար, խոսքը թալանի, այլ ոչ թե […]

̰
Սյունիքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում շուրջօրյա հենակետեր են տեղակայվել

16:20 27.12.2018

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Շարժական հենակետերում շուրջօրյա ծառայություն է իրականացնում 5 փրկարար, ովքեր ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն կցուցաբերեն՝ տրամադրելով տաք սնունդ և […]

̰
Կանխվեց թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան

16:12 27.12.2018

Օրերս ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Դեկտեմբերի 24-ին, համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, ժամը 3-ի սահմաններում պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ենթարկվեց Իրանից ժամանած ավտոբուսը։ Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա […]

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է

15:19 27.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած և Քուչակ-Ապարան-Միրաք ճանապարհահատվածում բուք է: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային […]

̰
Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾ

15:04 27.12.2018

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2018 թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 ԱՄՆ դոլար գումար-կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել […]

̰
Գողացված բանկային քարտով գումար է կանխիկացվել. տեսանյութում պատկերված անձը որոնվում է

14:56 27.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:30-ից մինչև 14:15-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում երթուղայիններից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու պայուսակից հափշտակել է «Այֆոն 4 […]

̰
Ամանորին ընդառաջ Առողջապահության նախարարությունը ներկայացնում է սննդամթերքի պահպանման ժամկետները

12:49 27.12.2018

Առողջապահության նախարարությունն Ամանորին ընդառաջ ներկայացրել է սննդամթերքի պահպանման ժամկետները: Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ: Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները  կարելի է պահել 24 ժամ: […]

̰
Չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում

12:22 27.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։ Մասնավորապես՝ քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը պայմանագիր է ստորագրել զինված ուժերի համար անհրաժեշտ կառուցապատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի […]

̰
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դիմումատուի որդու «հաշմանդամ երեխա» կարգավիճակը

11:24 27.12.2018

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին որդու նկատմամբ հաշմանդամության սահմանման վերականգնման նպատակով։ Վերջինս տեղեկացրել է, որ իր որդին մանկուց ունի հաշմանդամություն, հաշվառված է հիվանդանոցում, որտեղ պարբերաբար իրականացվում են բժշկական հետազոտություններ, սակայն բժշկասոցիալական վերափորձաքննության ժամանակ, առանց բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելու, որոշում են կայացրել որդուն «հաշմանդամ երեխա» կարգավիճակ չսահմանել: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում Աշխատանքի […]

̰
Դեկտեմբերի 26-ից 27-ը բացահայտվել է հանցագործության 41 դեպք

11:20 27.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 7, խարդախության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, ապօրինի ծառահատման և ծեծի 3-ական, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, ապօրինի սահման հատելու ու թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, մաքսանենգության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական […]

̰
Երևանի քաղաքապետարանի ամբողջ աշխատակազմը ստացել է 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում. «Հրապարակ»

11:15 27.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը խանդավառված է․ բոլորն անխտիր ստացել են 2-ական աշխատավարձ՝ որպես նախատոնական պարգևատրում։ Մարությանը խտրականություն չի դրել՝ ստացել են ոչ միայն քաղաքապետի մերձավորները, ինչպես անցյալում էր։ Ի դեպ, դա օրենքի պահանջն է․ «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ծառայողական պարտականությունները պատշաճ և որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում […]

̰
Մայր Աթոռը հրապարակել է տոների առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը

11:09 27.12.2018

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հրապարակել է Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ նախատեսված արարողությունների ժամանակացույցը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 24:00-ին, նախատեսված է Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Հունվարի 1-ին՝ ժամը 10:00-ին,  Մայր Աթոռ Սուրբ […]

̰
2019-ին մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կավելանա շուրջ հազարով. հերթագրման խնդիրը լուծվելու է փուլային եղանակով

11:05 27.12.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մանրամասնել է նախակրթարաններում հերթագրումները նվազեցնելու նպատակով 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը, դրա իրագործման ընթացքը և սպասվող արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պաշտոնյան հայտնել է, որ նախակրթարաններում հերթագրվածների թիվը ներկայումս 8 հազար է: «Կան նախակրթարաններ, որոնց հերթագրումները հասնում են հարյուրների: Երևանի քաղաքապետի առաջնային հանձնարարականներից էր՝ գտնել ճանապարհներ, որ կարողանանք փուլային տարբերակով բացել նոր […]

̰
Երևանի քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի բազային երկրատեղեկատվական համակարգը

10:51 27.12.2018

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե կատարած այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կոմիտեում իրականացվող մայրաքաղաքին առնչվող մի շարք ծրագրերի: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը քաղաքապետին է ներկայացրել Երևանի բազային երկրատեղեկատվական համակարգն ու կադաստրային գոտիավորման նախագիծը: Նշվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացվող ծրագրերով հնարավորություն կստեղծվի […]

̰
BACK_TO_TOP