TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Զելենսկին ժամանել է ԱՄՆ

22:39 21.12.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրավերով։ «Ըստ ծրագրի ՝ այսօր նախատեսված է Սպիտակ տանը Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակության հանդիպումը Միացյալ Նահանգների բարձրագույն պետական ղեկավարության հետ։ Սպասվում է Ուկրաինայի ներկայիս իրավիճակի քննարկում, ինչպես նաև համակողմանի երկկողմ փոխգործակցության շարունակություն»,– ասված է հաղորդագրության մեջ: Չորեքշաբթի օրն ավելի ուշ Զելենսկին ելույթ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:30 21.12.2022

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-26-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ը Լոռիում, […]

̰
Պահածոների արտադրամասը վերսկսել է աշխատանքը

22:19 21.12.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Հար-Մա Եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արարատի մարզ, գ. Գեղանիստ): ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկվել են հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:

̰
Տղամարդը մտել է տուն և ոսկե զարդեր գողացել․ բացահայտում

22:13 21.12.2022

Դեկտեմբերի 17-ի առավոտյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում տվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ մի կին: Նա հայտնում էր, որ նախորդ օրվա ցերեկը, ժամը 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, մտել են իր բնակարան և ննջասենյակի զգեստապահարանից գողացել ոսկյա երկու մատանի և ձեռքի մեկ շղթա՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Արագածոտնի […]

̰
SHANTNEWS

22:00 21.12.2022

̰
Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում

21:53 21.12.2022

Չորեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից սեպտեմբերին առաջադրված թեկնածությունը պաշտպանել է 93 օրենսդիր, դեմ են քվեարկել երկու սենատոր։ Թրեյսիի հավանությանը դեմ է քվեարկել, մասնավորապես, ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը (Կենտուկի), ով ավելի վաղ արգելափակել էր Ուկրաինային միջոցներ հատկացնելու քվեարկությունը։ «Սխալ է Ռուսաստան դեսպան ուղարկելը, […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Լոռու մարզային վարչության ենթակա բաժիններում

21:45 21.12.2022

Դեկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են «ՏՕԶ» տեսակի հրացան,թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ, պայթուցիչով նռնակներ և 8 դանակ։ Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների իրականացրած բացատրական աշխատանքների արդյունքում արձանագրվել են ինքնաձիգի, թմբուկավոր ատրճանակի, ինքնաշեն ատրճանակի,հակատանկային նռնակի,նռնակի պայթուցիչի […]

̰
Հուսանք՝ սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար․ ԱՀ պետնախարարը՝ ՄԻԵԴ որոշման մասին

21:39 21.12.2022

Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած պահանջը և միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: Ավելի վաղ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: «Հուսանք՝ սա լրացուցիչ գործիք կդառնա Ադրբեջանի դեմ ճնշումն ուժեղացնելու համար։ Շնորհակալ եմ Եղիշե Կիրակոսյանին և նրա թիմին այս կարևոր գործընթացը նախաձեռնելու […]

̰
Վրաստանից դեպի Հայաստան վերաարտահանումը կրկնապատկվել է

21:30 21.12.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանով վերաարտահանվել է 1,630 մլրդ դոլարի ապրանք, ինչը գրեթե 61 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ Geostat-ի՝ զգալիորեն աճել է վերաարտահանումը դեպի հարևան երկրներ. դեպի Ռուսաստան արտահանումն աճել է մոտ 110 տոկոսով, Հայաստան՝ 201,5 տոկոս, Ադրբեջան՝ 18,2 […]

̰
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ․ ՌԴ ՊՆ

21:24 21.12.2022

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել շարժը վերսկսելու հարցով խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:17 21.12.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 11:00-15:00 Ավանեսովի 1փ. 18, 20, 22, 24, 26 շենքեր, Խաչիկ Դաշտենցի փ. 4 շենք, Արարատի մարզի՝ 11:00-15:00 Վերին Արտաշատ գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Մյասնիկյան փողոց մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 10:00-16:00 Վայք […]

̰
2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը

21:11 21.12.2022

2022թ. նոյեմբերին հարկման բազա ունեցող աշխատողների թիվն առաջին անգամ գերազանցել է 700 հազարը և կազմել 701,451 մարդ` գերազանցելով անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը 47,551-ով։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Միջին աշխատավարձը կազմել է 265 հազար դրամ` անցած տարվա 220 հազարի համեմատ` ավելի քան 20% աճ։

̰
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 20։40-ի դրությամբ

20:57 21.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։40-ի դրությամբ, Գորիսի, Կապանի, Աբովյանի Հրազդանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
Թալինի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

20:49 21.12.2022

Թալինի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի նիստ

20:40 21.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երրորդ նիստը: Ներկայացվել են տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, երկաթուղու զարգացման, Արենի և հարակից 9 գյուղերի ժառանգության վերականգնման ու զարգացման, տրանսպորտային լոգիստիկ կենտրոնի հիմնման վերաբերյալ ներդրումային նախագծեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, նախագծերի իրականացման հնարավորությունների, արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արդյունքների և այլ հարցերի շուրջ: Վարչապետ […]

̰
Արտակ Բեգլարյանը՝ Արցախում իրավիճակի և նստացույցը դադարեցնելու մասին

20:32 21.12.2022

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին և իրենց հաջորդ քայլերին։ «Արդեն տասներորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է Արցախի լրիվ շրջափակումը՝ իր բազմաթիվ ու վտանգավոր հետևանքներով: Իսկ ութերորդ օրն է, որ մենք նստացույց ենք իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Կուզեի մի քանի հարցի անդրադառնալ, մասնավորապես՝ 1. Ի՞նչ ենք կատարել այս ընթացքում […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 21-ի դրությամբ

20:17 21.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 21-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 393.44 դրամ է, վաճառքը՝ 403.19 դրամ: Եվրոյի առքը միջինը 410 դրամ է, վաճառքը՝ 428.06 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.29 դրամ է, վաճառքը՝ 5.85 դրամ:

̰
Մեղրիում ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանից բաց է թողնվելու անօդաչու օդապարիկ․ չանհանգստանալ

20:09 21.12.2022

Մեղրիի համայնքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանից բաց է թողնվելու անօդաչու օդապարիկ (аэростат): «Հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Կատարակտի վիրահատական բուժումը ՀՀ-ում սոցիալապես անապահով ընտանիքների համար անվճար է

17:00 21.12.2022

Կատարակտի վիրահատական բուժումը ՀՀ-ում սոցիալապես անապահով, հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար կատարվում է անվճար` պետպատվերով:

̰
Ավելի քանի 102 000 կազմակերպության համար ուժի մեջ է մտնում իրական շահառուներին բացահայտելու պարտավորություն

16:57 21.12.2022

Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետ Տաթև Մկրտչյանը տեղեկացրեց, որ ավելի քանի 102 հազար կազմակերպության համար ուժի մեջ է մտնում իրական շահառուներին բացահայտելու պարտավորությունը: «Այս գործընթացն իրականացնում ենք փուլային տարբերակով: Մեկնարկը տրվել […]

̰
Թուրքիայում հանդիպել են 3 երկրների պաշտպանության նախարարները

16:48 21.12.2022

Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում դեկտեմբերի 21-ին հանդիպում են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները, փոխանցում է Ermenihaber-ը։ Ինչպես հայտնում են լրատվականները, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սկզբում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, իսկ հետո Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։ Երկկողմ հանդիպումներին հետևել է ևս մեկ՝ արդեն եռակողմ հանդիպում։ Նշվում է, որ […]

̰
Պարեկները հայտնաբերել են թափառող շների վրա կրակող տղամարդկանց

16:45 21.12.2022

Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.55-ին, Շիրակի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները ծառայության ընթացքում տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ մարդիկ «Օպել»-ով շրջում են Մարալիկ քաղաքում և կրակում թափառող շների ուղղությամբ: Ծառայություն կատարելու ընթացքում պարեկները Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում հայտնաբերել են սպանված շուն, իսկ ժամը 22.30-ի սահմաններում Ձերժինսկու և Մադաթյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել և […]

̰
Երեխաները պետության ապագան են. Անչափահասների արդարադատության խորհրդի նիստն ամփոփել է անցնող տարին

16:37 21.12.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստին: Արսեն Բաղդասարյանը կարևորել է խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով, որ անչափահասների կրթության, դաստիարակության և վարքին վերաբերող խնդիրների բացահայտմանը միտված բոլոր միջոցառումներն այսօր համարվում են առաջնահերթ: «Նշեմ, որ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում վերանայվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք […]

̰
Արմավիրի ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել․ արդյունքներ

16:32 21.12.2022

Դեկտեմբերի 6-ին Արմավիրի բաժնի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են հանցագործության դեպքեր։ Քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող շուկայի հարակից տարածքում արտարժույթի ապօրինի փոխանակում են իրականացնում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում Արմավիրի Նալբանդյան փողոցում հայտնաբերվեց և բաժին հրավիրվեց 52-ամյա մի տղամարդ։ Ըստ նրա հայտնածի՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան 300 եվրոյի դիմաց 58-ամյա համաքաղաքացուց […]

̰
Վրաստանից ՀՀ տանող ճանապարհի վերանորոգումը 2023-ին կավարտվի

16:27 21.12.2022

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին և նրա տեղակալ Պավլե Գամկղրելիձեն ծանոթացել են Քվեմո Քարթլիի մարզում ավարտված և ընթացիկ նախագծերին։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ` տեղեկացնում է դեպարտամենտը: Ըստ առկա տեղեկության՝ Քվեմո Քարթլիի մարզում 2022 թվականին 22 ծրագիր է մեկնարկել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 114,3 մլն լարի: Նշվում է, որ ավարտվել է 11 ծրագիր, իրականացվել է […]

̰
Այսուհետ Երևանի քաղաքապետարանի երկու շենքում գործող «մեկ պատուհան» գրասենյակից բացի, դիմումները հնարավոր է մուտքագրել առցանց

16:21 21.12.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ դիմումների մուտքագրման գործընթացն արագացնելու և ձեր հարմարավետությունն ապահովելու նպատակով, այսուհետ, Երևանի քաղաքապետարանի երկու շենքում գործող «մեկ պատուհան» գրասենյակից բացի, կարող եք բոլոր դիմումները մուտքագրել առցանց: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար⤵️ 🔹մուտք գործել հետևյալ հղմամբ. https://arcanc.yerevan.am/ 🔹կցել ուղարկված նկարները 🔹լրացնել կոնտակտային տվյալներ:

̰
Սասուն Խաչատրյանը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի ղեկավար կազմի և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ

16:17 21.12.2022

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի ղեկավար կազմի և ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից։

̰
Հայտնի է հայերենի 2022 թվականի «Տարվա բառը»

16:13 21.12.2022

Լեզվի կոմիտեն ամփոփում է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։ Ընտրության համար առաջարկել էինք 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։ Հաղթել է ԳԻՏԱՐԲՈՒՔ բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը): Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, […]

̰
Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման գործում․ ՀՀ նախագահը՝ Մակրոնին

16:08 21.12.2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան օրվա կապակցությամբ, հայտնում են նախագահի աշխատազկազմից։ «Անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու մեր երկրների առանձնաշնորհյալ հարաբերությունները, առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հայ-ֆրանսիական […]

̰
Տեղի է ունեցել ՀՀ ՄԻՊ-ին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստ

16:03 21.12.2022

Դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի հերթական ընդլայնված նիստը։ Նիստին մասնակցել են նաև պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում Կանխարգելման ազգային մեխանիզմը ի թիվս այլ հաստատությունների, մշտադիտարկել է 3 խոշոր հոգեբուժական հաստատություն՝ ՀՀ Շիրակի […]

̰
BACK_TO_TOP