TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+19.09 oC
Աննա Անտոնյան

Աննա Անտոնյան

Թրամփը կարող է չեղարկել G20-ի շրջանակում Պուտինի հետ հանդիպումը

07:29 28.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Արգենտինայում կայանալիք հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է։ The Washington Post-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ մոտ ժամանակներս սպասում է Կերչի նեղուցի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտագության ծառայության ամբողջական հաշվետվության, որից հետո որոշում կընդունի […]

̰
Վենեսուելան խոցել է կոլումբացի թմրավաճառների 4 ինքնաթիռ

07:15 28.11.2018

Վենեսուելայում վերջին 15 օրերի ընթացքում խոցվել են կոլումբացի թմրավաճառների 4 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Ինքնաթիռները խոցվել են բոլիվարական օդուժի կողմից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Վենեսուելայում 2013 թվականից գործում է օրենք, որը թույլ է տալիս հարվածել թմրամաֆիայի ինքնաթիռներին։ Այդ օրինագծի մշակման առաջարկն արել էր դեռևս նախկին նախագահ Ուգո Չավեսը, […]

̰
Արա Բաբլոյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

15:52 27.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 48-րդ լիագումար, իրավական հարցերի, պաշտպանության և անվտանգության հարցերի, քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև «Պատերազմի ընթացքում որոշ պայթուցիկ ռումբեր կիրառելու արգելքի մասին Սանկտ Պետերբուրգի հռչակագրի 150-ամյակը. նոր համատեքստեր, նախկին նշանակություն» խորագրով միջազգային համաժողովին […]

̰
Մեկնարկել է նախագահ Արմեն Սարգսյանի այցը Գերմանիա

15:35 27.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Բեռլին: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա ԳԴՀ բարձրագույն ղեկավարության՝ կանցլեր Անգելա Մերկելի, նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանդիպումների քննարկումների առանցքում կլինեն երկու երկրների փոխգործակցության օրակարգին և հեռանկարներին վերաբերող բազմաթիվ հարցեր:  

̰
Արա Բաբլոյանը կարևորել է սիրիացի խորհրդականների հետ ակտիվ շփումներն ու փոխայցերը

15:32 27.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նորա Արիսյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական անցյալին ու ավանդույթներին, տարբեր ձևաչափերով արդյունավետ համագործակցությանը: […]

̰
ՀԲ-ի հետ քննարկվել են գյուղոլորտում պետություն-մասնավոր հատված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

15:19 27.11.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի  պատվիրակությանը, որի կազմում էին մասնավոր հատվածի ավագ մասնագետ Թոմաս Վիսը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ (PPP) ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը բարձր […]

̰
Դպրոցականի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել մեկ այլ անչափահասի

14:01 27.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցահասակ երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 12-րդ դասարանի աշակերտին: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018թ. հունվարի 29-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, դասերն ավարտվելուց հետո Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի երկու աշակերտները, ովքեր եղբայրներ են, […]

̰
Երկու եղբայրների դանակահարության դեպքը բացահայտվել է. Քննչական կոմիտե

13:55 27.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է դիտավորությամբ ուրիշի կյանքին ծանր մարմնական վնասված պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:05-ին, «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել առ այն, որ «աջ ստորին վերջույթի հետին մակերեսի ծակած-կտրած վերքեր, աջից հարողնաշարային շրջանի վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ ընդունվել է երիտասարդ՝ ծնված […]

̰
Համաներման ակտի կիրառման հիմքով կարճվել է 189 քրեական գործի վարույթ

13:53 27.11.2018

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ի ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 189 քրեական գործի վարույթ:  

̰
Ողջ ծավալով գործի կդրվեն օրինական բոլոր միջոցները` քողարկված ձևերով կամ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալու դեպքերը բացահայտելու համար

13:09 27.11.2018

Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցներով և համացանցում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կամ թեկնածուների կողմից ակտիվ քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներին, ընտրողներին նախընտրական շտաբներում վարձավճարով աշխատանքի ընդունելու կամ զարտուղի այլևայլ եղանակների անվան տակ քողարկված ընտրակաշառք, նյութական արժեքներ տալու մասին: Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ 2018թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով քրեական […]

̰
Իրականացվում է սահմանային ուժեղացված հսկողություն ներկրվող ձվի նկատմամբ

12:39 27.11.2018

Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդային ձվի նկատմամբ: Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից, խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք […]

̰
Փայլանը հրապարակել է Սորոսի հետ Էրդողանի լուսանկարը

12:06 27.11.2018

Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող, բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։ Լուսանկարը շրջանառվում է գործարար, Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու ազատական հայացքներով աչքի ընկնող Օսման Քավալայի վերաբերյալ Էրդողանի հնչեցրած խոսքերի համատեքստում: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Էրդողանը Քավալային մեղադրել էր Թուրքիայում Ջորջ Սորոսի ներկայացուցիչը լինելու և վերջինի գիծն առաջ տանելու […]

̰
Վրաերթ Նոր-Գեղի-Արգել ճանապարհին. 49-ամյա տղամարդ է մահացել

11:57 27.11.2018

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 49-ամյա Գարիկ Հովասափյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նոյեմբերի 27-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գարիկ Հովասափյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Գեղարքունիքում մերկասառույցի պատճառով «Մերսեդեսը» բախվել է քարերին ու շրջվել. կան վիրավորներ

11:53 27.11.2018

Այսօր Գեղարքունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։40-ի սահմաններում 44-ամյա Նատալյա Գրիգորյանն իր վարած Mercedes մակնիշի 34 RՏ 440 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել՝ հայտնվելով ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և նրա ուղևորը՝ 24-ամյա Ներսես […]

̰
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել

11:27 27.11.2018

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նշանակվել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ (նստավայրը` Հռոմ): Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

̰
Նոյեմբերի 26-ից 27-ը բացահայտվել է հանցագործության 42 դեպք

11:04 27.11.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 42 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 11, անձնական ունեցվածքի գողության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, յուրացման կամ վատնման, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և ծեծի 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական […]

̰
Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների և բարերարների հետ

10:34 27.11.2018

Նոյեմբերի 24-26-ը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ մի խումբ հայ գործարարների և բարերարների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում են Արցախի զարգացման և շենացման գործին՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր […]

̰
Տևական ժամանակ է՝ ՊՆ-ն կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից՝ ավելի թանկ գնով. «Ժողովուրդ»

10:21 27.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաև գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն […]

̰
Լանջիկ-Ախուրյան ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր

10:16 27.11.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Լանջիկ-Ախուրյան ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:  

̰
Թեղուտի հանքավայրը կգործի. «Ժողովուրդ»

10:00 27.11.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`Թեղուտի հանքավայրի  աշխատողները երեկվանից ծանուցումներ են ստանում աշխատանքի հետ վերադառնալու վերաբերյալ: Պարզվում է` ռուսաստանյան ՎՏԲ բանկը (Թեղուտի հանքավայրը գրավադրված է այս բանկում) որոշել է վերաբացել Թեղուտի հանքավայրը: Երեկ հանքավայրի աշխատողների մի մասի հետ հանդիպել է բանկի կողմից ուղարկված, Ռուսաստանից եկած Նորայր Պետրոսյանը և հայտարարել, որ հանքավայրն առաջիկայում սկսելու է […]

̰
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում

09:45 27.11.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 27-ին` ժամը 10:00-16:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Իսրայել Օրի փողոցի, Ջերմուկի խճուղու 23, 34, 36, 51 և 53 հասցեների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

̰
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը

09:32 27.11.2018

Նոյեմբերի 27-ին` ժամը 08:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Թումանյան քաղաքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը, վարորդը գտնվում է ավտոմեքենայի տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 16-րդ կմ-ի մոտակայքում «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

09:16 27.11.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-15։00 Կոմիտասի պող. 1 շենքի 8 մուտքը, Ազատության պող. 7, 7Ա շենքերը, 10։00-16։00 Խորենացի փ. 43 շենքը և 30 շենքի 1-ին և 2-րդ մուտքերը, Տիգրան Մեծի պող. 40 շենք 1-4 մուտքերը և […]

̰
Ի՞նչ փակագծեր կբացի Ռոբերտ Քոչարյանը․ «168 ժամ»

08:58 27.11.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին` նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը: Այս միջոցառումն, ըստ ամենայնի, շատ ավելի լուրջ իրադարձություն կդառնա, քան կարելի էր սպասել հայ-ռուսական դիսկուսիոն ակումբի նիստից: ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը մոտ կանգնած մեր աղբյուրները […]

̰
Փաշինյանի մարզավիճակը զարմացրել է ՔՊ էլիտային․ «Հրապարակ»

08:45 27.11.2018

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ողջ շաբաթ օրը քայլած «ՔՊ» էլիտան բավականին ուժասպառ է եղել։ Շատերին զարմացրել է քայլերթը վարող, կոչերով հանդես եկող Նիկոլ Փաշինյանի դիմացկունությունը, չնայած լուրեր տարածվեցին, որ նրա ինքնազգացողությունն ինչ-որ մի պահի փոքր-ինչ վատացել է։ «Բոլոր դեպքերում, Նիկոլը շատ մեծ ֆիզիկական «վիդերժկա» ունի․ անգամ վարչապետ ժամանակ գրեթե ամեն առավոտ 6-ին նա պարապում է՝ […]

̰
Թրամփը պարծեցել է Էլվիս Փրեսլիի հետ նմանությամբ

08:33 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է․ պատանեկության տարիներին իրեն համեմատել են ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի հետ։ Այս մասին նա պատմել է իր կողմնակիցներին Միսսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում, որտեղ էլ 1935 թվականին ծնվել է աշխարհահռչակ երգիչը։ «Եթե հաշվի չառնենք բաց գույնի մազերս, ապա երբ ես դեռահաս էի, ինձ համեմատում էին Էլվիսի հետ»,- ասել է Թրամփը։ Պետության […]

̰
Մալայզիայի թագավորն ամուսնացել է «Միսս Մոսկվա» տիտղոսակրի հետ

08:22 27.11.2018

Մոսկվայում տեղի է ունեցել Մալայզիայի թագավոր Մուհամմադ V Քելանթան Սուլթանի և «Միսս Մոսկվա 2015» տիտղոսակիր Օքսանա Վոևոդինայի հարսանիքը։ Այս մասին հայտնում է Islam News-ը։ Պսակադրությունը կատարվել է Barvikha համերգասրահում, նոյեմբերի 22-ին: Հարսանեկան ողջ արարողությունն անցել է առանց ալկոհոլի, ողջ սնունդը եղել է «հալալ»։ Լուսանկարներով իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվել են հանդիսության որոշ հյուրեր։ Նշվում է, որ […]

̰
InSight զոնդը Երկիր է փոխանցել Մարսի մակերևույթից առաջին լուսանկարը

08:10 27.11.2018

Երկուշաբթի Մարսի վրա վայրէջք կատարած InSight զոնդը Երկիր է փոխանցել առաջին լուսանկարը, հայտնում է NASA-ն։ Սարքը հաջող վայրէջք էր կատարել Elysium Planitia լեռնային շրջանում։ Առաջին լուսանկարը ստացվել է վարէջքից րոպեներ անց։ Լուսանկարում տեսանելի են փոշու մասնիկներ և մոլորակի հորիզոնը։ InSight-ը նախատեսված է Մարսի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համար։ Այն արձակվել էր 2018 թվականի մայիսին։

̰
Նյու Յորքում մեքենան մխրճվել է հետիոտների խմբի մեջ․ կա զոհ, վիրավորներ

07:56 27.11.2018

Նյու Յորքում մեքենան մխրճվել է հետիոտների խմբի մեջ։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 6 մարդ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի երեկոյան՝ Մանհեթենի Չայնաթաուն թաղամասում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու բժիշկները։ Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ահաբեկչական հարձակման վարկած չի դիտարկվում։ Breaking: One dead and multiple injured after a […]

̰
Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ինտերիերը

07:43 27.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ձևավորումը։ ԱՄՆ նախագահի նստավայրի զարդարանքների վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է Մելանյայի և Սպիտակ տան թվիթերյան միկրոբլոգներում։ Նստավայրի ձևավորմանն անդրադարձել է նաև Սպիտակ տան կայքը։ «Մելանյա Թրամփի կողմից ձևավորված Սպիտակ տունը շողում է հայրենասիրական ոգով»,- ասվում է հայտարարության մեջ։ Սպիտակ տան յուրաքանչյուր դահլիճ զարդարված է որոշակի ոճով […]

̰
BACK_TO_TOP