TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին

11:54 09.12.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:        

̰
ԱՄՆ կառավարությունը շարունակում է աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ․ Կարա ՄըքԴոնալդը՝ ՄԻՊ-ին

11:31 09.12.2022

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ: Կարա ՄըքԴոնալդը գոհունակություն է հայտնել Պաշտպանի հետ հանդիպման համար, ապա կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, քննարկվել են առաջնահերթ հարցեր։ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է սեպտեմբերի […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 9-ի դրությամբ

11:15 09.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.72 դրամ է, վաճառքը՝ 405.47 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.78 դրամ է, վաճառքը՝ 428.11 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.99 դրամ է, վաճառքը՝ 6.50 դրամ:

̰
SHANTNEWS

21:55 08.12.2022

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

21:50 08.12.2022

Դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 9-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 9-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 9-12-ը սպասվում է առանց […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:34 08.12.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ռուբինյանց փ. 12/1 շենք, Պ․Սևակի փ. 106 շենք, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Վերին Անտառային փ. 9-192/2 շենքեր, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, […]

̰
Ի՞նչ իրավիճակ է ճանապարհներին

21:16 08.12.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Շինուհայրից մինչև Հալիձոր ճանապարհահատվածին մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր: Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

15:52 08.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Աղվանի գյուղից Սատանի կամուրջն ընկած ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա […]

̰
Ալժիրը պատրաստ է հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ դեսպանը՝ ՀՀ նախագահին

15:30 08.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի դեսպան Սմաիլ Բենամարան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական փորձառությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Սմաիլ Բենամարան պատրաստակամություն է հայտնել ջանք չխնայել երկկողմ հարաբերությունների զարգացման, դիվանագիտական ու մշակութային շփումների մակարդակի բարձրացման համար: «Հավաստիացնում […]

̰
Մարտունի քաղաքի, Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

15:14 08.12.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` 📌 Մարտունի քաղաքի, 📌 Լիճք, 📌 Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Երևանում փողոցներ են փակ լինելու

15:08 08.12.2022

Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին։ Քանի որ դեկտեմբերի 10-ին և 11-ին արգելվելու է մեքենաների կայանումը Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, «Մանկական եվրատեսիլ»-ի հանդիսատեսին ու այցելուներին կթույլատրվի իրենց մեքենաները կայանել Բրազիլիայի հրապարակում և հարակից ավտոկայանատեղիներում։ Ինչպես Բրազիլիայի […]

̰
SHANTNEWS

14:55 08.12.2022

̰
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են

14:46 08.12.2022

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա […]

̰
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված` հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Հայաստանի ողջ տարածքում

14:27 08.12.2022

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը: Հիշեցնենք, որ 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր […]

̰
Մրգավաճառի գրպանից գողացել են դրամապանակն ու բռնվել

14:19 08.12.2022

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները դեկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում նկատել են երկու կանանց, որոնք օգտվելով այն հանգամանքից, որ միրգ վաճառող տղամարդը զբաղված է միրգ կշռելով, վերարկուի գրպանից գողացել են դրամապանակն ու փորձել են հեռանալ, ինչը չի հաջողվել: Ոստիկանները ձերբակալել են նրանց և տեղափոխել Արմավիրի բաժին: Պարզվել է՝ Նոր […]

̰
Փարիզը միշտ կլինի Արցախի կողքին. Իդալգոն՝ Հարությունյանին

14:11 08.12.2022

Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող տարբեր հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Անն Իդալգոյի ջանքերը՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը, անկախության միջազգային ճանաչման […]

̰
Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՀՀ ՊՆ

13:55 08.12.2022

Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։ Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, գրել էին, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե «ըստ հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի […]

̰
Ֆրանսիան առանձնահատուկ տեղ ունի Արցախի բարեկամների շարքում. Արայիկ Հարությունյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հետ

13:38 08.12.2022

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել Վալերի Պեկրեսի սկզբունքային և հետևողական գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների, մարդասիրության ու ժողովրդավարության սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության սատարմանը՝ […]

̰
Երևանի Արտաշատի խճուղում բեռնատարներ են բախվել

13:28 08.12.2022

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «FAW» (վարորդ՝ Գ․ Ծ․) և «HOWO» (վարորդ՝ Շ․ Գ․) մակնիշների […]

̰
Քննարկվել են հայ-իրաքյան համագործակցության հեռանկարները

13:20 08.12.2022

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիին: Նախարարի տեղակալը ողջունել է Սուհայլան Մունզեր Խալիլի Ալ-Ջուբուրիի այցը ԿԳՄՍՆ՝ ընդգծելով, որ հայկական կողմը շահագրգռված է բարեկամ Իրաքի հետ համագործակցության հեռանկարներով. «Պատմականորեն արաբ ժողովրդի հետ բարեկամության լավ ավանդույթներ կան. ունենք բարենպաստ միջավայր և չօգտագործված ներուժ, որը պատրաստ […]

̰
«Ֆոլքսվագենի» 64-ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

13:05 08.12.2022

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08.00-ին, Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագենի» 64-ամյա վարորդ Էդիկ Բաբաքյոխվյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Իրավիճակը Արցախի ներպետական ու միջպետական ավտոճանապարհներին

12:59 08.12.2022

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Դեպի ՀՀ Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։ Դեկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: ԱԻ ծառայությունը երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում է՝ անցանկալի պատահարները բացառելու համար պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

̰
Քննչական կոմիտեն կարճել Է Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը

12:54 08.12.2022

ՀՀ քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: […]

̰
Երթուղային ավտոբուսում 63-ամյա կնոջ գրպանից բջջային հեռախոս են գողացել

12:47 08.12.2022

Դեկտեմբերի 7-ին ոստիկանություն դիմած 63-ամյա կինը հայտնել էր, որ ժամը 17.00-ի սահմաններում երթուղային ավտոբուսում գրպանից գողացել են բջջային հեռախոսը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Աբովյան քաղաքի մի բնակչի: Խուզարկությամբ 46-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

12:35 08.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]

̰
Սարավան բնակավայրում շչակներ են գործարկվելու

12:24 08.12.2022

Դեկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժություն։ Գործարկվելու են բնակավայրի շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։

̰
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը. գալիք տարվա պետական բյուջեն հաստատվել է

11:56 08.12.2022

Խորհրդարանը դեկտեմբերի 8-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի խումբ հարցեր եւ ընդունել դրանք: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, մոր եւ մանկան […]

̰
SHANTNEWS

11:55 08.12.2022

̰
«Արևիկ» բուժմիավորում է դիմել 26 երեխա․ համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ․ ԱՀ ԱՆ

11:43 08.12.2022

ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա: Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ «Ժամը 10:30 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում շարունակում են բուժում ստանալ ընդամենը 2 երեխա: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- […]

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 8-ի դրությամբ

11:27 08.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 8-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.83 դրամ է, վաճառքը՝ 405.67 դրամ: Եվրոյի առքը միջինը 408.31 դրամ է, վաճառքը՝ 425.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.98 դրամ է, վաճառքը՝ 6.48 դրամ:

̰
BACK_TO_TOP