TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը կվաճառվեն միայն կտրոնով

13:50 16.01.2023

Արցախի տեղդեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 14-15.01.2023թ. դրությամբ: Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը և ձեթը կվաճառվեն միայն կտրոնով Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով Հունվարի 20-ից Արցախում բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով: Յուրաքանչյուր քաղաքացի միանգամից կստանա 9 կտրոն։ Մեկ անձի համար ամսական կտրվածքով կհատկացվի յուրաքանչյուր […]

̰
Բոսֆորի նեղուցը փակվել է երթևեկության համար

13:43 16.01.2023

Ուկրաինայից Ստամբուլ ուղևորվող 142 մետրանոց բեռնանավը գիշերը Բոսֆորի նեղուցն անցնելիս կորցրել է ղեկային կառավարումը և բախվել ցամաքին: Ermenihaber-ի փոխանցմամբն՝ այս մասին հայտնել է Ստամբուլի առափնյան ոստիկանության վարչությունը: Նշվում է, որ ցամաքին «նստած» MKK-1 անվանումով նավը դուրս բերելու համար այժմ փրկարար նավերով իրականացվում են համապատասխան գործողություններ: Տեղեկացվում է, որ մինչև աշխատանքների ավարտը Բոսֆորի նեղուցը փակ կլինի […]

̰
Հայտերի ընդունում՝ սփյուռքի կրթօջախների և մշակութային կենտրոնների համար դասագրքերի ու ուսումնաօժանդակ նյութերի պահանջարկի ձևավորման նպատակով

13:38 16.01.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքի կրթօջախներին, կրթամշակութային կենտրոններին և հայերենի ուսուցմամբ բոլոր տեսակի ուսումնական հաստատություններին ուսումնական գրականության ու ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագիրը՝ 2023-2024 ուսումնական տարվա համար: Հայտերի ընդունման նպատակն է հավաքագրել դասագրքերի պահանջարկը. 2023 թ. նախնական հայտերում ներկայացվում է անհրաժեշտ հիմնական դասագրքերի և դրանց կից աշխատանքային տետրերի պահանջարկը: Ձեռքբերման […]

̰
Ինչպես ժամանակավոր խնամել պետության հոգածության տակ գտնվող երեխային և դրա դիմաց ստանալ վարձատրություն

13:33 16.01.2023

Ինչպես ժամանակավոր խնամել պետության հոգածության տակ գտնվող երեխային և դրա դիմաց ստանալ վարձատրություն․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է խնամատարության ինստիտուտի զարգացմանն ու երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը։ Այս պահին 60 խնամատար ընտանիքում ապրում է 95 երեխա, ինչպե՞ս է խրախուսում պետությունը խնամատար ընտանիքներին, որքան գումար է հատկացվում, ովքեր կարող են դառնալ […]

̰
Սերգեյ Ատոմյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության ղեկավար

13:27 16.01.2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության ղեկավար: Մասնագիտական գործունեության մանրամասներն այստեղ:

̰
Նախատեսվում է լիազորող նորմ սահմանել

13:20 16.01.2023

««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 16-ին: Ինչպես փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հայտնել է, որ փաթեթի ներկայացումը պայմանավորված է 2022 թ. փետրվարի 17-ի «Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

13:16 16.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով

12:57 16.01.2023

Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն ինտելեկտուալ ուսուցողական գրքերով: Ծրագրի մրցույթն արդեն կայացել է: Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ:

̰
Մենք չենք հասկանում Ադրբեջանի նախագահի քննադատությունը. Ֆրանսիայի ԱԺ նախագահի հարցազրույցը

12:46 16.01.2023

Ֆրանսիայի նպատակն է գործել՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի, միջազգային հանրությանը միավորել՝ ի շահ խաղաղ կարգավորման, որը պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պահպանումը: Բացի այդ, Ֆրանսիան կարևորում է այն գործողությունների իրականացումը, որոնք կբերեն խաղաղության հաստատման, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի բացումը, Ադրբեջանում պահվող հայ […]

̰
36 «MAN» և 120 «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

12:43 16.01.2023

Համայնքային ավտոբուսային հավաքակայանը շարունակում է համալրվել նոր շարժակազմով: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ 36 միավոր «MAN» և 120 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են:

̰
Երևանյան պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ

12:40 16.01.2023

Քաղաքացիների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով երևանյան պոլիկլինիկաներում կներդրվի հերթագրման էլեկտրոնային համակարգ: Նախագիծը մեկնարկել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից:

̰
Նախատեսվում է ձեռք բերել շուրջ 500 մլն դրամի լուսատու․ Երևանի քաղաքապետարան

12:36 16.01.2023

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ ընթացիկ տարում մայրաքաղաքում կշարունակի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագիրը: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ համայնքը նախատեսում է ձեռք բերել շուրջ 500 մլն դրամի լուսատու: Հարկ է նշել, որ ծրագիրն ունի էներգախնայողության բաղադրիչ. նատրիումային լամպերը փոխարինվում են էներգախնայող LED լուսատուներով:

̰
Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի

12:33 16.01.2023

2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայան կառուցելու բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ է ներկայացված և որ կառույցը լինելու բացառիկ հնարավորություններով: Երևանյան լճի մաքրման ծրագրով 2022թ. ծավալուն աշխատանք է իրականացվել նաև եղեգները չորացնելու նպատակով: Տարածքից 8 հա-ից ավելի եղեգ է հանվել: Այս տարի ևս նախատեսվում են եղեգների […]

̰
Կառավարության որոշմամբ կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները

12:26 16.01.2023

Գործադիրն առաջարկում է Կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները: Կառավարության որոշման համար առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակում վերոնշյալ առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: Ինչպես փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի` հունվարի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ […]

̰
Անցած շաբաթ Փրկարար ծառայությունում կեղծ ահազանգի երկու դեպք է գրանցվել

12:21 16.01.2023

Հունվարի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 361 դեպք, որից 130-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 77, փլուզման՝ 2, պայթյունի՝ 1, մերկասառույցի՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 2, թունավորման՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 36, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 1, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, ինքնասպանության փորձի՝ 9, դժբախտ պատահարի և կեղծ ահազանգի՝ 2-ական, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […]

̰
Դանակահարություն «Մեյմանդար» գյուղմթերքի շուկայում․ 49-ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

12:16 16.01.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող գյուղմթերքի շուկայում կատարված մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ այլ անձի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ […]

̰
Հրդեհ Եկմալյան փողոցում

12:09 16.01.2023

Հունվարի 16-ին՝ ժամը 10։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եկմալյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինության տարածքում։ Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։59-ին, մարվել՝ 11։26-ին։

̰
SHANTNEWS

12:00 16.01.2023

̰
ԱՀ ԱԱԾ տնօրենն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ Արցախում

11:51 16.01.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 16-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն ազատվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն՝ ազատվելով ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Սամվել Շահրամանյանը նշանակվել […]

̰
Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը` միջազգային մրցաշարի փոխչեմպիոն. ISSF GRAND PRIX

11:45 16.01.2023

Հրաձիգներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը թիմային միքս մրցաձևում դարձել են Սլովենիայի Ռուսե քաղաքում անցկացված «ISSF Grand Prix» միջազգային մրցաշարի փոխչեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչներն օդամղիչ ատրճանակի միքս մրցաձևում անցել են եզրափակիչ փուլ և 14-16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին՝ զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Հայ հրաձիգները հանդես են եկել նաև անհատական մրցապայքարում: Օդամղիչ ատրճանակ, 10 մ., 60 կրակոց […]

̰
Արտարժույթների փոխարժեքները հունվարի 16-ի դրությամբ

11:31 16.01.2023

Rate.am-ը ներկայացրել է հունվարի 16-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.03 դրամ է, վաճառքը՝ 399.36 դրամ: Եվրոյի առքը միջինը 406.17 դրամ է, վաճառքը՝ 427.39 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.46 դրամ է, վաճառքը՝ 5.99 դրամ:

̰
Արարատ Միրզոյանը կմեկնի Վիեննա

11:17 16.01.2023

Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։

̰
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար

11:15 16.01.2023

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 13-ից 16-ը 16.01.2023 09:58 Վիճակագրական տվյալներ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 13-ից 16-ը Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության` 20, ընտանեկան բռնության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, զենք-զինամթերքի […]

̰
Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ․ Ռուբեն Վարդանյան

23:54 14.01.2023

Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ, առավել ևս՝ ստեղծված իրավիճակում, գրել է ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Միևնույն ժամանակ, անընդունելի է երկրի նախագահի, հետևաբար՝ նաև խորհրդարանի հնարավոր հրաժարականը։ Բոլորիս ջանքերը պետք է բազմապատկել՝ հաղթահարելու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս իրավիճակում մենք թշնամու օրակարգը սպասարկելու և հանձնվելու իրավունք չունենք: Մենք հիմա Արցախը հայկական պահելու իրական հնարավորություն ունենք: Բոլորին […]

̰
Կյանքից հեռացել է Վրաստանի Զեիստեչո գյուղի միակ բնակիչը

23:48 14.01.2023

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի մարզի Դուշեթիի մունիցիպալիտետում գտնվող Զեիստեչո գյուղի միակ բնակիչ Միխեիլ Արաբուլին (Միխա պապը) մահացել է, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի Պատրիարքարանը։ «Հունվարի 15-ին՝ կիրակի օրը, առավոտյան ժամը 8-ին նրա մարմինը կտեղափոխեն Խևսուրեթիի իր գյուղ։ Ցավակցում ենք Միխա պապի հարազատներին և բոլոր նրանց, ում հետ նա մտերիմ է եղել», — նշված է պատրիարքարանի տարածած հաղորդագրության […]

̰
Սարդարապատ գյուղում այրվել է 1550 հակ անասնակեր

23:45 14.01.2023

Հունվարի 14-ին, ժամը 15:01-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:45-ին, մարվել՝ 20:06-ին: Այրվել է մոտ 1550 հակ անասնակեր: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է երկու […]

̰
Մեկնարկել է ձմեռային զորակոչը․ բանակի շարքերն է համալրում հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը

23:42 14.01.2023

Մեկնարկել է ձմեռային զորակոչը։ Պատվով ծառայելու գիտակցմամբ բանակի շարքերն է համալրում հայրենիքի պաշտպանների նոր հերթափոխը։ Զորակոչիկների խիստ ընտրություն պատվո պահակային վաշտում և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծառայելու համար։ Անդրադարձ զինուժի համալրման այլընտրանքային մրցութային ծրագրերին և քննական ընթացակարգին։ Միշտ զգոն և պատրաստ կատարելու ցանկացած մարտական խնդիր ցանկացած եղանակային պայմաններում։ Հայ դիրքապահները շարունակում են վստահորեն հսկել առաջնագիծը։ Եվ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

23:33 14.01.2023

Հանրապետության տարածքում hունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 5-7 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Գիտնականները պարզել են, որ վատ տրամադրություն ունեցող մարդիկ ավելի ուշադիր են

23:27 14.01.2023

Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ վատ տրամադրություն ունեցող մարդիկ կարող են ավելի արագ սխալներ նկատել պատմություններ լսելիս: Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Communication-ում: Գիտնականները շահարկել են հետազոտության մասնակիցների տրամադրությունը՝ ցույց տալով նրանց «Սոֆիի ընտրությունը» տխուր ֆիլմի կամ «Ընկերները» կատակերգության տեսագրությունները: Կատակերգության հատվածները չեն ազդել մասնակիցների տրամադրության վրա, սակայն տխուր հատվածները կարողացել են ավելի բացասական […]

̰
«Սատանի կամուրջ» կոչվող հատվածում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը

23:20 14.01.2023

Հունվարի 14-ին՝ ժամը 20:15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 100 մ […]

̰
BACK_TO_TOP