13:36 23.12.2022
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: […]
13:21 23.12.2022
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զեդեա բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։
13:12 23.12.2022
Բելառուսում Հայաստանի դեսպանությունում տեղեկացնում են, որ Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հյուպատոսական բաժնում քաղաքացիների ընդունելությունը կիրականացվի մինչև 2022թ․ դեկտեմբերի 29-ը ներառյալ և կվերսկսվի 2023թ. հունվարի 9-ից՝ սահմանված աշխատանքային գրաֆիկի համաձայն (երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն)։
13:03 23.12.2022
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և ռեանիմացիոն բաժանմունքներում: Նրանցից 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը, ում մոտ ախտորոշվել էր «Ընդերային լեյշմանիոզ», շարունակում է մնալ ծանր և ստանում է համապատասխան բուժում: «Հանրապետական բժշկական […]
23:45 22.12.2022
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Սյունիքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Խաչիկ Խ.-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Մ.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մեղրիի տարածքային […]
23:40 22.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը համալրվել է «Ուրալ» մակնիշի հրշեջ-փրկարարական երկու ավտոմեքենայով, շտապ բժշկական օգնության ռեանոմոբիլով և «ՈՒԱԶ Պիկապ» ամենագնացով: Հանձնման արարողությանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Ռուբիկ Նավոյանն ու Վահան Զարոյանը, մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, նաև վարչության […]
23:30 22.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ռուբինյանց փ. 11, 11/2, 13, 15 շենքեր և 11/4 առանձնատուն, Պ․Սևակի փ. 90, 92 շենքեր և 90 առանձնատուն, Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 առանձնատներ, Կողբացի փ. 18-45 առանձնատներ, […]
23:25 22.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը: Հանրապետության ղեկավարին են ներկայացվել ԱՀ շրջաններում հանրության հետ կայացած հանդիպումների ընթացքում հնչեցված մտահոգությունները և առաջարկությունները: Քննարկվել են առկա իրավիճակում պետական մարմինների և քաղաքական ուժերի հիմնական […]
23:13 22.12.2022
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զինվորական ծառայությունից խուսափած Սիրիայի քաղաքացիների վերաբերյալ համաներման որոշում է ստորագրել: Որոշման համաձայն այլ երկրներում ապաստանած Սիրիայի վերոնշյալ քաղաքացիները կազատվեն ազատազրկումից, եթե առաջիկա 3-4 ամիսներին վերադառնան երկիր ու ներկայանան զինվորական կոմիսարյատներ: Որոշումը տարածվում է մինչև 2022-ի սեպտեմբերի 21-ը զինծառայությունից խուսափած քաղաքացիների վրա: Ասադի որոշումը լայն լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում՝ հաշվի առնելով […]
22:49 22.12.2022
Առաջիկայում կստեղծվի ինդուստրիալ կոմիտե, որը վերահսկողություն կիրականացնի հեռուստաընկերությունների վարկանշային չափումների ոլորտում: Այս նպատակով օրինագիծ է մշակվել, որի շուրջ այսօր քննարկում էր կազմակերպվել խորհրդարանում: Հեռուստատեսային դաշտում նոր խաղի կանոններ կսահմանվեն: Ու այդ կանոնները կամրագրվեն օրենքով ու իրավական ուժ կստանան: Ինչի՞ մասին է խոսքը: Ամիսներ առաջ Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ` «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում «Մեդիահաուզ Արմենիա» […]
22:41 22.12.2022
Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 22-27-ի գիշերը և առավոտյան Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: […]
22:25 22.12.2022
Նոյեմբերի 28-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օր առաջ, ուշ երեկոյան, Պռոշյան գյուղի երկու բնակիչ` 32 և 27 տարեկան, գյուղի հյուրանոցային համալիրի շինհրապարակից գողացել են մետաղյա կառուցատարրեր: Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ քրեական հետախույզների ձեռնարկած հետագա միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, և դեկտեմբերի 7-ին երկուսն […]
22:10 22.12.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ՊՆ-ների ժողովին, որից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև Հայաստանի մասին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ առաջ քաշելով թուրք-ադրբեջանական պնդումները՝ Աքարը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կսեղմի իրեն մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքը։ Հայաստանի կողմից Ադրբեջանի Թուրքիայի մեկնած խաղաղության ձեռքի սեղմումը կարևոր […]
21:55 22.12.2022
Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: «Արդեն 11 օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միակ ցամաքային կապը։ Միևնույն ժամանակ, դադարեցվել է այս տարածք գազամատակարարումը, իրավիճակ, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի և […]
21:46 22.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
21:30 22.12.2022
Դեդոփլիսծկղարոյի մունիցիպալիտետում գայլերը հարձակվել են ու ձմեռային արոտավայրերում 100-ից ավելի ոչխար են հոշոտել, փոխանցում է Aliq.ge-ն։ Հովիվների խոսքով, կենդանիների մի մասը անհետացել է, որոնման աշխատանքներ են իրականացնում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան` Իորիի դաշտերում։ Կենդանիների սեփականատիրոջ ենթադրությամբ՝ հոտի վրա գայլերի ոհմակ է հարձակվել: Արոտավայրում 1 000 կենդանուց ոչ մի հատ չի գտնվել: Տվյալների համաձայն, […]
21:15 22.12.2022
Կաթոլիկ եպիսկոպոս Բերտրամ Մայերը պահանջել է դատապարտել Ադրբեջանին Գերմանիայի և Եվրամիության կողմից. «Լեռնային Ղարաբաղի տարածքը փակելով՝ Ադրբեջանն ավելի է բորբոքում հակամարտությունը»: «Հզոր դիվանագիտական ջանքեր են անհրաժեշտ շրջափակումն արագ ավարտին հասցնելու համար»։ ԵՄ-ն պետք է «քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին օգնելու համար»,-հավելել է նա: Կաթոլիկ լրատվական գործակալությունը (KNA) նշում է նաև, որ Ադրբեջանին դատապարտելու անհրաժեշտության մասին […]
16:00 22.12.2022
Կառավարությունն ընդունել է որոշում, որով կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի և ըստ զինվորական ծառայության հետ առնչության՝ համապատասխան անձանց շրջանակը: Ըստ հիմնավորման, գործող ցանկի հիվանդությունները և դրանց ձևակերպումները չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված դասակարգումներին: Այսպիսով՝ հստակեցվում են զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների […]
15:58 22.12.2022
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերն են Լաչինի միջանցքով անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին ընդգծեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ է: Եվ ՌԴ խաղաղապահ ուժերն են հանդիսանում միջանցքում անխափան երթևեկություն իրականացնելու պատասխանատուն: Եվ, հաշվի առնելով […]
15:55 22.12.2022
Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկներում Ադրբեջանին առաջարկել է ստեղծել երաշխավորների ինստիտուտ, բացի այդ, ստեղծել միջազգային դատարան դիմելու մեխանիզմ՝ճգնաժամի դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի ներկայացրած առաջարկների վերաբերյալ հարցին: Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է մինչև տարվա վերջ ստորագրվի խաղաղության պայմանագիր՝ Գրիգորյանն ասաց՝ հնարավոր […]
15:55 22.12.2022
Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ Անահիտ Աբրահամյանը մասնակցել է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» ծրագրի ղեկավար հանձնաժողովի նիստին, և Հայաստանի դատական համակարգում էթիկայի, կոռուպցիայի դեմ պայքարի ու բարեվարքության վերաբերյալ սեմինարին: Անահիտ Աբրահամյանը ներկայացրել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների […]
15:52 22.12.2022
Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ […]
15:50 22.12.2022
Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակումը կազմակերպել է Ադրբեջանի իշխանությունը, այդ քայլը որևէ քաղաքացիական նախաձեռնության հետ կապ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Գրիգորյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Ստեղծված ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց […]
15:49 22.12.2022
Գողությունները տարածված հանցատեսակ են, որոնց դեմ պայքարի ուղղությամբ բազմաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Յուրատեսակ կանխարգելիչ նշանակություն ունեն նաև բացահայտումները: Իսկ այդ առումով առյուծի բաժինը քրեական հետախույզներինն է, որոնց ամենօրյա ծառայությունը հենց հանցագործությունների բացահայտման ուղղությամբ է: Ներկայացնենք գողությունների մի քանի դեպք, որոնք բացահայտվել են Արմավիրի բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Գողության վերաբերյալ ահազանգը ոստիկանության Արմավիրի […]
15:49 22.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը:
15:47 22.12.2022
Կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թվականին՝ 2668 տոննա, 2020 թվականին՝ 2345 տոննա, 2021 թվականին՝ 5348 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական […]
15:43 22.12.2022
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան հայտարարել է, որ իրենք կարող են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Իրանի դեմ` Իրաքյան Քուրդիստանում ռազմական գործողությունների դիմելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ մասին նա Կոլոննան հայտարարել է քրդական Rudaw լրատվամիջոցի հետ զրույցում՝ նշելով, որ նախկինում էլ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, և հնարավոր է կրկին նման որոշում ընդունել, եթե […]
15:42 22.12.2022
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով։ «Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։ […]
15:38 22.12.2022
Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր աշխատանքների և միջոցառումների շարքում նախատեսել նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման (քանդման) ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ոլորտում ստեղծված իրավիճակը. […]