TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանի և Էստոնիայի միջև ստորագրվել Է փոխըմբռնման հուշագիր՝ նորագույն տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության վերաբերյալ

13:43 18.01.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարած պատվիրակության կազմում հունվարի 15-ից 17-ը աշխատանքային այցով գտնվել է Էստոնիայի Հանրապետությունում։ Այցի շրջանակում նախարար Խաչատրյանը հունվարի 17- ին Տալլինում հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Քրիստիան Յարվանի հետ, քննարկել երկու երկրների միջև տեխնոլոգիական ոլորտում գործակցության հեռանկարներին առնչվող մի […]

̰
Արցախում սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 14:00-16:00-ը չեն սպասարկելու

13:36 18.01.2023

ԱՀ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրման մի քանի սպասարկման կետեր 14:00-16:00 ընկած ժամանակահատվածում չեն սպասարկելու՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով։ Ներկայացնում ենք տվյալ սպասարկման կետերի ցանկը։

̰
Ադրբեջանը էմոցիոնալ և հոգեբանական բռնության է ենթարկել 19 հայ երեխաների. Թագուհի Թովմասյանը միջազգային իրավասու մարմիններին նամակներ կուղարկի

13:30 18.01.2023

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ նամակներ է պատրաստում միջազգային իրավասու մարմիններին՝ ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից 19 հայ երեխաների նկատմամբ էմոցիոնալ և հոգեբանական բռնություն գործադրելու փաստով: Այս մասին պատգամավորը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած հաղորդագրության միջոցով: «Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը սահմաններ […]

̰
«Թուրքիայում ընդդիմությունը մնացել է առանց ղեկի է և գնալով թափը կորցնում է». The Economist

13:24 18.01.2023

Ամերիկյան հեղինակավոր «The Economist» պարբերականն անդրադարձել է Թուրքիայում այս տարի սպասվող համապետական ընտրություններին: Հոդվածում հիմնականում շեշտվում է այն հանգամանքը, որ ընդդիմությունն առանց ղեկի է մնացել և գնալով թափը կորցնում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ վերոհիշյալ վերլուծության՝ Թուրքիայում ընդդիմությունը բազմաթիվ ճեղքեր է տվել: Նախ՝ այդպես էլ չլուծված է մնացել միասնական թեկնածուի հարցը: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության […]

̰
Նախագահ Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի արտգործնախարարի հետ

13:18 18.01.2023

Էստոնիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Էստոնիայի Արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուի հետ: Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել խնդրո առարկայի վերաբերյալ Էստոնիայի հստակ դիրքորոշման համար: Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության […]

̰
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

13:10 18.01.2023

Հունվարի 17-ին ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, Եղեգնուտ գյուղի տներից մեկի բակում և ավտոտնակում հայտնաբերել են 10 խմ փայտանյութ: Պարզվել է, որ 43-ամյա եղեգնուտցին գյուղի հարակից անտառից ապօրինի հատել է 30 կանգուն ծառ, «ՈՒԱԶ» մեքենայով տեղափոխել է իր տան բակ ու պահեստավորել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

̰
Կիևի մարզում ուղղաթիռի կործանվելուց հետո կադրեր են հրապարակվել

13:03 18.01.2023

Կիևի մարզի Բրովարի քաղաքում ուղղաթիռի ընկնելու վայրում hրդեհի տեսագրությունը հրապարակել է «Политика страны» Telegram ալիքը: Կիևի մարզում` Բրովարի քաղաքում՝ մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ, ուղղաթիռ է կործանվել հունվարի 18-ի առավոտյան, Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ու նրա առաջին տեղակալը մահացել են, հայտնել է ազգային ոստիկանությունը։ Ընդհանուր առմամբ, Բրովարիում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ […]

̰
Հրդեհ էլեկտրական ենթակայանում

12:58 18.01.2023

Հունվարի 18-ին, ժամը 09:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի ետնամասում գտնվող ենթակայանից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։19-ին, մարվել՝ 10։27-ին։ Էլեկտրական ենթակայանում այրվել են մալուխներ (մոտ 10 գմ), աղբ […]

̰
Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար

12:51 18.01.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար։ Մասնագիտական գործունեության մանրամասներն՝ այստեղ։

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ժամանել է Հայաստան

12:46 18.01.2023

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ժամանել է Հայաստան։ Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ I was pleased to brief @JavierColominaP, @NATO Deputy Assistant Secretary General for Political Affairs & Security Policy and Special Representative for the Caucasus & Central Asia, this […]

̰
Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը

12:41 18.01.2023

Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով երկրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարը կանցկացվի երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ: Մրցաշարի առաջին՝ մարզային նախընտրական փուլը, կանցկացվի մինչև 2023 […]

̰
Կիևի մարզում ուղղաթիռի վթարը 16 մարդու կյանք է խլել․ նրանց թվում է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը

12:37 18.01.2023

Կիևի մարզում` Բրովարի քաղաքում՝ մանկապարտեզի և բնակելի շենքի մոտ, ուղղաթիռ է կործանվել, Ուկրաինայի ներքին գործերի նախարարն ու նրա առաջին տեղակալը մահացել են, հայտնել է ազգային ոստիկանությունը։ Ընդհանուր առմամբ, Բրովարիում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել՝ 26 մարդ։ 2021 թվականի հուլիսից Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը ղեկավարում է Դենիս Մոնաստիրսկին։

̰
Վթար Երևան-Մեղրի ճանապարհին․ ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

12:24 18.01.2023

Հունվարի 17-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 309,5-րդ կմ-ին բախվել է կայանված «ԿամԱԶ»-ին: Ուղևորը՝ 40-ամյա Արմեն Բադալյանը, մահացել է, իսկ 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Հանդիպել են Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները

12:18 18.01.2023

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Աբդոլլահյանն Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այնուհետև տեղի է ունեցել նախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ իրենք քննարկել են առևտրային հարաբերություններից, էներգետիկայից և տարածաշրջանային զարգացումներից մինչև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Կովկասյան գործընթացների համատեքստում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

12:11 18.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Արցախում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը

12:06 18.01.2023

Արդեն 10-րդ օրն է Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի ունեցած վթարի հետևանքով Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ավելացել են վերելակների աշխատանքի խափանման դեպքերը: ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է խափանված վերելակների վերաբերյալ 4 ահազանգ: Արագ […]

̰
SHANTNEWS

11:55 18.01.2023

̰
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը

11:46 18.01.2023

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ «Ինստագրամ»-ի իր էջի «Սթորի» բաժնում հոլովակ հրապարակելով, որում Արցախում ապրող երեխաները հորդորում են դադարեցնել Արցախի շրջափակումը:   Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 18-ի դրությամբ

11:40 18.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 18-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.47  դրամ է, վաճառքը՝ 404.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 420.97 դրամ է, վաճառքը՝ 437.47 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.44 դրամ է, վաճառքը՝ 5.93 դրամ:

̰
Դանակահարել էր համագյուղացուն. Արտաշատի քրեական հետախույզների բացահայտումը

11:33 18.01.2023

Հունվարի 12-ի երեկոյան Արտաշատի շտապօգնության ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դվինի գյուղապետարանի մոտ դանակահարված մարդ կա: Րոպեներ անց հաղորդում ստացվեց Արտաշատի բժշկական կենտրոնից: Հայտնում էին, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Վերին Դվին գյուղի 35-ամյա մի բնակիչ: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տուժողն ու 64-ամյա մի […]

̰
Հայաստանն աշխարհի ամենաավտանգ երկրների առաջին տասնյակում է

11:31 18.01.2023

Վերջերս նախարարության կողմից հրապարակվել էր ամենաանվտանգ քաղաքների ցանկը, իսկ այժմ`ամենաանվտանգ երկրների ցանկը: Մեր երկիրն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում իր տեղն է գտել առաջին տասնյակում` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում: Այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում 🇶🇦Կատարը, իսկ Հայաստանից անմիջապես հետո 8-րդ հորիզոնականում 🇯🇵Ճապոնիան է, 9-րդ տեղը 🇨🇭Շվեցարիայինն է, իսկ տասնյակն ամփոփում է 🇧🇭Բահրեյնը: […]

̰
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Քենիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ամոս Նոնդին

11:15 18.01.2023

«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել քենիացի 23-ամյա կիսապաշտպան, Քենիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ամոս Նոնդին: Նոնդին թեև սկսել է կարիերան հայրենի Քենիայում` վերջին տարիներին հանդես էր եկել հարազատ եզերքից շատ ավելի հեռու ու մեզ շատ ավելի մոտ` Վրաստանի առաջնությունում։ 2017 թվականին 23-ամյա ֆուտբոլիստը համալրել է «Կոլխեթի Փոթիի» կազմը, իսկ կես տարի անց տեղափոխել է Գորիի «Դիլա», որտեղ […]

̰
ԵՄ դիտորդական առաքելությունը բաղկացած կլինի 200 մասնագետից ու կտեղաբաշխվի հայ-ադրբեջանական սահմանին 2 տարով

22:00 17.01.2023

Եվրամիության ճգնաժամային կառավարման քաղաքացիական կոմիտեն հավանություն է տվել եվրոպական դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղաբաժխելու նախագծին: Այսօր մամուլ են թափանցել այդ առաքելությանը վերաբերող մանրամասներ:  Հայտնի՞ է՝ երբ կժամանի դիտորդական խումբը: Ինչո՞ւ է դա մեզ համար այդքան կարևոր: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ իրականացնելու ԵՄ-ի ցանկությունը՝ այս և այլ հարցերի շուրջ մեկնաբանել է հեռուստամեկնաբան Արտյոմ […]

̰
Հալիձորի մոտ բախվել են «BMW»-ն և «KamAZ»-ը․ մեքենայից դուրս են բերել ուղևորի մարմինը

21:56 17.01.2023

Հունվարի 17-ին, ժամը 17:42-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հալիձոր թաղամասին հարակից տարածքում բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Բ., ծնված 1982 թ.) և […]

̰
SHANTNEWS

21:55 17.01.2023

̰
Կիևի թանգարանում ցուցադրվել են Արամ Խաչատուրյանի, Մարտիրոս Սարյանի և մարշալ Հովհաննես Բաղրամյանի դիմակները

21:45 17.01.2023

Հունվարի 17-ին Կիևի «Մեկ փողոցի թանգարանում» տեղի ունեցավ հետմահու դիմակների հետահայաց «Ոգու առեղծվածը» ցուցադրության բացումը: Սեփական հավաքածուի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ թանգարանը ներկայացրել է ուկրաինական ազգի ձևավորման վրա ազդած ականավոր մարդկանց, ինչպես նաև տարբեր երկրներից պետական ​​և ռազմական գործիչների, արվեստագետների ու քանդակագործների, երաժիշտների և ուսուցիչների, գրողների, բանաստեղծների և երաժիշտների դեմքերի կերպարները։ Ցուցանմուշների շարքում ներկայացված էին նաև […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:40 17.01.2023

Հանրապետության տարածքում hունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով: Երևան քաղաքում hունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Բունդեսթագի նիստը բացառիկ կարևորություն ունի. համայն աշխարհի եզդիները սպասում են պատմական որոշման․ Բաքոյան

21:26 17.01.2023

Պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է` մասնակցելու Եզդիների ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Բունդեսթագի նիստին, որը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 19-ին։ «Եզդիների ցեղասպանության` առ այսօր շարունակվող մւջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացում իրենց կարևորագույն նշանակությունն ունեն օրենքներն ու օրինագծերը, բանաձևերը, որոնք ոչ միայն իրավական ձևակերպում են տալիս տեղի ունեցած պատմական […]

̰
Ատրճանակով սպառնացած երիտասարդը ձերբակալվել է

21:21 17.01.2023

Ոստիկանության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների համատեղ ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հունվարի 16-ին Արտաշատի բաժին է հրավիրվել Ուրցաձոր գյուղի 58-ամյա մի բնակիչ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա բանավոր հաղորդում է տվել, որ Մրգավետ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցի հասցեներից մեկում դստեր և նրա ամուսնու հետ կապված միջադեպը քննարկելու ժամանակ դստեր ամուսնու 30-ամյա եղբայրը ատրճանակը պահել է […]

̰
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:16 17.01.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաք՝ 10:00-16:00 Մամիկոնյանց փ. 41, 41/1, 43, 45, Վրացական փ. 21/1, 21/2 շենքեր, Դեղատան փ. 4 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Կոտայքի մարզի՝ 11։00-14։00 Աբովյան քաղաք՝ 6, 7, 8 միկրոշրջաններ, Քաղաքապետարան, Ոստիկանություն […]

̰
BACK_TO_TOP