23:23 10.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա արձագանքից հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանը: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը։ Պետեկամուտների կոմիտեից տեղեկացրել են՝ աշխատակցին մաքսատան ղեկավար կազմից ոչ ոք չի ճնշել աշխատանքից հեռանալու նպատակով. մաքսային ծառայողն իր կամքով է դիմումը գրել, հերթափոխի մյուս աշխատակցի հեռացման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Հիշեցնենք, […]
22:32 10.04.2019
Մահացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մայրը՝ Գերլինդա Քասները։ Այս մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները՝ հղում անելով կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին։ Ինչպես հայտնում են, այդ ժամանակ Մերկելը գտնվել է Բրյուսելում՝ Brexit-ի հարցով Եվրամիության արտահերթ գագաթնաժողովին։ Գերլինդա Քասները ծնվել է 1928 թվականին Լեհաստանում։ Երիտասարդ տարիքում դասավանդել է լատիներեն և անգլերեն։
22:14 10.04.2019
Ապրիլի 10-ին՝ ժամը 17:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին բախվել են «ZIL» […]
21:45 10.04.2019
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով գումար է հատկացրել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ինչպես նշվում է, Պաշտպանության նախարարությունը 3 պայմանագիր է կնքել՝ 986 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ 789 մլն դոլարի պայմանագիր է կնքվել տեխասական SLSCO Ltd․ ընկերության հետ, որը պատ կկառուցի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա […]
21:02 10.04.2019
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը։ Եզրափակչում հայ երիտասարդ ըմբիշը 17։11 հաշվով հաղթեց Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր վրացի Բեկա Լոմտաձեին։ Ընդ որում, Հարությունյանը հերթական անգամ հաղթեց կամային որակների շնորհիվ՝ 0։8 հաշվով պարտվելիս կարողանալով վստահ […]
20:30 10.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև կապի հետաքննությունը պետական հեղաշրջման փորձ էր, փոխանցում է ТАСС-ը։ «Դա պետական հեղաշրջման փորձ էր։ Դա փորձ էր՝ նախագահին պաշտոնանկ անելու»,- ասել է նա։ Թրամփը հավելել է, որ այդ հետաքննությունն «անօրինական» էր։ «Ամենից շատ հետաքրքրված եմ վերադառնալ այն պահին, երբ այս ամենը սկսվեց, […]
20:16 10.04.2019
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ՝ ամփոփելու մարզային քննչական վարչության` 2018 թվականի և 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները: Նշված ժամանակահատվածում ՀՀ […]
10:35 10.04.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 9-10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, մարմնական վնասվածք հասցնելու, թմրամիջոցի հայտնաբերման և տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 3-ական, յուրացման կամ վատնման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման ու […]
10:32 10.04.2019
Ապրիլի 10-ին` ժամը 04:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի և Տաշիր փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի և Տաշիր փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ս.Ղ.) […]
10:27 10.04.2019
Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեկնարկելիք Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթին կմասնակցի աշխարհի 12 երկրի 30 երաժիշտ։ Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի կայանալու է դաշնամուր մասնագիտությամբ։ Մասնակիցները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Կանադան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Չինասատանը, Հարավային Կորեան, Թաիլանդը, ՌԴ-ն, Ղազախստանը, Ուկրաինան։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթի ժյուրին նախագահելու է աշխարհում […]
10:15 10.04.2019
Ապրիլի 10-ին` ժամը 00:11-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան շենքի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
09:54 10.04.2019
Հարցին՝ Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից հայտարարություններ տարածվեցին օրերս ՀՀ Ազգային ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների արձագանքների վերաբերյալ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․ «Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ […]
09:45 10.04.2019
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել երկրի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հետ։ Նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան ողջունել է Հայաստանի իր գործընկերոջ այցը Պորտուգալիա։ Ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների պատմամշակութային սերտ առնչությունները՝ Պորտուգալիայի նախագահը մեծագույն ակնածանքով է խոսել պորտուգալահայ հայտնի գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի ու […]
00:48 10.04.2019
Բնության անսպառ հրաշքները չեն դադարում զարմացնել և հիացնել մարդկանց: Արփա պահպանվող լանդշաֆտի հզոր ռենջերների խմբի գիշերային շրջայցը կրկին հիացնում է մեր աչքերը՝ պարգևելով այսպիսի տեսանյութ: Այս մասին գրառում է կատարվել Arpa Protected Landscape-ի ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Կովկասյան ընձառյուծը՝ մարդկային աչքերով: Տեսանյութը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ բնական ձայնային էֆեկտներով: Շնորհակալություն մեր ռենջերներին՝ Սամվել Կարապետյանին, […]
23:28 09.04.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նորր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 8-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը: Այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք՝ ժամը 17:40-ից մինչև 21:20-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, տան մուտքի դռան փականը […]
23:16 09.04.2019
ՀՀ կառավարությունն արդարադատության նախարարությանը կհատկացնի 10 հազար 800 եվրոյին համարժեք դրամ`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարելու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում: ՄԻԵԴ-ի «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի մարտի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում […]
22:47 09.04.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել․ «Կատարում էլ հայեր կան 🙂 Միջխորհրդարանական միության աշխատանքներից զատ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այս պահին հանդիպում է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին»։
22:39 09.04.2019
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։ «Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», – «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է […]
21:29 09.04.2019
«Սպայկա» ընկերությունը հայտարարություն է տարածել մթերումների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ ««Սպայկա»-ն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ: Մենք ակտիվ կերպով համագործակցում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, […]
20:15 09.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում, այսօր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահը նշել է, որ թեպետ պորտուգալահայ համայնքը փոքրաթիվ է, սակայն փոքրը միշտ հարաբերական է: «Դուք փոքր եք, բայց Գալուստ Գյուլբենկյանն ընդամենը մեկն էր` շատ հզոր ազգային ինքնությամբ: Բավական է ընթերցես կամ հետևես նրա կյանքի […]
09:44 09.04.2019
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 8-ին աշխատանքային այցով եղել է Արարատյան հարթավայրի մի շարք բնակավայրերում՝ ծանոթանալու ջրային համակարգի ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ոլորտում առկա խնդիրներին։ Նախարար Սուրեն Պապիկյանը նախ այցելել է Վեդու ջրամբար, ՀՀ ջրային պետական կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանի և ոլորտի այլ պատասխանատուների հետ շրջել շինհրապարակում, քննարկել ջրամբարի կառուցմանը […]
09:38 09.04.2019
Ապրիլի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա), ինչպես […]
09:25 09.04.2019
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 8-ին այցելել է Լիսաբոնի Հնամյա արվեստի ազգային թանգարան։ Նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանի ցուցասրահներով, որտեղ պահվում են Պորտուգալիայի ամենանշանակալի արվեստի գործերն ու հավաքածուները՝ նկարներ, քանդակներ, ոսկյա և արծաթյա զարդեր, կահույք, դեկորատիվ արվեստի գործեր։ Արմեն Սարգսյանը դիտել է ներկայացված մշակութային ժառանգությունը և արվեստի այն գործերը, […]
00:45 09.04.2019
Նոր տեսա, որ «Ամերիկայի ձայն»-ին Աննայի տված հարցազրույցի վերաբերյալ որոշ հանրապետականներ աղմուկ են բարձրացրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ի՞նչ է ասել Աննան այդ հարցազրույցում։ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին խոսելով՝ ասել է (մեջբերում եմ). «Մենք խոսում ենք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի […]
23:29 08.04.2019
«Ապրիլի 8-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ապրիլի 4-ին մայրաքաղաքի Սարալանջի փողոցում տեղի ունեցած դեպքի առթիվ: Հիշեցնենք, որ սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Սարալանջի փողոցում «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այդ թվում՝ ՃԵԿ անվտանգության կանոնները, ճանապարհի կենտրոնում, այսպես […]
22:17 08.04.2019
Ցավում եմ, որ անառողջ մի թեմա այսօր զբաղեցրեց ողջ լրատվական և քաղաքական դաշտը և այն կարևոր խնդիրները, որ մենք բարձրացրեցինք Ստրասբուրգում, որոշակիորեն ստվերվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև, «Ինձ համար շատ ավելի կարևոր էր Ստասբուրգում բարձրացնել փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից 20 […]
22:00 08.04.2019
«Եվ այսպես ՝ իրականում ով է տարբեր հասարակական կազմակերպություններին ուղարկելով նամակներ ՝ հրավիրել գրանցվելու Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներին մասնակցելու համար: From: Date: Fri, Mar 22, 2019 at 7:56 AM Subject: ԱԺ Խորհրդարանական լսումներին մասնակցության ՀՐԱՎԵՐ To: Հասարակական կազմակերպությունների հարգելի գործընկերներ, Սիրով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի […]
21:27 08.04.2019
Ինձ թվում էր, թե իմ գործընկեր Ալեն Սիմոնյանն արժանապատիվ կընդուներ սեփական սխալը, կհրապարակեր իր կողմից հայտարարված հրավեր-նամակը, որը, իր խոսքով, ես ուղարկել եմ տրանսգենդեր տիկնոջ «Իրավունքի կողմ» ՀԿ-ին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանը շարունակում է մանիպուլյացիան, և նման պաշտոնական հրավեր իր կողմից չի եղել, […]
20:14 08.04.2019
Աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։ Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գյուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։ Պորտուգալիայի վարչապետն իր հերթին […]
10:32 08.04.2019
«Horasis» վերլուծական կենտրոնի ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով Պորտուգալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ-Յուրգեն Ռիխտերի հետ: Զրուցակիցները, խոսելով համագործակցության հնարավոր ուղիների մասին, ընդգծել են կենտրոնի ապագա ծրագրերից մեկը Հայաստանում կազմակերպելու մտադրությունը։ Նշվել է, որ կդիտարկվի Horasis China 2020 հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։ «Horasis»-ն անկախ վերլուծական կենտրոն է, […]