22:47 25.11.2018
ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես են ռուսական Су-24 ռմբակոծիչները հարվածել Հալեպի շրջանում տեղակայված գրոհայիններին։ Տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։ Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, ռուս զինվորականներն ի հայտ են բերել ահաբեկչների հրետանային դիրքերը, որտեղից նոյեմբերի 24-ին քլորով արկեր էին արձակվել Հալեպի որոշ թաղամասերի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով տուժել […]
22:30 25.11.2018
Իրանի արևմտյան Կերմանշահ նահանգում երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 70 մարդ։ Այս մասին հայտնում է Press TV-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ 6․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել իրանա-իրաքյան սահմանին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 46 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է իրանական […]
22:15 25.11.2018
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեում գտնվող Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1978 թ.) […]
21:57 25.11.2018
«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում, որն այսօր անցկացվեց Մինսկում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը, ով հանդես եկավ «Anyone I want to be» երգով: Մրցույթում Հայաստանը ներկայացնող 12-ամյա Լևոն Գալստյանը հանդես եկավ իր «L.E.V.O.N» երգով։ Ժյուրիի և օնլայն քվեարկության արդյունքում նա զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը: Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Հայաստանը վաստակեց 70 միավոր, ընդհանուր առմամբ՝ վաստակեց 125 ձայն: «Մանկական Եվրատեսիլ-2018»-ն անցկացվեց «Շողա» […]
21:33 25.11.2018
Վերջին օրերին ոստիկանության Կոտայքի բաժին և Գառնիի բաժանմունք բնակարանային գողությունների վերաբերյալ մի քանի ահազանգեր են հնչել։ Դեպքերը կատարվել էին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում։ Տարվա այս եղանակին ամառանոցների մեծ մասում մարդիկ չեն ապրում, հազվադեպ են գալիս՝ համոզվելու, որ ամեն բան կարգին է։ Հերթական այցի ժամանակ էլ ոմանք տեսել էին, որ ամառանոցները թալանված են։ Հետախուզական միջոցառումներ են […]
21:14 25.11.2018
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի, արված աշխատանքի ու սպասվող արդյունքի մասին տեսանյութ: «Մեկ թունելով և երեք կամուրջով երթևեկությունը կրճատելու ենք երկու ժամով»,-գրել է Հակոբ Արշակյանը:
20:56 25.11.2018
Կանանց և արդարության 3-րդ միջազգային համաժողովում ելույթ ունեցած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ կանանց ու տղամարդկանց միջև չի կարող լինել լիարժեք հավասարություն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Էրդողանը մասնավորապես ասել է. «Արդարությունը ամենքին իր իրավունքներն է տալիս: Դա չի նշանակում, որ ամեն ինչ բոլորին հավասար է բաժանվում կամ բոլորին նույն կերպ պետք […]
20:37 25.11.2018
Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանը (Ավո) նոյեմբերի 25-ին կդառնար 61 տարեկան։ Նա ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, Ցեղասպանությունից փրկված հայի ընտանիքում։ Ավոն պայքարել է հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ 1992 թվականից եղել է Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Զոհվել է 1993 թվականին հունիսի 12-ին, Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում։ […]
20:20 25.11.2018
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատարը գործող չեմպիոնն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ն ունի 32 միավոր: Երկրորդ տեղում 27 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը 26 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: Վանաձորի «Լոռի»-ն 24 միավոր ունի (4-րդ տեղ): 5-րդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է 20 միավորով: 19 միավոր է հավաքել «Շիրակ»-ը, 16 միավոր՝ «Գանձասար-Կապան»-ը, 12 […]
20:08 25.11.2018
Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անց է կացվելու բոլոր չափանիշների պահպանմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։ Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, ցավոք, նախընտրական քարոզարշավը չի ընթացել եվրոպական ոճով: Վարչապետը ընտրողներին կոչ է արել նոյեմբերի 28-ին ցուցաբերել ակտիվություն: «2012 թվականից, ինչ «Վրացական երազանքը» եկել է իշխանության, բոլոր ընտրություններն անց […]
19:50 25.11.2018
ՀՖՖ կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» 2:0 (0:0) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Լուբամբո Մուսոնդա, 68, Միհրան Մանասյան, 90+1, 11մ «Փյունիկ»-«Արարատ» 0:1 (0:0) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլը՝ Անդրանիկ Քոչարյան, 82։
19:33 25.11.2018
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 23:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «ՎԱԶ 2110» մակնիշի […]
19:33 25.11.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
19:00 25.11.2018
«Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրվա» առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը ներկայացնում ենք ստորև․ «Կանանց և աղջիկների հանդեպ բռնությունը գլոբալ համավարակ է։ Այն բարոյական ոտնձգություն է կանանց և աղջիկների նկատմամբ, ամոթի դրոշմ՝ բոլոր հասարակությունների վրա և լուրջ խոչընդոտ ներառական, հավասարական և կայուն զարգացման համար։ Իր հիմքում, կանանց և աղջիկների հանդեպ […]
18:20 25.11.2018
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Աշտարակ» սուպերմարկետի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:26-ին, մարվել՝ 21:35-ին: Այրվել է «ՎԱԶ 24-10» ավտոմեքենայի սրահը՝ ամբողջությամբ:
18:08 25.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
16:32 25.11.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 25-ի ցերեկը Սյունիքում և Արցախում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ, 26-29-ը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 30-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը, […]
16:08 25.11.2018
ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ գործած 14 խումբ արարքի համար, որոնցից 9-ով նախաքննության կատարումը վերապահված է ՀՀ քննչական կոմիտեին, իսկ 5-ը՝ Հատուկ քննչական ծառայությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էՔննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։ «Քրեորեն հետապնդելի են համարվում հետևյալ արարքները. – Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող […]
15:41 25.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, արձակուրդ կվերցնի։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»,– գրել է Փաշինյանը։ Այսօր ավելի վաղ Փաշինյանն ուղիղ տեսակապով տեղեկացրել էր վաղվա քարոզարշավային գրաֆիկի մասին։
15:29 25.11.2018
ԵՄ 27 երկրների առաջնորդներն իրենց կողմից հաստատել են Brexit-ի մասին Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «ԵՄ 27 երկրները հավանություն են տվել դուրս գալու համաձայնագրին և ԵՄ-Մեծ Բրիտանիա ապագա հարաբերությունների մասին քաղաքական հռչակագրին»,-գրել է նա իր թվիթերյան էջում։ Գործակալությունը նշում է, որ Իսպանիան գոհ է […]
15:04 25.11.2018
ՀՀԿ կուսակցության նախընտրական քարոզչությունը համակարգող Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր հեղինակած երգի տեսահոլովակը՝ ապաքաղաքական ուրախություն մաղթելով հանրությանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շատ է քաղաքականությունը մեր կյանքում: Վաղվանից մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Թող իմ հեղինակած այս երգն այսօր լինի իմ ապաքաղաքական նվերը ձեզ»,-հոլովակին կից գրել է Աշոտյանը:
14:46 25.11.2018
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դատի է տվել Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Թամոյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Հայցադիմումը ներկայացվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջներով։
13:02 25.11.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կսկսի վաղը, Ագարակ քաղաքից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության նախագահ, ԼՀԿ նախընտրական ցուցակի թիվ 1 համար Էդմոն Մարուքյանը։ «Շարժվեցինք դեպի Սյունիք: Վաղը քարոզարշավը կմեկնարկենք Ագարակ քաղաքից և մինչև քարոզարշավի ավարտը կայցելենք 47 մեծ ու փոքր քաղաքներ, գյուղեր: Լուսավորենք Հայաստանը միասին»,– ասված է Մարուքյանի գրառման […]
12:17 25.11.2018
Վիկտորիա լճի՝ Ուգանդային պատկանող ջրատարածքում զբոսանավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 13 արդ, ևս 39-ն անհետ կորած են համարվում։ Զբոսանավում գտնվել է 120 մարդ, այդ թվում տեղացի հայտնի երաժիշտները և Ուգանդայի արքայազն Դաուդի Վասայան։ Վերջինս փրկվել է։ Այս մասին հայտնում է Daily Mirror –ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակում են։
11:35 25.11.2018
Հալեպում քլորով արկերի կիրառման պատճառով տուժել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստակայանը։ Հիշեցնենք, որ երեկ Հալեպը գնդակոծվել էր ահաբեկիչների կողմից։ Սիրիայի բանակը պատասխան հարվածներ է հասցրել գրոհայինների դիրքերին։ Հալեպի ոստիկանական վարչության պետ, գեներալ Իսամ ալ-Շալլին հարձակման պատասխանատվությունը բարդել է Հալեպից հյուսիս տեղակայված «Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման ահաբեկիչների վրա։ Գեներալի խոսքով՝ գնդակոծման […]
10:50 25.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի ոլորաններում և Սիսիանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:45 25.11.2018
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը՝ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ. «Սիրելի՛ hայրենակիցներ, Նոյեմբերի 26-ին մեկնարկում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս ընտրություններն ապրիլ-մայիսյան մեծ փոփոխություններից հետո Հայաստանի քաղաքական կյանքի կարևորագույն իրադարձությունն են, որի արդյունքները շատ էական են երկրի զարգացման և հեռանկարների առումով: Յուրաքանչյուրիցս պահանջվում են բարձր պատասխանատվություն և գիտակցություն՝ ինչ պաշտոնում էլ լինենք, ինչ […]
10:37 25.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է նրանց, ովքեր խոսում են երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. «Հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա։ Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ։ Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով։ Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել։ […]
10:12 25.11.2018
ԱՄՆ-ը ցանկացել է 1979 թվականին գաղտնի գագաթնաժողով կազմակերպել Ջակարտայում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդների մասնակցությամբ։ Վաշինգտոնի նպատակն է հանդիսացել պետությունների միջև լարվածության նվազեցումը՝ սառը պատերազմի պայմաներում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերին։ ԱՄՆ նախագահ Ջիմմի Քարթերը (1977–1981 թթ) ծրագրել էր եռակողմ բանակցություններ անցկացնել, որոնք պետք է կայանային Ինդոնեզիայում, քանի որ […]