TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:31 26.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 151 շենքը, Բաբաջանյան փ. 89, 91, 93, 95, 97, 99, 101, 103, 105 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 10։30–16։30 Սարի թաղ 18-28 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեստան […]

̰
ԲՀԿ-ի և «Իմ քայլի» միջև համաձայնություն առայժմ չկա ԱԺ փոխխոսնակի հարցում․ «ժամանակ»

09:19 26.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններից անցել է 15 օրից ավելի ժամանակ, սակայն ԲՀԿ խմբակցությունը դեռևս նիստ չի հրավիրել, և դեռ հայտնի չէ, թե ում է այս կուսակցությունը առաջադրելու խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու: ԲՀԿ-ում հասկանում են, որ հարցը, թե ում է բաժին հասնելու ընդդիմությանը տրվող այդ տեղը` ԲՀԿ-ի՞ն, թե՞ ԼՀԿ-ին, իր քվեարկությամբ որոշելու է «Իմ […]

̰
50 հազար մարդկանց կրճատման մասին խոսողներին ասեմ, որ կառավարման մարմիններում աշխատողների թիվը 18400 է․ Արտակ Մանուկյան

09:05 26.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է նախարարությունների օպտիմալացման հարցին․ «Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 50 000 մարդկանց սպասվելիք կրճատումների մասին խոսողներին ասեմ, որ պետական կառավարման մարմիններում ընդհանուր աշխատողների թիվը շուրջ 18400-է։ Ակնհայտ է, որ ներկա պահին խոսքը գնում է կառուցվածքային փոփոխությունների միջոցով արդյունավետության բարձրացման և որոշ ֆունկցիաների […]

̰
Թաքուն փորձաքննություն․ «Հրապարակ»

08:56 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մանվել Գրիգորյանն անցել է դատաբժշկական հերթական փորձաքննությունը, վերջնական եզրակացության համար դեռ ժամանակ կպահանջվի: Հարազատներն ու բժիշկներն ամեն ինչ արել են անաղմուկ, որ ցուցարարները հանկարծ չհայտնվեն Հերացու փողոցում և խանգարեն գործընթացին։ «Ցուցարարներն, ի դեպ, բավականին բազմաշերտ են՝ նրանց մեջ են քաղակտիվիստներ, «կապտամազ» Ասիայի ընկերներից կան, սակայն հիմնական կազմակերպիչները Դոն Պիպոն և […]

̰
Ֆիթնես ակումբում Արփինե Հովհաննիսյանն օգտվում է 1 մլն 200 հազար դրամ արժեցող VIP փաթեթից. «Հրապարակ»

08:42 26.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Գոլդ Ջիմ» առողջարարական համալիրը թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների նախընտրած ֆիթնես ակումբն է, որի կոլեկտիվը մեկ մարդու նման հեղափոխական է եղել: Համալիրի ծառայություններից օգտվում էր ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը` VIP փաթեթից, որի գինը 1 միլիոն 200 հազար դրամ էր: 4 տարի շարունակ նույն ակումբի «հաճախորդ» է եղել նաև քաղակտիվիստ, այսօր […]

̰
Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք

08:26 26.12.2018

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00:09-ին (Գրինվիչի ժամանակով` դեկտեմբերի 25-ին ժամը 20:09-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 43.980 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: […]

̰
Չինաստանի իշխանությունները կարող են հրաժարվել մարմնավաճառներին վերադաստիարակելուց

08:18 26.12.2018

Չինաստանի իշխանությունները կարող են չեղարկել մոտ 30 տարի գործող կանոնները, որոնք նախատեսում են մարմնավաճառների և նրանց հաճախորդների ձերբակալություն և պարտադիր վերադաստիարակություն։ Այս մասին հայտնում է China Daily պարբերականը։ Գործող կանոնների չեղարկման նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի իրավական հարցերով կոմիտեի կողմից։ Համաձայն 1990-ականներին Պետխորհրդի սահմանած կանոնների՝ մարմնավաճառներն ու նրանց հաճախորդները կարող են իրենց գործունեության […]

̰
Թրամփին չի հաջողվել կոտրել 7-ամյա երեխայի հավատն առ Սանտա Կլաուս

08:04 26.12.2018

7-ամյա Լլոյդ Քոլմենը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել էր, որ Սանտա Կլաուս գոյություն չունի, չի կորցրել հավատը։ Այս մասին գրում է The Post and Courier պարբերականը։ Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյան եղել են թեժ գծի օպերատորներ՝ պատասխանելով երեխաների՝ Սանտայի և նրա գտնվելու վայրի վերաբերյալ հարցերին։ 7-ամյա ամերիկուհու հետ զրույցի ժամանակ Թրամփը […]

̰
ԱՄՆ ֆինանսների նախարարին պաշտոնանկություն է սպառնում․ CNN

07:44 26.12.2018

Սպիտակ տանը մոտ աղբյուրը հայտնում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին հայտարարություններին՝ ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինի հետ կապված նրա դժգոհությունն աճում է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Դեկտեմբերի 25-ին Թրամփը լրագրողներին վստահեցրել էր, որ վստահում է  ֆինանսների նախարարին, ինչպես նաև համարում նրան տաղանդավոր և խելացի մարդ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում նախագահը Մնուչինին պատասխանատու է […]

̰
Հնդկաստանում բացել են երկրի ամենամեծ կամուրջը

07:32 26.12.2018

Հնդկաստանում բացել են երկրի ամենաերկար երկաթուղային և ավտոմոբիլային կամուրջը։ Այս մասին հայտնում է Times of India պարբերականը։ Վարչապետ Նարենդրա Մոդին մասնակցել է Ասսամ նահանգում այդ օբյեկտի բացման հանդիսավոր արարողությանը։ Բրահմապուտր գետի վրայով 4․94 կմ ձգվող կամուրջը ստացել է Բոգիբիլ անվանումը։ Այն բացվել է երկրի նախկին վարչապետ Աթալ Բիհարի Վաջփայիի ծննդյան օրը, որը կյանքից հեռացել էր […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսը․ ԶԼՄ-ներ

07:15 26.12.2018

Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններին։ Դրանք հարվածներ են հասցրել՝ գտնվելով Լիբանանի օդային տարածքում։ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը Դամասկոսի արևմտյան ծայրամասերի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։ Նշվում է, որ հրթիռների մեծ մասը ոչնչացվել է։ Միջադեպի հետևանքով տուժել են երեք սիրիացի […]

̰
Թուրքիան «Google Maps»-ից պահանջել է հեռացնել Քրդստանի քարտեզը

16:05 25.12.2018

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրհանը բողոքով դիմել է «Google»-ին։ Բանն այն է, որ «Google Maps»-ի անգլերեն տարբերակում տեղ գտած Քրդստանի քարտեզը ներառում է այսօրվա Թուրքիայի տարածքի զգալի մասը։ Թուրքիայի «İyi» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Յավուզ Աղըրալիօղլուի հարցմանն ի պատասխան` Թուրհանը տեղեկացրել է, որ թուրք մասնագետները «Google»-ի ներկայացուցիչներից արդեն պահանջել են անհապաղ հեռացնել նշված […]

̰
Նորակոչիկները կներգրավվեն պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և կիրառման գործընթացին

15:53 25.12.2018

Դեկտեմբերի 24-25-ն անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթը: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մրցույթի երկրորդ փուլին դեկտեմբերի 25-ին ներկա է եղել ՀՀ […]

̰
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է

15:28 25.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է Մաստարա-Լանջիկ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների […]

̰
Ժամացույցների խանութ-սրահից գողություն կատարած անձը որոնվում է

13:45 25.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ժամացույցների խանութ-սրահից առերևույթ հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ 2018թ. հոկտեմբերի 1-ին ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:14-ի սահմաններում, Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող ժամացույցների խանութ-սրահից ենթադրյալ հանցագործություն կատարած անձը […]

̰
Մետրոպոլիտենը տոնական օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

12:32 25.12.2018

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: «Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն»,-ասված է հաղորդագրությունում։  

̰
Արա Բաբլոյանը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության և կաթողիկոսի հետ

12:28 25.12.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանդիպումների ընթացքում կարևորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում՝ մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման, […]

̰
Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն՝ նախկին կնոջը սպանության սպառնալիքներ տալու, առողջությանը վնաս պատճառելու համար

11:22 25.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 37-ամյա տղամարդուն: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Կոտայքի մարզի բնակչի՝ ծնված 1981 […]

̰
Դեկտեմբերի 24-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 41 դեպք

11:11 25.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, խարդախության 7, մարմնական վնասվածք հասցնելու 5, հարկերից խուսափելու 3, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի 2-ական, ավազակային հարձակման, ավտոմեքենա փախցնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման, ավտոմեքենայի նույնականացման համար […]

̰
Գողացված «Նիվա», համարանիշեր, պահեստամասեր․ ուժեղացված ծառայություն Երևանում

11:10 25.12.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանությունն անցել է 24-ժամյա ուժեղացված ծառայության։ Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը մայրաքաղաքը սպասարկող ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժեղացված ծառայության արդյունքում բացահայտվեցին հանցագործության մի քանի դեպքեր։ Մասնավորապես ավտոառևանգման, համարանիշերի գողության, խանութից պահեստամասերի գողության, ավտոմեքենաներից կատարված գողությունների դեպքեր։ Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններն ուժեղացված ծառայություն սկսելուց առաջ հրահանգավորվեցին։ Գնդի հրամանատար Արթուր […]

̰
Արսեն Թորոսյանի թիմակիցները գրոհ են սկսել Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ. «Ժողովուրդ»

11:02 25.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ: Մասնավորապես, ԿԳՆ-ն առաջարկել է անունների ցանկ, որոնք պետք է փոխարինեն ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Հրանուշ Հակոբյանին, Արա Բաբլոյանին և այլոց: ԿԳՆ ցանկից բժշկական […]

̰
Մանե Թանդիլյանի վթարն ու արկածները նախարարական Camry-ով. «Հրապարակ»

10:55 25.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մենք լուր էինք գրել, որ սփյուռքի նախարարին սպասարկող Honda Accord մակնշի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Վթարը տեղի է ունեցել 5-6 ամիս առաջ, երբ Մխիթար Հայրապետյանը նոր էր նշանակվել նախարար։ Մեքենան բավականին լուրջ վնասվել էր, բայց կարողացել են վերականգնել։ Վթարի մեղավորը եղել է վթարի մասնակից մյուս մեքենան, որը հարվածել է […]

̰
Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց 

10:48 25.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ, Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում, «Չայնիի» ոլորաններւմ առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:44 25.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Ոստիկանները հայտնաբերեցին Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվողին. նա ձերբակալված է

10:42 25.12.2018

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ, սպանություն կատարելու կասկածանքով, Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ […]

̰
Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած գործերի թիվը քառակի աճել է

10:32 25.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2018 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ ավելի քան 4 անգամ աճել է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունը՝ նախորդ 3 տարիների հետ համեմատած։ Այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին 4 տարիների տվյալների համեմատական […]

̰
Հեղափոխության արդյունքները՝ բանակում․ «Ժամանակ»

09:50 25.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի և Արցախի զորամասերում ծառայող մեր զինվորներն իրենց կենցաղում արդեն զգում են թավշյա հեղափոխության արդյունքները: Մասնավորապես՝ զինվորներն արդեն ստացել են նոր սպիտակեղեն, որը իր որակական հատկանիշներով դրականորեն տարբերվում է նախորդից: Փոփոխություն է տեղի ունեցել նաև սննդակարգում. զինվորներին տրվում է բարձրակարգ մսամթերք, այդ թվում՝ երշիկ»:

̰
Երևանում մեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և շրջվել

09:37 25.12.2018

Դեկտեմբերի 25-ին` ժամը 02:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1/5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել արգելապատնեշի վրա. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Altezza» մակնիշի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:25 25.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30–13։00 Ավան՝ Աղի հանք թաղամասը, Աճառյան փ. 1-8, 10, 12, 13, 18, 20, 22, 24, 26, 26/2, 30, 32, 34, 36, 36/1 շենքերը, թիվ 104 դպրոցը, թույլ տեսնող երեխաների դպրոցը, թիվ […]

̰
Մտադիր են փոխե՞լ ԵՊԲՀ ռեկտորին․ «Հրապարակ»

09:16 25.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի պետական բժշկական համալսարանում վերահսկողական ծառայությունն արդեն 20 օր է՝ ստուգումներ է անում։ Հայտնի չէ, թե երբ կավարտվեն։ Չնայած մեր աղբյուրները բացառում են, որ վերահսկողականն «աղմկահարույց» խախտումներ բացահայտի, սակայն զուգահեռ ակտիվացել են լուրերը, թե մտադիր են փոխել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին, ինչպես փոխեցին Թատերական ինստիտուտի, Կոնսերվատորիայի և Տնտեսագիտական համալսարանի ռեկտորներին։ Մամուլում […]

̰
BACK_TO_TOP