TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կյանքից վաղաժամ հեռացել է ազատ ոճային ըմբիշ, սպորտի վարպետ Անդրանիկ Եդիգարյանը

23:10 14.01.2023

ՀԸՖ տեղեկացնում է, որ կյանքի 51-րդ տարում մահացել է ազատ ոճային ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող, սպորտի վարպետ, մարզիչ, Արցախյան առաջին հերոսամարտի մասնակից Անդրանիկ Եդիգարյանը: Վերջինս Արշալույս գյուղից էր, որտեղ տարիներ շարունակ զարգացրել է ազատ ոճի ըմբշամարտը: ՀԸՖ-ն ցավակցում է Եդիգարյանների ընտանիքին և հարազատներին և կիսում է կորստի ցավը:

̰
Մանուէլ Պետրոսյանը Հայաստանի շախմատի առաջնության առաջատարն է

23:08 14.01.2023

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երկրորդ տուրում միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը և Տիգրան Պետրոսյանը: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց գործող չեմպիոն Մանուէլ Պետրոսյանը, այս անգամ հաղթելով Սարգիս Սարգսյանին: Հաղթանակ տոնեցին նաև Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հաբոկյանը: Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը Մանուէլ […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:57 14.01.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Խորենացի փ. 3-17 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․ 127, 296, 302 շենքեր, Արշակունյաց պողոտայի առանձնատներ, Շիրակի փողոցի առանձնատներ, Ներքին Շենգավիթ թաղ. 6, 14, 16 փողոցների առանձնատներ, Ներքին Շենգավիթ […]

̰
Արցախում իրավիճակը մոտենում է վտանգավոր գծի

22:45 14.01.2023

Հակառակ բանակցություններին՝ միջանցքը մնում է փակ: Պաշտոնական տեղեկագրում ներկայացված ցուցանիշներն առավել քան խոսուն փաստում են, որ իրավիճակը շրջափակված Արցախում մոտենում է վտանգավոր սահմանի: Մանրամասները՝  Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում:  

̰
Գորիսում բացվել է 783 մետր երկարությամբ եռագույնը

22:33 14.01.2023

Ցեղակրոն ուխտերի հիմնադրման 90 ամյակի կապակցությամբ Գորիսում բացվել է 783 մետր երկարությամբ եռագույնը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արջուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

22:10 14.01.2023

Հունվարի 14-ին, ժամը 15։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի 28-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի տանիքում (մոտ 216 քմ)․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։08-ին, […]

̰
SHANTNEWS

21:55 14.01.2023

̰
Հրդեհ Աղավնատուն գյուղում

21:41 14.01.2023

Հունվարի 14-ին, ժամը 19:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աղավնատուն գյուղի փայտածուխի բրիկետների գործարանում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

̰
Ներքին գործերի նախարարությունը հրավիրում է աշխատանքի

21:29 14.01.2023

ՀՀ ՆԳՆ-ը հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ. Պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվող չափորոշիչների, դիմումների ընդունման վերջնաժամկետի, ընտրություն կատարելու եղանակի և այլ մանրամասների մասին՝ հղումում:

̰
Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը

21:17 14.01.2023

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։ Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է […]

̰
Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են. ազգությամբ եզդի Մուրադ Իսմայիլի հայտարարությունը

20:59 14.01.2023

Պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը ներկայացրել է ազգությամբ եզդի, «Սինջար ակադեմիայի» նախագահ և համահիմնադիր, «Յազդա» միջազգային մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Մուրադ Իսմայիլի հայտարարությունը. «Մեր մտքերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ են, քանի որ տարածաշրջանի շրջափակումը շարունակվում է: Հայերը ցեղասպանություն են ապրել ոչ հեռու անցյալում, և աշխարհը չպետք է թույլ տա, որ դա կրկնվի: Մենք նաև […]

̰
Արցախում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

20:46 14.01.2023

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակմամբ պայմանավորված՝ Արցախի հանրապետության բուժհաստատություններում դեռևս պլանային վիրահատություններ չեն իրականացվում։ 12 երեխա գտնվում է «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 11 հիվանդ գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Բժիշկներն ամեն ինչ անում են հիվանդների վիճակը կայունացնելու համար։

̰
Հունվարի 20-ից Արցախում սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով

20:33 14.01.2023

Հունվարի 20-ից Արցախի Հանրապետությունում սննդամթերքի որոշ տեսակներ կվաճառվեն միայն կտրոնով: Մինչ այդ՝ փաստացի Արցախում գտնվող բոլոր բնակիչները պետք է կտրոններ ստանան: Կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում:

̰
Ախուրյան գյուղում այրվել է անասնակեր

20:17 14.01.2023

Հունվարի 14-ին` ժամը 15:18-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Պարույր Սևակի փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:28-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր։

̰
SHANTNEWS

20:00 14.01.2023

̰
Լյուքսեմբուրգը կաջակցի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելուն, եթե ԵՄ-ն հանդես գա այդպիսի նախաձեռնությամբ

17:00 13.01.2023

Լյուքսեմբուրգը պատրաստ է սատարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար հումանիտար առաքելություն ուղարկելուն, եթե Եվրոպական Միությունը նման նախաձեռնությամբ հանդես գա: Այս մասին ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժամ Ասեբորնը՝ պատասխանելով Լյուքսմեբուրգի խորհրդարանի պատգամավոր, ADR կուսակցության նախագահ Ֆերնանդ Կարթհայզերի հարցերին: Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ […]

̰
Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցեր

17:00 13.01.2023

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, մանրամասն քննարկել Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամին առնչվող հարցերը, մտքեր փոխանակել խնդրի հանգուցալուծման շուրջ: ՀՀ նախագահը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի քայլերը, վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը կատարել եռակողմ […]

̰
Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները պարզաբանումներ են տվել հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ

16:59 13.01.2023

Թուրքիայի ԱԳՆ-ի դիվանագիտական աղբյուրները Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար իրականացվող հանդիպումների և գործընթացի վերջին իրավիճակի վերաբերյալ գնահատականներ են տվել այդ երկրի պետական «Anadolu» լրատվական գործակալությանը։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ այդ տեղեկությունների հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների իրականացրած չորրորդ հանդիպումից հետո Թուրքիայի և Հայաստանի միջև տարբեր կառույցների մասնակցությամբ մասնագետների մակարդակով սահմանին անցկացված հանդիպումներն անցել են անկեղծ մթնոլորտում: Նշվել է, […]

̰
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց

16:58 13.01.2023

Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 13-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց: […]

̰
Կայացել է Փրկարար ծառայության 2022 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստը

16:57 13.01.2023

Ս.թ. հունվարի 12-ին կայացել է Փրկարար ծառայության 2022 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստը, որը վարել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ գնդապետ Կամո Ցուցուլյանը: Նիստին մասնակցում էին ծառայության կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր հանդես եկան զեկույցներով։ Զեկուցողները նշեցին ահազանգերի սպասարկման, արձագանքման կազմակերպման, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների իրականացման, աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ […]

̰
Ապօրինի թմրանյութ էր պահում տանը. Մասիսի ոստիկանների բացահայտումը

16:53 13.01.2023

Հունվարի 11-ին ոստիկանության Մասիսի բաժին տեղեկություն ստացվեց, որ Արբաթ գյուղի 46-ամյա մի բնակիչ տանը, տեսանելի վայրում, պահում է կանեփից պատրաստված զանգված: Մասիսի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները մեկնեցին տղամարդու բնակարան և, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին նրան: Նրա մոտից հայտնաբերվեց պլաստմասսե շիշ, որի մեջ կանեփի մոխրացած հետքեր էին: Դեպքի […]

̰
«Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունը հետաձգվել է

16:49 13.01.2023

Հայաստանն իր աջակցությունը պետք է հայտնի այն գործողություններին, որոնք միտված են Արցախի ապաշրջափակմանը. այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը: Պատգամավորը […]

̰
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիրը կլրացնի ընթերցողական բազմաշերտ լսարանները

16:38 13.01.2023

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագիրը կլրացնի ընթերցողական բազմաշերտ լսարանները 2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից գրահրատարակչության ոլորտում մեկնարկել է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային նոր ծրագիրը: Ծրագրի նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը: Այս նպատակով ուսումնասիրվել և ցանկավորվել են արտերկրում գործող […]

̰
Փորձել էին գողանալ վճարային տերմինալը․ ոստիկանների բացահայտումը

16:31 13.01.2023

Հունվարի 9-ին ոստիկանություն զանգած 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ գիշերը, 04.30-ի սահմաններում, մայրաքաղաքի Օհանովի փողոցի 13/1 հասցեից, տեխնիկական միջոցներ օգտագործելով, փորձել են գողանալ վճարային տերմինալը։ Նշված հասցե էր մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տերմինալը փորձել էին գողանալ արմավիրցի 18, 19 և 20 տարեկան 3 երիտասարդներ։ Հունվարի […]

̰
Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Օպերատիվ շտաբի նիստ

16:25 13.01.2023

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների շարունակական բավարարմանն ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս […]

̰
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

16:20 13.01.2023

Օրինագծով նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում կներդրվեն նոր ընթացակարգեր, որոնք ուղղված են լինելու աշխատակիցների մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմին: Առաջարկվում է կիրառել նույն մոտեցումը, որը գործում է հանրակրթության ոլորտում՝ ատեստավորման եւ տարակարգերի միջոցով: Ատեստավորման գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2024 թ.: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին […]

̰
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պարզաբանումը Ֆիրդուսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

16:18 13.01.2023

Հարկադիր կատարողը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 43.1.-րդ հոդվածի հիման վրա կատարողական գործողությունների կատարման նպատակով ունի պարտապանին սեփականության իրավունքով պատկանող բնակարան կամ այլ շինություն անարգել, այդ թվում՝ բնակարանը կամ այլ շինությունը բացելու միջոցով մուտք գործելու իրավունք։ Այս մասին պարզաբանող հաղորդագրություն է տարածել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: «Հաշվի առնելով լրատվամիջոցներից ստացվող հարցումները՝ տեղեկացնում ենք, որ […]

̰
Դեսպան Ավետիսյանը Պաու Մարի-Կլոսեին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

16:14 13.01.2023

Հունվարի 12-ին դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանն իր երախտագիտությունն է հայտնել 2022թ. հոկտեմբերին և դեկտեմբերին համապատասխանաբար Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ Կոնգրեսի ընդունած հայտարարությունների առնչությամբ։ Հաջորդիվ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից […]

̰
Առաջարկվում է սահմանել նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը

16:08 13.01.2023

Առաջարկվում է սահմանել պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, նորահայտ հուշարձանները պետական ցուցակում ընդգրկելու կարգը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախագծով ամրագրվում է, որ հուշարձան լինելու կամ հուշարձանների պահպանական գոտու տարածքում գտնվելու մասին տեղեկությունն այսուհետ ներառվելու է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում: Այս նպատակով Կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով […]

̰
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

16:01 13.01.2023

Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել է Սահմանադրական կարգի հիմունքներում առաջարկվող փոփոխությունը, մասնավորապես` Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու առաջարկը։ Բովանդակալից քննարկումից հետո՝ հարցը դրվել է քվեարկության, և Խորհրդի կողմից առաջարկը չի ընդունվել։ Որպես օրակարագային երկրորդ հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների […]

̰
BACK_TO_TOP