14:49 07.12.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը: Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում […]
14:46 07.12.2022
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ հիշեցնելով, որ ամիսներ առաջ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին վթարի էին ենթարկվել Ճապոնիայի քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն ու բարեհաջող վիրահատվել: Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանի եւ […]
14:31 07.12.2022
Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր տվել մայրաքաղաքում բնակվող 28-ամյա մի օտարերկրացի։ Նա հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ավանի Դանիել Վարուժան թաղամասի թիվ 10 շենքի բակում կայանված մոպեդները, որոնք պատկանում են «Յանդեքս իթս» ընկերությանը։ Ավանի քրեական հետախույզներն անցան բացահայտման միջոցառումներին։ Նրանք նախ պարզեցին, որ […]
14:08 07.12.2022
Նոյեմբերի 28-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել 31 և 36 տարեկան երկու տղամարդ, որոնցից մեկը՝ մայրաքաղաքի, մյուսը՝ Նորաբաց գյուղի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել էին Նորաբաց գյուղի ճանապարհին մեկ այլ վարորդի հետ մեքենան վարելու հարցի շուրջ ծագած վեճի ընթացքում։ […]
13:58 07.12.2022
Երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Գյումրի է այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, ԱԺ պատգամավորների, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարների, Գյումրիում ՌԴ հյուպատոսի, մարզային և քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ և քաղաք այցելած հյուրերի հետ, ծաղիկներ են դրել երկրաշարժի […]
13:49 07.12.2022
Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի արձագանքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքում մինի-հենակետեր տեղադրելուն և Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին: «Հայաստանը բացասական է վերաբերվում դրան։ Եկեք չմոռանանք, որ […]
13:25 07.12.2022
Դեկտեմբերի 7-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց հոգեհանգիստ՝ ի հիշատակ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի անմեղ զոհերի։ Մայր Աթոռի միաբանությունն աղոթք բարձրացրեց առ Աստված զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
13:22 07.12.2022
ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում են Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման գործընթացի հետ կապված զարգացումները: Նախօրեին սենատի ու ներկայացուցիչների պալատի համատեղ հանձնաժողովի կողմից վերջնական տեսքի է բերվել «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքի տեքստը, որում տեղ չեն գտել կործանիչների հնարավոր գործարքի հարցում հունիսին Ներկայացուցիչների պալատի կողմից ավելացված նախապայմանները, փոխանցում […]
13:09 07.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Ճամբարակ […]
12:49 07.12.2022
«Մենք կշարունակենք օժանդակել և ջանքեր գործադրել հանուն երկու երկրների միջև խաղաղության վերականգնման»,- այսպես է Ազգային ժողովում հնչած հարցին պատասխանել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։ «Երկու երկրների միջև լարվածությունը շարունակում է մնալ բարձր, ինչպես սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Այն ցույց է տալիս, անհրաժեշտության դեպքում, վստահության պակասը, անվտանգության երաշխիքների բացակայությունը, որը Ռուսաստանը հավակնում […]
12:33 07.12.2022
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այս պահին ազատ մահճակալ չկա, բոլոր բաժանմունքներն ընդունում են միայն սուր շնչառական վարակներով երեխաներին, տեղեկացնում են հիվանդանոցից։ Այստեղ հոսպիտալացված ավելի քան 230 երեխաների շուրջ 70 տոկոսն այդ խնդրով է հիվանդանոց հասել՝ մի քանի օրականից մինչև մի քանի ամսական, անգամ թոքաբորբի բարդություններով։ Բոլոր հիվանդասենյակներում, ըստ բժիշկների, թույլատրվածից ավելի շատ էին հոսպիտալացված փոքրիկները։
12:18 07.12.2022
Դեկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ ժամը 04.30-ի սահմաններում, օգտվելով աշխատակցի բացակայելու հանգամանքից, Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի սեղանի վրայից գողացել են մոտ 190 000 դրամ: Ոստիկանության Սիսիանի և Արտաշատի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանցի 40-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է […]
12:06 07.12.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, դեկտեմբերի 6-ին տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայի Հանրապետության Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: […]
11:59 07.12.2022
Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային եւ զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ […]
11:50 07.12.2022
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել 91 պատգամավոր։
11:35 07.12.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. […]
11:29 07.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ․ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։ 34 տարի առաջ բնության աղետին զոհ գնացին շուրջ երեք տասնյակ հազար մեր քաղաքացիներ, հարյուր հազարավորները դարձան անօթևան: […]
11:18 07.12.2022
ԱՄՆ-ում նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունները պաշտոնապես ավարտված են: Ջորջիա նահանգում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ռաֆայել Ուորնոքն ընտրությունների երկրորդ փուլում առաջ է անցել իր հանրապետական մրցակից Հերշել Ուոքերից, ինչի շնորհիվ դեմոկրատները Սենատում կունենան 51 տեղ, իսկ հանրապետականները՝ 49: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը: Գործող Սենատում երկու կուսակցությունների տեղերը հավասարապես են բաշխված՝ յուրաքանչյուրն ունի 50 տեղ: Չնայած […]
11:06 07.12.2022
75 կողմ ձայնով Հայկ Գրիգորյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Հայկ Մկրտիչի Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Դեկտեմբերի 7-ի ԱԺ հերթական նիստում Հայկ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով վստահության եւ դրական խոսքերի համար, երդվել է. «Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը՝ […]
21:52 06.12.2022
Թուրքիայի Միլլի Մեջլիսում (խորհրդարան) բյուջեի նախագծի քննարկման երկրորդ օրը պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական hurriyet.com.tr-ն: Ծեծկռտուքը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունից պատգամավոր Զաֆեր Ըշըքի և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի միջև, ինչին միջամտել են նաև այլ պատգամավորներ: Ծեծկռտուքի արդյունքում ընդդիմադիր «Լավ» կուսակցությունից պատգամավոր Հուսեյն Օրսի […]
21:50 06.12.2022
«Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում, և այդ մասին իր հստակ դիրքորոշումը վաղուց է հայտնել: Ադրբեջանը ևս պետք է հասկանա ու ընդունի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է: Այս մասին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կրկնելու Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում»,- գրել է ԱՀ […]
21:45 06.12.2022
Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով: Վանաձորի ԲԿ-ից տեղեկացնում են, որ ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով: Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, […]
21:44 06.12.2022
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի […]
21:35 06.12.2022
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և թիվ 63 երթուղին […]
21:27 06.12.2022
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի ուղղությամբ կրկին հավկիթներ են նետել բրիտանացիների հետ շփման ժամանակ։ Մեկ ամսվա ընթացքում Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել Բեդֆորդշիր կոմսության Լուտոն քաղաքում, հաղորդում է Sky News-ը: Կոմսության ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը մեղադրվում է միապետի վրա հավկիթ նետելու մեջ, երբ նա զբոսնում էր քաղաքի կենտրոնում։ Ձերբակալվածը մոտ 20 տարեկան է։ […]
21:15 06.12.2022
Saxo ընկերությունը, որը կենտրոնացած է առցանց առևտրի և ներդրումների վրա, այսօր հրապարակել է հաջորդ տարվա իր 10 տարեկան կանխատեսումները: Կանխատեսումները կենտրոնանում են մի շարք անհավանական, բայց թերագնահատված իրադարձությունների վրա, որոնք կարող են ցնցում առաջացնել ֆինանսական շուկաներում, քաղաքականության, հասարակության և ժողովրդական մշակույթի մեջ: 1. Միլիարդատերերի կոալիցիան կստեղծի Մանհեթենի տրիլիոն դոլար արժողությամբ էներգետիկ նախագիծ Saxo Bank-ի կանխատեսմամբ՝ […]