09:12 25.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Տեխասում՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի ևս մեկ՝ 185 կմ հատվածի շինարարության պայմանագիրը։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանային պատի պատճառով ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել ընդունել 2019 ֆինանսական տարվա բյուջեն։ Ժամանակավորապես առանց ֆինանսավորման են մնացել Պետդեպը, Ֆինանսների, Առևտրի և Ներքին անվտանգության հարցերով նախարարությունները։ […]
08:57 25.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԵԽ-ի և ՄԻԵԴ-ի ներկայացուցիչները վերջերս հանդիպում են ունեցել հայաստանցի մի քանի դատավորի հետ: Քննարկումները հիմնականում վերաբերել են դատական համակարգի խնդիրներին, բացթողումներին և արդար դատաքննությանն առնչվող նման այլ հարցերի: Միաժամանակ, ՄԻԵԴ ներկայացուցիչները հստակ ուղերձ են հղել դատավորներին՝ ասելով, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ի նկատմամբ ԵԽ-ի և […]
08:48 25.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցությունը, թերևս, իր վերջին քեֆն է արել «Օջախ» ռեստորանում․ նշել են ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հերթական թոռան ծնունդը: Տխո՞ւր էիք, թե՞ ուրախ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Մի հավաքույթում, որի թամադան Գալուստ Գրիգորիչն է, հնարավո՞ր է տխրել։ Նորմալ, մեր ավանդույթով, ի դեպ, ՀՀԿ-ից դուրս եկածներն էլ էին եկել, […]
08:36 25.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Մոսկվայում տեղի ունեցող Լուկաշենկո-Պուտին (այդ թվում և ընդլայնված կազմով) հանդիպումը Հայաստանի համար շատ կարևոր է թե՛ գազի գնի, թե՛ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով: «Վիճակը միանշանակ չէ։ Անկախ նրանից, որ Բելառուսը հասել է նրան, որ ՀԱՊԿ մյուս երկրներն իրենց աջակցությունն են հայտնել ու անգամ ստորագրություն են դրել Բելառուսի թեկնածության ներքո, Ռուսաստանը […]
08:31 25.12.2018
Կոլումբիայում ճոպանուղու խցիկը բախվել է արգելապատնեշին և ջարդվել։ Միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել խցիկում գտնված 20 անձինք։ Հանդիպակաց եկող խցիկը բախվել է վթարված խցիկին։ Տուժել է ևս 5 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Բոգոտայում, հայտնում է El Tiempo թերթը։ Վթարի պատճառները պարզվում են։
08:15 25.12.2018
Իրաքը կարող է զորք տեղակայել Սիրիայում՝ այդ երկրի տարածքից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշման ֆոնին։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին, փոխանցում է Associated Press-ը։ Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները դիտարկում են Իրաքի պաշտպանության բոլոր տարբերակներն այն սպառնալիքներից, որոնք գալիս են սահմանակից պետություններից։ Դեկտեմբերի 23-ին Իրաքում անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ, որից հետո Իրաքի […]
08:07 25.12.2018
Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն հատկացնել «անհրաժեշտ գումար» Սիրիայի վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Սաուդյան Արաբիան համաձայնել է ԱՄՆ-ի փոխարեն ծախսել անհրաժեշտ քանակի գումար՝ Սիրիայի վերականգնմանն օժանադակելու համար։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ հրաշալի է, երբ հարուստ երկրներն օգնում են իրենց հարևաններին վերականգնման հարցում՝ Մեծ երկրի՝ ԱՄՆ-ի փոխարեն, որը գտնվում է […]
07:59 25.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գանգատվել է, որ Սուրբ Ծննդի նախօրեին լրիվ մենակ է մնացել Սպիտակ տանը, քանի որ ստիպված է սպասել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու մասին դեմոկրատների որոշմանը։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ դաշնային կառավարությունը մասամբ դադարեցրել է աշխատանքը դեկտեմբեր 22-ին, քանի որ կոնգրեսականներին չի հաջողվել համաձայնեցնել երկրի […]
07:45 25.12.2018
Ամերիկյան դատարանը պարտավորեցրել է Հյուսիսային Կորեայի կառավարությանը 501 մլն դոլար վճարել ամերիկացի ուսանող Օտտո Վոմբիերի ընտանիքին, որը ձերբակալվել էր Հյուսիսային Կորեայում, իսկ հետո՝ մահացել։ Որոշումը դեկտեմբերի 24-ին ընդունել է մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի դաշնային դատարանի դատավոր Բերիլ Հուելը, փոխանցում է Associated Press-ը։ Վոմբիերը որպես զբոսաշրջիկ Հյուսիսային Կորեայում գտնվելու ժամանակ պատից պոկել էր հյուսիսկորեական քարոզչական պաստառը՝ ծրագրելով […]
07:26 25.12.2018
Իտալական Սիցիլիա կղզում սկսվել է Էթնա հրաբխի ժայթքումը։ Եվրոպայի ամենաբարձր և ամենաակտիվ հրաբխից սկսել է ծուխ ու վիթխարի քանակությամբ մոխիր արտանետվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Իտալիայի Գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հաշվել է ավելի քան 130 սեյսմիկ ցնցում, որից ամենաուժեղը եղել է 4 մագնիտուդով։ Ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ https://twitter.com/LFiannacca/status/1077216024091611137
07:16 25.12.2018
ԱՄՆ-ի տնտեսության միակ խնդիրը երկրի Դաշնային պահուստային համակարգն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում։ «Մեր տնտեսության միակ խնդիրը Դաշնային պահուստային համակարգն է։ Նրանք չեն զգում շուկան, չեն հասկանում առևտրային պատերազմների կամ ուժեղ դոլարի անհրաժեշտությունը, կամ նույնիսկ սահմանի հետ կապված վեճերի պատճառով դեմոկրատների կառավարության աշխատանքի կանգը»,- նշել է Սպիտակ տան […]
15:01 24.12.2018
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։15-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցում գտնվող «Մելլաթ» բանկ է մուտք գործել մի երիտասարդ, պարսկերենով ինչ-որ պահանջներ ներկայացրել, դանակով ու էլեկտրաշոկով ահաբեկել է, այնուհետև սկսել էլեկտրաշոկը կիրառել: Բանկում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներն արագ արձագանքելով՝ վնասազերծել են նրան և փոխանցել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
14:32 24.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: 2018թ. դեկտեմբերի 23-ին` ժամը 21:20-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ավան թաղամասում մի տղամարդ ինքնաձիգից կրակոցներ է արձակում: Նախնական տվյալներով՝ 1986 թվականին ծնված բնակիչը իրեն ամրակցված […]
14:08 24.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 42 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 18.456.059 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 20-ի վերաբերյալ նշանակվել […]
13:33 24.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու պայուսակից առերևույթ գողություն կատարած և գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը: 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույնը օրը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից դեպի Րաֆֆու […]
12:32 24.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 21-ից 24-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 88 դեպք։ Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 15, խարդախության 10, ծեծի 8, գույքի դիտավորյալ ոչնչացման, հարկերից խուսափելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու և սպանության սպառնալիքի 3-ական, անձի առևանգման, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների 2-ական, կողոպուտի, խուլիգանության, […]
12:23 24.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծաղկաձոր քաղաքի բնակչուհու բնակարանից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի բնակիչը՝ ծնված 1996թ., Երևան քաղաքի՝ 1989թ. ծնված բնակչի հետ նախնական համաձայնության գալով Ծաղկաձոր […]
11:25 24.12.2018
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն […]
11:13 24.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: 119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հարցման արդյունքներին ամբողջությամբ […]
11:02 24.12.2018
Դեկտեմբերի 23-ին` ժամը 21:20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21:15-ին, նշված տան մոտ, 1986 թ. ծնված Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված […]
10:52 24.12.2018
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 258 դեպք, որից 112-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 115 կենցաղային կանչ, 44 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 76 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 […]
10:46 24.12.2018
Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձանց կողմից FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների առաջարկները, հայտնում են ԿԲ-ից: FOREX շուկայում լեվերիջով գործարքները համարվում են բարձր ռիսկային գործարքներ, և պարունակում են ներդրողների միջոցների կորստի իրական վտանգներ: Լեվերիջով գործարքների դեպքում ներդրողին թույլատրվում է իրականացնել իր կողմից նախապես ներդրված գումարը բազմապատիկ (մի քանի հարյուր) անգամ գերազանցող ծավալով գործարքներ: […]
10:41 24.12.2018
Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ՝ ԿԿՐՃԱՏՎԵՆ (ԿՕՊՏԻՄԱԼԱՑՎԵՆ) ՈՉ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՅԼ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հարգելի գործընկերներ, […]
10:23 24.12.2018
Երևանում անցկացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Բեռնարկղերի հսկողության ծրագրի» մեկնարկային աշխատանքներին ուղղված քննարկում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել թմրանյութերի դեմ պայքարի արդյունավետությունը: Քննարկմանն անդրադարձ է եղել ծրագրի շրջանակում այլ անդամ պետությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման և վերլուծության, […]
10:19 24.12.2018
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 11:00-ից: […]
10:11 24.12.2018
Հոլիվուդի փառքի ծառուղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվանական աստղի վրա կարմիր ներկ են լցրել: Աստղն, ասես, «արյունոտվել» է: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը մտադիր չէ ուժեղացնել օբյեկտի պահպանությունը, քանի որ դրա մոտ տեղակայված են տեսախցիկներ: Իրավապահ մարմինների կարծիքով՝ դրանք կօգնեն օպերատիվ կերպով արձագանքել միջադեպերին և գտնել իրավախախտին: Թրամփի անվանական աստղը Փառքի ծառուղում հայտնվել […]
10:01 24.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից […]
09:30 24.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ս.թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-20։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: