TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Լոս Անջելեսի Գրանդ պարկում․ Նիկոլ Փաշինյան

12:46 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ պարկում սպասվում է մեծ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ «Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Լոս Անջելեսի Գրանդ պարկում»,- գրել է Փաշինյանը։

̰
Էպիլեպսիայով հիվանդ 15-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են

12:00 08.09.2019

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:07-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա (Արեգա Մ., ծնված 2004 թ.) է կորել, որը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բնակավայրի տարածքում և հարակից արոտավայրերում իրականացնում են որոնողական աշխատանքներ, որոնց մասնակցում են 10 ոստիկան […]

̰
Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա տուժած

11:54 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին` ժամը 08:28-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Ս. ծնված 1992թ.) […]

̰
Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր պարը

11:21 08.09.2019

Ինստագրամյան օգտատերերից մեկն իր էջում հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա դստեր՝ Անահիտ Ծառուկյանի պարի տեսագրությունը։ Ավելի վաղ օգտատերերից մեկն իր էջում տարածել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։ Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի […]

̰
Երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, ակնկալվող աշխատատեղերն աճել են 60.6 տոկոսով. Նիկոլ Փաշինյան

11:14 08.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերն աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս «2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր և […]

̰
Վթար Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում․ տուժածի վիճակը միջին ծանրության է

10:30 08.09.2019

Սեպտեմբերի 8-ին` ժամը 00:57-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Չարենցի փողոցում «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Դ., ծնվ.1986թ.) բախվել է կայանած «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենային: Փրկարարները վարորդին դուրս […]

̰
Այսօր Արցախում ՏԻՄ ընտրություններ են

10:14 08.09.2019

Այսօր Արցախում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ընտրատեղամասեր բացվել են ժամը 08:00-ին, կփակվեն ժամը 20:00-ին: Արցախի 228 համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 415 թեկնածու։ Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արայիկ Ավանեսյան, Արմեն Հակոբյան, Արեգ Ավագյան, և Գրիգորի Սահակյան:

̰
Ալեն Սիմոնյանը Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքին Մելաձեի հետ երգել է

10:00 08.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Միշտ մտածել եմ Մելաձեի հետ դուետ երգեմ»։   Посмотреть эту публикацию в Instagram   Միշտ մտածել եմ Մելաձեի հետ դուետ երգեմ ))) Duet with #meladze Публикация от Alen Simonyan […]

̰
Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարը

09:31 08.09.2019

Ինստագրամյան օգտատերերից մեկն իր էջում տարածել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան առաջին պարի տեսագրությունը։   Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն էր: Հարսանիքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

̰
Բացառիկ տեսանյութ Գագիկ Ծառուկյանի դստեր պսակադրությունից

23:52 07.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: Armdaily.am-ը պսակադրությունից տեսանյութ է հրապարակել։

̰
«Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում «Toyota Camry»-ն բախվել է կայանած «Nissan Versa»-ին

23:44 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին` ժամը 20:50-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի (վարորդ՝ Նարեկ […]

̰
«Իմ հարազատ մարդկանց՝ Սուքիասյանների ընտանիքում տոն է»․ Ալեն Սիմոնյանը լուսանկարներ է հրապարակել հարսանիքից

23:35 07.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից լուսանկարներ է հրապարակել և կից գրել․ «Իմ հարազատ մարդկանց՝ Սուքիասյանների ընտանիքում տոն է: Այսօր ձևավորվեց ևս մեկ հայկական ընտանիք: Սեր ու երջանկություն եմ մաղթում նորապսակներին»:  

̰
Սա միայն հարսանեկան զարդերի հավաքածու չէ, այն նոր խոսք է հայ հարսի կերպարի մեջ․ Սիրուշո

23:23 07.09.2019

Երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ «Թագուհիներից ժառանգած» հեշթեգով։ «Ուրախ եմ, որ հայ աղջիկերի կերպարում վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայկական շունչը թե՛ զարդերի տեսքով, թե՛ հագուստի մեջ: Սա իմ երազանք-նպատակներից էր, որն այն ժամանակ շատերի համար անհեռանկարային էր թվում ու պարզապես էմոցիոնալ նախագիծ: Այդ էմոցիոնալ նախագծից ծնվեց նաև Պռեգոմեշ ապրանքանիշը. հպարտորեն կարող եմ […]

̰
Android-ով հեռախոսներն անընդհատ լսում են, թե դուք ինչ եք լսում․ Ս․ Մարտիրոսյան

22:17 07.09.2019

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա գիտեիք, որ Անդրոիդով հեռախոսները անընդհատ լսում են, թե դուք ինչ եք լսում։ Նույնիսկ եթե սրճարանում կողքից ինչ-որ երգ ա հնչում։ Ու ամենը պահում ա։ Now playing, որ նայեք կարգավորումներում, ձեր մոտ էլ կլնի երևի»։

̰
Փաշինյանը Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքից լուսանկար է հրապարակել

22:09 07.09.2019

«Փարավոն» ռեստորանային համալիրում այս պահին ընթանում է Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում դուստրերի հետ լուսանկար է հրապարակել։   Посмотреть эту публикацию в Instagram   6-2+2 Публикация от Nikol Pashinyan (@nikolpashinyan_official) 7 Сен 2019 в 9:37 PDT

̰
Ինչպես են ձևավորել «Փարավոն»-ը  Ծառուկյանի դստեր և Սուքիասյանի որդու հարսանիքի համար

22:01 07.09.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ հարսանեկան արարողությունը «Փարավոն» ռեստորանում է, որին հրավիրված է մոտ 800 հոգի, այդ թվում ամբողջ ԲՀԿ-ն, ՔՊ-ական պաշտոնյաներ: Լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքին ներկա են ԲՀԿ-ական պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը, Գևորգ Պետրոսյանը, Էդուարդ Բաբայանը, Նորա Առուստամյանը և Քաջիկ […]

̰
Երևանում մեկնարկել են Չինաստանի մշակութային օրերը

21:19 07.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանում այսօր մեկնարկել են Չինաստանի մշակութային օրերը: «Վաղն այցելեք չինական օպերայի այս ներկայացումը, եթե հնարավորություն կունենաք և եթե տոմս մնացել է: Շատ է տարբերվում մեր իմացած «օպերայից»: Վստահ եմ` բացահայտումներ կանեք»,- գրել է նա:

̰
Ովքեր են ներկա Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին

20:48 07.09.2019

Hraparak.am-ը գրում է․ «Մենք տեղեկացրել էինք որ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքին ներկա է լինելու նաև Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ, բայց քանի որ Աննա Հակոբյանը մեկնել է Կանադա` Տորոնտոյում  թավշյա հեղափոխության մասին «Ես Մենակ չեմ/ I Am Not Alone» ֆիլմի համաշխարհային պրեմիերային, Նիկոլ Փաշինյանը խնջույքին եկել է աղջիկների հետ: Ներկա են նաև […]

̰
Արտակարգ դեպք Կոտայքում. կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել

20:32 07.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Քարաշամբ գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրում կայծակի հետևանքով 10 խոշոր եղջերավոր անասուն է սատկել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  սատկած անասուններից 9-ը պատկանում են մեկ մարդու: Տեղանքն անանցանելի է, ավտոմեքենաները չեն կարողանում բարձրանալ դեպքի վայր և ստիպված ահագին հատված ոտքով են գնում:

̰
Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվել են ճանապարհի երթևեկելի հատված

20:05 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13:12-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի կամրջի կոնստրուկցիոն տարրերը պոկվել և թափվում են ավտոճանապարհի երթևեկելի հատված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Նուբարաշեն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցների հետ միասին ապամոնտաժել են վնասված կոնտրուկցիոն տարրերը (100 […]

̰
Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհին մեքենան սահել է ձորը․ կա 2 տուժած

19:57 07.09.2019

Սեպտեմբերի 7-ին` ժամը 16:31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի Ճակատեն գյուղ տանող ավտոճանապարհի 19-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան […]

̰
Արագածոտնում ЗИЛ-ը բախվել է երկու Opel-ների, ապա գլորվել ձորը․ 4 հոգի հոսպիտալացվել է

00:17 07.09.2019

Սեպտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:25-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում ЗИЛ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Opel Zafira մակնիշի ավտոմեքենային, այն վերածել մետաղե ջարդոնի, ապա առաջ է ընթացել, բախվել մեկ այլ Opel մակնիշի ավտոմեքենայի և առաջ ընթանալով՝ դուրս է եկել […]

̰
Ապրում եմ հրեական կանոններով՝ պահպանելով հայկական ավանդույթները․ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ հետևորդներին

23:45 06.09.2019

Հայազգի ռուսաստանցի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինա-Մարտիրոսյանը, Instagram-ի իր էջի սթորիս բաժնում պատասխանել է հետևորդների հարցերին։ Հարցին՝ հրեական ավանդույթնե՞րն է պահպանում, թե՞ ապրում է «հայկական կանոններով», Ժաննան պատասխանել է․ «Ապրում եմ հրեական կանոններով՝ պահպանելով հայկական ավանդույթները»։ Օրեր առաջ Գարիկ Մարտիրոսյանի կինը ցուցադրել էր սկեսուրի «հուզիչ» նվերը։  

̰
Տիգրան Մանսուրյանը պատմել է վարչապետից ստացած նվերի մասին

23:30 06.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուստրերի հետ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությանը նվիրված համերգին: Համերգն անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարի շրջանակում, որը նվիրված է Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են հայ դասական […]

̰
Ես խոնարհվում եմ Ձեր անցած ուղու առաջ. վարչապետը՝ Մանսուրյանին

23:03 06.09.2019

Երևանում կայացել է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացրել է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Համերգին ներկա է գտնվել նաև վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ադրբեջանում ազգությամբ հայ ամուսիններ են ձերբակալվել

22:55 06.09.2019

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Արցախին սահմանակից Չայքենդ գյուղի տարածքում ՌԴ քաղաքացիություն ունեցող հայ ամուսիններ են ձերբակալվել։ «Ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսիններն ուշադրություն են գրավել, երբ լուսանկարել են գյուղը։ Ձերբակալելուց հայտնի է դարձել, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող ամուսինները հայեր են»,- հաղորդում է «Media.az»-ը՝ վկայակոչելով «Gununsesi.org»-ին։ Հաղորդվում է նաև, որ ձերբակալվածները Գանձակում են եղել որպես […]

̰
Եվրոպական երկրներից արտաքսվող հայերի թիվն աճում է

22:40 06.09.2019

Երեկ չարթերային թռիչքով Գերմանիայից Հայաստան են տեղափոխվել Եվրոպայից արտաքսված ՀՀ մի խումբ  քաղաքացիներ: SHANTNEWS-ի թղթակիցը խոսել է վերադարձողների հետ և պարզել, թե որն է եղել նրանց Գերմանիա մեկնելու պատճառը, և ինչ պայմաններում է կազմակերպվել նրանց վերադարձը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան

21:52 06.09.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։  Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է Քոչարյանի պաշտպանական  խմբից: Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 4-ին որոշում էր կայացրել.  1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանադրականության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթներին անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը […]

̰
Վալերիյ Օսիպյանը կրկին դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի հերթական հերթափոխին

21:41 06.09.2019

Օրերս հերթական անգամ տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կլինեն Տավուշում և կանցնեն մարտական հերթապահության: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ողջունեց սահմանապահ ոստիկաններին և մաղթեց բարի ծառայություն՝ հատուկ ընդգծելով, որ նրանք իրենց խիզախությամբ ու պատրաստակամությամբ լրացնում են համակարգի բացերը։ Ավանդույթի համաձայն` մեկնելուց առաջ ոստիկանները երդվեցին ու աղոթեցին: […]

̰
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

21:36 06.09.2019

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը՝ www.e-draft.am/projects/1931 ։ Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Օրենքը նախատեսում է ապօրինի […]

̰
BACK_TO_TOP