00:13 17.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ՝ ՔԿՀ այցերի հետ կապված այսօրվա ելույթին: «Ազգային ժողովի նիստում պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր մի դիտարկում արեց, որ թեև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքը նախատեսում է, որ առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր […]
23:12 16.04.2019
Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Փարիզի Աստվածամոր տաճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
22:45 16.04.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ առաջնորդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հրդեհի հետևանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին: «Այս առավոտ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիների անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ […]
21:52 16.04.2019
Ապրիլի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 54-ամյա Վասիլ Շահնազարյանը իր վարած Opel Astra մակնիշի 35 VP 672 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել է 56-ամյա Սամվել Ոսկանյանին պատկանող ЗИЛ 130 մակնիշի 71 CX 717 համարանիշի ավտոմեքենային: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, […]
20:39 16.04.2019
2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության: Նշված […]
20:15 16.04.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Դ.-ն ընկերոջ՝ Հ. Ռ.-ի և դստեր ամուսնու` Մ. Մ.-ի հետ նախնական համաձայնության են եկել` ավազակային հարձակմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ընտանիքին պատկանող գույքը հափշտակելու նպատակով: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վերջիններս ապօրինի կերպով ձեռք են […]
10:41 16.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել […]
10:22 16.04.2019
Ապրիլի 16-ից 18-ը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Փարիզ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի, Ֆրանսիայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել Դը Սարնեզի և այլ պաշտոնյաների հետ։ Զոհրաբ Մնացականյանը ելույթ տեղի կունենա Միջազգային հարաբերությունների Ֆրանսիական ինստիտուտում։ Նախատեսվում է նաև […]
10:19 16.04.2019
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարևորության վերաբերյալ։ Տեսանյութն իրազեկում է, թե ինչպե՞ս կարելի է բողոքարկել ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտման համար նշանակված տուգանքի որոշումը և ո՞ր դեպքերում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։ Մանրամասները՝ տեսանյութում։
10:15 16.04.2019
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Օրակարգում են կառավարության կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի, նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու […]
00:51 16.04.2019
Երևանում կրակոցներ են հնչել, Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 երիտասարդ տղա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նրանցից մեկը, ով կլինի մոտ 30 տարեկան, ծանր գանգուղեղային հրազենային վնասվածք է ստացել, և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երիտասարդը, ով 23-25 տարեկան կլինի, ձախ բազկի շրջանի հրազենային վնասվածք է ստացել: […]
00:37 16.04.2019
Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ պետք է մատուցվեր: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Աստվածամոր տաճարի տարածքում է։ […]
23:09 15.04.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Փարիզի Աստվածամոր տաճար, որտեղ հրդեհը շարունակվում է: Մակրոնին ուղեկցում է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը և առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը։ Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ նախնական վարկածով՝ հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն […]
22:39 15.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել։ Կրակն ընդգրկել է տաճարի վերին հարկերը։ Հրդեհի բռնկման հետևանքով ժամացույցն ու աշտարակի սրաձողը փլուզվել են։ Շենքի կրող կոնստրուկցիան ևս կրակով է պատված։ Հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրդեհի պատճառով հետաձգել է ազգին ուղղված հեռուստաուղերձը՝ «դեղին բաճկոնների» ցույցերի հարցով և մտադիր է […]
22:06 15.04.2019
Աղբով լցված աղբամաններ, օրերով չկատարվող աղբահանություն, քաղաքացիների արդարացի դժգոհություն: Երևանում սանմաքրման հիմնական պատասխանատուն լիբանանյան «Սանիթեք» ընկերությունն է: Այսօր ընկերությունը փաստացի չի կատարում պայմանագրային պարտավորությունները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով աղբահանության անբավարար վիճակին, մասնավորապես, «Սանիթեք»-ի վերջին հայտարարությանը՝ ընդգծեց, որ հասարակությանը աղբահանության վատ վիճակի մասին տեղեկացնելու կամ զգուշացնելու փոխարեն, ընկերությունը պետք է կատարի պայմանագրից […]
21:44 15.04.2019
Այսօր՝ ապրիլի 15-ին, Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ է բռնկվել, փոխանցում է «Интерфакс»-ը՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։ Կադրերում երևում են շենքի տանիքից բարձրացող սպիտակ ծխի թանձր քուլաները։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։ A Catetral de Notre-Dame, em Paris, está em chamas. Que dor.. pic.twitter.com/oHlNKeAVRc — Willame Figueredo (@willameee) 15 апреля 2019 г. Notre-Dame de Paris […]
20:40 15.04.2019
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ արդեն 1 ժամ է՝ միջին տարիքի մի կին Աջափնյակ վարչական շրջանի «Արմենիա» ԲԿ-ի հարկերից մեկից իրեն ցած է նետել, սակայն ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մինչև հիմա չի հասել դեպքի վայր:
10:58 15.04.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանն ազատվել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր սպասավորի պարտականություններից։ Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
10:45 15.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ձեթի վերամշակված թափոններից բիովառելիքի ստեղծմանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Չեմ հոգնի կրկնել, որ միտքն է առաջընթացի միակ շարժիչը: Իսկ Հայաստանում մտավոր ահռելի պոտենցիալ կա: Վկան՝ կցված տեսանյութը»: https://www.facebook.com/armgovernment/videos/vb.171792282843844/820670334962706/?type=2&theater
10:22 15.04.2019
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության բաժին: Այցն առնչություն է ունեցել Երևանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Հիշեցնենք, որ այսօր #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։ Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով:
10:10 15.04.2019
Քաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 116 թեժ գիծ հեռախոսահամարին և տեղեկացրել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվել է հաշմանդամային սայլակ ստանալու հավաստագիր, բայց այն ստանալու գործընթացը ձգձգվում է: Նա խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն առաջին խմբի հաշմանդամ սկեսրոջ համար սայլակ ստանալու հարցում: Բարձրացված հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի ներկայացուցիչը […]
09:55 15.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ ապրիլի 16-20-ը Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ապրիլի 16-20-ին Հայաստանը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, որը ամենաակտիվը կլինի ապրիլի 17-ին։ Ապրիլի 16-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 20-ը հանարապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ […]
23:40 14.04.2019
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի սիրելի կատուն տիրոջ ձերբակալությանը հետևել է հեռուստացույցով։ WikiLeaks կազմակերպությունը Ասանժի կատվի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել Twitter-ում։ Տեսանյութում երևում է, որ կատուն հեռուստացույցով դիտում է, թե ինչպես են ձերբակալում Ասանժին։ «Մենք կարող ենք երաշխավորել, որ Ասանժի կատուն ապահով ձեռքերում է։ 2018 թվականի հոկտեմբերին Ասանժը խնդրել է իր փաստաբաններին կատվին Էկվադորի դեսպանատան սպառնալիքներից […]
23:15 14.04.2019
Հանրապետության տարածքում ապրիլի 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 15-ին տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-19-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 1-2 աստիճանով, 16-17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։ […]
23:03 14.04.2019
Ամերիկայի Ֆլորիդա նահանգում չթռչող խոշոր թռչունը՝ կազուարը (ջայլամանման խոշոր թռչուն), հարձակվել է տիրոջ վրա և սպանել նրան։ Այս մասին հաղորդում է The Gainesville Sun պարբերականը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Ինչպես հայտնել են Ալաչուա շրջանի Փրկարար ծառայության ներկայացուցիչները, թռչնի զոհը տեղի ֆերմաներից մեկի 75-ամյա տերն է։ Նրանց խոսքերով՝ կազուարը հարձակվել է ֆերմերի վրա, երբ […]
22:18 14.04.2019
Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Այս այցը նախապես ծրագրված չէր, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդը: Այս մասին հաղորդում է jnews.ge-ն։ Վրաստանի նախագահը, Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալուց տեսնելով գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրել է և պարզել, որ Հայ Առաքելական […]
12:57 14.04.2019
Վրաստանի Բաթում քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը: Այս մասին տեղելանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում և երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե: Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու […]
12:15 14.04.2019
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 12-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 14:15-ի սահմաններում Նոր Խարբերդի բնակիչ, 30-ամյա Նարեկ Հակոբյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 35 RC 054 համարանիշի ավտոմեքենայով Այնթապ գյուղի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ, […]
00:05 14.04.2019
Յոթնամյա պատսպարումից հետո Էկվադորի իշխանությունները ԱՄՆ-ի հարցման հիման վրա հետ վերցրեցին WikiLeaks կայքի համահիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստան տալու իրավունքը: Դեսպանատնից դուրս գալուն պես նա հանձնվել է Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը: Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ապաստան է ստացել 2012 թվականին: Նրան սպառնում էր ձերբակալություն` 2012 թվականին դատարան չներկայանալու համար: Ո՞վ էր Ջուլիան Ասանժը, ի՞նչ ճանապարհ էր […]
23:44 13.04.2019
Ապրիլի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 59-ամյա Սամվել Սարգսյանը՝ իր վարած Mitcubishi Grandis մակնիշի 34 PT 571 համարանիշի ավտոմեքենայով, Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Աղբյուրի փոխանցմամբ` վարորդը տեղում ենթարկվել է […]