11:23 19.01.2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Արման Պողոսյանին և Ավագ Ավանեսյանին ֆինանսների նախարարի տեղակալներ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Պողոսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ մասով և 9-րդ հոդվածի 1-ին […]
11:18 19.01.2023
2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և […]
11:10 19.01.2023
Մեկնարկել է Կառավարության 2023 թվականի հունվարի 19–ի հերթական նիստը։ ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
11:05 19.01.2023
Հունվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:55-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.37⁰ և արևելյան երկայնության 44.81⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է […]
01:38 19.01.2023
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան արձանագրում է՝ Ադրբեջանը իր հանձնառություններին համահունչ պարտավոր է ապահովել, որպեսզի Լաչինի միջանցքը բաց մնա՝ որպես ռազմավարական ճանապարհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրեգորովան նման կարծիք հայտնեց Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։ «Լեռնային Ղարաբաղի շրջափակման պատճառով շատ մարդիկ մնում են առանց հիմնական կարիքների բավարարման, առողջապահական ծանր իրավիճակ է, կա […]
01:34 19.01.2023
Արցախում հումանիտար ճգնաժամը մոտենում է վտանգավոր նոր բեկումնային կետի։ Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։ «Առանց միջազգային հանրության անմիջական գործողությունների՝ Ալիևն էլ ավելի կհամարձակվի իր մահաբեր արշավում։ ԱՄՆ-ը պետք է կտրուկ ուժեղացնի ճնշումը ՝ օգնություն ցուցաբերելով Արցախին և ագրեսորի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով»,- գրել է Շիֆը։
01:08 19.01.2023
«Ինտերը» երկրորդ տարին անընդմեջ և պատմության մեջ 7-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը: Իտալիայի գավաթակիրը Սաուդյան Արաբիայում տիտղոսը վիճարկեց երկրի չեմպիոն «Միլանի» հետ: Ինչպես փոխանցում է vnews.am-ը, միլանյան դերբիում 10-րդ րոպեին հաշիվը բացեց «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն: Ընդամենը 11 րոպե անց Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Հանդիպման վերջակետը 77-րդ րոպեին […]
01:02 19.01.2023
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ շեշտելով, որ արդեն 38 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին խոսել է Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում։ «Այնտեղ սնունդ, դեղորայք գրեթե չկա, ընտանիքները բաժանված են։ 38 օր է, որի ընթացքում մեր բառերը […]
00:52 19.01.2023
Օրեր առաջ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Հատիսի փողոցի տներից մեկի մոտակայքում հայտնաբերվել է վիրավոր արծիվ։ Ահազանգը փոխանցվել էր համապատասխան ծառայություններին և քարարծիվը տեղափոխվել էր «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից՝ մի խումբ կենդանաբույժների և բժիշկների միջամտությամբկատարվել է վիրաբուժական […]
00:21 19.01.2023
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդն իր թվիթերյան միկրոբլոգում գրում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այսօր կայացած նիստին կրում էր հայկական նռան տեսքով կրծքազարդը: Today I wore a wonderful brooch by AV from #Armenia 🇦🇲 when speaking about the humanitarian crisis in #NagornoKarabakh. pic.twitter.com/0d1B9EWuGO — Marina Kaljurand MEP (@MarinaKaljurand) […]
21:51 18.01.2023
Ս․թ․ հունվարի 17-ին դեսպան Մակունցը մասնակցել է Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտում կազմակերպված քննարկմանը, որին ներկա էին տվյալ ինստիտուտի մի շարք գիտաշխատողներ և հետազոտողներ։ Դեսպանը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրադրությունը, Լաչինի միջանցքի ճգնաժամը, որից հետո հանդիպումը շարունակվել է հարց/պատասխանի ձևաչափով։
21:48 18.01.2023
Մարտունին կունենա նորակառույց, ժամանակակից բժշկական կենտրոն. շինարարական աշխատանքներն այս տարի կավարտվեն: Այս պահին ընթանում են կենտրոնի ներքին հարդարման աշխատանքները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հետևել է Մարտունու բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքներին: Մարզի ամենախոշոր, բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և հագեցված կլինի նորագույն սարքավորումներով:
21:45 18.01.2023
Հունվարի 10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում Նոյեմբերյան քաղաքի 43-ամյա մի բնակիչ հաղորդում էր տվել, որ կոտրել են Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում կայանված իր «Դեու Նեքսիա» մակնիշի մեքենայի դռան ապակին և սրահից գողացել պայուսակ, որի մեջ 11 հազար ռուբլի, 22 հազար դրամ, բանկային քարտ, այֆոն բջջային հեռախոս, ավտոմեքենայի պահեստային բանալի, ինչպես նաև եղբոր ՀՀ անձնագիրն ու ՌԴ […]
21:44 18.01.2023
12 մետրանոց 87 գերմանական նոր ավտոբուսներից 44-ը Երևանում են, փետրվարին կհասնի մյուս խմբաքանակը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և European Union in Armenia-ի դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան, այնուհետ կարճ ուղեգծով փորձարկել դրանք քաղաքային երթևեկության պայմաններում: Նոր ավտոբուսները համայնքը ձեռք է բերել Եվրամիության աջակցությամբ՝ ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով: Արդեն […]
21:33 18.01.2023
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են,որ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանման պատճառով, հունվարի 19-ից ժամանակավորապես կդադարեցվի հանրակրթական ուսումնական հաստատությունների նախադպրոցական խմբերի, 1-12-րդ դասարանների և նախնական (արհեստագործական) ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
21:31 18.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ռայնիսի, Գոգոլի փողոցների՝ ամբողջությամբ, Ռուբինյանց – Կ․Ուլնեցի մայրուղու, Ռուբինյանց 18-28 համարների՝ իրենց կոտորակներով, Նորաշխարհյան, Շովրոյան փողոցների, Մյասնիկյան պողոտայի իրավաբանական բաժանորդների և առանձնատների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]
21:29 18.01.2023
ԱՀ արդարադատության նախարարությունից իրազեկում են, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակման պայմաններում էներգամատակարարման և գազամատակարարման խափանումներով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումներն ու նախարարության համակարգում գործող մարմինները ս.թ. հունվարի 19-ից անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի և քաղաքացիներին սպասարկման ծառայություններ կմատուցեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ «Արցախէներգո» ՓԲԸ կողմից հրապարակվող հովհարային անջատումների գրաֆիկի […]
21:24 18.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Կողբացի փ. 83 շենք, Լալայանց փ. 47ա շենք, Աբովյան փ. 43 շենք, Մոսկովյան փ. 8 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից […]
21:19 18.01.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության և փաստացի խախտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է […]
21:08 18.01.2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
21:04 18.01.2023
Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների հստակ հայտարարությունների և գործուն քայլերի կարևորությունը` Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու և արցախահայության էթնիկ զտումը կանխելու նպատակով: Այս առումով կարևորվել է նախորդ օրը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին ՄԹ մշտական ներկայացուցչի հնչեցրած […]
21:03 18.01.2023
«Սևանի հոգեկան առողջության կենտրոնում» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է պացիենտների և անձնակազմի համար ստեղծված պայմաններին: Շրջայցի ընթացքում նախարարը կարևորել է ինչպես կենցաղային պայմանների շարունակական բարելավումը` որպես կարճաժամկետ նպատակ, այնպես էլ բուժական և խնամքի ծառայությունների հստակեցումը, որը հետագայում պետք է դրվի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների հետագա տարանջատման հիմքում։ Կարևորվել է կենտրոնում բուժական մոտեցումների շարունակական թարմացումը, […]
20:55 18.01.2023
Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համար շարժիչներ է արտադրող ուկրաինական «Motor Sich» ընկերությունը գրասենյակ է բացել Անկարայում։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ «Motor Sich»-ի Անկարայի ներկայացուցչությունից ակնկալվում է ամրապնդել երկու երկրների հարաբերություններն ու համագործակցությունը։ Նա նաև նշել է, որ թուրքական շուկան գրավիչ է ինչպես «Motor […]
20:40 18.01.2023
Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունվարի 17-ին, ժամը 02.30-ին, Թևոսյան փողոցում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Նոր Նորքի բաժին են տարել 27-ամյա մի երիտասարդի: Բաժնում նա հայտնել է, որ մեքենայի սրահում կա MP 135 մոդելի 12 մմ […]
20:37 18.01.2023
Այսօր Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Իսկ մարտի 1-ից արդեն մեր քաղաքացիներն իրենք կգնահատեն երթուղի դուրս եկող MAN […]
20:25 18.01.2023
Այսօր ԱՀ գլխավոր դատախազը հանդիպել է սույն թվականի հունվարի 17-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Արցախ տեղափոխված՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին, նրանց ծնողներին և ուղեկցող ուսուցչուհի Աիդա Գյանջումյանին: Ընդամենը րոպեների ընթացքում ձևավորված անկեղծ մթնոլորտում երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասներն ու իրենց ապրումները: Գլխավոր դատախազը իր երախտիքն է հայտնել […]
17:01 18.01.2023
Հունվարի 17-ին ռուս խաղաղապահ առաքելության միջոցով Հայաստանից Արցախ թվով 19 երեխայի տեղափոխող տրանսպորտային միջոց ադրբեջանցի կեղծ ակտիվիստների կողմից ներխուժելու և երեխաներին հոգեբանական բռնության ենթարկելու դեպքի տվյալները, որոնք ներկայացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից փաստագրվել և ներկայացվում են երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին ու ՄԱԿ մոնիտորինգային մարմիններին ու […]
16:58 18.01.2023
ԱՄՆ Պենտագոնի (Պաշտպանության նախարարություն) խոսնակ գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը Կոնգրեսում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Պատասխանելով Թուրքիա մատակարարվող F-16-երի և Հունաստանին տրամադրվող F-35-երի մասին հարցերին՝ խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն երկու երկրների հետ էլ հարաբերություններ ունի, և այդ ռազմական ինքնաթիռների գնման գործընթացներն իրար հետ կապ չունեն։ […]