TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Խաբեությամբ տիրանալով մոպեդին՝ հեռացել էր

13:47 13.12.2022

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում մի անհատ ձեռներեց հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 3-ին ցերեկը Բագրատունյաց պողոտայի հասցեում աշխատանքի ընդունվելու եկած երիտասարդը վերցրել էր «Յամահա» մոպեդը, սակայն չարաշահելով իր վստահությունը և խաբությամբ տիրանալով մոպեդին՝ հեռացել էր: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Խանջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին […]

̰
Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ․ ճանապարհին մնացած ուղևորների ու վարորդների համար գործում է թեժ գիծ

13:39 13.12.2022

Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ «Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,- տեղեկացնում են մարզպետարանից։

̰
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել

13:35 13.12.2022

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետոթյան ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով: Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ […]

̰
Քննարկվել են Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր

13:32 13.12.2022

Դեկտեմբերի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել են Ամունդի խմբի գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի և խորհրդի նախագահ, «Ակբա-կրեդիտ Ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության […]

̰
Ձկների անկում է գրանցվել․ թաղվել է մոտ 58 տոննա ձուկ

13:25 13.12.2022

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ 🔴 ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին, 🔴 չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա, 🔴 ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին, 🔴 չի վարվում […]

̰
Առողջական ծանր խնդիրներ ունեցող ԱՀ քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ․ ԱՆ

13:18 13.12.2022

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ: «ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների […]

̰
Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ հանցագործություն մարդկության դեմ․ Մարուքյան

13:07 13.12.2022

Ադրբեջանը, մեկ օր Լաչինի միջանցքը փակ պահելով, էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում: Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30 հազարը երեխաներ են: Ադրբեջանն էթնիկ զտումների հստակ ազդանշան է ուղարկում՝ հանցագործություն մարդկության դեմ։ […]

̰
Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների. Արցախի ՄԻՊ

13:00 13.12.2022

Արդեն 24 ժամ է՝ Արցախի ժողովուրդը գտնվում է շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հնարավորությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանցիները կեղծ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, որը միակն է։ Ստեղծված իրավիճակը հանգեցնում է հումանիտար աղետալի հետևանքների՝ դադարեցվել են սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և անհրաժեշտ պարենի […]

̰
Ստեփանակերտի հիվանդանոցում գտնվող 5 քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում. շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստան դարձել է անհնար

12:54 13.12.2022

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, տեղեկացնելով, որ Լաչինի միջանցքի՝ ադրբեջանցիների կողմից շրջափակման պատճառով մի խումբ ծանր հիվանդների տեղափոխումը Երևան դարձել է անհնար, ինչի հետևանքով նրանց կյանքին վտանգ է սպառնում, փոխանցում է «Արցախպրեսը»։ «Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում: Ցուցված է նրանց […]

̰
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ

12:45 13.12.2022

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, Ադրբեջանական Հանրապետության մի խումբ, ներկայանալով որպես բնապահպանական ակտիվիստներ, Շուշիի մոտակայքում վրաններ են տեղադրել` արգելափակելով բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում, որը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանական Հանրապետության նախագահի, Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

12:32 13.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: «Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

12:23 13.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես, Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

̰
Ընտանեկան բռնության դեմ պայքարոււմ կարևոր է քաղաքացիների պատասխանատու արձագանքը. Արփինե Սարգսյան

12:21 13.12.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը բացման խոսքով է հանդես եկել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի արդյունքների ամփոփման հանդիպմանը։ Փոխնախարար Սարգսյանը փաստել է, որ ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը Կառավարության կայուն և կառուցողական գործընկերներից է։ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտում Կառավարությունն […]

̰
Վթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին

12:13 13.12.2022

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 08։29-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1985 թ․) […]

̰
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով

12:07 13.12.2022

Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ · բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.25%, · Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.25%: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի […]

̰
SHANTNEWS

11:55 13.12.2022

̰
Ղազախստանում ստորագրվել է Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 որոշում

11:46 13.12.2022

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի՝ 40-րդ և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի՝ 75-րդ նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, նիստերի ընթացքում ստորագրվել են Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 […]

̰
Արցախում Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ

11:39 13.12.2022

Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված […]

̰
ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ

11:35 13.12.2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ հայտարարությամբ: «Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` երեկ՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ […]

̰
Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ու չարաշահումն էթնիկ զտումների, ցեղասպանության իրականացման գործում. ՀՀ ԱԳ նախարարի հոդվածը «The Telegraph»-ում

11:32 13.12.2022

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոդված է հրապարակել «The Telegraph» բրիտանական պարբերականում: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Երբ անցյալ տարի ռոհինջա մահմեդականները դատի տվեցին Facebook-ին, ցեղասպանության մասին ատելության խոսքն ու սոցցանցերի ալգորիթմները խթանող սադրիչ գրառումները հայտնվեցին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նույնիսկ այն դեպքում, երբ ապատեղեկատվությունը շարունակում է մնալ կարևորագույն խնդիր հասարակությունների շրջանում, նոր տեխնոլոգիաները […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 13-ի դրությամբ

11:27 13.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 13-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.64 դրամ է, վաճառքը՝ 405.33 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.47 դրամ է, վաճառքը՝ 426.61 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.96 դրամ է, վաճառքը՝ 6.44 դրամ:

̰
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն

00:54 13.12.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն։ Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն էին։ Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ ԱՀ փաստացի շրջափակմանը դիմակայելու և […]

̰
ԼՂ-ում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել․ ՌԴ ՊՆ

22:00 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն՝ նշելով, որ պարեկություն է իրականացվել երեք ուղղություններով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում: Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ի հատվածում, կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դրա հետևանքով ընդհատվել […]

̰
SHANTNEWS

21:55 12.12.2022

̰
Մառախուղ և ձյուն․ իրավիճակը ճանապարհներին

21:43 12.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Ապարան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]

̰
Երևանի պարեկներն անցած շաբաթ տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 61 անձի

21:31 12.12.2022

Դեկտեմբերի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1337 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 119 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 193 անձ։ 50 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 18-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 22-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ […]

̰
Համբարձում Մաթևոսյանն ու Վահրամ Դումանյանն ազատվել են պաշտոններից

21:22 12.12.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին պաշտոններից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ազատել փոխվարչապետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես […]

̰
Սպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:18 12.12.2022

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին,13-ի գիշերը առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի […]

̰
Երևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:09 12.12.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Թումանյան փ. 64, 64ա շենքեր, Մոսկովյան փ. 31, 33 շենքեր, Սպենդարյան փ. 1, 3, 5 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ռուբինյանց փ. 12/1 և Պ․Սևակի փ. 106 շենքեր, Արաբկիր […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2212 խախտում

21:00 12.12.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2212 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 12 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 95-ը՝ ոչ […]

̰
BACK_TO_TOP