07:15 13.12.2018
Սիրիայի հյուսիս-արևելքում միակողմանի ռազմական գործողությունների անցկացումն անթույլատրելի է։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Ռոբերտսոնը՝ կապված սիրիացի քրդերի կազմավորումների վրա թուրքական զորքերի կողմից առաջիկա օրերին ծրագրված հարձակման հետ։ «Սիրիայի հյուսիս-արևելքում ցանկացած կողմի միակողմանի ռազմական գործողությունները, հատկապես եթե ամերիկացի զինծառայողներ կարող են լինել այդ շրջանում կամ մոտակայքում, լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ասել է Ռոբերտսոնը։ Չորեքշաբթի […]
17:17 12.12.2018
Կանադայի Մոնրեալի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև, որով Քվեբեկի կառավարությանը կոչ է արվել նահանգի դպրոցական ծրագրում ներառել ցեղասպանությունների պատմության ուսուցումը։ Կանադայի մի շարք նահանգներում այս թեման արդեն ներառված է դպրոցական ծրագրերում: SHANTNEWS.am-ի եթերում թեման ավելի մանրամասն ներկայացնում է կանադահայ գործիչ Հրակ Չինչինյանը:
16:24 12.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի փակման համաժողովին: Ծրագիրն իրականացվել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ: Պաշտպանը բարձր է գնահատել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման շրջանակում իրականացվող այս ծրագրի արդյունավետությունը Հայաստանում: «Մարդու […]
16:14 12.12.2018
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 21։45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ […]
16:12 12.12.2018
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Հանձնաժողովային քննարկումներում դրական եզրակացություն ստացած օրինագծերի վերաբերյալ մշտական հանձնաժողովների նախագահները տվել են պարզաբանումներ: ԱԺ նախագահի ներկայացմամբ՝ առաջիկա հերթական նիստի օրակարգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԺ պաշտպանության, […]
15:53 12.12.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի միջև հաստատված համագործակցության արդյունքում սույն թվականի նոյեմբերի 28-ից սկսած աջակցություն է ցուցաբերվում Լոռու և Շիրակի մարզերի այն համայնքներին, որոնց շենք-շինություններն ու ցանքատարածություններն ահռելի վնասներ էին կրել ուժեղ կարկտահարության պատճառով։ Հաշվի առնելով համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական և կենցաղային ծանր պայմանները, մանկահասակ երեխաների թվաքանակը՝ […]
15:49 12.12.2018
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով 2018թ. հունիսի 28-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի միջնակարգ դպրոցում յուրացման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք […]
15:42 12.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի Քուչակի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են […]
15:41 12.12.2018
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է «Teach For All» և «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Ուենդի Քոփի և Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Դասավանդիր, Հայաստան» կազմակերպության հետ ԿԳ նախարարության համագործակցությունն արդյունավետ է, և պետք է ուղիներ գտնել այն ընդլայնելու համար: «Դասավանդիր, Հայաստանի» հետ համագործակցությունը կարևոր […]
15:15 12.12.2018
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
14:57 12.12.2018
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 3 ամսական աղջիկ: Երեխայի մայրն այլ դեղի հետ շփոթելով՝ փոքրիկին որպես բուժամիջոց տվել է կալիումի պերմանգանատ՝ «մարգանցովկա»: Աղջկան ծանր վիճակում տեղափոխել են Երևան: Այս մասին հայտնում է aravot.am-ը: Աղբյուրը հայտնում է, որ 2 տարի առաջ հիվանդությունից մահացել է այդ ընտանիքի 3 տարեկան […]
13:26 12.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Մեխակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի ԲԴԽ-54-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Հրաչյա ՄԵԽԱԿՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
13:21 12.12.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին: Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատարելագործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային […]
13:17 12.12.2018
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։45-ին, Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գրիգորի Ա.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի և 329 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
12:53 12.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, այցի ընթացքում ստուգվել են նշված վայրում անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ինչպես նաև նրանց առնչվող փաստաթղթերը: Վեր […]
12:50 12.12.2018
Երևանի քաղաքային պանթեոնից գողացել են ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի և նրա կնոջ գերեզմանաքարերը։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կատարվածի մասին ահազանգել է «Կիմ Երիցյան» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։ Ավելի ուշ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:
12:45 12.12.2018
Դեկտեմբերի 11-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել մարզերից մեկում։ Տեղի բժշկական կենտրոնից տարածքի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «առնանդամի փոշտի և ձախ ազդրի վերին 1/3-րդի միջկողային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 26-ամյա Վարդան Շահնազարյանն է, որը նույն օրը՝ […]
12:17 12.12.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 53 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 12, մարմնական վնասվածք հասցնելու 10, ծեծի 7, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, անձնական ունեցվածքի գողության 4, յուրացման կամ վատնման և կաշառակերության 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրական […]
12:11 12.12.2018
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 43-ամյա Տաթևիկ Մանուկյանին, որը տեղում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
12:05 12.12.2018
ՀՀ քննչական կոմիտեում ստացվել և վարույթ է ընդունվել առերևույթ կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի վատնում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևանի Գ.Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոց ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով, նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի՝ 1965 […]
11:21 12.12.2018
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի: Այս մասին գրել է ռեժիսորը ֆեյսբուքյան իր էջում: «Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ»,- գրել է Հովհաննես Գալստյանը։ Ինչպես երեկ SHANTNEWS.am-ը […]
11:14 12.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության […]
11:12 12.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:
10:30 12.12.2018
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23:40-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Կ. Մ.-ի (ծնված 1987 թ.) դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
10:17 12.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին`ժամը 10:00-20։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
10:02 12.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարսեղ Բեգլարյանի գործով դատավորը լինելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության […]
09:46 12.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «14 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, դեռևս ԱԺ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանում չէ։ Պարզել անձամբ նրանից չհաջողվեց, քանի որ նրա հեռախոսն անջատված էր՝ բաժանորդն էլ՝ անհասանելի։ Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը նրա մասով ևս պնդել էր՝ 14 մլն ԱՄՆ դոլարի կաշառք է տվել հանքերի […]
09:33 12.12.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ: Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ: Ընտրութուններին մասնակցել է Մարտի 1-ի գործով […]
09:18 12.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։ 2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ […]