TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+24.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները մրցակցային էին. Պետդեպարտամենտ

07:14 11.12.2018

Միացյալ Նահանգները շնորհավորում է հայ ժողովրդին դեկտեմբերի 9-ին անցկացված  խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի կայքում զետեղված հայտարարության մեջ։ «Ողջունում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականն առ այն, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները կարողացել են քարոզարշավն իրականացնել ազատ»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, […]

̰
SHANTNEWS

19:10 10.12.2018

̰
Նոր իշխանությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ. ՀԱԿ

18:47 10.12.2018

Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է «Իմ քայլը» դաշինքին և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Տարածված հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ընտրություններում ժողովրդի ազատ կամարտահայտությամբ պսակված Թավշյա հեղափոխության գլխավոր նվաճումն անկասկած այն է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին դարձել է քաղաքական գործընթացների առանցքային դերակատարը։ Մեր հասարակության քաղաքացիական հասունության […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ

17:53 10.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

̰
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. այն փակ է ծանրաքաշ և կցորդիչով փոխադրամիջոցների համար

17:43 10.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

̰
Բոլորս մեր ամենօրյա աշխատանքով կարող ենք նպաստել Հայաստանում իրավունքների և ազատությունների երաշխավորմանը. Արսեն Թորոսյան

17:27 10.12.2018

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Դեկտեմբերի 10-ը 70 տարի է, ինչ աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Մարդու իրավունքների գերակայության մասին են վկայում մեր […]

̰
ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը ՊՆ թեժ գիծը ստացել է 55 զանգ

17:21 10.12.2018

Դեկտեմբերի 9-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 08:00 մինչև 20:00-ն, գործել է ՀՀ ՊՆ թեժ գիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Զանգերի մոտ 35%-ը ՊՆ իրավասությունից դուրս […]

̰
Վթար Եղվարդի Երևանյան փողոցում. 39-ամյա մոտոցիկլիստը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

16:16 10.12.2018

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Եղվարդի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Իռբիզ» մոտոցիկլետը, ինչի հետևանքով 39-ամյա մոտոցիկլիստ Թորոս Հակոբյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն դեկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ի դրությամբ ստացել է 55 հաղորդում

15:20 10.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ստացվել է 55 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: […]

̰
Վալերի Օսիպյանը լեյտենանտի ուսադիրներ է հանձնել 9 ոստիկանի

14:29 10.12.2018

Հայաստանի ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը լեյտենանտի ուսադիրներ է հանձնել 9 ոստիկանի: Նրանք աչքի են ընկել իրենց բարեխիղճ ծառայությամբ ու մասնագիտական գիտելիքների պաշարով՝ վաստակելով ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայելու հնարավորությունը։ Վալերի Օսիպյանը լեյտենանտի ուսադիրները նրանց հանձնելուց և բարի ծառայություն մաղթելուց հետո՝ հանդես եկավ շնորհավորական խոսքով։ Ոստիկանության պետը ևս մեկ անգամ արձանագրեց՝ բարեխիղճ և պատվախնդիր ծառայողներն ըստ արժանվույն […]

̰
SHANTNEWS

14:08 10.12.2018

̰
Ընտրության օրն անցել է սահուն, եղել են մի քանի էական խախտումներ. «Ականատես»

14:00 10.12.2018

«Ականատեսն» իրականացրել է դիտորդական առաքելություն 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր մարզերում՝ առաջին անգամ՝ ընտրանքի հիման վրա դիտորդության մեթոդաբանության կիրառմամբ: Նախաձեռնության շրջանակներում ներգրավվել են 581 դիտորդ, որոնք դիտարկել են ընտրանքի 300 ընտրական տեղամասերը, ինչպես նաև ներգրավվել են շրջիկ դիտորդներից բաղկացած 52 թիմ և 41 տարածքային ընտրական հանձնաժողովների դիտորդներ։ Շրջիկ թիմերն ընտրության […]

̰
Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

13:51 10.12.2018

Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը: Թուրք լրագրողի այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան ընտրություններից, Փաշինյանը պատասխանել է. «Ակնկալում եմ՝ լինելու են ազատ, թափանցիկ և ժողովրդավարական»։ Փայզընը Փաշինյանից հետաքրքրվել է, թե […]

̰
Այս տարի մարդու իրավունքների միջազգային օրը խորհրդանշական է ԱԺ ընտրություններով. ՄԻՊ ուղերձը

13:05 10.12.2018

ՄԻՊ-ն ուղերձ է հղել մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ. Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, քաղաքակիրթ աշխարհը նշում է մարդու իրավունքների միջազգային օրը։ Մարդը բարձրագույն արժեք է, իսկ նրա անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերները պահանջում են բոլորիս միավորված համատեղ ջանքերը, իսկ պետությանը պարտավորեցնում […]

̰
SHANTNEWS

12:38 10.12.2018

̰
Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. Արմեն Սարգսյանի ուղերձը

12:32 10.12.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ազգային ժողովի ընտրությունների առթիվ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձևավորվելու են իշխանության օրենսդիր և գործադիր ճյուղերը: Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, […]

̰
Զոհրաբ Մնացականյանի ելույթը «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակի առիթով

11:56 10.12.2018

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակին նվիրված համերգին: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև. «Վեհափառ Տեր, Ձերդ գերազանցություններ, Սիրելի բարեկամներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր Հայաստանում շատ կարևոր օր է: Այժմ ժողովուրդը կատարում է իր ընտրությունը, ընտրում է նոր՝ յոթերորդ գումարման խորհրդարան: Միևնույն ժամանակ, այսօր […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 238 դեպք, որից 115-ը՝ արտակարգ

11:31 10.12.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 238 դեպք, որից 115-ը՝ արտակարգ:ԱԻՆ Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 101 կենցաղային կանչ, 37 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 62 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային […]

̰
Ընտրություններին ՔԿՀ-ներում մասնակցել է 56 կալանավորված անձ և դատապարտյալ

11:27 10.12.2018

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ընտրության իրավունք ունեցող 948 կալանավորված անձանցից և դատապարտյալներից 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 756 կալանավորված անձ  և դատապարտյալ (79.7%): Այս մասին հայտնում են ՔԿԾ մամուլի ծառայությունից:

̰
Հրապարակվել են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային 50 թեկնածուների ստացած ձայները

11:00 10.12.2018

Հրապարակվել են «Իմ քայլը» դաշինքի առաջին 50 ռեյտինգայինների հավաքած ձայները: 1 «ԻՄ ՔԱՅԼԸ» Միքայելյան Սասուն Մեխակի 31739 2 «ԻՄ ՔԱՅԼԸ» Միրզոյան Արարատ Սամվելի 25550 3«ԻՄ ՔԱՅԼԸ» Ցոլակյան Ֆելիքս Խոստեղի 24172 4«ԻՄ ՔԱՅԼԸ» Սարգսյան Գարիկ Մնացականի 22604 5 «ԻՄ ՔԱՅԼԸ» Սիմոնյան Ալեն Ռոբերտի 21812 6 «ԻՄ ՔԱՅԼԸ» Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի 20934 7 «ԻՄ ՔԱՅԼԸ» Փաշինյան Սիփան […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ

10:34 10.12.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ […]

̰
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

10:30 10.12.2018

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Կոտայքի, Բաղրամյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի […]

̰
Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենը խնդրել է ազատ արձակել իրեն առողջական վիճակի պատճառով

09:55 10.12.2018

Կանադայում ձերբակալված Huawei չինական ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուն խնդրել է իշխանություններից ազատել իրեն կալանքից՝ առողջական վիճակի վատացման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Մենը շարունակում է պայքարել գրավի դիմաց կալանքից ազատվելու հնարավորության համար: Նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցի դիտարկման ժամանակ Մենը խնդրել է դատարանին ազատ արձակել իրեն, քանի որ ստիպված է զարկերակային բարձր ճնշման […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

09:16 10.12.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 12-13-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների […]

̰
Չարենցի փողոցում մեքենան բախվել է սեփական տան դռանը

09:00 10.12.2018

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Հակոբ Մասչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 22 ՕՏ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի տան երկաթե դռանը: Նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

08:43 10.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 10-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Շերամի փողոցի հարակից բնակիչ և ոչ բնակի-բաժանորդները, 11։00-17։00 Խաղաղ Դոնի փ. 16 շենքի 7-13 մուտքերը, Արարատյան փ․ 7, 9 շենքերը, Բագրատունյաց պող․ 25/27 շենքերը, Բագրատունյաց պող․ 13 շենքը և հարակից ոչ […]

̰
Ձյան սաստիկ տեղումների պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 1300 ավիաչվերթ է չեղարկվել 

08:25 10.12.2018

ԱՄՆ-ի Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգների օդանավակայաններում ձյան առատ տեղումերի և սառցե անձրևի պատճառով ավելի քան 1300 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ միայն Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքի օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Նահանգապետ Ռոյ Կուպերը կոչ է արել բնակիչներին զերծ մնալ անձնական փոխադրամիջոցներով երթևեկելուց։ Հյուսիսային […]

̰
Թրամփը համաձայնել է պաշտպանական բյուջեն հասցնել 750 մլրդ դոլարի

08:09 10.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 2019 թվականի պաշտպանական բյուջեն մեծացնել 33 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 750 մլրդ դոլարի։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ Թրամփը որոշել է մեծացնել ռազմական կարիքների համար ծախսերը՝ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի պաշտպանական հարցերով կոմիտեների ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ Օգոստոսի 1-ին Սենատն ընդունել […]

̰
2017 թ․տվյալներով՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանն աշխարհում զենքի վաճառքի առաջատարներն են

07:51 10.12.2018

2017 թվականին սպառազինության վաճառքի ծավալով առաջատարն ամերիկյան պաշտպանական ընկերություններն են, որոնց հաջորդում են ռուսական ընկերությունները։ Այս մասին իր զեկույցում հայտնել է Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմյան ինստիտուտը (SIPRI)։ Նշվում է, որ 2002 թվականից երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են բրիտանական ընկերությունները։ Ինստիտուտը հետազոտել է զենք արտադրող համաշխարհային առաջատար 100 ընկերությունների տվյալները։ ТАСС գործակալության հաղորդմամբ՝  2017 թվականը դարձել է […]

̰
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ․ Փաշինյան

07:39 10.12.2018

ԿԸՀ-ի կողմից հրապարակված նախնական տվյալներով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 70․43 տոկոս ձայն։ Արդյունքների հրապարակմանը Փաշինյանն արձագանքել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Հզո՛ր, հզո՛ր, հզո՛ր ժողովուրդ: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Դուխոոոոո՛վ»։

̰
BACK_TO_TOP