TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել․ ՔԿ

13:49 09.09.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում և ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» և «Հրազդան» ՔԿ հիմնարկներում տեղի ունեցած անկարգությունների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝  2019 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող երկու դատապարտյալներ առերևույթ կազմակերպել են զանգվածային անկարգություններ՝ հրահանգել […]

̰
«Հայփոստ» ՓԲԸ-ի սրահում հետախուզվող է հայտնաբերվել

13:41 09.09.2019

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության ՔՀԳՎ ծառայողները, Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների հետ օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակի փողոցի «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության սրահից Չարբախի բաժանմունք բերման են ենթարկել նույն փողոցի 26-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր իրացնելու նպատակով ապօրինի թմրաշրջանառությանը հանցակցելու մեղադրանքով:

̰
ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի աջակցությամբ Սադունց գյուղում շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ

13:37 09.09.2019

Արագածոտնի մարզի եզդիական համայնքների հետ ՀՀ ՊՆ և հրամկազմի կողմից պարբերաբար անցկացվող հանդիպումների և արդյունավետ համագործակցության շրջանակում Սադունց գյուղի համար կառուցվել և շահագործման է հանձնվել հիմնովին նոր ջրագիծ: Ավելի քան 5կմ ջրագծի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՌԴ 102-րդ ռազմաբազայի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Ապարանի շահագործման տեղամասի ուժերով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ […]

̰
Օտարերկրացու դրամապանակը գողացած 30-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

13:23 09.09.2019

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմեց 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է և որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։ Նա հաղորդում տվեց, որ գողացել են իր դրամապանակը՝ փաստաթղթերով ու բանկային քարտերով։ Հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Նրանք օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող […]

̰
Մոսկվայում Զարեհ Սինանյանի առաջին հանդիպումն անցել է ակտիվ քննարկումներով

13:09 09.09.2019

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների (ВДНХ) տարածքում գործող հայկական «Արմենիա» տաղավարում հանդիպեց Մոսկվայի և ՌԴ տարբեր քաղաքներից ժամանած երիտասարդ հայ գործարարների և հայ համայնքի մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին՝ Զարեհ Սինանյանը ներկայացրեց Հայաստանի զարգացման այսօրվա տեսլականն ու ընթացիկ արդյունքները. «Մենք ցանկանում ենք […]

̰
Այս գիրքն իրականում շատ օգտակար է՝ ասելու այն ամենը, ինչ ՀՀ վարչապետը չի կարող ասել․ Փաշինյան

23:58 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում իր գրքի լուսանկարն է տեղադրել և կից գրել․ «Կիրակի օրվա ավարտին: Իրականում կոմունիկացիոն ուղիները, որ առկա են անգամ վարչապետի տրամադրության տակ, թույլ չեն տալիս ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել, և ինչ կա՝ ասելու: Այս գիրքն իրականում շատ օգտակար է ասելու այն ամենը, ինչ ՀՀ վարչապետը չի […]

̰
Մոսկվայում Քաղաքի օրվան նվիրված համերգի ժամանակ ներկայացվել է հայկական «Բերդ» պարը

23:56 08.09.2019

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ՌԴ-ում մեկնարկել են Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումները։ ВДНХ-ի գլխավոր տոնական բեմում Մոսկվայի օրվա առթիվ ելույթ են ունեցել ՌԴ-ում բնակվող ժողովուրդների ազգային մշակույթը ներկայացնող կոլեկտիվներ։ Մոսկվացիների և մայրաքաղաքի հյուրերի համար հնչել է Եղիշե Չարենցի բանաստեղծությունը։ Ջիվան Գասպարյան կրտսերի դուդուկի հնչյունների ներքո «Հայաստանի ծաղիկներ» պարային համույթը կատարել է հայկական «Բերդ» պարը։ Մոսկվայի օրվան նվիրված […]

̰
Մոսկվայում 1.5-ամյա երեխան տաք ապուրը թափել է իր վրա և մահացել

23:40 08.09.2019

Մոսկվայում 1.5-ամյա երեխան տաք ապուրով կաթսան շրջել է իր վրա և ստացած այրվածքներից մահացել։ Այս մասին հաղորդում է «Московский комсомолец»-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին՝ Մուրանովյան փողոցի տներից մեկում։ Ծնողները տանն են եղել։ Հայրը խոհանոցում նստած է եղել, երբ երեխան պատուհանագոգին սառչող ապուրով լի կաթսան շրջել է իր վրա։ Հայրն անմիջապես շտապօգնություն է կանչել։ […]

̰
Հայ ռազմիկները․ Մխիթարյանը խաղից հետո լուսանկարներ է հրապարակել

23:36 08.09.2019

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղից հետո թվիթերյան իր էջում լուսանկարներ է հրապարակել։ Այս լուսանկարին կից Մխիթարյանը գրել է․ «Հայ ռազմիկները»։     Այս լուսանկարը տեղադրել է «Արսենալի» պաշտոնական կայքը և կից գրել․ «Ինչ խաղ է այս երեկո այս երկուսի միջև»։ Մխիթարյանը լուսանկարում Կոլաշինացի հետ է։ Այս նկարն այսպես է մակագրել․ […]

̰
Տղաներն անմնացորդ նվիրվեցին խաղին. Գյուլբուդաղյանց

23:23 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հետխախաղային մամուլի ասուլիսը: Ասուլիսի տեսագրությունը կարող եք դիտել ստորև։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները 4:2 հաշվով առավելության հասան […]

̰
Լեոնտևի ելույթը՝ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին

22:58 08.09.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից ֆեյսբուքյան օգտատեր Նաիրա Գրիգորյանն իր էջում հանրահայտ ռուս երգիչ Վալերի Լեոնտևի ելույթից տեսանյութ է հրապարակել: Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն էր: Հարսանիքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

̰
ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է

22:06 08.09.2019

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: «2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելուց որոշում է կայացվել Ռուսաստանի տարածքում հետախուզումը չեղարկել»,- ասել է գործակալության աղբյուրը: Նա հավելել է, որ այդ […]

̰
Ի՞նչ է անունդ, բանտապա՛հ․ Ն․Փաշինյան

21:43 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում «Երկրի հակառակ կողմը» վեպից հատված է հրապարակել։ «Ի՞նչ է անունդ, բանտապա՛հ Գրապպայի երկրորդ բաժակից հետո հիշեցի, որ ֆուտբոլի 2008 թվականի Եվրոպայի առաջնությունը, ախր, այստեղ է անցկացվելու` Շվեյցարիայում և Ավստրիայում։ Մի երկու տեղ, կարծեմ, ինչ-որ պաստառներ ընկան աչքովս։ Բայց մի տեսակ չֆիքսեցի, չնկատեցի՝ երևի շատ էի լարված։ Սատանան գայթակղում […]

̰
Արցախի ՄԻՊ-ը հետևել է ընտրությունների ընթացքին. էական խնդիրներ չեն արձանագրվել

21:40 08.09.2019

Պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 8-ին արտակարգ ռեժիմով հետևել է ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին՝ և՛ տեղեկատվության աղբյուրների դիտարկման, և՛ թեժ գծին ստացված զանգերի միջոցով: Ընտրական օրվա ամբողջ ընթացքում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հերթապահել են գրասենյակում: Բացի այդ, Աշխատակազմի հեռախոսահամարները և թեժ գծի համարը հասանելի են եղել զանգերի համար: Ժամը 20:00-ի դրությամբ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին […]

̰
Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

21:20 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին` ժամը 18:03-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում […]

̰
Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան պարն ու շքեղ ձևավորված սրահը

20:49 08.09.2019

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ՝ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը: Ֆեյսբուքյան էջերից մեկում հրապարակվել են հարսանեկան արարողությունից կադրեր:

̰
Ոչխարներ` Վրաստանի խորհրդարանի դիմաց. «Ամոթ է» ակցիայի անդամները կրկին բողոքում են

20:27 08.09.2019

Այսօր Վրաստանի խորհրդարանի շենքի մուտքի մոտ «Ամոթ է» ակցիայի ակտիվիստները ոչխարներ են տարել: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ «խորհրդարանականները նոր կառավարության կազմի հաստատման համար ոչխարների նման են քվեարկում»: «Ամոթ է» ակցիայի կազմակերպիչներից Գիգա Մաքարաշվիլին հայտարարել է, որ «ոչխարների մի մասը ներսում է, իսկ մի մասը դրսում: Միայն ոչխարները կարող են ստանալ […]

̰
Հայտնի է՝ ով է Վրաստանի նոր վարչապետը

20:05 08.09.2019

Վրաստանի խորհրդարանն իր վստահությունը տվեց երկրի նոր կառավարությանը: Այսպիսով` Վրաստանի վարչապետ ընտրվեց ներքին գործերի նախկին նախարար Գիորգի Գախարիան: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։ Վրաստանի նոր կառավարությունում տեղի ունեցավ միայն երկու փոփոխություն: Երկրի պաշտպանության նախարարությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի պետական անվտանգության ծառայության նախկին պետ Վախտանգ Գոմելաուրին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին […]

̰
Տավուշի մարզում 47-ամյա տղամարդը մոտոցիկլով գլխիվայր շրջվել է․ նա տեղում մահացել է

20:00 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում, Դովեղ գյուղի բնակիչ, 47-ամյա Փ․Ղազարյանը իր վարած 74 07 APB համարանիշի մոտոցիկլով գյուղամիջյան ճամապարհում դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Փ. Ղազարյանը տեղում մահացել է:

̰
Տոնում ենք 4-րդ գոլն ու հաղթանակը․ Հակոբ Կարապետյան

19:55 08.09.2019

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտից լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Ռուսաստանից (բայց ոչ Մոսկվայից 🙂 ) եկած ընկերոջ հետ տոնում ենք 4-րդ գոլն ու հաղթանակը»։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընդունել էր Բոսնիա և Հերցեգովինայի […]

̰
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրիում ոստիկանների կողմից անձանց բերման ենթարկելու մասին տեսանյութն ու միջադեպը

19:32 08.09.2019

Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։ ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են։

̰
Մոսկվայում ընթանում են քաղաքային դումայի ընտրությունները

19:25 08.09.2019

Այսօր ՏԻՄ ընտրություններ են նաև Ռուսաստանում: Մոսկվայում քաղաքային դումայի ընտրություններից կպատմի SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Շիրակի ոստիկանապետն ու Մուշի բաժնի պետը խանութում քաշքշել են աշխատակիցներին. Կ․Պողոսյան

19:17 08.09.2019

«ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերության Գյումրու մասնաճյուղի գրասենյակի ղեկավար Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Շիրակի ոստիկանապետն ու Մուշի բաժնի պետը խանութում քաշքշել են աշխատակիցներին։ Գրառմանը կից նա նաև տեսանյութեր է հրապարակել։ «Երեկ երեկոյան՝ 22:30-ին, ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի (Շեկոյի) խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային […]

̰
Սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը․ վարչապետի խորհրդական

18:56 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և մարզպետարանների հետ համատեղ, սկսում ենք գյուղական բնակավայրերի զարգացման պիլոտային ծրագիրը։ Ծրագրի այս փուլում ընդգրկված են Երևանից առավել հեռու գտնվող վեց մարզերի (Սյունիք, Վայոց Ձոր, Շիրակ, Լոռի, Տավուշ և Գեղարքունիք) գյուղական բնակավայրերը։ Յուրաքանչյուր մարզից կընտրվեն […]

̰
Լիահույս եմ՝ Մխիթարյանը Հռոմում իրեն տանը կզգա. Ֆրանչեսկո Տոտի

18:23 08.09.2019

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին: «Մխիթարյանը կարող է իր հետ որակ և քանակ ապահովել: Նրա տեղափոխությունը լավ քայլ էր: Նա «Արսենալ»-ում վերջին շրջանում ռեգուլյար չի խաղացել, սակայն ես լիահույս եմ, որ Մխիթարյանն իրեն Հռոմում կզգա ինչպես տանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տոտիի խոսքերը […]

̰
«Փարավոն»-ի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն

18:04 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը։ Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորել է խստագույնս պահպանել համակեցության կանոնները։

̰
Երևանում բախվել են անհատ ձեռներեցի Infiniti-ն և ոստիկանության զորքերի ծառայողի Opel-ը․ կա 6 տուժած

17:51 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Նար Դոսի փողոցի 77 շենքի դիմաց բախվել են Նար Դոս փողոցի բնակիչ, 34-ամյա Սամվել Պետրոսյանցի վարած Infiniti 77 PC 707 համարանիշի և Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի բնակիչ, 39-ամյա Համլետ Ֆրանգյանի վարած Opel մակնիշի 36 DF 841 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Ֆրանգյանը, նրա […]

̰
Արցախի որոշ տեղամասեր հոսանքազրկված են

14:53 08.09.2019

«Ընտրական հանձնաժողովների ստացած տեղեկությունների համաձայն՝ բոլոր 277 տեղամասին ընտրական հանձնաժողովները 8:00-ի դրությամբ պատրաստ էին ընդունել ընտրողներին: Այս պահի դրությամբ դեռևս չոււնենք խախտումներ»: ԿԸՀ-ի ներկայացուցիչը նշեց, որ եղանակային պայմանների բերումով Ասկերան համայնքի Կարմիր գյուղը, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը, Մարտունի շրջանի Սոս Պառավաթումբ և այդ շրջանի ութ համայնքներում հոսանքի խափանումներ կան: Նշվում է, որ խափանումներ կան նաև […]

̰
Վարչապետին ինչքան ուզում եք քննադատեք, բայց էրեխեքի սելֆիների հետ ի՞նչ գործ ունեք․ Կ․ Փաշոյան

14:04 08.09.2019

Լրագրող, վերլուծաբան Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ո՞նց կարող է հասուն, կայացած քաղաքական մարդը Փաշինյանին քննադատելու նպատակով թիրախավորել նրա մանկահասակ կամ էլ դեռահաս երեխաներին։ Վարչապետին ինչքան ուզում եք քննադատեք, բայց էրեխեքի սելֆիների հետ ի՞նչ գործ ունեք, հո դուք լակոտ չե՞ք»:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:18 08.09.2019

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ: Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Երևանում սեպտեմբերի 8-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 […]

̰
BACK_TO_TOP