TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ստեփանակերտում մեկնաբանել են Արցախի ԱԺ նախագահի հայտարարությունը խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների վերաբերյալ

13:40 17.01.2023

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի կարծիքով Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին խոսակցությունները չբացառելու վերաբերյալ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի տեսակետները բխում են սահմանադրական և ըստ այդմ նաև կառավարման համակարգի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների գործընթացից, որը մեկնարկել էր դեռ անցած տարվանից: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Հարությունյանը ընդգծել է, որ դեռևս […]

̰
Արցախում գազամատակարարումը դադարեցվել է

13:33 17.01.2023

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։ «Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

̰
Մինչև 100 աշակերտ ունեցող հաստատությունների վարչական աշխատողները կկարողանան նաև այլ տեղում դասավանդել

13:13 17.01.2023

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հայաստանի հանրապետության օրենքի նախագիծը։ Սույն նախագիծը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներում կարգավորումներ և հստակեցում կատարելու անհրաժեշտությունից: Ուսումնական հաստատություններում առկա մի շարք խնդիրներից է ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու հարցը։ Հանրակրթության մասին օրենքի փոփոխություններում կարգավորում տրվեց վարչական աշխատողների դասավանդման խնդրին՝ […]

̰
Հայաստանում մեկ օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

13:08 17.01.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության`9, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, ապօրինի ծառահատման, հոգեկան ներգործության, ահաբեկչության […]

̰
Ստեփանակերտում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

13:00 17.01.2023

Հունվարի 16-ին ժամը 13:40-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել Դ.Բեկ-Այվազովսկի փողոցների հատման խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Մեկնած հետաքննիչ Վ.Համաբարձումյանը պարզել է, որ նույն օրը ժամը 13:30-ի սահմաններում, նշված խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Ա.Հ.-ի և 46-ամյա Լ.Հ.-ի վարած «Nissan» և «Mitsubishi outlander» ավտոմեքենանները: Պատահարի հետևանքով «Nissan» ավտոմեքենայի ուղևորներ` Օ.Հ.-ն (ծնված 1950թ.) […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

12:53 17.01.2023

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում […]

̰
Կաշառք ստանալու և տալու մեջ մեղադրվող ՀՀ ՍԱՏՄ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

12:47 17.01.2023

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՍՊԸ ընկերության տնօրեն Ռ. Հ.-ն, իր օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ ժամկետանց հավի ձուն ոչնչացնելու գործընթացը ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ կազմակերպելու համար, 2022 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի ղեկավար Ա. Մ.-ին […]

̰
ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը մեկնել է Մոսկվա

12:38 17.01.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանն այսօր գործուղվել է Մոսկվա Անկախ պետությունների համագործակցության միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիայի և օդային տարածքի օգտագործման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2023 թվականի հունվարի 17-18-ը […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 17-ի դրությամբ

12:30 17.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 17-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.69 դրամ է, վաճառքը՝ 405 դրամ: Եվրոյի առքը միջինը 423.56 դրամ է, վաճառքը՝ 439.78 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.50 դրամ է, վաճառքը՝ 5.99 դրամ:

̰
ՊԵԿ-ը 2022-ի 4-րդ եռամսյակում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

12:23 17.01.2023

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2022 թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող […]

̰
Արաս Օզբիլիսը տեղափոխվել է Ուրարտու

12:16 17.01.2023

«Ուրարտուի» կազմում նոր համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ։ Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիզը կրկին վերադարձավ Նիդեռլանդներ, որտեղ միացավ «Վիլլեմ II»-ի թիմին, […]

̰
Գագիկ Բարսեղյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

12:12 17.01.2023

Ազգային ժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրել է Գագիկ Բարսեղյանին:

̰
Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան

12:08 17.01.2023

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, փորձագետ Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում: Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: «Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք […]

̰
Կհեշտացվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը

12:00 17.01.2023

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդարանը հաստատել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» եւ «Օտարերկրացիների մասին» օրինագծերն ու «Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» և կից նախագծերի փաթեթը Մանրամասները՝ bit.ly/3H9LC3W, bit.ly/3XxFJTC , bit.ly/3w7aQK3

̰
SHANTNEWS

11:55 17.01.2023

̰
ՀՀ-ում օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի օտարերկրյա աշխատակիցները աշխատանքի թույլտվության իրավունք կստանան

11:50 17.01.2023

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից ՀՀ-ում բացված ներկայացուցչությունների և մասնաճյուղերի օտարերկրյա աշխատակիցները այսուհետ ՀՀ-ում հավասարապես կունենան աշխատանքի թույլտվության իրավունք: Օրենսդրի նպատակն է հնարավորություն տալ օտարերկրյա իրավաբանական անձանց անխոչընդոտ օգտագործել իրենց աշխատակիցների ներուժը ՀՀ-ում տեղակայված մասնաճյուղերում, այլ ոչ թե միայն […]

̰
Երկու քննիչ հեռացվել է համակարգից

11:47 17.01.2023

ՀՀ քննչական կոմիտեն հետամուտ է համակարգն իրենց գործառութային պարտականությունների կամ կարգապահական կանոնների նկատմամբ անբարեխիղճ, անպատասխանատու կադրերից թոթափելուն։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար (քննիչի) պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ։ «Իրականացված կարգապահական վարույթով հիմնավորվել է, որ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի հատկապես կարևոր գործերով քննիչը մի […]

̰
Հովք գյուղում տուն է այրվում

11:40 17.01.2023

Հունվարի 17-ին՝ ժամը 09:09-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովք գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

̰
Կարո Փայլանը Լաչինի միջանցքի թեմայով գրավոր հարցում է ուղղել Չավուշօղլուին

11:34 17.01.2023

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ է մտցրել Լաչինի միջանցքի արգելափակման հարցը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հայ պատգամավորը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հասցեագրված գրավոր հարցապնդում է ներկայացրել Մեջլիս: Դրանում նշվել է, որ Լաչինի միջանցքն ավելի քան մեկ ամիս փակ է պահվում իրենց որպես «բնապահպան ակտիվիստ» ներկայացնող […]

̰
Նախագահ Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia թվայնացման կենտրոն

11:27 17.01.2023

Էստոնիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան։ Նախագահին դիմավորել է համալսարանի ռեկտոր Տիիտ Լենդը։ Համալսարանի երիտասարդ գիտնականները ներկայացրել են մասնավորապես տիեզերագիտության ոլորտում իրենց հաջողությունները, ինչպես նաև հայ գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի Լոռու մարզում գտնվող Սմարթ կենտրոնում իրականացվող համատեղ ծրագրերը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև e-Estonia «էլեկտրոնային Էստոնիա» […]

̰
Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում. 8 տարեկան արցախցին ստիպված դաս է սովորում մոմի լույսի տակ

11:15 17.01.2023

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 16.01.2023թ. դրությամբ։ Արցախում էներգետիկ ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հանգեցնելով օրական 4-ժամյա հոսանքազրկման: Հունվարի 17–ից հոսանքի հովհարային անջատումները կկրկնապատկվեն․ 2 ժամի փոխարեն Արցախի բնակչությունն արդեն օրական 4 ժամով կհոսանքազրկվի։ Հունվարի 9-ից ի վեր ադրբեջանական կողմը արգելում է մասնագետներին մոտենալ և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ […]

̰
4-րդ խաղափուլից հետո տղամարդկանց միանձնյա առաջատարը Մանուել Պետրոսյանն է, կանանց առաջատարը՝ Մարիա Գևորգյանը

21:59 16.01.2023

Ավարտվեց Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 4-րդ խաղափուլը։ 4-րդ խաղափուլից հետո տղամարդկանց մրցաշարում միանձնյա առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, ով հաղթել է բոլոր 4 խաղերում: Կանանց մրցաշարում միանձնյա առաջատարը կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, ով ունի 3 միավոր: Հետաքրքիր և լարված պայքարը շարունակվում է։

̰
SHANTNEWS

21:55 16.01.2023

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

21:49 16.01.2023

Հունվարի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4292 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 286 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 134, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 108, վարելիս ծխախոտային […]

̰
Արտաշատի ոստիկանները կանխել են հնարավոր բախումը

21:38 16.01.2023

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արտաշատի քրեական հետախույզները հունվարի 14-ին ստացան հավաստի տեղեկություն, որ Բերքանուշ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մեքնայում գտնվող անձինք պահում են ապօրինի զենք-զինամթերք և եկել են վիճաբանելու տեղացի մի տղամարդու հետ: Հնարավոր վեճն ու զարգացումները կանխելու համար արագ արձագանքումն անհրաժեշտ էր: Ժամը 22-ին մեքենան հայտնաբերվեց Բերքաբեր գյուղում: «Օպելում» երեք հոգի էին, որոնցից մեկը՝ […]

̰
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի շվեյցարական մրցաշարի հաղթողները

21:37 16.01.2023

Ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարի շվեյցարական մրցաշարը: Հուշամրցաշարին մասնակցում էին շուրջ 500 պատանի շախմատիստներ: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում էր 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարերի բոլոր հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրեցին. Ա1 մրցաշար – մինչև 18 տարեկան պատանիներ և աղջիկներ 🥇 1-ին տեղ՝ Վահե Սուքիասյան 🥈 2-րդ տեղ՝ Վլադիմիր Շահինյան […]

̰
ՌԴ քաղաքացիների անունով Վրաստանում 13 հազարից ավելի շինություն է գրանցվել

21:30 16.01.2023

2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության 12 հազար 335 քաղաքացու անունով որպես սեփականություն է գրանցվել 15 հազար 164 շինություն, որոնցից 13 262-ը բնակելի տներ են։ Հանրային ռեգիստրի տրամադրած տեղեկության համաձայն՝ 13 հազար 850 հողամաս է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 10 հազար 975 քաղաքացու անունով։ Ինչ վերաբերում է առևտրային տարածքների քանակին, ապա 93 […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:15 16.01.2023

Հանրապետության տարածքում hունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 16-19-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում hունվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
ՀՀ  ԱԽ քարտուղարը և ԱՀ ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ

21:06 16.01.2023

Հունվարի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանին: Քարտուղար Ա. Գրիգորյանը շնորհավորել է Սերգեյ Ղազարյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: […]

̰
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:01 16.01.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Վարշավյան փ. 2/1, 4 շենքեր, Ա․Տիգրանյան փ. 3, 5 շենքեր, Ա․Տիգրանյան փ. 20, 21, 38 շենքեր և 11-60 առանձնատներ, Վր․Փափազյան փ. 2/5 շենք և 1-55 առանձնատներ, Չոլակյան փ. 1-42 առանձնատներ, Ներքին […]

̰
BACK_TO_TOP