08:40 21.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքն արդեն որոշել է, թե խորհրդարանի որ հանձնաժողովներն է վերցնում, չնայած իշխող ուժը վստահեցնում է, որ ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաները շարունակվում են։ Նախօրեին «Մարիոթում» ասվել է, թե ով որ հանձնաժողովը կգլխավորի։ Իսկ ընդդիմությանը հասանելիք հանձնաժողովները կլինեն եվրաինտեգրման, ֆինանսավարկային և բյուջետային, նաև մարդու իրավունքների պաշտպանության, որը կառանձնացվի պետաիրավականից։ ԲՀԿ-ն կստանա ֆինանսավարկայինը, […]
08:28 21.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները։ «Մեզ մոտ բողոքարկելու հարցում տարաձայնություններ չկային, այդպես որոշեցինք և վերջ»։ Իսկ ինչո՞ւ, որովհետև ընդունելի՞ են ընտրությունների արդյունքները։ «Դա լրիվ հարցի մյուս կողմն է, մենք նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ։ Ինչ պետք է անենք, կարող ենք անել […]
08:15 21.12.2018
Չեխիայի հյուսիսարևելյան Կարվին քաղաքի շրջանում գտնվող ČSM ածխահանքում մեթանի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 5 հանքափոր։ Այս մասին հայտնում է Lidove Noviny թերթը։ Բոլոր զոհերը, ըստ նախնական տեղեկությունների, եղել են Լեհաստանի քաղաքացիներ։ Տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներով 10 մարդ հոսպիտալացվել է։ Նրանցից 3-ի մոտ առկա են այրվածքներ։ Եվս 8 մարդ համարվում […]
08:01 21.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է նախապատրաստել Աֆղանստանից մոտ 7000 զինվորականների դուրսբերման պլան։ Խոսքն այդ երկրում ամերիկյան զորակազմի մոտավորապես կեսի մասին է։ Զորքերի դուրսբերման համար կարող է մի քանի ամիս պահանջվել, հայտնում է CNN հեռուստաալիքը։ Աֆղանստանում 2001 թվականից թալիբների դեմ սկսված օպերացիան ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավն է։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
07:47 21.12.2018
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը դաշնային կառավարության աշխատանքի հերթական ժամանակավոր երկարացման մասին բանաձևի նախագիծը՝ ներառելով այնտեղ 5․7 մլրդ դոլարի չափով ծախսեր Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար։ Բանաձևի օգտին է քվեարկել 217 կոնգրեսական, 185-ը դեմ են հանդես եկել։ Այժմ օրինագիծը կուղարկվի Սենատի դիտարկմանը, որն ավելի վաղ համանման բանաձև էր […]
07:35 21.12.2018
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Twitter-ում հրապարակել է տեսաուղերձ՝ գալիք տոների առթիվ շնորհավորանքով։ Այնտեղ նա լեհերենով կատարում է սուրբծննդյան երգ։ Տեսագրությունում առկա է հատված, որը նկարահանվել է 1996 թվականին։ Դրանում երիտասարդ Տուսկը լեռահական հեռուստաշոուի ժամանակ կատարում է ավանդական սուրբծննդյան երգը։ Այնուհետև տեսանյութում հայտնվում է Տուսկը ներկայիս կերպարանքով և տոնածառի ֆոնին կատարում նույն երգը։ «Լավ, այլևս չեմ […]
07:15 21.12.2018
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հեռանում է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահի խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը կլքի իր պաշտոնը 2019 թվականի փետրվարի վերջին։ Մեթիսը Թրամփի վարչակազմում աշխատել է 2 տարի։ «Ջիմի պաշտոնավարման ընթացքում վիթխարի առաջընթաց է ձեռք բերվել․․․Գեներալ Մեթիսն ինձ շատ է օգնել այն բանում, որպեսզի ստիպենք դաշնակիցներին ու […]
15:18 20.12.2018
Դեկտեմբերի 19-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում որսագողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Ժամը 21։20-ին, համագործակցելով Ճանապարհային ոստիկանության և Վայոց ձորի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Արենի գյուղի հատվածից, ապօրինի որս կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին 30-ամյա Վահագն Ա․-ն և 32-ամյա Վարդան Խ․-ն։ Նրանց վարած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ, բեռնախցիկում հայտնաբերվեց կենդանու մորթած ու […]
15:14 20.12.2018
Լոռու մարզի դատախազությունում իրականացված՝ 2018թ. ընթացքում մարզի առողջապահության ոլորտում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, որոշ դեպքերում առողջապահական կազմակերպությունների բուժաշխատողները՝ այդ թվում իրավասու պաշտոնատար անձինք, տարբեր շարժառիթներով կեղծել են բուժաշխատողի կողմից վարվող հաշվետվական կամ […]
13:05 20.12.2018
Դեկտեմբերի 19-ին` ժամը 01։00-ին, Վանաձորի շտապօգնությունից ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ Տարոն-4 Մեքենաշինարարների 52 շենքի բնակարաններից մեկից հիվանդանոց են տեղափոխել թունավորված 26-ամյա Ֆենյա Հ․-ին, 61-ամյա Թամարա Խ.-ին, 2-ամյա Մերի Վ.-ին և 3 ամսական Մարի Վ.-ին Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժածները հայտնել են, որ թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 00։15-ի սահմաններում, ջրատաքացուցիչի արտանետած շմոլ […]
13:03 20.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 19-20-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 8, անձնական ունեցվածքի գողության 7, անձի առևանգման, յուրացման կամ վատնման և ծեծի 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, սպանության փորձի, կողոպուտի, հարկերից խուսափելու, դրամանենգության, որսագողության, սպանության սպառնալիքի, ինքնիրավչության, պոռնկագրական նյութեր տարածելու ու արդարադատության իրականացմանը […]
11:30 20.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու լեզուների ուսուցման կենտրոնից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. նոյեմբերի 6-ի ժամը 22:00-ից մինչև նոյեմբերի 7-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գործող […]
11:15 20.12.2018
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է ռեկտորի պաշտոնից: Նա ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, […]
11:12 20.12.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատարի հատուկ հրավերով Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության և Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատության 25- ամյակին նվիրված խորհրդարանական լսումներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, միջոցառման ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արդի հիմնախնդիրների, օտարերկրյա պետություններում քաղաքացիների […]
10:59 20.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին և Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]
10:55 20.12.2018
Դեկտեբերի 14-ին Երևանի Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկելու փաստով «Սպիտակցի Հայկոն» հարցաքննվել է որպես վկա: ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է […]
10:37 20.12.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է վճարովի ավտոկանգառների գործունեության համար վճարել սահմանված արտոնագրային հարկը, հակառակ դեպքում կկիրառվի Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում ասված է. «Առևտրային, հանրային սննդի և այլ օբյեկտների կողմից սեփականության իրավունքով իրենց պատկանող կամ վարձակալությամբ օգտագործվող տարածքներում տրամադրվող ավտոկանգառների համար […]
10:33 20.12.2018
Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից: Լիգայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում «զինագործները» սեփական հարկի տակ մրցում էին «Տոտենհեմ»-ի հետ: Խաղի 20-րդ րոպեին Սոն Հյոն Մինի, ապա 60-րդ րոպեին Դելե Ալիի խփած գոլերի շնորհիվ «Տոտենհեմ»-ը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբին:
10:07 20.12.2018
Դեկտեմբերի 20-ին` ժամը 00:02-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Ա. Ք., ծնված 1991 թ.) և «Ուազ» […]
09:55 20.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերի 20-ին`ժամը 12։00-ից մինչև դեկտեմբերի 21-ը` ժամը 12։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:42 20.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2019 թվականի հունվարի 7-ից հետո կբացվի ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանի կտակը: Նախատեսվում է կտակը բացել նրա հարազատների ներկայությամբ և, ըստ այդմ, հայտնի կդառնա, թե Հայրապետյանի բիզնեսներից ում որքան բաժին կհասնի, ով ինչպես կտնօրինի: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, 68 […]
09:31 20.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-18:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի, Շահումյան, Ալավերդյան, Մյասնիկյան, 26 կոմիսարների, Կամոյի, Տերյան, Արշավիր Մելիքյան փողոցների, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51, 53, 61 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]
09:15 20.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Նար-Դոսի փ. 1 շենքը և 2-րդ նրբ. 43 սեփական տունը, Տիգրան Մեծի պող. 32/1 շենքը, Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Հանրակացարանների 1-ին և 2-րդ մասնաշենքերը, Մոլդովական […]
09:07 20.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քաղաքական կարիերան ավարտելուց հետո մտադիր է զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով, մասնավորապես՝ դառնալ Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր: Այս տարբերակը կարող է ողջունվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նկատենք, որ Փաշինյանի կառավարությունը հարկային արտոնություններ տվեց Բաղդասարյանի հակակարկտային ցանցերի արտադրամասին՝ դրանով նպաստելով նրա բիզնես-իմպերիայի ընդլայնմանը»:
09:00 20.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, և դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ»-ը հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգ»-ի կողքին։ Այդ դեպքերից ամիսներ անց մեզ պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթ»-ում կարևոր փակ հանդիպումներ անող […]
08:53 20.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը Մանվել Գրիգորյանի որդին, օգնականը դատարկել են գեներալի ԱԺ աշխատասենյակը, որն ամենաշքեղ ու էլիտար երկսենյականոցներից էր` ԱԺ դահլիճին կից: Ո՞ւմ են տալու այս շքեղ սենյակները, որն ունի հնարավորություն՝ ուղիղ կապով նիստերին հետևելու, հայտնի չէ: Ո՛չ գորգը, ո՛չ օդափոխիչը չեն «տարհանվել», սակայն գեներալի սենյակից այս ընթացքում անհետացել է թանկարժեք խմիչքների տեսականին։ […]
08:41 20.12.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին հարաբերություններին։ Հայտարարության մեջ ասվում է. «Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Հայաստանի լարված հարաբերությունները Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ։ Այս քննարկումներն ավելի բանավիճային են դառնում, քանի որ այս ամենն անմիջականորեն կապված է արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակների հետ։ Այսինքն՝ այս ամենն […]
08:34 20.12.2018
ԱՄՆ Սենատը հաստատել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը ժամանակավոր բյուջեի մասին օրինագիծը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարությունը ֆինանսավորելու շուրջ վեճերի պատճառով կառավարության աշխատանքի դադարից խուսափելու համար։ Այս մասին փոխանցում է Associated Press-ը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու դաշնային կառավարությունը չեն կարողանում պայմանավորվել նոր ֆինանսական տարվա բյուջեի շուրջ։ Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ում սկսվել է դեռևս […]
08:18 20.12.2018
Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռաքել Դոջը կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանք է առաջադրել նախագահ Միշել Թեմերին՝ տարեսկզբից իրականացվող հետաքննության շրջանակում։ Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը։ Հետաքննությունն իրականացվում է՝ կապված նախագահական հրամանի հետ, որը դյուրացնում է երկրի նավահանգիստների կառավարման նորմերը։ Քննության վարկածով՝ Թեմերը կարող էր այդ հրամանը ստորագրել՝ ի շահ Rodrimar SA լոգիստիկ ընկերության։ Թեմերին կասկածում […]