TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+18.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Բունդեսթագը թույլատրել է գերմանացիներին փաստաթղթերում «երրորդ սեռ» նշել

09:52 16.12.2018

Գերմանիայի բնակիչները կարող են այժմ պաշտոնական փաստաթղթերում նշել «երրորդ սեռ»։ Նման որոշում է ընդունել Բունդեսթագը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Անցած տարի Գերագույն դատարանը վճռել էր, որ արական և իգական սեռերի միջև ընտրության պարտադրանքը խտրականություն է, և պետք է հրաժարվել դրանից, սահմանել նոր կատեգորիա։ Որոշումն ընդունվել էր քաղաքացու դատական հայցի հիման վրա, […]

̰
Պետդեպը ողջունել է հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշումը

09:28 16.12.2018

ԱՄՆ-ը ողջունում է ԵՄ առաջնորդների որոշումը՝ հակառուսական պատժամիջոցները կես տարով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն։ «Մենք ողջունում ենք Եվրոպական խորհրդի միաձայն որոշումը՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ»,-նրա խոսքերն է մեջբերում Պետդեպի մամուլի ծառայությունը։ Պալադինոն նշել է, որ ԱՄՆ-ը նաև ողջունում է ԵՄ ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի այն շրջաններին աջակցություն ցուցաբերելուն, […]

̰
Խոշոր վթար Գյումրիում. կա 2 զոհ

09:13 16.12.2018

Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 01:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ք., 1964 թ.), դուրս է […]

̰
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին՝ Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ

13:38 14.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ: Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն […]

̰
«Վալլեքս»-ի նախագահը հանձնարարել է երկու ամսով հետաձգել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման գործընթացը

11:28 14.12.2018

«Վալլեքս» ընկերությունը պարզաբանում է տարածել ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների վերաբերյալ, թե ընկերության աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ: Ընկերությունը հայտնում է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Վալլեքս» ընկերությունների խմբի նախագահի կողմից հանձնարարական է տրվել Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերը լուծարելու գործընթացը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Ներկայացնում ենք «Վալլեքս» ընկերության տարածած պարզաբանումը. «2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր […]

̰
«Արսենալ»-«Քարաբաղ» խաղի ժամանակ երկրպագուն Արցախի դրոշով ներխուժել է խաղադաշտ

11:13 14.12.2018

Երեկ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրն էր: E խմբից Լոնդոնի «Արսենալը» փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով և առանց պարտության: Վերջին տուրում Ունայ Էմերիի ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեցին «Քարաբաղին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր, սակայն այդպես էլ դուրս չեկավ խաղադաշտ: Խաղի ընթացքում հայ երիտասարդը խաղադաշտ է ներխուժել Արցախի դրոշը […]

̰
Ոստիկանություն բերման ենթարկված կնոջ խուզարկությամբ հայտնաբերվել է սուբուտեքսի 44 հաբ

11:05 14.12.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները, ամիսներ տևած համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 5-ին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ժամը 13։50-ի սահմաններում Գյումրու Տիգրան Մեծի պողոտայում գտնվող փոստային առաքման բաժանմունքի դիմաց հայտնաբերվեց ու ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկվեց Սահականուշ Սարգսյանը։ Գյումրիում […]

̰
Միջազգային դիտորդի համակարգչի գողությունը բացահայտվել է դեպքից ժամեր անց

11:02 14.12.2018

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, գողություն կատարելու կասկածանով բաժին բերման ենթարկեցին 39-ամյա Գևորգ Գևորգյանին։ Նա կասկածվում էր, դեկտեմբերի 2-ին միջազգային դիտորդական կազմակերպության անդամի համակարգիչը գաղտնի հափշտակելու մեջ։ Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաններին հաջողվեց պարզել, որ Գևորգյանն օգտվել է դիտորդի՝ վարձակալած բնակարանից կարճատև բացակայությունից, մտել է տուն ու գողացել […]

̰
Անցած 1 օրում ՀՀ-ում արձանագրվել է 23 վթար․ զոհվել է 3, վիրավորվել՝ 36 մարդ

11:00 14.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 9, յուրացման կամ վատնման 5, անձնական ունեցվածքի գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության […]

̰
Փնտրվում է բանկոմատից կանխիկացման փորձ կատարած անձը

10:50 14.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու բանկային քարտից գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը: ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ […]

̰
Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության երկու աշխատակից

10:47 14.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր ձերբակալվել է ևս երկու անձ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ Վարդենիսի սոցիալական […]

̰
Հերթերից խուսափելու նպատակով ավտոմաքսատունը ներկարացնում է աշխատանքային ժամերը․ ՊԵԿ

10:27 14.12.2018

2018 թվականին արձանագրվել է ավտոմեքենաների ներմուծման ծավալների կտրուկ աճ՝ նախկինում տարեկան 40 հազար ավտոմեքենայից հասնելով արդեն իսկ 62․5 հազարի: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Արարատյան մաքսատուն-վարչության թիվ 2 բաժնի (ավտոմաքսատուն) ենթակառուցվածքը նախատեսված չէր նման ծավալների ծառայություն մատուցելու համար, ինչը և հանգեցրել է հավելյալ հերթերի և կուտակումների: Պետական եկամուտների կոմիտեն […]

̰
Կրկնակի վրաերթ Վերնիսաժի դիմաց

10:20 14.12.2018

Դեկտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում. ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության ծառայություն, և մինչ շտապօգնության ժամանումը, փորձել է օգնություն […]

̰
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է

10:05 14.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ ճանապարհահատվածներում, Սիսիանի «Զանգեր» հատվածում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և […]

̰
Լրագրող Հայկ Գևորգյանը կընտրվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ․ «Ժամանակ»

09:58 14.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ Գևորգյանը: Գևորգյանը երկար տարիներ աշխատել է տնտեսական լրագրող Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ մշտապես քննադատելով օրվա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Հիմա պետք է տեսնել, թե նա ինչպես է նոր իշխանության կազմում իրականացնելու երկրի տնտեսական քաղաքականությունը և ինչպիսի արդյունքներ է գրանցելու»:

̰
Վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայից Հայաստան․ «Փաստ»

09:43 14.12.2018

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և տեղափոխվել Հայաստան: Նրանց մեծ մասն ընտանիքներով են եղել, որոնք տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տունն ու տեղը և մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու և եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» […]

̰
Ձևավորվող կառավարությունը կունենա ոչ թե երեք, այլ մեկ փոխվարչապետ․ «Հրապարակ»

09:23 14.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորընտիր իշխանությունը պատրաստվում է պետական համակարգի օպտիմալացման գնալ՝ մեղմելով պատգամավորների թվի աճի վերաբերյալ որոշակի դժգոհությունները։ Տեղեկություններ կան, որ նոր ձևավորվող կառավարությունը կունենա ոչ թե երեք փոխվարչապետ, որն օրենքի պահանջն էր, այլ՝ 1, 18 նախարարությունն էլ կկրճատեն՝ հասցնելով 11-ի։ Ըստ այդմ՝ նոր ձևավորվող ԱԺ-ում քննարկվող նախագծերից առաջինը թերևս կլինի կառավարության գործունեության ու […]

̰
Դերժավայի Արկադիի հիվանդանոցը հայտնվել է Ֆինանսների նախարարության «սև ցուցակում». «Ժողովուրդ»

09:12 14.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի` Դերժավայի Արկադիի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հայտնվել է Ֆինանսների նախարարության սև ցուցակում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պահանջով գնումների բողոքարկման խորհուրդ է դիմել Երևանի քաղաքապետարանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը մասնակցել է […]

̰
Սիրիական բանակի ավելի քան 16․5 հազար դասալիքներ համաներման են արժանացել

09:03 14.12.2018

Ավելի քան 16․5 հազար սիրիացի զինծառայողներ, որոնք ապօրինաբար լքել էին իրենց զորամասերը պատերազմի ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով համաներման են արժանացել։ Այս մասին հայտնում է Սիրիայի զինվորական արդարադատության վարչության պետ Գանջու Հասանը, փոխանցում է RIA Novosti-ն։ Համաներումը գործում է նախագահական հրամանագրի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ից։ Դասալիքները, որոնք գտնվում են Սիրիայի […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

08:51 14.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Էստոնական փ. 21, 25 շենքերը և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդները, Շինարարների փ. 6, 6/1, 8, 10/1, շենքերը, Արզումանյան փ. 8Ա, 10, 12 շենքերը, Գաջեգործների 3փ. 1-20 սեփական տները, Դավիթ […]

̰
Ծառուկյանը վերջնական որոշել է՝ ով է լինելու ԱԺ փոխնախագահ․ «Ժամանակ»

08:40 14.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է, որ ԲՀԿ-ին, որպես ընդդիմություն, հասանելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ ցուցակի երրորդ համար, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: Ծառուկյանն իր այս քայլով փորձում է ռևերանս անել գործող իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի ԱԱԾ տնօրեն […]

̰
Մարզպետներից ոչ մեկը պատգամավորի մանդատ չի ստանա․ «Փաստ»

08:36 14.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ և այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաև մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր: […]

̰
ԵԽ-ն ՌԴ-ից պահանջել է անհապաղ ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին

08:27 14.12.2018

Եվրոպական խորհուրդը որոշում է ընդունել՝ կապված Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպի հետ։ Եվրոպացի առաջնորդները հարցը քննարկել են մոտ 1 ժամ։ «Եվրոպական խորհուրդը պահանջում է անհապաղ ազատ արձակել ձերբակալված բոլոր ուկրաինացի նավաստիներին, վերադարձնել կալանված նավերը և ապահովել Կերչի նեղուցում բոլոր նավերի ազատ տեղաշարժը»,- հայտնել է Տուսկը։ Աղբյուրները հայտնում են, որ դիտարկվել է նաև Ռուսաստանի վրա ազդելու […]

̰
ԱՄՆ-ում մայրուղու վրա թափված թղթադրամները մի շարք ավտովթարների պատճառ են դարձել

08:13 14.12.2018

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում ինկասացիայի մեքենայից մայրուղու վրա թափված թղթադրամները ճանապարհատրանսպորտային մի շարք պատահարների պատճառ են դարձել։ Վարորդները կանգ են առել հենց ճանապարհի մեջտեղում՝ թղթադրամները հավաքելու համար։ Այս մասին հայտնել է Արևելյան Ռուտերֆորդ շրջանի ոստիկանական վարչության թվիթերյան միկրոբլոգը։ Վթարները լուրջ խցանումների պատճառ են դարձել։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել […]

̰
ԱՄՆ Սենատը Խաշըգջիի մահվան պատասխանատվությունը դրել է սաուդցի արքայազնի վրա

07:52 14.12.2018

ԱՄՆ Սենատը հինգշաբթի ընդունել է բանաձև, որով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը մեղադրվում է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի մահվան մեջ։ Սենատորները միաձայն աջակցություն են հայտնել բանաձևին։ Հիշեցնենք, որ Խաշըգջին, ով եղել է Washington Post ամերիկյան պարբերականի թղթակիցն ու 2017 թվականից բնակվել ԱՄՆ-ում, անհետացել էր Թուրքիայում հոկտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, […]

̰
ԵՄ-ն մերժել է Թերեզա Մեյին Brexit-ի շուրջ կրկնակի բանակցությունների հարցում

07:36 14.12.2018

Բրյուսելը պաշտոնապես հաստատել է, որ Brexit-ի վերաբերյալ նոր բանակցություններ չեն լինի, և բրիտանական խորհրդարանում վավերացման պետք է դրվի արդեն եղած փաստաթուղթը։ ԵՄ-ն անհնարին է անվանել Brexit-ի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին ասված է Բրյուսելում անցկացված ԵՄ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության տեքստում։ Այդպիսով՝ ԵՄ-ն հաստատել է նոյեմբերի 25-ի սեփական որոշումը։ ԵՄ-ն նաև կոչ է արել բոլոր մակարդակներում […]

̰
Թրամփը ցանկանում է իր փեսային դարձնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար

07:26 14.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները կարող է դառնալ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար։ Այս մասին հայտնում է The Huffington Post-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Թրամփն ու Քուշներն արդեն դեկտեմբերի 12-ին բանակցություններ անցկացրել են աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակման վերաբերյալ։ Ջարեդ Քուշները, որն ամուսնացած է նախագահի դստեր՝ Իվանկայի հետ, արդեն զբաղեցնում է Թրամփի խորհրդականի պաշտոնը՝ […]

̰
«Իսլամական պետությունը» ստանձնել է Ստրասբուրգի ահաբեկչության պատասխանատվությունը

07:15 14.12.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը։ Խմբավորումը ստրասբուրգցի հրաձիգին, որը ոչնչացվել է ֆրանսիական ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ, անվանել է «իր զինվորը»։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գրոհայինների վերահսկողության տակ գտնվող Amaq գործակալությանը։ Հայտարարության մեջ նշվում է, որ 29-ամյա Շերիֆ Շեկատը գործողությունն իրականացրել է՝ ի պատասխան Սիրիայում […]

̰
Ի՞նչն է Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ջրանջատման պատճառը

15:32 13.12.2018

Այսօր Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումը 36 ժամով դադարեցվել է։ Թե ինչով է պայմանավորված այսօրվա ջրամատակարարման դադարեցումը, պարզաբանում է «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Կենտրոն» շահագործման տեղամասի պետ Արթուր Զակեոսյանը: «Ընկերության կողմից Արզնիի աղբյուրի ջուրն արդյունավետ օգտագործելու շնորհիվ տարեցտարի ավելանում է այնտեղից «Արզնի-Երևան» մայրուղային ջրատարով Երևան հոսող ջրի քանակը: Խողովակաշարն անցնում է Արաբկիրով ու կտրուկ […]

̰
Կվաճառվի՞ արդյոք Կանադայի ՀԲԸՄ-ի կենտրոնի շենքը

15:20 13.12.2018

Վերջին շրջանում Կանադայի հայկական համայնքում տագնապի նոր թեմա է հասունացել. Հայկական բարեգործական ընդհանուր միությանը պատկանող ակումբի վաճառքի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Տորոնտոյում գտնվող այդ կենտրոնը տարիներ առաջ գործել է որպես վարժարան, սակայն տարբեր հանգամանքների բերումով այն փակվել ու այսօր հանվել վաճառքի: Shantnews-ի եթերում հարցը մեկնաբանում են խնդրին տեղյակ կանադահայ գործիչները: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
BACK_TO_TOP