21:03 06.12.2022
Հայաստանի ԱԳ փոխնախարարը Վահե Գևորգյանը մասնակցել է դեկտեմբերի 4-ին Բաղդադում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպմանը, տեղեկացնում է ԱԳՆ-ը: Հանդիպմանը մասնակցել են նաև Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները, հանդիպումն Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ է եղել: Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ կարևորել է ֆորումի […]
20:52 06.12.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Վարդանանց փ. 93-127 առանձնատներ, Արամի փ. 64-88 առանձնատներ, Եկմալյան փ. 1-16 առանձնատներ, Փարպեցի փ. 10 շենք, Պուշկինի փ. 43-51, 58-72 շենքեր, Սարյան փ. 7-17, 21 շենքեր, Ա.Խաչատրյան փ. 20, 21, 21Ա, […]
20:33 06.12.2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել նոյեմբերի 29-ին Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից ստացված ահազանգի փաստով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը՝ ժամը 12։30-ին, նշված պոլիկլինիկայից հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։ […]
20:24 06.12.2022
Այսօր Հանրապետության հրապարակից եւ հարակից տարածքներից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ այցի արդյունքները կամփոփվեն Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
20:15 06.12.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Տավուշի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
16:00 06.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է չորս տասնյակից ավել գողության, գողության փորձի դեպք: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչը, խմբի կազմում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, 2021-2022թթ. […]
15:55 06.12.2022
ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցում են՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 5-ի և 6-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ` նաև առաջխաղացումների ձևով: Մասնավորապես՝ ⦁ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: ⦁ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Խալաթյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին՝ ազատվելով Եղեգնաձորի կայազորի զինվորական […]
15:53 06.12.2022
2023 թ. փետրվարի մեկից անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվելու է առաջին անգամ հաշմանդամության սահմանման, այսինքն` արդեն իսկ անձի ֆունկցիոնալության գնահատման համար դիմած քաղաքացիների դեպքում, իսկ մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը վերափորձաքննությունների եւ կրկնակի փորձաքննությունների դեպքում գործելու է բժշկասոցիալական փորձաքննությունը: Այս տրամաբանությամբ հարակից օրենքներում իրավական կարգավորումների անհրաժեշտություն է առաջացել. ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է […]
15:52 06.12.2022
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի շներին առևանգելու, ինչպես նաև նրա օգնականի սպանության փորձի համար կալանավորված տղամարդուն դատավճիռ են կայացրել: Այս մասին հայտնում է NBC News-ը։ Դատարանը մեղադրյալ 20-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնին դատապարտել է 21 տարվա ազատազրկման։ Հանցագործը հրաժարվել է դատավորի որոշման դեմ առարկություններից։ 2021 թվականի փետրվարին Ջեքսոնը կրակել է երգչուհու շներին ուղեկցող քաղաքացուն, որից […]
15:49 06.12.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնական Էլիոթ Քանգի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է մաքսային ոլորտում Պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ տարբեր գերատեսչությունների համագործակցության ամրապնդումը։ Կողմերն անդրադարձել են նաև Արտահանման վերահսկման և […]
15:46 06.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Ինչպես հայտնում են նախարարությունից, Արմեն Փամբուխչյանը ողջունելով դեսպան Ֆուկուշիմային՝ բարձր է գնահատել Ճապոնիային հետ սերտ համագործակցությունը։ Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը մշտապես աջակցելու գործում ներդրած ջանքերի համար, հրշեջ-փրկարարական ջոկատները տեխնիկապես վերազինելու, սեյսմիկ […]
15:45 06.12.2022
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում ստացվեց: 54-ամյա տղամարդը հայտնեց, որ դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Արթիկ քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգում գտնվող «Մեծերի տուն» հասարակական նշանակության սենյակում գողություն է կատարվել: Նույն օրը Արթիկի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ դեպքից ժամեր անց, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին հրավիրվեց Արթիկի […]
15:38 06.12.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 04:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Լոռու մարզի՝ Ալավերդի, Թումանյան քաղաքների, Ակներ, Հաղպատ, Շնող, Նեղոց, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի, Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Զորական գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների […]
15:30 06.12.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր […]
15:23 06.12.2022
Ադրբեջանում Գադաբայի շրջանի Շեքերբեյ գյուղում ամուսինը կացնահարելով սպանել է կնոջը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վիճաբանության ժամանակ Էլմեդդին Աբդուլլաևը (ծնված 1990 թ.) կնոջը՝ Քենուլ Աբդուլլաևային (ծնված 1990 թ.), բազմաթիվ հարվածներ է հասցրել կացնով։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
15:15 06.12.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիկարագուայի նորանշանակ դեսպան Ալբա Ասուսենա Տոռես Մեխիան: Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ արգասաբեր աշխատանք ու հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Հուսով եմ, որ Հայաստանում Նիկարագուայի դեսպանի նշանակումը նպաստելու է երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը»,- նշել է նախագահը: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար […]
15:07 06.12.2022
Թուրքիայի Կոնյա քաղաքում թռչնի հետ օդում բախման հետևանքով կործանվել է Turkish Stars ավիաընկերության F-5 ինքնաթիռը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
15:07 06.12.2022
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանի նախագահությամբ և արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 5-ին կայացել է Արադատության նախարարության դատական փորձագետի որակավորման ստուգման հանձնաժողովի նիստը: Կենտրոնի նյութագիտական, հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական, կենսաբանական և թմրամիջոցների քրեագիտական, շինարարատեխնիկական, ճանապարհատրանսպորտային պատահարների, ապրանքագիտական և անշարժ գույքի գնահատման, ինչպես նաև հոգեբանական փորձաքննությունների բաժինների փորձնակ փորձագետները, ովքեր 6 ամսյա […]
14:57 06.12.2022
Հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք հայկական կողմի առաջարկների արձագանքն են. այսպիսով քննարկվում է առաջարկների երրորդ փուլը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ԱԺ-ում կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողների հարցերին: «Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք […]
14:51 06.12.2022
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, որ Ադրբեջանում ընթացող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններում ներգրավված են նաև ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ։ «Ադրբեջանում իրականացվող Թուրքիա-Ադբեջան համատեղ զորավարժությանը մեր ռազմաօդային ուժերը F-16 ռազմական ինքնաթիռներով են ապահովում իրենց մասնակցությունը»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նշված է գրառման մեջ։ Azerbaycan’da gerçekleştirilen Türkiye-Azerbaycan Birleşik Müşterek Tatbikatı’na Hava Kuvvetlerimiz de F-16 uçakları ile […]
14:44 06.12.2022
Աղետի գոտում 2023 թվականից ոչ հիմնական շինությունները կապամոնտաժվեն, գործընթացն իրականացվելու է փուլային տարբերակով: 1988 թվականի երկրաշարժին հաջորդած տարիներին տեղադրվել և կառուցվել են բազմաթիվ ոչ հիմնական շինություններ և, չնայած տարբեր տարիներին ծրագրերի իրականացմանը, այս խնդիրը դեռ շարունակում է մնալ: Առկա է ոչ միայն որպես սոցիալական խնդիր՝ ընտանիքների սուղ բնակարանային պայմաններով, այլ նաև որպես քաղաքաշինական խնդիր: Տարածքները […]
14:32 06.12.2022
Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը եւ հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը: Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության […]
14:22 06.12.2022
Քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների շուրջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ՀՀ ԲՏԱ նախարարություն՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, ընդգծել Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ փոխգործակցության խորացման կարևորությունը: […]
14:13 06.12.2022
Երեւանում դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 23։30-ի սահմաններում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովսեփ Էմինի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակարանի դուռը փակվել է, 2 տարեկան երեխան մնացել է տանը մենակ, և հարազատները չեն կարողանում դուռը բացել, քանի որ բանալիները մնացել են տանը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն […]
14:07 06.12.2022
Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վալերի Պեկրեսը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Արցախի նախագահի հետ հանդիպմանը իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին: «Հանդիպեցի Արցախի նախագահի հետ: Ես վերահաստատեցի իմ համերաշխությունն ու աջակցությունը Հայաստանի և Լեռնային […]
13:55 06.12.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Երիտասարդական կենտրոնների ստեղծում» դրամաշնորհային մրցույթ: Կենտրոնը երիտասարդների համար ծառայելու է որպես տարբեր թեմատիկ քննարկումների, սեմինարների, դասընթացների, մշակութային, սպորտային և այլ միջոցառումների իրականացման հարթակ, ապահովելու է երիտասարդների ինտելեկտուալ ժամանցը և նրանց սոցիալականացումը: Կենտրոնի ստեղծման նպատակն է բացահայտել և զարգացնել երիտասարդների կարողությունները ոչ ֆորմալ կրթական մեթոդներով, խրախուսել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնությունները, […]
13:44 06.12.2022
Երևանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 6-ին և 7-ին՝ ժամը 11:00-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, չի գործելու: Այս մասին հիշեցրել է Մետրոպոլտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ «Այս օրերին Երևան են ժամանում «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթի պատվիրակություններն, որոնց մասնակցությամբ նկարահանվելու է մեր երկրի պատմությունը, ավանդույթներն ու մշակույթը ներկայացնող ծրագիր։ Ծրագիրն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ Նախագծի մանրամասները […]
13:35 06.12.2022
Առողջապահության նախարարության գործունեության ոլորտին առնչվող մի շարք ենթաօրենսդրական իրավակարգավորումներ նախկինում ընդունվել են լիազորող նորմի բացակայությամբ կամ դրանց ընդունման համար հիմք հանդիսացած իրավական ակտերն այլեւս չեն գործում: Ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը դեկտեմբերի 6-ի […]
13:23 06.12.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները, Ստեփանավանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին և Երևան-Սևան […]