23:29 12.09.2019
Սեպտեմբերի 12-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 45-րդ կմ հավածում բախվել են Գյումրու բնակիչ, 43-ամյա Դավիթ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 35 PC 985 համարանիշի և ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդգար Նովոպաշինի վարած Honda մակնիշի 1994 AO 50 RUS համարանիշի մոտոցիկլը: Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով […]
23:22 12.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տինոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Կինո Պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային: «Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային կինոնախագիծն է․ այն ընդգրկում է թագավորության 300- ամյա պատմությունը: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող […]
22:58 12.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ը, 15-ի գիշերը, […]
22:30 12.09.2019
Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի 2 տարբեր հյուրանոցներում 1 գերմանացի և 1 ռուս զբոսաշրջիկ է մահացած հայտնաբերվել: Նշվում է, որ երբ հյուրանոցի աշխատակիցները մտել են սենյակ, նկատել են, որ ռուս զբոսաշրջիկ Ռավլի Խիսամուտդինովը գետնին անշարժ պառկած է եղել: Շտապ օգնության բժշիկների զննության արդյունքում պարզվել է, որ 66-ամյա ռուսաստանցի զբոսաշրջիկը մահացել է: Մյուս դեպքը տեղի է ունեցել […]
22:17 12.09.2019
Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Կարապի լճի կղզին ոչ միայն բացեց դռները, այլև լուսավորվեց Երևանի քաղաքապետարանի կողմից: Ի դեպ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ նոր ներմուծված 8 աղբատար մեքենաները այսօր երեկոյան կանցնեն գործի: Հույս ունեմ երևանցիները առավոտյան կզգան տարբերությունը: […]
21:44 12.09.2019
ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդությունը մերժվել է։ «ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են […]
21:31 12.09.2019
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:46-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (առանց պայթուցիչի): Փրկարարները սահմանազատել են տարածքը: […]
21:17 12.09.2019
Սեպտեմբերի 11-ին` ժամը 20:15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Օձուն համայնքի «Յոլկուտ» հանդամասից բերման են ենթարկել Օձուն գյուղի 29-ամյա մի բնակչի: Նրա մոտից անձնական խուզարկությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերվել է մեկ մաքրած թռչուն, որսորդական ողորկափող հրացան՝ փամփշտանոցում մեկ չկրակված փամփուշտով: Նյութերի նախապատրաստման ընթացքում տղամարդը բացատրություն է տվել, […]
20:49 12.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին: Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն: Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի: Ընկերությունները […]
20:44 12.09.2019
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը: Բացման արարողության ժամանակ ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ նման գեղեցիկ ցուցադրությունը նախագահական նստավայրի այգում հյուրընկալելու համար: «Այստեղ դուք տեսնելու եք Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի ամենագեղեցիկ ցուցադրությունը՝ ցուցադրությունների մարգարիտը»,– նշել է նա: […]
20:19 12.09.2019
Այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո կայացած ծեծկռտուքի դեպքի առթիվ երեք անձ բերման է ենթարկվել և ևս մեկը հրավիրվել Ոստիկանության բաժանմունք: Այս մասին Factor.am-ին ասել են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատարանի բակում միջադեպ էր գրանցվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի և մի կնոջ միջև: […]
19:33 12.09.2019
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժին դատարանին հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին […]
19:15 12.09.2019
Թուրքական «Bir Gün» թերթի թղթակից Բարըշ Ինջեն հանրապետության նախագահին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։ Դեռ 2014թ․ հեղինակած մի հոդվածի պատճառով Ինջեի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործ էր հարուցվել։ Այդ գործի շրջանակներում լրագրողը ինքնապաշտպանական ելույթ էր ներկայացրել դատարանին, որը նա նաև հրապարակել էր մամուլում։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Իմ ասելիքը […]
15:38 12.09.2019
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Տեղեկությունների հիման վրա վարչության ծառայողների և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը 2016թ․ հունվարից 2017թ․ փետրվարը և 2009թ․ հունվարից 2019թ․ մայիսը որպես դպրոցի գիշերային պահակ […]
14:50 12.09.2019
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 13-ից Երևան քաղաքի Խորհրդարանի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում նշված փողոցի զորամասից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց մոտ 140 մետր հատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ Գրիգոր Լուսավորչի փողոցի ուղղությամբ:
14:29 12.09.2019
Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում ստացվեց, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։ Վնասվածքը որովայնին էր, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։ Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։ Մի խումբ երիտասարդների վեճը […]
14:11 12.09.2019
Սեպտեմբերի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը համոզվածություն հայտնեց, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման համար: Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային […]
13:46 12.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է « Մենակ չեմ/I am not alone» կինոնկարի պրեմիերայից հետո Gettyimages-ի համար լուսանկարներից մի քանիսը։
23:36 11.09.2019
Սեպտեմբերի 11-ին հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, որը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին` «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հայտնել էին, որ նշված ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել […]
22:44 11.09.2019
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, […]
22:41 11.09.2019
Սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ […]
22:31 11.09.2019
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է խորհրդարանն արձակելու մասին։ Այդ մասին հաղորդում է ТАСС-ը։ Թրյուդոն նաև հայտարարել է երկրում 40-օրյա նախընտրական արշավի մեկնարկի մասին։ Բացի այդ, Կանադայի վարչապետը հաստատել է, որ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 21-ին։ «Այս աշնանը կանադացիները կքվեարկեն Կանադայի ապագայի համար, այն ապագայի, որը կուզեն տեսնել»,- ընդգծել է Կանադայի վարչապետը։
22:16 11.09.2019
Հանրապետության մարզերից մեկի տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում շորթում կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տարածքային ոստիկանություն է դիմել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Ծովիկ Շ.-ն և հայտնել, որ նույն օրը իր բնակության վայրի՝ իրենց շենքի բակում Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի սրահում համաքաղաքացի, 57-ամյա Վարուժան Դ.-ն իր բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել […]
22:11 11.09.2019
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկել 7 անձի։ Ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ մեքենաներով նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում […]
21:50 11.09.2019
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի շուրջ ստեղծված անառողջ մթնոլորտը շարունակում է մտահոգիչ մնալ: Հեռավար կառավարմամբ գործող ֆեդերացիան, հատկապես վերջին ամիսներին, ծառայեցվում է փոքր խմբի շահերին, որը սեփական խնդիրները, բռնցքամարտում ստեղծված անառողջ մթնոլորտը պարբերաբար փորձում է ներկայացնել որպես բացառապես արտաքին միջամտության փորձ, այլ ոչ թե որպես ֆեդերացիան քաղաքական նպատակներին ծառայեցնելու միջոց: Եվրոպայի երիտասարդական առաջնությունից և Աշխարհի […]
20:50 11.09.2019
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերի 12-ից Երևան քաղաքի Ահարոնյան փողոցի Ռուբինյանց և Դրոյի փողոցների հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, որի արդյունքում Ահարոնյան փողոցի նշված հատվածում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Ռուբինյանց փողոցից դեպի Դրոյի փողոց ուղղությամբ:
19:41 11.09.2019
Սեպտեմբերի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15։00-ի սահմաններում Դաշտ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Սարիբեկ Մ-ն Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում իր վարած ЗИЛ մակնիշի 35 NA 908 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 98/1 տան բետոնե պարսպին։ Վթարի հետևանքով ЗИЛ-ի վարորդ Սարիբեկ […]