TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Երևանում մի քանի տներ կրակի են մատնվել

16:08 03.01.2019

Հունվարի 3-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 05:00-ից 05:30-ն ընկած ժամանակահատվածում խոշոր հրդեհ է բռնկվել Կենտրոն վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Կոզերն թաղամասի մի քանի տների տանիքներում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կրակը վայրկյանների ընթացքում տարածվել է 3 տների վրա: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են բնակիչները: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն բնակիչները հայտնվել են […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

14:24 03.01.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին` ժամը 13:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է վարորդներին չերթևեկել Վարդենյաց լեռնանցքով: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված […]

̰
ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց

14:00 03.01.2019

Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 3-ի ժ․11.00-ն Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 96 տրանսպորտային միջոց (26-ը՝ Երևան, 70-ը՝ մարզեր), որից 84-ը ոչ սթափ վիճակում վարելու համար (22-ը՝ Երևան, 62-ը՝ մարզեր): «Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»,-հորդորում է Ոստիկանությունը։

̰
Թրամփն Աֆղանստանի պատերազմն անվանել է ԽՍՀՄ փլուզման պատճառ

12:17 03.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աֆղանստանի պատերազմն անվանել է Խորհրդային Միության փլուզման պատճառ։ «Ռուսաստանը Խորհրդային միություն էր։ Աֆղանստանն այն դարձրեց Ռուսաստան, քանի որ նրանք սնանկացան՝ Աֆղանստանում կռվելով»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը FoxNews-ի եթերում։ Նա նշել է, որ Խորհրդային միությունն իրավացի էր՝ սկսելով աֆղանական արշավը թալիբներից եկող ահաբեկչական սպառնալիքի պատճառով։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ից բացի, այժմ […]

̰
Պռոշյան փողոցում տան տանիք է այրվել

12:00 03.01.2019

Հունվարի 3-ին` ժամը 06:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի երկու տան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ […]

̰
Նոր Նորքում մեքենան բախվել տներից մեկի պատին և վնասել գազատար խողովակը

11:52 03.01.2019

Հունվարի 2-ին՝ ժամը 23:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թիվ 115 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Չինական տիեզերական կայանը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում

11:35 03.01.2019

Չինաստանի կողմից արձակված «Չանէ-4» տիեզերական ապարատը հաջող վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում։ Այն դարձել է պատմության մեջ առաջին տիեզերական սարքը, որը վայրէջք է կատարել Երկրի արբանյակի մութ կողմում։ Այս մասին հայտնում է CCTV-ն։ «Չանէ-4» կայանն արձակվել էր 2018 թվականի դեկտեմբերի սկզբին։ Առաքելությունն իր մեջ ներառում է ռադիոաստղագիտական դիտարկումներ, ինչպես նաև Լուսնի մակերևույթի կառուցվածքի և […]

̰
Մագնիտոգորսկում շենքի մուտքի փլուզման զոհերի թիվը հասել է 37-ի

11:21 03.01.2019

Մագնիտոգորսկում բնակելի շենքի շքամուտքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 37-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։ Դեկտեմբերի 31-ին, նախնական տվյալներով, կենցաղային գաղի պայթյունի հետևանքով փլուզվել էր 10 հարկանի շենքի մուտքերից մեկը։ Զոհերից 6-ը երեխաներ են։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների  համար

11:05 03.01.2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 3-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է

10:53 03.01.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վանաձոր-Ալավերդի և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
Մոսկվայի Գորկու այգում կամրջի փլուզման փաստով ստուգումներ են սկսվել

10:40 03.01.2019

Քննիչները ստուգումներ են սկսել Մոսկվայի Գորկու այգում կամրջի փլուզումից հետո։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրին։ «Տեղի ունեցածի փաստով սկսվել է նախաքննչական ստուգում։ Քննիչները պարզում են տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները»,-ասել է զրուցակիցը։ Ամանորի գիշերը մոսկովյան այգում փլուզվել էր սահադաշտի վրայով ձգվող կամուրջը։ ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ տուժել է 13 […]

̰
Ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին․ կան տուժածներ

10:30 03.01.2019

Հունվարի 2-ին՝ ժամը 21:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նարեկացու թաղամասի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է կանգառի տաղավարին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «BMW» մակնիշի  ավտոմեքենան (վարորդի տվյալները […]

̰
Նախագահն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

21:32 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի և եղբայրների՝ Արմեն և Արամ Սարգսյանների հետ, ընտանիքի բոլոր անդամներին շնորհավորել գալիք տոների առթիվ:       

̰
Բրազիլիայի նախագահը խոստացել է դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ

21:27 30.12.2018

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Բրազիլիայի ընտրված նախագահ Ժաիր Բոլսոնարուն խոստացել է իսրայելական պատվիրակությանը երկրի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Բոլսոնարուն ասել է ինձ, որ հարցը կայանում է ոչ թե տեղափոխման մեջ, այլ նրանում, թե դա երբ տեղի կունենա»,-ասել է Նեթանյահուն։ Նա այդ մասին հայտարարել է Ռիո դե Ժանեյրոյի […]

̰
Ֆիլիպիններում փոթորիկը 22 մարդու կյանք է խլել

21:18 30.12.2018

Ֆիլիպինյան կենտրոնական կղզիներում մոլեգնող փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Բնության տարերքի հարվածի տակ հայտնված շրջանների մեծ մասը շարունակում է մնալ ջրի տակ։ «Մենք այնտեղ ենք ուղարկում զինվորականներին և ռետինե նավակներ՝ ընտանիքներին փրկելու համար։ Որոշ շրջաններում հեղեղաջրերը հասել են տների տանիքներին»,-ասել է Քաղաքացիական պաշտպանության Բիկոլի շրջանի բաժնի պետ Կլաուդիո […]

̰
Բանգլադեշում ընտրությունների օրը 17 մարդ է զոհվել․ մոտ 50 թեկնածու բոյկոտել է ընտրությունները

21:09 30.12.2018

Բանգլադեշում 47 ընդդիմադիր թեկնածուներ բոյկոտ են հայտարարել ընթացող խորհրդարանական ընտրություններին։ Նրանք հանել են իրենց թեկնածությունը բազմաթիվ ընտրակեղծիքների պատճառով։ Այս մասին հայտնում է տեղի Daily Star պարբերականը։ Թեկնածությունը հանած քաղաքական գործիչներից առնվազն 42-ը «Ազգային միասնական ճակատ» ընդդիմադիր դաշինքից են։ Ընտրությունների ընթացքում զոհվել է առնվազն 17 մարդ, ևս 64-ը տուժել են քաղաքական տարբեր հոսանքների կողմնակիցների միջև շուրջ […]

̰
Սիրիայում և Իրաքում 2014 թվականից մինչ օրս կոալիցիայի հարվածների հետևանքով 1139 խաղաղ բնակիչ է զոհվել

21:01 30.12.2018

2014 թվականի օգոստոսից Սիրիայում և Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների չկանխամտածված զոհն է դարձել առնվազն 1139 խաղաղ բնակիչ։ Այս մասին ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցոմ է RIA Novosti-ն։ «2014 թվականի օգոստոսից 2018 թվականի նոյեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում կոալցիան ընդհանուր առմամբ իրականացրել է 31 406 ավիահարված։ Այդ ժամանակահատվածում, հիմնվելով առկա տվյալների վրա, առնվազն 1139 […]

̰
Արշակունյաց պողոտայում մեքենա է այրվել

20:41 30.12.2018

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առաջին մասից Նորագավիթ տանող նորակառույց ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում, տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 127/21 հասցեի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:37-ին, […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր

19:20 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից: Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը հետևել է մարտական հերթապահության կազմակերպմանը: Նախագահը նաև ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: «Ինձ համար այսօր […]

̰
Պուտինը Թրափին ուղղված ամանորյա շնորհավորանքում ԱՄՆ-ի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել  

18:32 30.12.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասցեագրված ամանորյա շնորհավորանքում հայտարարել է, որ Մոսկվան բաց է Վաշինգտոնի հետ երկխոսության համար։ Այս մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։ ՌԴ առաջնորդն ուղերձում նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հանդիսանում են ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն գործոն։ Պուտինը հաստատել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների  համար

18:15 30.12.2018

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ձնամաքրման աշխատանքներից հետո բացվել է  տրանսպորտային բոլոր միջոցների համար։

̰
Հավատացեք, որ 2019 թվականն ավելի լավն է լինելու, իսկ 2020-ը՝ էլ ավելի լավը․ Արմեն Սարգսյան

18:02 30.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում: Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ: «Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում […]

̰
Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

17:57 30.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահը շնորհավորել է համայն հայությանը

17:43 30.12.2018

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը շնորհավորել է համայն հայությանը։ Ուղերձը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի և այլ տարածաշրջանների բարեկամներ, Հայաստանի և Արցախի քույրեր ու եղբայրներ: Սիրելի հայրենակիցներ, հայության ուժը հսկայական է, եթե օգտագործվի արտերկրի, Մայր հայրենիքի և Արցախի հայրենասեր զանգվածների ներուժը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից: Մեր երկիրը կլինի հիրավի հզոր, եթե […]

̰
Հայտնի են «Իմ քայլը» դաշինքից ինքնաբացարկ հայտնած 18 թեկնածուները․ News.am

17:16 30.12.2018

Պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկ հայտնելու դիմում էր ներկայացրել «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հայտնել է, թե ովքեր են նրանք, փոխանցում է News.am-ը։ Պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուներն են՝ Նիկոլ Փաշինյան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Տիգրան Ավինյան՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Էդուարդ Աղաջանյան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, Արայիկ Հարությունյան՝ ԿԳ նախարարի պաշտոնակատար, […]

̰
Գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

17:06 30.12.2018

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում մեր երկրների միջև դաշնակցային փոխգործակցությունը զարգացել է, խորացել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրումը: Համոզված […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

16:30 30.12.2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը […]

̰
Վանաձորում ավտոբուսը բախվել է 06-ին, վերջինս հարվածել է երկու հետիոտնի

16:18 30.12.2018

Դեկտեմբերի 29-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Վանաձորում։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 15:30-ին Վանաձորի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Սարիբեկյանը ПАЗ 672 M մակնիշի ավտոբուսով Վանաձորի Տիգրան Մեծի և Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել է Ջրաշեն գյուղի բնակիչ, 73-ամյա Բորիս Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել մայթեզրով անցնող […]

̰
Զոհրաբ Մնացականյանն այցելել է ՀՀ ԶՈՒ զորամաս

16:02 30.12.2018

Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Զոհրաբ Մնացականյանը զինվորականներին մաղթեց տոկունություն, անկոտրում կամք և անվտանգ ծառայություն. «Մեր՝ դիվանագետներիս գործը ձեր հաղթանակի շարունակությունն է՝ խաղաղության հաստատումը, որն ամբողջությամբ կարտահայտի Հայաստանի, Արցախի և մեր […]

̰
Կոտայքի մարզում հայրը հրացանը մաքրելիս պատահաբար կրակել է 9-ամյա դստեր վրա

15:34 30.12.2018

Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 9-ամյա Լիաննա Գ.-ն՝ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ Լիաննա Գ.-ն հրազենային վնասվածքը ստացել է իրենց տանը, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, տան հյուրասենյակում […]

̰
BACK_TO_TOP