08:02 20.12.2018
Նույնիսկ առանց տարածքի «Իսլամական պետությունը» սպառնալիք է մնում։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է շարունակել՝ չնայած այն բանին, որ Սիրիայում միջազգային կոալիցիան մեծ հաջողությունների է հասել։ Այս մասին գերատեսչությունը հայտարարել է՝ ի պատասխան Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման։ Այս մասին հայտնում է «Interfax»-ը։ ԱԳՆ-ում նշել են, որ […]
07:43 20.12.2018
«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիան, որի ողնաշարն են կազմում քրդական կազմավորումները, դատապարտել է Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումն ու անվանել այն «դաշույնի հարված թիկունքին»։ Այս մասին հայտնում է Sky News Arabia-ն։ Դեկտեմբերի 19-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել էր Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել էր […]
07:33 20.12.2018
Բրիտանական խորհրդարանում ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը վարչապետ Թերեզա Մեյի հետ վեճի ժամանակ նրան անվանել է «հիմար կին»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Համայնքների պալատի նիստի ժամանակ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Կորբինը թեժ բանավեճ է ունեցել կառավարության ղեկավարի հետ՝ նրան ուղղելով հարցեր ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ քվեարկությունը հետաձգելու նրա որոշման մասին։ Այն բանից հետո, […]
07:16 20.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է՝ ամերիկյան զորքերը հայրենիք վերադառնան, քանի որ երկիրը պատմական հաղթանակ է տարել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների նկատմամբ։ Համապատասխան տեսաուղերձը Սպիտակ տան ղեկավարը հրապարակել է իր թվիթերյան միկրոբլոգում։ Նրա խոսքով՝ Սիրիայում գործողության ժամանակ ԱՄՆ զորքերն իսկապես բարձրացրել են մարտական հմտությունների մակարդակը, որի շնորհիվ հաղթանակ է ձեռք բերվել ։ […]
15:37 19.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Կոտայքի, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
15:26 19.12.2018
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, խոշոր չափերով առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, կեղծելով ընկերության հիմնադիր-տնօրենի ստորագրությունը, վերջինիս անունից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության […]
13:06 19.12.2018
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության (IDLO) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են «Սնանկության մասին» օրենքի նախագծի ընդունումից հետո նախատեսվող սնանկության գործով կառավարիչների վերապատրասմանը, ուղեցույցների պատրաստմանը, շահագրգիռ մարմիններին փոփոխությունների ներկայացմանը, ինչպես նաև սնանկության էլեկտրոնային հարթակի մշակմանն ու դրա գործարկմանն առնչվող […]
12:20 19.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 47 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 13, խարդախության 10, անձնական ունեցվածքի գողության 9, անձի առևանգման 3, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտրական իրավունքի խախտման և ծեծի 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման ու նույնացման համարանիշը […]
11:56 19.12.2018
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 00։50-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ և ձախ նախաբազուկների ստորին և միջին երրորդականի անկանոն կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարյան փողոցի վրա գործող «Սիթի Հոթել» հյուրանոցային համալիրից, որտեղ […]
11:46 19.12.2018
Սիդնեյի Սուրբ Մարիամ կաթոլիկ տաճարի բակում հայկական խաչքար է տեղադրվել: Այն 2015 թվականին հայ համայնքի անունից Սիդնեյի կաթոլիկ թեմին էին նվիրաբերվել Ստեփան Քերքաշարյանը և նրա տիկինը՝ Հիլդան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը պատարագի մատուցման առիթով: Խաչքարի բացման արարողությանը ներկա են գտնվել Սիդնեյի արքեպիսկոպոս Էնթոնի Ֆիշերն ու Հարավային Ուելս նահանգի հայ նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանը: https://www.facebook.com/ArmeniaOnline/posts/1923783637698913?__xts__[0]=68.ARCa4WkY_LUfMXJG9SAaBsObzEIxYae6dnb0JdvtHnC59ZLPLaPagfYUPRuZexGXCDnhYrPA-R-P3D7BKu1dRYZprBeh4HlIjVfRK5ZXFwFtztoMPkqx4rlkU36YKdzS_HlKKrVSc8xECLyD4v7M82dh0jfNWTdq5nenz9pz4sXsooqwYNSgXlav0PGU1lbgg6J6eDIg1eF5qyFYR4y6HdMYBpTx7FQ_to5jBqt5-dqIZNrVSKV0H4weRY9jScTrkxVJSIzq0KnTX3OhtIsld9Rlx2TD8SmGrIqZXB2atYHsgb_Kv_p6myWn3BZ6DOqr0lBrRu3EOr8KEvYnI4J6EF4_jw&__tn__=-R
11:21 19.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր: Զորամասի հրամանատարությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է զինծառայողին տեղափոխել զինվորական հոսպիտալ, սակայն հոսպիտալ տեղափոխվելուց հետո զինծառայողը տեղեկացվել է, որ հոսպիտալի ծանրաբեռնվածության պատճառով վիրահատությունը չի իրականացվելու: Պաշտպանի աշխատակազմում զինծառայողի բանավոր բողոքի հիման վրա […]
10:57 19.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը աշխատանքից հեռացրել է իր մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին՝ նրան հեռացնելով նաև «Կենտրոն» հեռուստաընկերությունից: Ի սկզբանե Ծառուկյանը որոշել էր անձամբ պատասխանել Էդմոն Մարուքյանի լայվում իր հասցեին հնչած մեղադրանքներին, սակայն նկարահանումները չեն ստացվել, և Ծառուկյանին թվացել է, որ դրա պատասխանատվությունը պետք է բարդել Տոնոյանի վրա: Ի վերջո, որոշվել է […]
10:35 19.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
10:28 19.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում, Սևանի և Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Արթիկ-Արագած ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքնաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
10:26 19.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանում օրենքների նախագծերի քվեարկությունը կանցկացվի հարցի քննարկումից անմիջապես հետո: Նախորդ խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավարները հարցերի քվեարկությունները կազմակերպում էին առավոտյան ժամերին, որպեսզի գերզբաղված ՀՀԿ-ականները մի 10 րոպեում սեղմեին կոճակները և գնային իրենց գործերով: Հիմա նման խնդիր այլևս չկա, պատգամավորները նիստի ամբողջ ընթացքում պետք է լինեն խորհրդարանում և պետք եղած ժամանակ մասնակցեն քվեարկություններին: […]
10:12 19.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված 51-ամյա տղամարդուն: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դրդապատճառը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի`1967 թվականին ծնված […]
10:07 19.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն ուրվագծվում են Արցախում 2020-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդները: Ամենից շուտ պայքարի մեջ մտավ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ով հատկապես վերջին շրջանում ակտիվ է՝ ֆեյսբուքյան գրառումներ է անում, Արցախում և ՀՀ-ում հանդիպումների շարք է սկսել: Մյուսն ԱԺ ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն է, ով ևս քաղաքական կոնսուլտացիաների մեջ է՝ […]
09:55 19.12.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզում ամանորյա տոներին ընդառաջ փշատերև ծառեր են կտրվել: Դեկտեմբերի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցները Վարդենիսից դուրս եկող` դեպի Երևան տանող ճանապարհին գտնվող անտառածածկ տարածքում արձանագրել են բնական եղևնու կոտրված ու թափված ճյուղեր: Ենթադրվում է, այդ ծառերը հատվել են ամանորին ընդառաջ վաճառելու համար, և սա այն դեպքում, երբ Հայաստանում եղևնիների և սոճիների […]
09:35 19.12.2018
Դեկտեմբերի 18-ին` ժամը 23:16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի սկզբնամասում՝ եկեղեցու մոտակայքում, բախվել են «Renault Logan» (վարորդը՝ Հ. Վ., 1971 թ.) և «Mercedes-Benz […]
09:21 19.12.2018
Թուրքիայում շարունակվում են հեղաշրջման փորձի գործով կալանավորված մարդկանց դատավարությունները։ Հրապարակվել են վիճակագրական տվյալներ, թե 2016թ․-ից մինչ օրս քանի դատական գործ է եղել և դրանց շրջանակներում քանի մարդ է դատապարտվել ցմահ ազատարզրկման։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հեղաշրջման գործով բացված է եղել 289 վարույթ, որից 239-ն արդեն ավարտվել են։ Այդ դատական որոշումներից 34-ը կայացվել է Անկարայում, […]
09:03 19.12.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00–16։00 Անդրանիկի փ. 71 շենքը, 11։00-17։00 Եղիշե Թադևոսյան փ. 8 շենքը, Աէրացիա թաղ. 2/5, 2/7, 2/8 շենքերը, Նոյեմբերյան, Զապել Եսայան փողոցները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00–15։00 Արբաթ և Գետափ գյուղերը մասնակի, […]
08:47 19.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից ԱԺ խմբակցությունների ղեկավարերին ու մշտական հանձնաժողովների նախագահներին հրահանգվել է հանձնել ծառայողական ավտոմեքենաները: Եվ սա այն դեպքում, որ մինչ նոր խորհրդարանի անդրանիկ նիստը իրավունքի ուժով արձակված այդ խորհրդարանի անդամները դեռ համարվում են պատգամավոր և պետք է օգտվեն իրենց իրավունքներից: Մեզ հայտնի դարձավ, որ […]
08:32 19.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլում» սպասողական են` անցողիկ տեղերում գտնվողները չգիտեն՝ պատգամավոր կդառնա՞ն, թե՞ ոչ։ «Մինչև հիմա մեզ ո՛չ կանչել, ո՛չ խոսել են, նեղ կազմով հավաքվում, պայմանավորվում են, հետո վարչության անդամներին տեղյակ են պահում, անգամ Սասուն Միքայելյանն այդ նեղ կազմում չէ»,- ասաց մեկը։ Շատերի ճակատագիրն այս պահին դեռ որոշված չէ, այդ թվում՝ առողջապահության նախարար […]
08:21 19.12.2018
Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասը, ում կարողությունը գնահատվում է 5․4 մլրդ դոլար, կրկին ճանաչվել է Forbes ամսագրի վարկածով ամենահարուստ հայտնի անձը։ 10 ամենահարուստ հայտնիների ընդհանուր կարողությունը գնահատվում է 18․7 մլրդ դոլար, ինչը 4 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշից և գերազանցում է Իսլանդիայի ՀՆԱ-ն։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև ռեժիսոր Ստիվեն Սպիլբերգը ($3,7 մլրդ) և հեռուստահաղորդավարուհի […]
08:11 19.12.2018
ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ սահմանին կկառուցի ոչ թե բետոնե պատ, այլ «գեղարվեստորեն ձևավորված պողպատե կոնստրուկցիա»։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում։ Նա այսպես է պատասխանել դեմոկրատների բողոքին, որոնք չեն ցանկանում կառուցել բետոնե պատ։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ կոնստրուկցիան, որի միջով հնարավոր կլինի տեսնել, կլինի «գեղեցիկ» և միևնույն ժամանակ թույլ կտա անվտանգություն […]
07:50 19.12.2018
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Մինչ այդ, խորհրդարանում նիստի ժամանակ թագավորության առաջատար կուսակցություններն առաջարկել էին քվեարկություն անցկացնել կառավարության հանդեպ անվստահության հարցով։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Թագավոր Ֆիլիպը հետաձգել է վարչապետի պաշտոնաթողության հարցով որոշումը։ Դեկտեմբերի 10-ին Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հայտարարել էր, որ թագավորության իշխող կոալիցիան կազմալուծվել է՝ դրա կազմից […]
07:40 19.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել իր բարեգործական հիմնադրամը, որի դեմ ամռանը հայց էր ներկայացրել Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Բարբարա Անդերվուդը, հայտնում է Reuters գործակալությունը։ Անդերվուդի խոսքով՝ Trump Foundation-ն «անօրենության ցնցող օրինակ է»։ Խոսքը վերաբերում է Թրամփի նախընտրական արշավի հետ ոչ օրինաչափ համակարգմանը, եսասիրական նպատակներով նրա դիրքի բազմակի և կանխամտածված օգտագործմանը և այլն։ […]
07:29 19.12.2018
Բրազիլիայի Մանաուս քաղաքում բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է ավելի քան 600 տուն։ Ինչպես հայտնում է Globo հեռուստաալիքը, մոտ 2500 բնակիչներ մնացել են անօթևան։ Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Իր մասշտաբով այս հրդեհը դարձել է տարածաշրջանի պատմության մեջ առնվազն երկրորդը։ Մանաուս քաղաքն Ամազոնաս նահանգի վարչական կենտրոնն է, գտնվում է Ամազոն գետի ափին։ Ունի 1․8 մլն […]
07:15 19.12.2018
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել 3․5 մլրդ դոլարի հակահրթիռային պաշտպանության Patriot համակարգերի վաճառքի վերաբերյալ Թուրքիայի հետ հնարավոր գործարքին, հայտնում է Պենտագոնը։ Թուրքիան արձակման 20 կայանքներով և 80 հակահրթիռներով 4 համալիրների գնման թույլտվություն էր խնդրել։ Նշվում է, որ նախատեսվող վաճառքը կմեծացնի թուրք զինվորականների պաշտպանական հնարավորությունները թշնամական ագրեսիայից։ Նշվում է նաև, որ դա ոչ միայն կպաշտպանի թուրքական […]