TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վայոց ձորի մարզում մինչև 20:00-ն վթարային ջրանջատում է

11:50 12.12.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-20:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի՝ Միկոյան, Նարեկացու, Զ.Անդրանիկի փողոցների, Երևանյան խճուղու, Գետափ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Դադարեցվել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

11:40 12.12.2022

Արզնի-Աշտարակ միջին ճնշման գազատարի 11․2 կմ հատվածում վթարային իրավիճակը կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը: Այս մասին նշված է «Գազպրոմ Արմենիա»-ի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 12-ին ժամը 09։00-ից դադարեցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարբի, Ուշի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ, […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 12-ի դրությամբ

11:32 12.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 12-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.61 դրամ է, վաճառքը՝ 405.39 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.14 դրամ է, վաճառքը՝ 426.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.01 դրամ է, վաճառքը՝ 6.5о դրամ:

̰
Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

11:24 12.12.2022

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ «Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

11:13 12.12.2022

Դեկտեմբերի 5-11-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք: Առողջացել է 89 քաղաքացի: Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

̰

00:47 12.12.2022

Դեկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 00:14-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 11-ին, ժամը 20:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.00⁰ և արևելյան երկայնության 44.50⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի, Երևան քաղաքից 20 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 […]

̰
Համայնքային ոստիկանները 31-ամյա տղամարդու մոտ մարիխուանա են հայտնաբերել

12:59 10.12.2022

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները Սարդարապատ գյուղի Մարտիրոսյան եղբայրների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 31-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ 40 գրամից ավելի քաշով: Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

̰
Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը ձերբակալվել է

12:55 10.12.2022

Դեկտեմբերի 9-ին, ժամը 05.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության են դիմել 47-ամյա և 45-ամյա երկու տղամարդ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Նորագավիթի գերեզմանատան մուտքի մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության և Չարբախի բաժանմունքի […]

̰
Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա. Արցախի ԱԺ նախագահի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ

12:47 10.12.2022

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա, ԼՂՀ անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել։ Արցախի ԱԺ նախագահը ուղերձում նշել է. «Սիրելի´ հայրենակիցներ, ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշանավորվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Արցախում 3 տասնամյակից ավելի է՝ դեկտեմբերի 10-ը նշվում է նաև որպես պետական […]

̰
«Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ և բռնվել

12:39 10.12.2022

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 01.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել» մեքենայով հանդերձ, բաժին են տարել Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի 36-ամյա և 35-ամյա՝ երկու և Այնթապ գյուղի 35-ամյա մի բնակչի: Բաժնում պարզվել է, որ նրանք «Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ: Գողոնը հայտնաբերվել է: […]

̰
ԱՀ նախագահն ու Մարսելի քաղաքապետը քննարկել են Արցախի շրջանների ու համայնքների հետ ապակենտրոն համագործակցությանը վերաբերող հարցեր

12:30 10.12.2022

Աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին Մարսելում մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի ղեկավար կազմի հետ: Երկրի ղեկավարը առանձնազրույց է ունեցել Բուշ դյու Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է լայն ֆորմատով՝ դեպարտամենտի խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագահը իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին 2020 թ. հոկտեմբերի […]

̰
Ոստիկաններն ապօրինի պահվող զինամթերք են հայտնաբերել

12:17 10.12.2022

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված ահազանգի հետքերով օպերատիվ խումբն այցելել է Արագածոտնի մարզի Օշական գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տարբեր տրամաչափի և հրազենների ապօրինի պահվող 246 փամփուշտ։ Պարզվել է, որ դրանք պատկանում են նշված տան 36-ամյա բնակչին. նա փամփուշտները ձեռք է բերել եռամսյա հավաքների ընթացքում: Աշտարակի համայնքային ոստիկանները նաև բացատրական աշխատանք են իրականացրել […]

̰
Կրակոցներ Երևանում․ վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել

12:03 10.12.2022

Պարզվում են 2022թ․ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ 09.12.2022թ.՝ ժամը 23:55-ին, ‹‹Էրեբունի›› բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ‹‹հրազենային վիրավորում›› ախտորոշմամբ Երևան քաղաքի Բագրատունյաց 54 հասցեից հրազենային վիրավորում ախտորոշմամբ բուժօգնության […]

̰
SHANTNEWS

12:00 10.12.2022

̰
Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները

11:52 10.12.2022

ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները։

̰
Վրաերթի ենթարկված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

11:34 10.12.2022

Սեպտեմբերի 28-ին հաղորդվել էր, որ «Նիսան Իքսթրայլ» մակնիշի մեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 27-ամյա Սմբատ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Սմբատ Հարությունյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ես ձեր բոլորի հետ միասին պատրաստ եմ շարունակել այս բարդ ճանապարհը, որն ընտրել ենք 31 տարի առաջ այս օրը. ԱՀ պետնախարար

11:20 10.12.2022

Արցախն այսօր նշում է անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու հիմնարար իրավունքների օրը: ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ Երեսունմեկ տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության համահանրապետական հանրաքվեն: Քվեարկությանը 108 736 մասնակիցներից անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը): Երեք տասնամյակ շարունակ Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել […]

̰
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչն աշխարհի առաջնությունում պարտությունից հետո հրաժարական է տվել

11:06 10.12.2022

Տիտեն հեռացել է Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից այն բանից հետո, երբ 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Բրազիլիան պարտվել է Խորվաթիայի հավաքականին։ Այս մասին մարզիչը հայտարարել է հետխաղյա մամուլի ասուլիսում, նրան մեջբերում է O Globo-ն։ «Այս մասին ես արդեն խոսել եմ նախկինում։ Ես չեմ, ով դրամա կսարքի իմ տեղը պահելու համար։ Բոլոր […]

̰
Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը մինչ 19։00-ն փակ է լինելու

10:58 10.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին՝ մինչ 19։00-ն, Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։ Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում […]

̰
Բանկի կառավարիչը 2 քաղաքացուց խարդախությամբ ընդհանուր շուրջ 50 մլն դրամ է հափշտակել

10:44 10.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են բանկի կառավարչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքերի հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում՝ տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված […]

̰
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա տղամարդու մարմինը

10:39 10.12.2022

Նոյեմբերի 22-ին հաղորդվել էր 74-ամյա Գևորգ Բլդրյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 9-ին Սիս-Ռանչպար գյուղ տանող ջրատարի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Պարզվել է՝ որպես անհետ կորած որոնվող Գևորգ Բլդրյանի դիակն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական […]

̰
Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին. ՌԴ ԱԳՆ

10:22 10.12.2022

«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ նիստը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։ «Ներկայումս շարունակվում է «3+3»- ի երկրորդ նիստի անցկացման կազմակերպչական եղանակների մշակումը։ Ակնկալում ենք, որ այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների […]

̰
Իրավիճակը ճանապարհներին 10։00-ի դրությամբ

10:06 10.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Մ-2-Տաթև-Աղվանի-Մ-2 միջպետական ավտոճանապարհի 23-ից 24-րդ կմ հատվածում իրականացվելիք վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ցերեկային ժամերին նշված ճանապարհի երթևեկությունը կկազմակերպվի պարբերաբար ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Թեթև մարդատար մեքենաները վերականգնվող հատվածը կարող են շրջանցել Նորավան-Լծեն-Տաթև նորակառույց ճանապարհով։ Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ […]

̰
Մարդու իրավունքները համընդհանուր են․ ՄԻՊ-ի ուղերձը

09:50 10.12.2022

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև․ «Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ […]

̰
Սննդաբանը խոսել է նռան օգտակարության և վնասակարության մասին

09:43 10.12.2022

Նուռն ունի հակաբորբոքային, ցավազրկող և այլ օգտակար հատկություններ, այնուամենայնիվ, որոշ մարդիկ պետք է սահմանափակեն այս մրգի օգտագործումը: Այս մասին հայտնել է սննդաբան Անտոն Բրիկինը։ Փորձագետի խոսքով՝ նուռը հագեցած է մեծ քանակությամբ նյութերով, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկություններ, ինչպես նաև C, A, B խմբի վիտամիններ, կալիում, մանգան, ֆոլաթթու և նիկոտինաթթու: «Միևնույն ժամանակ, նռան հյութն օգտակար է մեղմ […]

̰
Արքայազն Հարրին նշել է իր կյանքի գլխավոր սխալներից մեկը

09:27 10.12.2022

Արքայազն Հարրին անվանել է այն արարքը, որը համարում է իր կյանքի ամենամեծ սխալը։ Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի որդին սրա մասին խոսել է «Հարրին և Մեգանը» վավերագրական սերիալի երրորդ դրվագում, որը թողարկվել է Netflix տեսածառայությամբ դեկտեմբերի 8-ին։ Հարրին կարծում է, որ իր կյանքի ամենասարսափելի իրադարձություններից մեկը 2005 թվականի հունվարի երեկույթին մի կոստյումով հայտնվելն էր, որը […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 10-ի դրությամբ

09:15 10.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 10-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.53 դրամ է, վաճառքը՝ 405.44 դրամ: Եվրոյի առքը միջինը 409.62 դրամ է, վաճառքը՝ 428.21 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.98 դրամ է, վաճառքը՝ 6.52 դրամ:

̰
ՊՊԾ-ն կառանձնացվի ԱԱԾ-ից, ՆԳՆ կստեղծվի. ԱԺ-ի արտահերթ նիստը

22:01 09.12.2022

Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: ԱԺ-ը վավերացրել է 100 մլն դոլարի և 100 մլն եվրոյի վարկային երկու համաձայնագիր, քննարկել է ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը: Անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդարանում էր ներկայացնելու պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ մարմինների համակարգից առանձնացնելու նախագիծը: Դա արվում է կառույցների արդյունավետությունն ու անվտանգության ապահովման կարողությունները բարձրացնելու նպատակով` ասաց Արմեն […]

̰
SHANTNEWS

21:55 09.12.2022

̰
Ձյուն, անձրև և մառախուղ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

21:48 09.12.2022

Հանրապետության տարածքում դեկտեմբերի10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 […]

̰
BACK_TO_TOP