TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

16:22 18.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Մաստարա-Լանջիկ հատվածում, Արտաշավանի, Կոտայքի (Չայնի), Հրազդանի, Սիսիանի (Զանգեր) ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Կապան-Քաջարան […]

̰
Դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով. Արսեն Թորոսյան

14:58 18.12.2018

Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները»,- ասված է գրառման մեջ։

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի շեյխին

14:52 18.12.2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Ողբամ այն պետությանը, որտեղ Վաշաձեն պետք է հեղաշրջում կազմակերպի. Կալաձե

12:54 18.12.2018

«Ողբամ այն պետությանը, որտեղ Գրիգոլ Վաշաձեն պետք է հեղաշրջում կազմակերպի»,- Միավորված ընդդիմության անդադար ակցիաներ անցկացնելու մասին որոշումն այսպես է մեկնաբանել «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ Կալաձեի խոսքով՝ այդ մասին հայտարարությունները ծիծաղելի են, քանի որ «Միացյալ ազգային շարժումը», ըստ նրա, կործանված կուսակցություն է: «Մեր հանրությունը նրանց արդեն նետել է քաղաքական աղբարկղը: Ողջ ընտրությունների ընթացքում նրանք ցանկանում […]

̰
Նորվեգիայի քաղաքացուն կողոպտելու դեպքը բացահայտվել է. 3 անձ ձերբակալվել է

12:14 18.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը։ Երեք անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, Նորվեգիայի Թագավորության քաղաքացու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել են նրա սպորտային պայուսակը, […]

̰
Երևանի Ֆուչիկի փողոցում վթարի հետևանքով վարորդներից մեկը մահացել է

11:56 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին`ժամը 17։30-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդ, 1950 թ. ծնված Սերգեյ Խառատյանը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 5-ամյա ուղևորուհին տեղում մահացել է

11:49 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին`ժամը 17։00-ի սահմաններում, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 2013 թ. ծնված Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. Գլխավոր դատախազություն

11:43 18.12.2018

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել: 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում  օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի ընտրողներին ընտրակաշառք է […]

̰
Դեկտեմբերի 17-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք

11:37 18.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 6, ապօրինի ծառահատման 3, անձի առևանգման, բնակարանային գողության, ընտրական իրավունքի խախտման և սպանության սպառնալիքի 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
Ընտրախախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրգործ հարուցելը. ՔԿ

11:29 18.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 18-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց ձորի և Տավուշի […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է փախստականների մասին գլոբալ պայմանագիր

11:12 18.12.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է փախստականների մասին գլոբալ պայմանագիր: Փաստաթղթի օգտին է քվեարկել 181 երկիր, 2-ը դեմ են հանդես եկել, 3-ը՝ ձեռնպահ մնացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Պայմանագիրը կոչված է մեղմելու փախստականներին ընդունող երկրների ծանրաբեռնվածությունը և բարելավելու փախստականների ինքնապահովման ունակությունը: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է աջակցություն փախստականների ծագման երկրներում անվտանգ և արժանապատիվ վերադարձի […]

̰
Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

11:03 18.12.2018

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև  2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը […]

̰
ԱԺ-ում 2 նոր հանձնաժողով կստեղծվի. «Ժամանակ»

10:30 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնա­ժողովներ, որոնցից մեկը զբաղ­վելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1»-ի դեպքե­րով: Հանձնաժողովի ուսում­նասիրության տիրույթում է լի­նելու Հայաստանի գազամատակարարման ցանցը Ռուսաստա­նին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառող­ներին վաճառելու ու առաջա­ցած գումարները յուրացնելու գործարքը: Ինչպես նաև Երևանի կենտրոնի […]

̰
ԱԺ նախկին պատգամավորի ընկերությունն ավելի քան 1.3 մլն դրամ է պարտք պետբյուջեին. «Ժողովուրդ»

10:22 18.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտն­վել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսա­դաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը՝ «Ախթամար»-ը, ավելի քան 1.3 մլն դրամ՝ որպես ռադիոհաճախականության պարտադիր վճար, պարտք է պետական բյուջեին: Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգա­մավորի ընկերությունը դեռևս 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի […]

̰
ՊՆ զորամասերից մեկում 19-ամյա զինվորը գլխի մասում հրազենային վնասվածք է ստացել

10:21 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից, հաղորդում է Shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։

̰
Արտակ Զեյնալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ

10:16 18.12.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 17-ին այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:  Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է  հիմնարկում, ՔԿ ծառայության Հատուկ նշանակության բաժնում, այցելել է վարչական մաս, ծանոթացել ծառայողների աշխատանքային պայմաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարի պաշտոնակատարը եղել […]

̰
Դերաբաշխման հարցեր. նոր ԱԺ-ի առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին. «Ժամանակ»

10:05 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին: Ի սկզբանե որոշված է եղել նիստը հրավիրել հունվարի 7-ին, բայց քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, որոշվել է նիստի անցկացման օրը հետաձգել ևս մեկ շաբաթով: Նիստը կարելի է հրավիրել նաև հունվարի 8-ին, բայց խորհրդարանում դերաբաշխման հետ կապված հարցեր կան, որոնց համար լրացուցիչ ժամանակ […]

̰
Սամվել Բաբայանը մտադիր է 2020թ. մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. «Ժամանակ»

09:56 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում: Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում: Սեր տեղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին խնդրել է ապահովել […]

̰
Սկանդալային միջադեպ՝ ՀՔԾ քննիչի մասնակցությամբ. «Հրապարակ»

09:54 18.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական մարմինների ղեկավարներն իրենց մեքենաները կայանելու մշտական տեղեր ունեն շենքի առաջ, որտեղ շարքային աշխատողները չեն կարողանում կանգնել։ Միջին չինովնիկները նրանց համեմատ ավելի վատ տեղում են կանգնեցնում ավտոմեքենաները, իսկ կրտսեր անձնակազմը ամենահեռու ու անհարմար կետերում, եթե, իհարկե, ավտո ունի։ Այդպես է նաև Հատուկ քննչական ծառայությունում, որը գտնվում է Վաղարշ Վաղարշյան 13 ա […]

̰
Վթարային ջրանջատում Վայոց ձորում 

09:15 18.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 09։30-19:30-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Լևոնյան, Խանջյան, Բաղդասարյան, Մշեցի, Իսակով, Ավագյան, Թամանցիներ, Տեր Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Սպանդարյան, Չարենցի, Կամոյի, Զորավար Վարդան, Ալավերդյան փողոցների և նրբանցքների, Երևանյան խճուղու, Նորավան թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

09:00 18.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-12։00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի նրբ․ 5 շենքը, Գայի պող․ 57, 57/1 շենքերը, թիվ 111 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 12։30–14։30 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 2, 4 շենքերը, Մառի փ․ 14, […]

̰
«Իմ քայլը» դաշինքի ներսում նոր պայքար է սկսվել․ «Ժամանակ»

08:50 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի ներսում հիմա էլ պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար: Մասնավորապես՝ նախարարական պորտֆելներից զրկվող ՔՊ-ականները չեն ուզում սոսկ պատգամավոր լինել, առնվազն հանձնաժողովի նախագահի կարգավիճակ են ցանկանում: ՔՊ վերնախավի այլ ներկայացուցիչներ էլ համարում են, որ եթե այդ մարդիկ առանձնապես ոչնչով աչքի չեն ընկել նախարարի կարգավիճակում, ապա իրավունք չունեն […]

̰
ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում. «Հրապարակ»

08:33 18.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ։ Կուսակցության արմատական թևը ընտրությունների գիշերը խնդրել-աղաչել է առաջնորդին գրեթե բոլոր տեղամասերում բողոքարկել արդյունքները՝ համոզելով, որ ամեն տեղ 2-3 քվե հետ կբերեն ու կանցնեն ԱԺ։ Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի է մնացել՝ «բան չի փոխվի», ինչը կասկած է գցել նրանց սիրտը, որ «շեֆը կա՛մ վախենում […]

̰
ՌԴ-ն կոչ է արել Կոսովոյին անհապաղ չեղարկել բանակի ստեղծման մասին որոշումը

08:18 18.12.2018

Անկախ բանակի ձևավորման մասին ինքնահռչակ Կոսովոյի որոշումը խախտում է ՄԱԿ-ի 1244 բանաձևը։ Այդ որոշումը պետք է անհապաղ չեղարկվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան միջազային կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ ՌԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ «Կոսովոյի զինված ուժերի բեմելը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության ու […]

̰
ԱՄՆ-ն աջակցություն է հայտնել Կոսովոյում բանակի ստեղծմանը

08:08 18.12.2018

Կոսովոյի իշխանությունները, Վաշինգտոնի կարծիքով, իրավունք ունեն ձևավորելու լիարժեք բանակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչության քաղաքական հարցերով համակարգող Ռոդնի Հանթերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ։ «ԱՄՆ-ը հաստատում է իր աջակցությունն աստիճանական, թափանցիկ անցմանը պրոֆեսիոնալ, բազմազգ և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցող ուժերի, որոնք կծառայեն Կոսովոյի բոլոր (էթնիկ) համայնքներին»,- ասել է նա, փոխանցում է ТАСС […]

̰
Նյու Յորքի նահանգապետը խոստացել է հաջորդ տարի օրինականացնել մարիխուանան

07:54 18.12.2018

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն խոստացել է 2019 թվականին ռեկրեացիոն նպատակներով օրինականացնել մարիխուանան։ Կուոմոյի խոսքերով՝ ռեկրեացիոն նպատակով մարիխուանայի օգտագործման կարգավորումը, օրինականացումն ու հարկումը վերջ կդնի «չարդարացված քրեականացմանը»։ Նահանգապետի թվիթերյան հայտարարության մեջ նշվում է, որ օրինականացումը նահանգի հաջորդ տարվա նորարարությունների պլանի կետերից մեկն է։ Ներկայում ռեկրեացիոն նպատակներով մարիխուանան օրինականացված է 9 նահանգներում (Վաշինգտոն, Օրեգոն, Նևադա, Կալիֆոռնիա, […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ղրիմի ռազմականացման վերաբերյալ Ուկրաինայի բանաձևը

07:43 18.12.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված բանաձևը՝ «Ղրիմի թերակղզու և Ազովի ու Սև ծովի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին»։ Փաստաթղթում ասվում է, որ Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Ուկրաինայի քաղաքական անկախությանը։ Բացի այդ, բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Կերչի նեղուցով կամրջի կառուցումը։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, […]

̰
Մադուրոն խոստացել է «պատռել» Վենեսուելայի թշնամիների սիրտը

07:26 18.12.2018

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժողովրդական աշխարհազորի մարտիկների առջև ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի «թշնամիների» ագրեսիայի դեպքում նրանց «սիրտը» սեփական տարածքում կպատռվի։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։ Ըստ այդմ, Մադուրոն նշել է, որ Վենեսուելան խաղաղություն է ցանկանում։ Վենեսուելայի առաջնորդը Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի վրա անձնական պատասխանատվություն է դրել Վենեսուելայում թշնամական գործողությունների նախապատրաստման համար։ Նրա […]

̰
Տարանտինոն փախուստի է մատնել իր տուն ներխուժած գողերին

07:16 18.12.2018

Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն դիմակայություն է ցույց տվել երկու կողոպտիչներին, որոնք սողոսկել էին Լոս Անջելեսի իր բնակարան։ Ինչպես հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին, դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ դեկտեմբերի 16-ին։ Երկու տղամարդ Տարանտինոյի տուն էին մտել պատուհանից։ Ռեժիսորն աղմուկ էր լսել, հայտնաբերել չարագործներին, սակայն նրանք փախուստի են դիմել՝ իրենց հետ տանելով թանկարժեք […]

̰
Դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի ԱԳ փոխնախարարի հետ

17:31 17.12.2018

Դեկտեմբերի 17-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին եվրոպական և մի շարք ուղղություններով փոխգործակցության շուրջ։ Ընդգծվեց երկկողմ միջպետական համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված հետագա համատեղ ջանքերի կարևորությունը։ Քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն […]

̰
BACK_TO_TOP