TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թաիլանդում անցկացվել է հարսնացուների ավանդական մրցավազքը

09:52 25.11.2018

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացել է հարսնացուների ավանդական մրցավազքը։ Այս տարի մրցույթին մասնակցել է 300 հարսնացու։ Նրանք պետք է հաղթահարեին 3 կմ հեռավորություն։ Եզրագծին հասնելու ընթացքում նրանց օգնել են նաև փեսացուները։ Աղջիկները պայքարել են մի քանի մրցանակի համար, այդ թվում գլխավորի՝ 30 հազար դոլար դրամական մրցանակի։ Խաղարկվել են նաև ադամանդե մի քանի մատանիներ, մեղրամսի ուղեգիր դեպի […]

̰
Հայտնի է, թե որքան գումար են ծախսել ամերիկացիները «սև ուրբաթի» առցանց գնումների վրա

09:35 25.11.2018

«Սև ուրբաթին» ԱՄՆ-ի բնակիչները համացանցային խանութներում գնումների վրա ծախսել են 6․22 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է CNBC-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա 23․6 տոկոսով ավելի է 2017 թվականից ցուցանիշից։ Այս տարի ողջ եկամտի 33․5 տոկոսը ստացվել է բջջային սարքերից կատարված գնումների արդյունքում։ Դեռևս տվյալներ չկան խանութների ստացած եկամտի մասին, որտեղ ԱՄՆ բնակիչներն անձամբ են այցելել։

̰
Սիրիայում զինված ընդդիմությունն ու կառավարական ուժերը գերիների փոխանակություն են կատարել

09:28 25.11.2018

Սիրիայում՝ Թադեֆ բնակավայրի շրջանում (Հալեպիից 35 կմ հյուսիս-արևելք) տեղի է ունեցել գերիների փոխանակություն զինված ընդդիմության և կառավարական ուժերի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սոլոմատինին։ Նրա խոսքով՝ «10-ը 10-ի դիմաց» ձևաչափով փոխանակությունը կազմակերպվել է Աստանայի գործընթացի շրջանակում գործող՝ գերիների ազատ արձակման, զոհերի մարմինների […]

̰
Թրամփը սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

09:17 25.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը՝ անօրինական ներգաղթյալների դեմ պայքարի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է փակել սահմանն անհրաժեշտության դեպքում։ Նա նաև հավելել է, որ ամերիկա-մեքսիկական սահմանին անօրինական ներգաղթյալներին առնչվող իրավիճակը շատ վտանգավոր է։ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ կթողնեն միայն այն ներգաղթյալներին, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք ունեն։ Ավելի […]

̰
Կրակոցներ Արտաշատի խճուղում. կան բերման ենթարկվածներ

15:57 23.11.2018

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 01։00-ին, Նորագավիթ, Արտաշատի խճուղու թիվ 85 հասցեի մոտից, վիճաբանության կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, 1985 թ. ծնված Դավիթ Ղ.-ին և 1996 թ. ծնված Գարիկ Հ.-ին: Պարզվել է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 23։00-ին, նշված հասցեի մոտ Ռոբերտ Ա.-ն վիճաբանության ժամանակ իր […]

̰
Մոսկվայում հայ հետախույզներին է ներկայացել 4 հետախուզվող և տեղափոխվել Հայաստան

15:55 23.11.2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության ՔՀԳ և Երևան քաղաքի վարչության ծառայողներից բաղկացած համատեղ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել և նոյեմբերի 22-ի,՝ ժամը 20.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1983 թ. ծնված Հովհաննես Բ.-ն, որը 2011 թ. հոկտեմբերի 1-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին

15:50 23.11.2018

ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում մասնակցել է «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին»՝ «Կանայք, անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրի ներքո։ Բացմանը ելույթներով հանդես են եկել Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինին։ Միջոցառմանը ներկա էին շուրջ 100 երկիր ներկայացնող մասնակիցներ, որոնց թվում էին ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ, փորձագետներ և […]

̰
Ժողովրդավարությունը կատարելագործվող գործընթաց է, որը պետք է դարձնել անշրջելի. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուրշուլա Գաչեկին

14:06 23.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկին և առաքելության ղեկավարի տեղակալ Գորան Պետրովին: Դիտորդական առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը դիտարկելու հրավերի համար: Նա հակիրճ ներկայացրել […]

̰
Սպասվում են տեղումներ

14:01 23.11.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը. Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան […]

̰
ՀՀ-ի և Իտալիայի միջև ի հայտ է եկել բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության նոր հեռանկար

13:55 23.11.2018

Նոյեմբերի 23-ին Հռոմում իրականացվող Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը հանդիպում է ունեցել Իտալիայի վարչապետի աշխատակազմի Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Անգելո Բորելիի և գլխավոր տնօրեն Ագուստինո Միոզոյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ

13:29 23.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման  պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված  սարքավորումները: Ինչպես տեղեկացրին […]

̰
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում

11:41 23.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:00-22։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի եւ Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն […]

̰
Նոյեմբերի 22-ից 23-ը բացահայտվել է հանցագործության 54 դեպք

11:11 23.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 4, ծեծի 3, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի […]

̰
ՄԻՊ-ը ստեղծել է աշխատանքային խումբ՝ ԱԺ ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով

11:08 23.11.2018

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, խմբում ընդգրկված են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ինչպես կենտրոնական, այնպես էլ մարզային ստորաբաժանումների մասնագետները: Քարոզարշավի ամբողջ ընթացքում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:58 23.11.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

̰
Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ

10:30 23.11.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ի առավոտյան այցելել է հիմնադրամի գրասենյակ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի ֆոնդից հիմնադրամին է նվիրաբերել 1 մլն, իսկ իր անձնական միջոցներից՝ 500 հազար դրամ: Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմել է նաև հեռուստամարաթոնին հետևող մեր հայրենակիցներին և նշել. «Սիրելի հայրենակիցներ, կրկին ողջունում եմ ձեզ: Ուզում […]

̰
«Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում հանգանակվեց 11 մլն 106 հազար դոլար

10:03 23.11.2018

Լոս Անջելեսում կայացած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 106 հազար 633 դոլար: Հանգանակությունը դեռ շարունակվում է, գումարը չափը կարող է աճել: Այս տարի միջոցառումն անցկացվեց «Արարենք միասին» խորագրի ներքո։ Արցախում գյուղատնտեսության զարգացման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի ֆինանսավորումից բացի, 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնին նվիրաբերված գումարները կուղղվեն նաև Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին։  

̰
Լիլիթ Մակունցը հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին. նոր թեկնածու կա. «Իրավունք»

10:01 23.11.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ հանրային բողոքի մեծ ալիք է բարձրանում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի դեմ,  և հրապարակավ մշակութային գործիչներ, շարքային քաղաքացիներ պահանջում ու խնդրում են նրան հեռանալ պաշտոնից, պարզվում է՝ վերևներում ամեն ինչ որոշված է: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարեհաջող «հորով-մորով» անելու դեպքում, նոր ձևավորվող կառավարությունում […]

̰
ՀՀԿ–ն՝ ձեռնտու ընդդիմություն. «Փաստ»

09:58 23.11.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին քննարկումների արդյունքում հանգել է այն եզրակացության, որ ընդդիմության՝ իրենց համար ամենաձեռնտու թեկնածուն ՀՀԿ–ն կարող է լինել: Հանրապետականի՝ ընդդիմադիր ճամբարում դիրքավորվելը իշխանությունները դիտարկում են որպես շանս իրական քննադատությունների հնարավորությունը փակելու, մյուս կողմից էլ՝ այս կամ այն հարցի քննարկման ժամանակ ՀՀԿ–ի կառավարման տարիների բացթողումները մատնանշելու և նրանց քավության նոխազ դարձնելու […]

̰
Իսպանիայի վարչապետը սպառնացել է արգելափակել Brexit-ը

09:52 23.11.2018

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյի հետ երկկողմ բանակցությունների արդյունքում Լոնդոնի և Մադրիդի դիրքորոշումները Brexit-ի հարցով նախկինի պես տարբերվում են: «Իմ կառավարությունը մշտապես կպաշտպանի Իսպանիայի շահերը: Եթե փոփոխություններ չլինեն, մենք կարգելափակենք Brexit-ը»,- գրել է Սանչեսն իր թվիթերյան էջում: ITV հեռուստաալիքի տվյալներով՝ նոյեմբերի 22-ին բրիտանական և իսպանական կառավարությունների ղեկավարները հեռախոսային […]

̰
Խմորումներ ԲՀԿ-ում. որոշ էլիտար թեկնածուներ խնդրանքով դիմել են Ծառուկյանին. «Ժամանակ»

09:33 23.11.2018

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարությունը չափազանց ծանր վիճակի մեջ է դրել կուսակցության որոշ անդամների և համակիրների: Պարզվում է՝ չնայած նախնական պայմանավորվածությանը, որոշ մարդկանց անուններն այդպես էլ չեն հայտնվել ռեյտինգային ընտրացուցակներում: Դրա պատճառը կարող է լինել այն, որ նրանց ներկայությունը ցանկալի չի եղել կուսակցության որոշ էլիտար թեկնածուների, և նրանք խնդրել են, որ իրենց […]

̰
Սոթք-Քարվաճառ ճանապարհին, Վայոց ձորում ու Սյունիքում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

09:22 23.11.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող  հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես […]

̰
Արման Մկրտումյանի տան վրա հարձակման գործով կալանավորվածը տվել է պատվիրատուի անունը. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»

09:00 23.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա օգոստոսին իրականացված ավազակային հարձակման պատվիրատուի նկատմամբ քրեական հետապնդում այլևս չի իրականացվի: Բանն այն է, որ գործով կալանավորված անձանցից մեկը ցուցմունքներ է տվել, թե ավազակային հարձակման պատվիրատուն ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն է եղել: Եվ քանի որ Ղարագյոզյանը հոկտեմբերին […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում

08:29 23.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տունը, Խորենացի փ. 76-100 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 24 շենքը, Արցախի փ. 138 սեփական տները, Սարմի փ. 103 […]

̰
Հանրային խորհուրդը Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրել

08:00 23.11.2018

Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը նոր նախագահ ունի։ Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում նախագահի թեկնածու առաջադրված 5 անդամներից ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարդան Համբարձումյանը։ Ինչպես տեղեկացրին ՀԽ լրատվական ծառայությունից, ելույթում անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին և ոլորտի զարգացման […]

̰
Ժամը 06․00-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է մոտ 6.5 մլն դոլար

07:53 23.11.2018

Լոս Անջելեսում ընթացող «Հեռուստամարաթոն 2018»-ի ավարտին հաշված ժամեր են մնացել: Ժամը 06։00-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել է մոտ 6.5 մլն դոլար: Այս տարի միջոցառումն անցկացվում էր «Արարենք միասին» խորագրի ներքո։ Արցախում գյուղատնտեսության զարգացման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի ֆինանսավորումից բացի, 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնին նվիրաբերված գումարներն ուղղվելու են Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին։

̰
Իրանը բացառել է միջուկային գործարքի վերանայումը

07:46 23.11.2018

Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը բացառել է 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերանայման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Իրանը մտադիր չէ վերանայել միջուկային զենքի վերաբերյալ 2015 թվականի համաձայնագիրը, ինչպես ԱՄՆ-ն է պահանջում»,- նշել է Զարիֆը Հռոմում մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա նաև ընդգծել է, որ իրանցի ժողովուրդն ամուր կկանգնի ընդդեմ ամերիկյան պատժամիջոցների։ Հիշեցնենք, որ մայիսին ԱՄՆ նախագահ […]

̰
ԱՄՆ-ը կոչ է արել դաշնակիցներին հրաժարվել Huawei-ի տեխնիկայի կիրառումից

07:31 23.11.2018

Ամերիկյան կառավարությունը կոչ է արել ողջ աշխարհում իր դաշնակից երկրներին դադարեցնել չինական արտադրող Huawei-ի սարքավորումների օգտագործումը։ ԱՄՆ-ում ընկերությանը կասկածում են լրտեսության մեջ։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները դաշնակիցներին տեղեկացրել են հնարավոր արտահոսքերի մասին։ Սպիտակ տանն առանձահատուկ մտահոգություն է առաջացնում արտադրողի տեխնիկայի կիրառումն Ամերիկան ռազմական ներկայություն ունեցող երկրներում։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Վաշինգտոնը նույնիսկ […]

̰
Հրապարակվել է Սկրիպալի թունավորման կասկածյալների նոր տեսանյութ   

07:16 23.11.2018

Սքոթլենդ-Յարդը (Լոնդոնի ոստիկանությունը) հրապարակել է ՌԴ Հետախուզական գլխավոր վարչության նախկին աշխատակից, բրիտանացի գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլյային, մարտի 4-ին Սոլսբերիում թունավորելու մեջ կասկածվողների նոր տեսանյութ։ Տեսագրությունում հայտնվել են երկու ռուսաստանցիներ՝ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը։ Կադրերի մի մասում նրանք անձնագրային վերահսկողություն են անցնում, նրանք երևում են նաև քաղաքում զբոսնելիս, գրում է BBC-ն։ Ցուցադրվել […]

̰
Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության նախագահի տեղակալ

16:27 22.11.2018

Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2018» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստի աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նիստում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում 2017-2019թթ. ժամանակահատվածի համար նախատեսված միջազգային հաղորդակցության […]

̰
BACK_TO_TOP