TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանն ու Թուրքիան ռուս ՏՏ մասնագետների նախընտրած երկրների թվում են

14:22 05.12.2022

Ռուսաստանի խոշորագույն և ամենահին ՏՏ ընկերություններից մեկը՝ IBS-ը, արգելել է աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխվել «ոչ բարեկամ» երկրներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Գրիգորի Քոչարովը: Ըստ նրա՝ արգելված երկրների թվում են այն պետությունները, որոնք բացասաբար են վերաբերվում Ռուսաստանին և պատժամիջոցներ կիրառում ռուսական ընկերությունների նկատմամբ: Քոչարովի փոխանցմամբ՝ ռուս ՏՏ ոլորտի մասնագետները հիմնականում վերաբնակվել են […]

̰
Վոլոդինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել պաշտպանել ընտրական համակարգերը

14:13 05.12.2022

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ անհրաժեշտ է պաշտպանել ընտրական համակարգերը և անել ամեն ինչ, որպեսզի  չպարտադրեն չափանիշներ, որոնք ոտնահարում են քաղաքացիների շահերը ։ «Մենք պետք է պաշտպանենք մեր ընտրական համակարգերը և ամեն ինչ անենք, որպեսզի մեզ չպարտադրեն չափանիշներ, որոնք օբյեկտիվորեն ոտնահարում են քաղաքացիների շահերը»,- ասել է նա Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ:

̰
Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը

14:04 05.12.2022

Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ադրբեջանի և  Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը: Արդյունքների հիման վրա ապասվում է 2023-2024 թվականների միջգերատեսչական խորհրդատվությունների պլանի ստորագրում։  

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

13:57 05.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի, Սյունիքի մարզերի, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, ինչպես նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Տավուշի մարզում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Տավուշի […]

̰
Մայրաքաղաքում աշնանային էտին մասնակցել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ

13:50 05.12.2022

Մայրաքաղաքում ավարտվել է աշնանային Էտը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավվել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ: Գործընթացն իրականացվել է պողոտաներում, փողոցներում, այգիներում ու բակային տարածքներում: Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով: […]

̰
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն է անցկացվում

13:42 05.12.2022

Թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանում։ Երկու երկրների ուժային գերատեսչությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում են համատեղ զորավարժանք սկսել Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի նահանգներում, փոխանցում է Ermenihaber-ը։ Զորավարժությունում մարտական տարբեր առաջադրանքներ են կատարում ցամաքային և օդային ուժերը, հատուկ նշանակության զորքերը, ինժեներական և […]

̰
Վրաերթի ենթարկված երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

13:33 05.12.2022

Դեկտեմբերի 3-ին, ժամը 18.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա Նարեկ Չոբանյանին: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն։

̰
Ստեփանակերտում լուսացուցային օբյեկտներ են տեղադրվել

13:24 05.12.2022

Մայրաքաղաք Ստեփանակերտի բանուկ խաչմերուկներում հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու, ինչպես նաև երթևեկությունն առավել արդյունավետ կարգավորելու նպատակով, Ստեփանակերտի քաղաքապետարանը՝ ճանապարհային ոստիկանության հետ համատեղ համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո որոշել են Անդրանիկ-Մարտունի և Մարտունի-Շահեն Դանիելյան փողոցների խաչմերուկներում տեղադրել լուսացուցային օբյեկտներ։ Նշված խաչմերուկներում արդեն մի քանի օր է տեղադրվել և շահագործման են հանձնվել ժանակակից հագեցվածությամբ լուսացույցները: Հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխարգելելու […]

̰
Երևան-Գյումրի ճանապարհին 3 մարդու կյանք խլած պատահարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

13:16 05.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Կարբի գյուղի 33-ամյա բնակիչը, վարելով «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի […]

̰
Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ևս մեկ ծրագրի

13:08 05.12.2022

Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին: Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։ Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար: Նշենք, որ […]

̰
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վլադիմիր Գասպարյանի կնոջ նկատմամբ

12:57 05.12.2022

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վ. Գ.-ի (Վլադիմիր Գասպարյանի) կինը՝ Ս. Գ.-ն (Սուսաննա Գասպարյան) (Ս.Ս.), միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է պաշտոնատար անձ, իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Վ. Գ.-ին, որը պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2000-2010 թվականների ընթացքում վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույք, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես, Ս. […]

̰
Մոսկվայում այսօր կանցկացվի ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստը

12:49 05.12.2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստը և ՀԱՊԿ-ի ԽՎ-ի 15-րդ լիագումար նիստը դեկտեմբերի 5-ին կկայանա Միությունների տան Սյունազարդ դահլիճում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղորդել են ՌԴ Պետդումայի մամուլի ծառայությունում: Ըստ հաղորդագրության՝ խորհրդարական վեհաժողովը կքննարկի միջազգային ահաբեկչության ներթափանցման ուղիների արգելափակման շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ազգային օրենսդրության կատալագործման, ՀԱՊԿ-ի անդամ պետություններում ընտրական գործընթացների և ինքնիշխանության պաշտպանության […]

̰
Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է․ թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները

12:40 05.12.2022

Սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2022 թվականի 45-րդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է սահմանված 10% համաճարակային շեմը՝ կազմելով 13%, իսկ 46-րդ շաբաթում մնացել է գրեթե նույնը՝ կազմելով 12%, գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ ««Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Մալթա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Հոլանդիա) հայտնել են գրիպի […]

̰
Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումը․ ՀՀ նախագահ

12:31 05.12.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի թագավոր Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային Թաիլանդի Ազգային տոնի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Թաիլանդի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն […]

̰
Վրաերթի ենթարկված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

12:23 05.12.2022

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 18.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 80-ամյա Ջանիբեկ Ավագյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մառախուղ, ձյուն և մերկասառույց․ իրավիճակը ճանապարհներին

12:15 05.12.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Շիրակի մարզի, Սյունիքի մարզի, Լոռու մազի Ստեփանավան քաղաքի, ինչպեսն նաև Դիլիջան-Վանաձոր և Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզում, Լոռու մարզի […]

̰
Հիվանդի մոտ մեկնող շտապօգնության մեքենան Բաղրամյան պողոտայում վթարի է ենթարկվել

12:07 05.12.2022

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում 59-ամյա Վահան Դ․-ն իր վարած Haise մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի թիվ 58 հասցեի հարևանությամբ դեպի Օրբելի փողոց տանող հատվածում բախվել է բազալտ-բետոնե հենապատին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Վահան Դ․-ն, նրա ուղևորներ՝ 64-ամյա Արմենուհի Գ․-ն և 26-ամյա Կարեն Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […]

̰
SHANTNEWS

11:59 05.12.2022

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

11:50 05.12.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]

̰
Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ ուղղված սադրանքի 2 դեպք է գրանցվել․ ՆԳՆ

11:41 05.12.2022

2022 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների Հերթապահ մասերում հանցագործությունների, իրավախախտումների և պատահարների վերաբերյալ գրանցվել է 47 հաղորդում, նախորդ շաբաթվա 73-ի փոխարեն: Նվազել է ինչպես հաղորդումների, այնպես էլ իրավախախտումների նկարագիրը: Ստացված հաղորդումներից 30-ը հանցագործության մասին է, դրանք բոլորը բացահայտվել և քննության փուլում է: Բացահայտվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու […]

̰
Լարսում երթևեկության սահմանափակումներ են գործում

11:32 05.12.2022

Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բեռնատարների, այդ թվում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը: Նշվում է, որ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:

̰
Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 5-ի դրությամբ

11:23 05.12.2022

Rate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 5-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.75 դրամ է, վաճառքը՝ 404.25 դրամ: Եվրոյի առքը միջինը 410.42 դրամ է, վաճառքը՝ 427.69 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.04 դրամ է, վաճառքը՝ 6.59 դրամ:

̰
Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է

11:15 05.12.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 5-ին ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ն դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի Նոր-Ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Ղարսի, Ախուրյանի խճուղիների, Լալայան, Օզանյան, Նեկրասով, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանովի, Գորկու, Ռուսթավելի, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

11:06 05.12.2022

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 4-ը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք: Առողջացել է 113 քաղաքացի, երկու մարդ՝ մահացել: Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

̰
Վերծանվել է Իսպանիայի թագավոր  Չարլզ V-ի նամակը

16:18 04.12.2022

Ֆրանսիացի գաղտնագիրները վերծանել են Իսպանիայի թագավոր Չարլզ V-ի նամակը, որում վերջինս գրեթե 500 տարի առաջ իր դեմ մահափորձ նախապատրաստելու մտավախություններից էր խոսել: Այս մասին հայտնել է 20minutes-ը։ 1547 թվականին թագավորի նամակն ուղարկվել է Փարիզում իր դեսպան՝ Ժան դե Սեն-Մորիին։ Փաստաթուղթը պահվում է Լոթարինգիայի Նենսի քաղաքի գրադարանում։ Վերծանումը բացահայտել է հարաբերությունները Ֆրանսիական թագավորության և Սուրբ Հռոմեական […]

̰
Զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

01:33 04.12.2022

Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

̰
Անվանվել են բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմերը

00:00 04.12.2022

Հայտնի են բոլոր ժամանակների 100 մեծագույն ֆիլմերը։ Այս մասին հայտնում է Բրիտանական կինոյի ինստիտուտը (BFI): 1639 քննադատների, ծրագրավորողների, արխիվագետների և կինոգետների մասնակցությամբ 2022 թվականին անցկացված Sight and Sound հարցման արդյունքում բելգիական «Jeanne Dielman, Quai Commerce 23, Brussels 1080» (1975) դրաման ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը: Նախկինում կին ռեժիսորի ոչ մի ֆիլմ չի եղել լավագույն […]

̰
Ջերմուկը հիմա՝ լուսանկարներով

23:45 03.12.2022

Դեպի Ջերմուկ նախաձեռնության հիմնադիրներից Հրայր Մկրտչյանը կիսվել է Ջերմուկի այսօրվա լուսանկարներով:  

̰
Գիտնականները ստուգել են, թե արդյոք հաճախակի սուրճ խմելը վնասում է երիկամները

23:33 03.12.2022

Էրազմուս համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ սուրճը չի վնասում առողջ և երիտասարդ մարդկանց երիկամները, սակայն ռիսկային գործոնների առկայության դեպքում կարող է մեծացնել երիկամներում ֆիլտրման արագությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Clinical Nutrition ամսագրում, փոխանցում է Gazeta.ru-ն։ Գիտնականներն օգտագործել են Ռոտերդամի ուսումնասիրության տվյալները, որոնք սկսվել են 1989-1993 թվականներին: Հետագա տարիներին հետազոտությանը միացել է մասնակիցների ևս երկու […]

̰
Լեպսը նետել է խոսափողը և լքել բեմը

23:20 03.12.2022

Երգիչ Գրիգորի Լեպսը Սանկտ Պետերբուրգի Սառցե պալատում համերգի ժամանակ նետել է խոսափողը և լքել բեմը։ Տեսանյութը հրապարակել է «Mash на Мойке» Telegram ալիքը։ Ձայնագրությունից երևում է, որ Լեպսը կտրուկ ընդհատում է երգը, ընդհատում է ելույթը՝ ձեռքերը դնելով ծնկներին։ Այս ամբողջ ընթացքում դահլիճը շարունակում է երգել։ Այնուհետև երգիչը շրջվում է, կտրուկ գցում է խոսափողը և հեռանում […]

̰
BACK_TO_TOP