TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

20-ամյա երիտասարդին ազատ թողնելու համար գումար պահանջած անձինք բերման են ենթարկվել

23:30 16.09.2019

ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել և բերման ենթարկել երևանցի 20-ամյա երիտասարդին Եղեգնաձորում անազատության մեջ պահող և ազատելու համար գումար պահանջած անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։ «Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ պարտքը չվճարելու պատճառով Կոտայքի մարզի մի բնակիչ ապօրինի ազատությունից զրկել […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ

23:23 16.09.2019

Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Հերթականն իրականացվեց սեպտեմբերի լույս 15-ի և 16-ի գիշերը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները իրականացրեցած միջոցառման ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող ընդհանուր 28 անձի։ Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ […]

̰
«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

22:38 16.09.2019

«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է թիմի մամուլի ծառայությունը: Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: «Արարատը» շնորհակալություն է հայտնել 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայի ընթացքում: «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը:  

̰
Օտարերկրացիները կեղծ թղթադրամ պատրաստելու պատրվակով մեկ միլիոն դոլար էին պահանջել․ ՀՀ ոստիկանություն

22:36 16.09.2019

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երևանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։ Դրանցից մեկն իրեն էին տվել ու վստահեցրել, որ իրական թղթադրամի նման կարող է իրացնել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արմավիրի […]

̰
Երևանում վարորդն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը հիվանդանոցում մահացել է

21:57 16.09.2019

Սեպտեմբերի 16-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդգար Դ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի 11 ԼԼ 909 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ 2/8 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 79-ամյա Ռ.Ս.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ […]

̰
Հույս ունենք՝ Վանեցյանի հայտարարության հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն. վարչապետի խոսնակ

20:25 16.09.2019

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարությանը, Factor.am-ի հարցին ի պատասխան,  փոխանցել է. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում […]

̰
32-ամյա տղամարդը Երևանի հիվանդանոցներից մեկում 3500 եվրո է գողացել

16:29 16.09.2019

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, տուժողից հաղորդում ընդունելուց հետո, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ նա […]

̰
Բացահայտվել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները

14:57 16.09.2019

Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, […]

̰
Մեզ համար շատ կարևոր է, որ գերմանական հանրության մեջ Հայոց ցեղասպանության փաստը խորապես ընկալվի․ Գերմանիայի պաշտոնաթող նախագահը՝ Փաշինյանին

14:41 16.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մասնավոր այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Յոահիմ Գաուկի հետ: Վարչապետը ջերմորեն ողջունել է պարոն Գաուկի այցը մեր երկիր և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: «Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին […]

̰
Սեպտեմբերի առաջին տասնօրյակում իմ մասին որևէ դրական հոդված չի հրապարակվել․ Աննա Հակոբյան

14:33 16.09.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում իր մասին որևէ դրական հոդված չի հրապարակվել և առաջարկել է մեկ այլ մոնիթորինգ անցկացնել՝ պարզելու, թե արդյոք դիտարկված բացասական հոդվածների շարքում կա՞ իրականությանը համապատասխանող գոնե մեկ նախադասություն: «Մի կազմակերպության անցկացրած մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում իմ մասին որևէ դրական […]

̰
Ի՞նչ է քննարկվելու Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների գագաթնաժողովին

14:29 16.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում տեղի է ունենալու Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի մասնակցությամբ հերթական գագաթնաժողովը: Սիրիայի հարցով ժողովին քննարկվելիք թեմաներին, կողմերի դիրքորոշումներին ու սպասելիքներին է անդրադարձել «Euronews»-ի թուրքական ծառայությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Մինչ վերոնշյալ թեմաներին անդրադառնալը, կայքը տեղեկացնում է, որ կայանալիք գագաթնաժողովի ֆոնին Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում […]

̰
Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՊՆ

13:17 16.09.2019

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի-5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի ռազմավարական զորավարժություն։ Պաշտպանական եզակի միջոցառում, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը։ «Մասնակցե՛նք զորավարժությանը»,- հորդորում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:13 16.09.2019

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև […]

̰
Ինչպես է «Ռոմա»-ի մարզադաշտը վանկարկում Մխիթարյանի ազգանունը

00:10 16.09.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրի «Սասուոլո»-ի դեմ իր նորամուտի խաղում: Armsport-ի հաղորդմամբ՝ երկրպագուներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ իտալական ակումբի երկրպագուները գոռում են Հենրիխի ազգանունը:  

̰
Հոկեիստը ֆանատների հետ կռվել է խաղի ժամանակ

00:08 16.09.2019

Նովոսիբիրսկում սիրողական խմբերի խաղի ժամանակ հոկեիստներից մեկի և ֆանատների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է «ВКонтакте»-ում։ Դեպքը տեղի է ունեցել «Драйв-2»-«Кристалл Обьгэс-2» խաղի ժամանակ։ Երկրպագուներից երկուսը հարձակվել են հոկեիստի վրա․ նրան գցել են գետնին և սկսել ոտքերով հարվածել։ Միջամտել են մյուս հոկեիստները, որոնք տափօղակներով փորձել են խանգարել, սակայն ծեծկռտուքը դադարեցնել հաջողվել է […]

̰
Քայլի Ջենները՝ Playboy-ի շապիկին

23:59 15.09.2019

Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները, որ իր ծննդյան տարեդարձը նշել է շքեղ զբոսանավի վրա, լուսանկարվել է Playboy ամսագրի նոր համարի համար։     Посмотреть эту публикацию в Instagram   Me by @travisscott for @playboy. ♥️♥️ See the full story on playboy.com. Photography by @sashasamsonova Публикация от Kylie ✨ (@kyliejenner) 13 Сен 2019 в 8:31 PDT […]

̰
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ վթարված BMW-ն փորձել են թաքցնել և մոլորեցնել ոստիկաններին

23:53 15.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 28-ամյա Վահե Ա.-ն՝ իր վարած BMW մակնիշի 36 СN 418 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 38 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Վահե Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: […]

̰
Դիլիջանի ոլորաններում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

23:47 15.09.2019

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին «Վազ 2107» […]

̰
Հաջողվել է լուծել մի խնդիր, որի վրա մասնագետները «գլուխ էին ջարդում» 65 տարի

23:41 15.09.2019

Մաթեմատիկոսներ Էնդրյու Սազերլենդն ԱՄՆ-ից և Էդրյու Բուքերը Մեծ Բրիտանիայի Բրիստոլյան համալսարանից կարողացել են լուծել խնդիրը, որը 1954 թվականից ի վեր ոչ ոք չի կարողացել լուծել։ Այդ մասին հաղորդում է Science Alert-ը։ Խնդիրը հետևյալն է․ 100-ից փոքր թվերը ներկայացնել 3 այլ թվերի խորանարդների գումարի տեսքով։ 42-ի դեպքում այս խնդիրը լուծված չէր։ Այն հաջողվեց լուծել Սազերլենդին ու […]

̰
Զավորոտնյուկը խորը կոմայի մեջ է ընկել

23:30 15.09.2019

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը սրվել է։ Տեղեկություններ են ստացվել, որ բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են գցել՝ ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար և արհեստական շնչառության սարք միացրել, սակայն դերասանուհին խորը կոմայի մեջ է ընկել։ Ինչպես հաղորդում է Teleprogramma.pro կայքը, դերասանուհին հնարավոր է III կամ IV աստիճանի կոմայի մեջ է։ Այդ մասին պատմել է […]

̰
Սիրուշոն նոր տեսահոլովակ է ներկայացրել

22:56 15.09.2019

Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում նոր՝ Գօ’զալ երգի տեսահոլովակն է ներկայացրել։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ս.Սաֆարյանի հաղորդումը հանցագործության մասին և կոչը ԱԱԾ պետին և ՀՀ ոստիկանապետին

22:50 15.09.2019

ՀՀ Հանրային խորհրդի անդամ, ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին և կոչով դիմել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին․ «Իր մի շարք ստատուսներով այլևս ՀՀ քրեական օրենսգրքի տակ տեղավորվող ֆեյսբուքյան մի էջ ժամեր առաջ տեղադրել է իբրև թե իմ և ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի միջև տեղի ունեցած […]

̰
Աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը․ Ոստիկանություն

22:43 15.09.2019

Այսօր համացանցում լուսանկար էր հրապարակվել, ուր պատկերված էր կոտրված աղբաման։ Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում էր տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկը անհայտ անձը կոտրել է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից […]

̰
Հենրիխ Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը

22:36 15.09.2019

Իտալական «Ռոման» հաղթանակ տարավ «Սասուոլոյի» նկատմամբ: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր։ Հանդիպման 12-րդ րոպեին հռոմեացիների կիսապաշտպան Քրիստիանտեն խփեց առաջին գոլը, իսկ 8 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն: Խաղի 22-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը։ 10 րոպե անց «Ռոմայի» չորրորդ գոլը խփեց Կլյուվերտը: Երկրորդ խաղակեսի 53-րդ […]

̰
Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար․ Մ․ Հայրապետյան

22:27 15.09.2019

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Արթուր Ալեքսանյանի հետ․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական […]

̰
Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Անդրաշ Շիֆի մենահամերգին

22:15 15.09.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի (դաշնամուր) մենահամերգին: Համերգին ներկա էին նաև տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստանում գտնվող Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները:  

̰
Նոր աղբամաններից մեկի ճակատագիրը․ Ս․ Փաշինյան

22:09 15.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նոր աղբամաններից մեկի ճակատագիրը»,– գրել է նա։

̰
Նա բացարձակ չարիք էր․ Խաչատուրյան քույրերի մայրը՝ նախկին ամուսնու մասին

00:05 15.09.2019

2018-ին իրենց 57-ամյա հորը սպանած Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ մահացածը բացարձակ չարիք էր, և նա չի զղջում նախկին ամուսնու մահվան համար։ Այդ մասին հաղորդում է НТВ-ն։ Նրա խոսքերով՝ աղջիկներին քրեական պատասխանատվությունից ազատելու որոշակի շանսեր կան, քանի որ հետաքննությունն ընդունել է աղջիկների՝ սեռական ոտնձգությունների ենթարկվելու փաստը։ «Նրանք փրկել են իրենց […]

̰
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

23:55 14.09.2019

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18։59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Toyota» մակնիշի (վարորդ՝ Նաիրա Ս., ծնված 1974 թ.) […]

̰
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ վրաերթի ենթարկված 5-ամյա տղան ժամեր անց հիվանդանոցում մահացել է

22:37 14.09.2019

Այսօր` սեպտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Վահե Ա․-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր […]

̰
BACK_TO_TOP