TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կիպրոսի ԱԳՆ-ի հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

15:18 14.12.2022

Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների մասին ահազանգերից, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և դեպի տարածք տանող մատակարարման գծի խափանմանը։ «Մտահոգությունն էլ ավելի է սրվում բնական գազի մատակարարման ընդհատման մասին տեղեկություններով։ Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար […]

̰
Ստամբուլի պատմական հայկական «Սանասարյան հան» շենքը կվերադարձվի հայ համայնքին

15:07 14.12.2022

Թուրքիայի սահմանադրական դատարանի որոշմամբ Ստամբուլի «Սանասարյան հան» անվանումով պատմական հայկական շենքը կվերադարձվի հայկական Սանասարյան հիմնադրամին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում հրապարակված որոշումից պարզ է դարձել, որ այդ երկրի ՍԴ-ն որոշում է կայացրել 1930-ին պետության կողմից բռնագրաված շենքի սեփականության իրավունքի խախտված լինելու օգտին: Այսպիսով՝ շենքի սեփականության իրավունքը կվերադարձվի հայկական հիմնադրամին: Այս գործով դատական գործընթացը շարունակվում էր […]

̰
Բենիամին, Արևիկ, Ազատան, Այգաբաց գյուղերում գազանջատումներ են

14:59 14.12.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվել է Շիրակի մարզի Բենիամին, Արևիկ, Ազատան, Այգաբաց գյուղերի գազասպառողների գազամատակարարումը։

̰
SHANTNEWS

14:55 14.12.2022

̰
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ին կոչ է անում ապահովել եռակողմ հայտարարության դրույթների իրականացումը խաղաղապահների վերահսկողության գոտում

14:50 14.12.2022

ՀՀ Ազգային ժողովը «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագծով Ռուսաստանի Դաշնությանը կոչ է անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը ԱԺ դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստում ներկայացրեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Հայտարարությունում […]

̰
Կրեմլում մեկնաբանել են Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպման հնարավորությունը

14:42 14.12.2022

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման մասին կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց նրանք կարող են բանակցել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Թե ինչպես կստացվի, այնուամենայնիվ, աշխատանքը շարունակվում է», – հավելել է նա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ […]

̰
Դեկտեմբերի 15-ից մեկնարկելու է բուհ ընդունելության առաջին փուլի հայտագրումը

14:34 14.12.2022

Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը: Հաջորդական քայլեր Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին: […]

̰
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմամբ փորձ է արվում անհատի, քաղաքացու հարկման մոդելից անցնել ընտանիքի հարկման մոդելին. Ֆինանսների փոխնախարար

14:24 14.12.2022

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 14-ին նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկումների առանցքում Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում նախատեսվող փոփոխություններն ու լրացումներն էին, որոնք վերաբերում են մեր երկրում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը: Հիշեցնենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Ողջույնի խոսքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական […]

̰
ԱՄՆ-ն ու քրդերը վերսկսել են ԻՊ-ի դեմ համատեղ օպերացիաները

14:15 14.12.2022

ԱՄՆ-ը վերսկսել է Սիրիայի հյուսիսում «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ-SDF) հետ համատեղ ռազմական օպերացիաները, որոնք ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի խոսնակը: Քուրդ-ամերիկյան համատեղ օպերացիաները դադարեցվել էին Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ավիահարվածների պատճառով: ԱՄՆ-ն տարբեր մակարդակներով Թուրքիային զգուշացրել էր, որ Անկարայի գործողությունները վնասում են ԻՊ-ի դեմ պայքարին: Հիշեցնենք, որ […]

̰
Լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը․ ԱՀ ԱՆ

14:06 14.12.2022

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները: Ստեղծված իրավիճակում անհնարին է դարձել բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ: Ավելին, այս պարագայում լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների Արցախից ՀՀ տեղափոխումը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:59 14.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լանջիկ-Մաստարա և Ջաջուռ-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը և ԱՀ ՄԻՊ-ը համատեղ հայտարարություն են տարածել

13:54 14.12.2022

ՀՀ ՄԻՊ-ը և ԱՀ ՄԻՊ-ը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։ Տեղաշարժի արգելափակման պատճառով […]

̰
Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ խորհրդակցություն է անցկացվել

13:18 14.12.2022

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաև դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել […]

̰
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է արտաքին լուսավորության սյանը․ վարորդի վիճակը միջին ծանրության է

13:05 14.12.2022

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։ Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 […]

̰
Ընտանեկան բռնությունների դեպքերով վարույթի նյութերն ուղարկվում են դատարան. ՔԿ-ն նախազգուշացնում է

12:56 14.12.2022

ՀՀ Քննչական կոմիտեն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ընտանեկան բռնության դեմ պայքարի շրջանակներում քրեական օրենքից բխող նպատակների կենսագործման, բռնություններից տուժող անձանց իրավունքների պաշտպանության և բռնարարների քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «ՀՀ Քննչական կոմիտեի միայն Արմավիրի և Տավուշի մարզային քննչական վարչություններում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում վերջին ամիսներին բացահայտվել է հիշյալ […]

̰
Անժամկետ նստացույց ու շարժում ենք սկսում Երևանում. ԱՀ պետնախարարի խորհրդական

12:48 14.12.2022

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է, որ անժամկետ նստացույց ու շարժում են սկսում Երևանում՝ այս փուլում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ հետևյալ պահանջներով․ «1. ՄԱԿ-ի մարմինները պետք է դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողություններն ու շրջափակումը Արցախի ժողովրդի հանդեպ. 2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է անդրադառնա Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հարցին՝ հստակ միջազգային երաշխիքներ տրամադրելով. 3. Առնվազն ՄԱԿ-ի […]

̰
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

12:44 14.12.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 12:00-18:00 կդադարեցվի Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի կառավարության ներկայացուցիչներին

12:39 14.12.2022

Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումների արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու և Արցախի հանդեպ միջազգային զորակցություն ապահովելու համար 2022 թ․ դեկտեմբերի 13-ի երեկոյան, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ Արցախի […]

̰
ԱԺ-ն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի

12:30 14.12.2022

Ազգային ժողովը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված արտահերթ նիստ կանցկացնի: Խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

̰
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքը

12:22 14.12.2022

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող սադրանքը՝ բնապահպանական կեղծ պատճառաբանություններով Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակումը, ինչի հետևանքով վտանգվել են արցախցիների կենսական իրավունքները՝ կանգնեցնելով արցախահայությանը հումանիտար աղետի առաջ։ Նմանօրինակ սադրիչ գործողություններն ուղղված են էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հերթական անգամ ի ցույց են […]

̰
Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է. Մարուքյանը՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի մասին

12:10 14.12.2022

Պատային իրավիճակն ի վնաս Ադրբեջանի է աշխատում, եթե դա պարզ չէր առաջին օրը, ապա հիմա դա ակնհայտ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Միջազգային հանրության արձագանքը շատ միանշանակ է՝ Լաչինի միջանցքը պետք է անհապաղ բացվի, իսկ գազամատակարարումը՝ վերականգնվի»,- գրել է Մարուքյանը: Ավելի վաղ ԵՄ-ն կոչ է արել  […]

̰
Վթար Մյասնիկյան պողոտայում

12:06 14.12.2022

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։

̰
SHANTNEWS

11:55 14.12.2022

̰
Անահիտ Ավանեսյանն ակնկալում է ԱՀԿ-ի արագ արձագանքը Արցախում հասունացող հումանիտար աղետին

11:40 14.12.2022

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ակնկալելով կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաների արագ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախում հասունացող հումանիտար աղետին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը խնդրի մասին բարձրաձայնել է նաև «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ: «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հայերը բախվում […]

̰
Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս․ կոչ է արվում խնայողաբար օգտագործել վառելիքը

11:29 14.12.2022

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Ինչպես տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար ԱՀ կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: «Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրեն շտապ օգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին: […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 14-ի դրությամբ

11:15 14.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 14-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.94 դրամ է, վաճառքը՝ 404.61 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.81 դրամ է, վաճառքը՝ 429.42 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.92 դրամ է, վաճառքը՝ 6.40 դրամ:

̰
ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

00:28 14.12.2022

Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ Այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,- գրել է Նեդ Փրայսը։ Ավելի վաղ ԵՄ-ն ևս կոչ էր արել  Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի […]

̰
ԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը. Պետեր Ստանո

21:57 13.12.2022

Եվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու այստեղ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը, «Ազատությանը» հայտնել է Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակը՝ առանց հստակ ժամկետներ նշելու, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե […]

̰
SHANTNEWS

21:55 13.12.2022

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:47 13.12.2022

Դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:

̰
BACK_TO_TOP