14:08 24.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 42 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 18.456.059 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 20-ի վերաբերյալ նշանակվել է 1.550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 29 դեպք, հաշվարկվել է 17.262.240 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 9 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հացենի) հաշվարկվել է 120.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Լոռի՝ ապօրինի ծառահատման 7 դեպքով (տարբեր տեսակի 75 ծառ) հաշվարկվել է 4.158.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (1.24 խմ)` 44.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (16 ցցաչոր հաճարենի, 2 կաղնի) նշանակվել է 150.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0.3 խմ)` 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (տարբեր տեսակի 20 ծառ) հաշվարկվել է 1.196.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (19.85 խմ)` 440.190 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձոր՝ նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ընկուզենի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Սյունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.0 խմ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում (2015թ նոյեմբեր – 2018թ. դեկտեմբեր ժամանակահատվածի համար) արձանագրվել է ապօրինի հատված 379 ծառի կոճղ, հաշվարկվել է 11.155.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (3 սոճենի, 1 թեղի) հաշվարկվել է 146.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 200.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 350.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Սյունիք՝ վայրի խոզի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 200.000 ՀՀ դրամի ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Վայոց ձոր՝ նախկինում հայտնաբերված նապաստակի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 5 դեպք, հաշվարկվել է 993.819 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Շիրակ՝ ստուգման արդյունքում առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 22.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Գեղարքունիք՝ ռելիեֆի խախտում առաջացնող իրավախախտման 1 դեպքով (առանց համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննական եզրակացության առկայության) հաշվարկվել է 146.066 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Արմավիր՝ ստուգման արդյունքում առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 590.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Կոտայք՝ «Բազալտ» Ա/Կ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների (մթնոլորտի և հողերի պահպանության ոլորտ) վերաբերյալ հաշվարկվել է 235.043 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևան՝ ստացված ահազանգի արդյունքում (մթնոլորտ արտանետում) արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Ընդերքի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք:
Կոտայք՝ «Բազալտ» Ա/Կ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Արարատ՝ «Ավազահատիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արձանագրվել է իրավախախտման 4 դեպք։
Արագածոտն՝ 3 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Երևան՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 2.824.110 ՀՀ դրամ։
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...
17:11 17.06.2025
Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Ալեքս Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում: Զույգը հաղթել է իտալացիներ Յանիկ Սիներին և Լորենցո Սոնյեգոյին: Խաչանովն ու Միքելսենը քառորդ եզրափակչում կմրցեն Կևին Կրավից/Թիմ Պյաց (Գերմանիա) – Անդրե Գորանսոն (Շվեդիա)/Սեմ Վերբեկ (Նիդերլանդներ) զույգի հաղթողի դեմ: ...
17:01 17.06.2025
Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման և կայունության ապահովման: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել […] ...