TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ադրբեջանից քայլերի ակնկալիքներ չկան. Կիրակոսյանը կարևորում է ՄԻԵԴ որոշումը քաղաքական հարթակներում օգտագործելը

15:37 22.12.2022

Եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի փակման հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո ադրբեջանական կողմից քայլերի ակնկալիքներ չկան: Որոշումը պետք է օգտագործվի քաղաքական և դիվանագիտական հարթակներում: «Արմենպրես»-ի սրահում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, որ եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, ապա ինչ գործիքակազմեր կարող […]

̰
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված. վարչապետ

15:34 22.12.2022

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և նշել. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Նախորդ շաբաթվանից ի վեր Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել, բացառությամբ թերևս մի բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ […]

̰
15-ամյա պատանուն դանակահարել էր 19-ամյա համաքաղաքացին

15:30 22.12.2022

Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, «Քաջարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչ 15-ամյա պատանի: Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանու կրծքավանդակին դանակով խփել էր 19-ամյա համաքաղաքացին: Նա հայտնաբերվել […]

̰
Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու Ռուբեն Վարդանյանի դիմումը

15:25 22.12.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու ԱՀ պետնախարար նՌուբեն Վարդանյանի դիմումը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ղեկավար է նշանակել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված և ՌԴ-ից հեռանալու որոշում կայացրած գործարար Ռուբեն Վարդանյանին:

̰
ԱԽ քարտուղարը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր ողջ կարողություններն օգտագործում է՝ հասնելու Լաչինի միջանցքի բացմանը

15:22 22.12.2022

Հայաստանն օգտագործում է իր ողջ կարողությունները, աշխատում է, որ հնարավորինս արագ Լաչինի միջանցքը բացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հայաստանն իր ամբողջ կարողություններն օգտագործում է, որպեսզի կարողանանք օգտագործել բոլոր այն հնարավոր գործիքները , որոնք առկա են, որպեսզի Լաչինի միջանցքը վերադառնա իր բնականոն հունին, այսինքն՝ աշխատի […]

̰
Իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին

15:13 22.12.2022

Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.50-ին, «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոդային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել Սպանդարյան գյուղի 32-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է հարևանի տանը երկաթների վրա ընկնելու հետևանքով: Արթիկի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին են հրավիրել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

15:07 22.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]

̰
Մոսկվան վստահեցնում է՝ ՌԴ խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց պարտականությունները

14:59 22.12.2022

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կատարում են Լաչինի միջանցքի վերահսկողության հետ կապված իրենց առջև դրված պարտականությունները։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Նա մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները «Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց […]

̰
SHANTNEWS

14:55 22.12.2022

̰
Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է

14:49 22.12.2022

Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

̰
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր

14:45 22.12.2022

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 12։45-ից ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր, ինչի հետևանքով էլեկտրոնային կառավարման համակարգերն աշխատում են խափանումներով։ Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերը կաշխատեն բնականոն ռեժիմով: Խնդիրը կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։

̰
Ուրախ էի տեսնել, որ ԱՄՆ-ը պնդում է բացել Լաչինի միջանցքը․ Փալոն

14:43 22.12.2022

«Ուրախ էի տեսնել, որ Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ միասին, պնդում են բացել Լաչինի միջանցքը և վերջ դնել Ադրբեջանի կողմից առաջացած հումանիտար ճգնաժամին։ Կոնգրեսի հայկական խումբը կշարունակի հորդորել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ հետագա գործողություններ ձեռնարկել Արցախը պաշտպանելու համար»,- ասել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է համարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի […]

̰
Պետք է պատրաստ լինել նրան, որ այս իրավիճակը կարող է երկարաժամկետ լինել․ պետնախարարը՝ ՀՀ-ում մնացած երեխաների ծնողներին

14:30 22.12.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել արցախցի այն ծնողների հետ, որոնց երեխաներն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստիպված են մնալ Հայաստանում: Պետնախարարը նշել է, որ հարցը քննարկվել է և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ քաղաքական տարբեր ուժերի հետ։ «Որպես հայր հասկանում եմ ձեր ապրումները, ձեր մտահոգություններն ու անհանգստությունները: Մյուս կողմից ուզում եմ […]

̰
974 մլն 720 հազար դրամ լրացուցիչ հատկացում` կրթական և մշակութային հաստատությունների բարեկարգման համար

14:28 22.12.2022

Կառավարության դեկտեմբերի 22-ի որոշմամբ վերաբաշխում է կատարվել ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում, և լրացուցիչ շուրջ 974 մլն 720 հազար դրամ է հատկացվել կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների ու գույքային հագեցվածության բարելավման համար: Ներկայացնելով հարցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսվող ծախսերը կարելի է դասակարգել 3 խմբի` մի շարք […]

̰
Սաակաշվիլին հեռավար մասնակցում է դատավարությանը

14:21 22.12.2022

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին կլինիկայից հեռավար կարգով (օնլայն) միացել է դատավարությանը, որտեղ քննարկվում է նրա պատժաչափը հետաձգելու հարցը, փոխանցում է Aliq.ge-ն։ Ի դեպ, նշված հարցով արդեն երկու նիստ է կայացել, և երրորդ նախագահը ոչ մեկին չի ներկայացել։ Առաջին դեպքում «Վիվամեդ» կլինիկայից նրան տեղափոխելու խորհուրդ չեն տվել, որից հետո դատական նիստը […]

̰
Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի դատապարտման պարզ կոչերով, որոնք անտեսվում են Բաքվի կողմից. Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպություններ

14:09 22.12.2022

Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունները Արցախի շրջափակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Արցախի 120 հազար բնակչությունը Լաչինի միջանցքի փակման պատճառով մեկ շաբաթից ի վեր գտնվում է Ադրբեջանի կողմից հաստատված շրջափակման մեջ։ Զրկված պարենի պաշարներից, դեղորայքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ արցախահայությունը գտնվում է մարդասիրական լուրջ աղետի առջեւ։ Ցավով արձանագրում ենք, […]

̰
Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

13:55 22.12.2022

Նոր բաժանորդների գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու նպատակով դեկտեմբերի 23-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի գազասպառողների Գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից: Նույն օրը ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի Կոմիտասի, Շահումյան, Աբովյան, Սպանդարյան, Իսահակյան, Աղբյուր Սերոբի փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

̰
Տղամարդը ներխուժել է տուն և հարձակվել 75-ամյա բնակչի վրա՝ հափշտակելով 1.000.000 ՀՀ դրամ

13:49 22.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը […]

̰
Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ին

13:45 22.12.2022

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու […]

̰

13:41 22.12.2022

Դեկտեմբերի 22-ին` ժամը 11։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի շենքերից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել․ ներսում քաղաքացիներ կան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը մարվել […]

̰
Սահմանվել են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նոր չափերը

13:33 22.12.2022

2023թ. հունվարի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանվում են՝ 📌մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝ ✅ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն), ✅ գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն), ✅խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի […]

̰
Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ստենտավորան

13:24 22.12.2022

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել կլինիկայից: Այս մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ավելի վաղ Արման Մուսինյանը հայտնել էր, որ ՀՀ առաջին նախագահը պլանային բուժզննում է անցնում:

̰
Ի՞նչ պատիժ է նախատեսված ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողի համար

13:15 22.12.2022

Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով փաստվել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում, Ա.Ղ.-ն 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին: Օրեր […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

00:05 22.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի և Լոռու մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Արմավիրի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Աշտարակի և […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնել «Զոդ»-ի կամրջի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից

00:00 22.12.2022

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:28-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ «Զոդ»-ի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ա․ […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժիններում

23:51 21.12.2022

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանք իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Մարտունու բաժնում արձանագրվել է ինքնաձիգի 58 փամփուշտի, խոշոր տրամաչափի փամփուշտի, ինքնաշեն կրակող սարքի և պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակի կամավոր հանձնման դեպք։ Արդյունավետ էր նաև Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է գործարանային արտադրության նռնակի, […]

̰
Ադրբեջանցիները չեն թույլատրել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինով. ԱՀ ՄԻՊ

23:23 21.12.2022

Ադրբեջանցիները չեն թույլատրել ռուս խաղաղապահների ավտոշարասյանը անցնել Լաչինի միջանցքով։ Այս մասին գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը  և կից տեսանյութ հրապարակել։ «Ռուս խաղաղապահը մոտենում է, այսպես կոչված, ադրբեջանցի «բնապահպաններին»՝ խնդրելով Լաչինի միջանցքում ճանապարհ բացել ռուս խաղաղապահների ավտոշարասյան անցման համար։ Մերժվելով նա հրամայում է շրջվել և հետ գնալ։ Ադրբեջանական կեղծ հորինվածքի ևս մեկ ապացույց»,- […]

̰
Ողբերգական վթար «Զոդի» կամրջի մոտ․ վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի վիճակը ծայրահեղ ծանր է

23:10 21.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Սուրենավան գյուղից դեպի Արարատ քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ բախվել են Վազ 2106 մակնիշի և Կամազ մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորները «Արարատ» ԲԿ տեղափոխվելիս […]

̰
ԵԽ-ում դատապարտել են Ստամբուլի քաղաքապետի վերաբերյալ դատավճիռը

22:57 21.12.2022

Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը դատապարտել է թուրքական դատարանի կողմից Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ կայացրած 2 տարի 7 ամիս ազատազրկման ու քաղաքականությամբ զբաղվելու արգելք սահմանելու դատավճիռը: Մեկնաբանելով Իմամօղլուի վերաբերյալ որոշումը՝ Ամորը նշել է,որ իրենց համար այս որոշումը մտահոգիչ է և իրենք հույս ունեն, որ այն կվերանայվի Թուրքիայում։ Նաև նշել է, որ […]

̰
Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ

22:49 21.12.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։ Երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակներով Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումով, ինչպես նաև հումանիտար աղետը կանխելուն ուղղված աշխատանքները։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր զորակցությունն է […]

̰
BACK_TO_TOP