21:30 06.09.2019
Հայկական բնապահպահական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ կառավարություն՝ պահանջելով հրապարակել սեպտեմբերի 4-ին Շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունը Ամուլսարի հարցում նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին։ Հարցման տեքստը տեսեք ստորև․ «2019թ․ Օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի մասնագետների հետ տեղի ունեցած սկայպ-կոնֆերանսի ավարտին Ձեր նախարարությունը հանձնարարական ստացավ մինչև սեպտեմբերի 4-ը պատրաստել իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ և […]
21:12 06.09.2019
Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերից: ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ […]
21:02 06.09.2019
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն Գերմանիայից պատվիրած ռոյալ է նվիրել, և այժմ նա աշխատում է այդ ռոյալի վրա։ Հիշեցնենք, որ Երևանում այս երեկո անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացնում է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Դիրիժորն է Սերգեյ […]
20:49 06.09.2019
Սեպտեմբերի 6-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շատին-Եղեգիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […]
20:43 06.09.2019
Սեպտեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցը կտևի 11 օր. սեպտեմբերի 6-11-ը Գլխավոր հանձնակատարը կլինի Մոսկվայում, 12-14-ը՝ Սանկտ-Պետերբուրգում, 14-17-ը՝ Սոչիում: Նախատեսվում են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, երիտասարդ գործարարների և հայ ուսանողների հետ, որոնց ընթացքում Զարեհ Սինանյանը կծանոթանա կատարված աշխատանքներին և համայնքային խնդիրներին, կքննարկի հետագա […]
20:35 06.09.2019
Ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 4-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության փորձի դեպքը։ Հիշեցնենք, որ ժամը 19-10-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ էր ստացվել Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ահազանգից րոպեներ անց «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնեցին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 62 և 45-ամյա երկու տղամարդ։ Դեպքի վայր մեկնեցին […]
20:31 06.09.2019
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել նորաստեղծ «Հայ գործարարների ասոցիացիայի» մասին. «Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը: Փոքր և միջին բիզնեսի ոլորտի զարգացումը շատ կարևոր նշանակություն ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ գործարարների ասոցացիայի» նպատակը դառնալու է երկու երկրների արդյունաբերողների միջև փոխգործակցության ամրապնդումը: «Տաշիր» ընկերությունների խումբն արդեն […]
20:06 06.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգին։ Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացնում է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Վարչապետը համերգասրահից ուղիղ եթեր է մտել։
19:56 06.09.2019
«ANI PRODUCT» ընկերությունը հայտարարություն է տարածել․ «Վերջին շրջանում համացանցում շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ նշվում է, որ մեր ընկերությունները պատկանում են ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից մեկին։ Մենք՝ վերոնշյալ ընկերությունների հիմնադիրներս, պաշտոնապես հերքում ենք այդ տեսանյութը։ Տեղեկացնում ենք, որ «Անի» կաթնամթերքի գործարանը հիմնադրվել է 2003 թվականին, իսկ «Անի» տաքսի-ընկերությունը՝ 2004-ին, և մինչ այսօր դրանց միակ սեփականատերը […]
19:48 06.09.2019
Երևանում այս երեկո անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարի հերթական համերգը՝ նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր գործիքավորմամբ ներկայացնում է Մանսուրյանի կինոերաժշտությունը: Դիրիժորն է Սերգեյ Սմբատյանը։ Ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ համերգաշարը սկսվել է սեպտեմբերի 1-ից և կամփոփվի սեպտեմբերի 13-ին:
19:38 06.09.2019
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Որոշումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 35-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Քաղ. Երևան 4 սեպտեմբերի 2019 թ. Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի […]
16:11 06.09.2019
Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։ Վճռական փուլին հետևելու նպատակով զորավարժարան են այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Մեկնարկից հետո երկնքում նախ հայտնվել են […]
15:59 06.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Էդգար Կարապետյանը նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 30-ի ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի […]
15:26 06.09.2019
«Մի բան եմ ուզում ասել. ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ, ես ձեր վերջը տալու եմ: Ձեր վերջը տալու են Վրաստանի բնակչությունը և ընտրողները: Փողոցի ընդդիմություն եք և 2020 թվականին կմնաք փողոցում»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիան՝ «Միացյալ ազգային շարժում» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Aliq.ge-ն։ Վարչապետի թեկնածուի խոսքերով՝ այն […]
14:51 06.09.2019
Սեպտեմբերի 6-ին` ժամը 13:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում աշխատակիցն ընկել է նկուղային հարկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը: Փրկարարները տուժածին դուրս […]
14:04 06.09.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ «Այս պահին Թուրքիայում 3 մլն 650․000 սիրիացի կա։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։ Եթե աջակցելու եք […]
13:39 06.09.2019
Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև․ Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները 2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը: Պիեր Ավրիլ Կովկաս՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր […]
13:33 06.09.2019
Սեպտեմբերի 5-ին` ժամը 20:00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի՝ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկված քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը՝ 42-ամյա Սևակ Սահակյանը, մահացել է: Կատարվում է քննություն։
23:49 05.09.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպմանը:
23:39 05.09.2019
Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ժամանելու է Հայաստան։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա մասնակցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին։ Սա կլինի 2-րդ անգամը, որ նա գալիս է Հայաստան։ Առաջին անգամ այցելել էր 2015 թ.՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նրան ուղեկցում էին ընտանիքի անդամները։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ WCIT 2019-ին պետք է մասնակցեր նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք […]
23:11 05.09.2019
Ռուսաստանի հարցերով ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան, քաղաքագետ Ջորջ Բիբին իր գրքում գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին զգուշացրել էր 2001-ի սեպտեմբերի 11-ի հնարավոր հարձակումների մասին։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը։ Բիբին գրել է, որ ահաբեկչություններից 2 օր առաջ Պուտինը զանգահարել է Բուշին՝ նախազգուշացնելու, որ ՌԴ-ի հետախուզությունը պատրաստվող ահաբեկչական հարձակումների […]
22:45 05.09.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Նրա խոսքերով՝ ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ «Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»։
22:19 05.09.2019
Հայաստան-Իտալիա հանդիպումն ավարտվեց 1-3 հաշվով։ Խաղի 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խփել է առաջին գոլը: 28-րդ րոպեին Անդրեա Բելոտին խփել է պատասխան գոլը՝ հաշիվը հավասարեցնելով։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Ալեքսանդր Կարապետյանը ստացել է 2-րդ դեղին քարտն ու հեռացվել խաղադաշտից: Հայաստանի հավաքականը խաղը շարունակել է 10 հոգով։ Խաղի 77-րդ րոպեին «Ռոմայի» հարձակող Լորենցո Պելեգրինին […]
21:59 05.09.2019
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Արարատի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ավշար գյուղում բնակվող, նախկինում ապօրինի թմրաշրջանառության համար դատապարտված 57-ամյա տղամարդն այժմ էլ զբաղվում է թմրամոլությամբ, ավելին՝ աճեցնում է թմրանյութեր պարունակող մշակումն արգելված բույսեր։ Տեղեկությունների հիման վրա նյութեր նախապատրաստվեցին։ Նույն օրը զննվեց տղամարդուն պատկանող խաղողի այգին։ Արդյունքում՝ հայտնաբերվեց 14 կգ զանգվածով կանեփի 52 բույս։ Ըստ տղամարդու՝ […]
21:50 05.09.2019
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած մի խումբ անձանց կողմից 2019թ-ի սեպտեմբերի 4-ին կայացրած «որոշումները» կրկին անգամ եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը: Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես […]
21:36 05.09.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ: Նրանք միասին հետևում են Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը:
21:27 05.09.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
21:15 05.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է Եվրո 2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել մարզադաշտից և կից գրել. «Հայաստան-Իտալիա՝ 1-0, Ալեքսանդր Կարապետյան։ Ցավոք՝ արդեն 1-1»:
21:04 05.09.2019
Հայաստան-Իտալիա հանդիպման 28-րդ րոպեին Անդրեա Բելոտին խփեց պատասխան գոլը՝ հաշիվը հավասարեցնելով։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Ալեքսանդր Կարապետյանը ստացել է 2-րդ դեղին քարտն ու հեռացվել խաղադաշտից: Հայաստանի հավաքականը խաղը կշարունակի 10 հոգով։ Հիշեցնենք, որ խաղի 10-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խփել է առաջին գոլը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ներկա […]