15:54 13.01.2023
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին միմյանց երկրներ նույնականացման քարտերով ճանապարհորդելու հնարավորություն ստեղծող համաձայնագիրը դեռևս պետք է վավերացման գործընթաց անցնի, որից հետո միայն այն ուժի մեջ կմտնի: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը: Դեսպանն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրմամբ փաստացի Վրաստանը դառնում է առաջին երկիրը, որտեղ ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել նույնականացման […]
15:48 13.01.2023
Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: […]
15:42 13.01.2023
Հունվարի 8-ին, ժամը 00.45-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով, գլխի սալջարդով և ծնոտի պատռվածքով բուժօգնության է դիմել Արգավանդ գյուղի 44-ամյա մի բնակիչ։ Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանն ընկելու հետևանքով։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 7-ին, ժամը 23.30-ի […]
15:35 13.01.2023
Այսօր՝ հունվարի 13-ին տեղի է ունեցել «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի թվով 4-րդ «Համակարգող խորհրդի նիստը»։ Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել համակարգող խորհրդի կողմից իրականացվելիք հետագա աշխատանքները, ամփոփել նախորդ երկու տարիներին կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները: Նիստը մեկնարկել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի՝ ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին […]
15:28 13.01.2023
ԿԳՄՍՆ-ը պարզաբանում է տարածել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ․ «Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը։ Առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արդյունքները։ Հետևաբար, տարածվող տեղեկությունը, թե 2023 թ․ հունվարի 12-ի […]
15:21 13.01.2023
ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Անիի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
15:14 13.01.2023
Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը։ Տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով պետական աջակցությունն իրականացվում է վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով։ Ծրագրի մանրամասները՝ այստեղ։
14:41 13.01.2023
Հունվարի 13-ին՝ ժամը 08:21-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տեղեր գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Քարի լիճ տանող ավտոճանապարհին։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել […]
14:29 13.01.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 13-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը մեկնարկել է Հայաստանի ԱԺ նախագահի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Յաել Բրաուն-Պիվեն Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջին նախագահն է, ով […]
14:26 13.01.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաղբյուրներում ջրաքանակի նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 13-ից մինչև փետրվարի 13-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ Երևանյան խճ. 72, 76, 117-123, 127-149 շենքերում, Նաիրի 3, 5 շենքերում և տնակային ավանում, Դ.Դեմիրճյան, Թամանցիների փողոցներում, Ամիրյան փող. 1-30 անհատական տներում, Աբեղյան 1-29/կենտ/, 2-48/զույգ/ անհատական տներում, Չուխաջյան թաղ. 1-44 շենքերում, […]
14:15 13.01.2023
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 23-ամյա մի երիտասարդ Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում տեղադրված սրճեփ սարքերից կատարում է գողություն: Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները հունվարի 12-ի ժամը 04.10-ին հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և Կոտայքի բաժին են տարել 23-ամյա երիտասարդին: Բաժնում նա խոստովանել է, որ 2022 թ. դեկտեմբերին Աբովյան […]
14:09 13.01.2023
Ներկայացնում ենք Արցախի կառավարության տեղեկագիրը 12.01.2023թ. դրությամբ։ Ադրբեջանցի գործակալների տեղակայման հատվածում խափանվել է մալուխը՝ ընդհատելով ինտերնետ կապի մատակարարումը Արցախի ողջ տարածքում: Արցախի ինտերնետի մատակարարման միակ մալուխը վնասվել է մոտ ժամը 15:30-ին, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են Ադրբեջանի իշխանությունների գործակալները՝ Արցախի շրջափակման նպատակով: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից 3 հիվանդ տեղափոխվել է Հայաստան: […]
14:00 13.01.2023
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ներկայացնում է Կորոնավիրուսային հիվանդության պատկերը 2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում։ 2023 թվականի հունվարի 6-13-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 1 նոր դեպք: Փաստացի արտահիվանդանոցային բուժում է ստանում 1 պացիենտ։ Բուժման արդյունքում գրանցվել է 554 առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվել է 125 թեստավորում: 2022թ․օգոստոսի […]
13:51 13.01.2023
Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 12-ից մեկնարկել է Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով չվերթները: Ինչպես հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ:
13:42 13.01.2023
Հստակեցվում են «դոպինգ» հասկացությունը եւ հակադոպինգային գործունեությունը, սահմանվում են Հայաստանում ազգային հակադոպինգային կազմակերպության նշանակությունն ու նրա լիազորությունները: 2022 թ. մեր մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել, եւ այս փոփոխություններով մենք ամեն ինչ անում ենք, որ հանկարծ մեր որեւէ մարզիկ չորակազրկվի, եւ Հայաստանը չզրկվի այդ լավագույն արդյունքներից: Այս մասին հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ […]
13:32 13.01.2023
ՄԱԿ Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Օրենքի գերակայության խթանումը և ամրապնդումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» թեմայով։ Ելույթներով հանդես են եկել ՄԱԿ Գլխավոր քարտուղարը, Արդարադատության միջազգային դատարանի նախագահը և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը […]
13:20 13.01.2023
Rate.am-ը ներկայացրել է հունվարի 13-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.89 դրամ է, վաճառքը՝ 405.14 դրամ: Եվրոյի առքը միջինը 424.25 դրամ է, վաճառքը՝ 440.58 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.58 դրամ է, վաճառքը՝ 6.04 դրամ:
13:09 13.01.2023
ЕU NEIGHBOURS east ծրագիրը հրավիրում է Հայաստանի պրոֆեսիոնալ լուսանկարիչներին մասնակցել «Ընտանեկան կապեր» թեմայով ֆոտոմրցույթին։ Մանրամասները՝ հղումով։
00:55 13.01.2023
Աշխատանքային այցով Մալթայում գտնվող դեսպան Համբարձումյանին ս.թ. հունվարի 12-ին ընդունել է Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Յան Բորգը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, բազմակողմ հարթակում համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը։ ՀՀ դեսպանը նախարար Բորգին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ զարգացումները:
00:23 13.01.2023
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն զբոսնել են գիշերային Երևանում։ «Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ զբոսանք գիշերային Երևանում»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և կից լուսանկարներ հրապարակել:
00:13 13.01.2023
Հանրապետության տարածքում հունվարի 13-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
00:07 13.01.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Սարկավագի փ. 1-16; 1-ին նրբ․ 1-15; 2-րդ նրբ. 1-6Ա առանձնատներ, Սարկավագի 3-րդ նրբ․ 8/2 շենք և 3-րդ նրբ․ 1 առանձնատուն, Թբիլիսյան խճ․ 1/8 շենք, Քանաքեռ թաղ. 1-24 առանձնատներ, Քանաքեռ 1փ․ 1-43; […]
00:01 13.01.2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:47 12.01.2023
Ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում, հունվարի 11-ին Զոլաքար բնակավայրի ափամերձ հատվածում շրջայց կատարելիս բացահայտել են սիգ ձկան ապօրինի որսի դեպք: Նորատուս գյուղի 38-ամյա բնակչի «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայում հայտնաբերվել են ապօրինի որսած ընդհանուր քաշով 8,7 կգ սիգ ձուկ, ռետինե նավակ և ձկնորսական ցանց: Մեքենան, հայտնաբերվածով հանդերձ, տեղափոխվել […]
23:39 12.01.2023
Հունվարի 12-ին` ժամը 20:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղում՝ «Փարիզյան սուրճ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են երեք ավտոմեքենաներ. կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
22:45 12.01.2023
Հունվարի 11-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Հյուսիսային պողոտայից ազդրի պատռած վերքով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց դիմած պատանուն կտրող-ծակող առարկայով խփել էր հասակակից մեկ այլ պատանի: Նա Արտաշիսյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել […]
22:13 12.01.2023
Կյանքից հեռացել է «Տիգրան Մեծ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Վրեժ Մարկոսյանը: Այս մասին հրատարակչությունը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին կյանքից անժամանակ հեռացել է «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Վրեժ Վարանցովի Մարկոսյանը: Վրեժ Վարանցովի Մարկոսյանի՝ որպես բացառիկ մարդու, արհեստավարժ, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով ուղղորդող […]