TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+34.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արսեն Ջուլֆալակյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

22:42 13.04.2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 5։1 հաշվով հաղթեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի կայքից։ Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5:3 հաշվով հաղթել էր Նիդերլանդների ներկայացուցիչ Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակչում Արսենի մրցակիցը Ռոլանդ Շվարցն էր […]

̰
Արմավիրի մարզպետարանի հայտարարությունը՝ Զարթոնքի գյուղապետի հրաժարականի վերաբերյալ

22:26 13.04.2019

Զարթոնք համայնքի ղեկավարը լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հայտարարություն է արել։ Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում է ունեցել Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքում ստեղծված լարված իրավիճակը հանգուցալուծելու հնարավոր տարբերակները: Քննարկման արդյունքում […]

̰
Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը հրաժարական տվեց

21:45 13.04.2019

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանը քիչ առաջ հրաժարական է տվել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնեցին գյուղի բնակիչները: Գյուղացիների խոսքերով՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ացելել է իրենց գյուղ, իսկ մեկ ժամ անց գյուղապետը ներկայացրել է իր հրաժարականը: Գյուղացիներն այժմ տոնում են իրենց հաղթանակը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Զարթոնքի գյուղապետը երկուշաբթի օրը հայտարարությամբ […]

̰
Վարչապետը դուստրերի հետ Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դիտել է «Ձուկն առանց ջրի կամ suicide» ներկայացումը

20:33 13.04.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դուստրերի հետ այցելել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն և դիտել «Ձուկն առանց ջրի կամ suicide» մեկ գործողությամբ տրագիկոմիկական ֆանտազիա ժանրի ներկայացումը։ Ներկայացումը բեմադրվել է Լևոն Մութաֆյանի և Արմեն Խանդիկյանի համատեղ պիեսի հիման վրա, բեմադրության հեղինակն է Արմեն Խանդիկյանը:  

̰
Գյումրու գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան. «Ժողովուրդ»

10:46 13.04.2019

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու գերեզմանատներում հուղարկավորություն կատարելու համար տարածքներ չկան: Առաջին և երկրորդ գերեզմանատները մասնակի փակ են. դեռ 2008թ. այն ժամանակ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը համապատասխան որոշում էր ստորագրել: Չնայած դրան` որոշումից հետո էլ շարունակվել է տարածքներ տրամադրվել: Բաց է մնում «Շիրակ» գերեզմանատունը, բայց այստեղ էլ հուղարկավորություններ թույլատրվում են շատ սահմանափակ: Ավելին` այս տարիներին […]

̰
Ինչ է երազել Հենրիխ Մխիթարյանը մանկության տարիներին․ «Արսենալ»-ի պաշտոնական ալիքը ակումբի ֆուտբոլիստների հետ հարցազրույց  է անցկացրել

10:22 13.04.2019

Լոնդոնի «Արսենալ»-ի մամուլի ծառայությունը հարցազրույցներ է անցկացրել թիմի ֆուտբոլիստների հետ, որտեղ նրանք խոսում են իրենց մանկական երազանքներից: Իր երազանքների մասին պատմել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը. «Մանուկ հասակում երազում էի սքայդայվինգի մասին՝ ինքնաթիռից ցատկելու: Այժմ, սակայն, պատրաստ չեմ դա անել:  Գուցե մի օր կատարեմ երազանքս, բայց ոչ այդքան բարձր տարածությունից»: Մխիթարյանը նաև պատմել […]

̰
Մասսաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանությանը նվիրված տեղեկատվական արշավ է անցկացվում

10:14 13.04.2019

ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում Հայոց ցեղասպանությանը նվիրված տեղեկատվական արշավ է անցկացվում: Peace of Art հասարակական կազմակերպությունը հինգ քաղաքներում թվային վահանակներ է տեղադրել:  Դրանց վրա պատկերված է հայ տղայի դեմք «Երբեք մի՛ մոռանա» (Never Forget) գրառմամբ: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն։ Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ «պաստառում պատկերված պատանին հավաքական կերպար է. նա այն նույն տղան է, որը որբացել […]

̰
Արին գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը

10:02 13.04.2019

Ապրիլի 12-ին` ժամը 21:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Գ., ծնված 1988 թ.) […]

̰
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

09:49 13.04.2019

Հայաստանի թատերական գործիչների միությունը խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 62-րդ տարում կյանքից հեռացել է Կապանի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը: Կամո Արզումանյանի հոգեհանգիստը կկայանա ապրիլի 14-ին՝ ժամը 18։00-ին, Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը` ապրիլի 15-ին՝ ժամը 12։00-ին, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում։

̰
ԱՄՆ-ում տիեզերքի բույրով օծանելիք են թողարկել

09:31 13.04.2019

Ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիան բաց տիեզերքի բույրով օծանելիք է թողարկել, փոխանցում է «Звезда»-ն։ Ինչպես նշվում է, օծանելիքը ստացել է Vector անվանումը, այն մետաղական հիմքով է ՝ «բարձրտեխնոլոգիական սարքավորման մաքրության և ստերիլության նոտաներով», և լրացվում է «մթնոլորտում անհետացող գոլորշու կրակոտ բույրով»։ Պարֆյումերները ձգտել են ստանալ բույրերի հենց այդպիսի համադրություն, քանի որ տիեզերքի բույրն այդպես է […]

̰
Բրիտանացի կատակերգուն կատակել է կաթվածի մասին ու մահացել բեմի վրա

09:16 13.04.2019

Բրիտանացի կատակերգու Յան Կոգնիտոն մահացել է ելույթի ժամանակ այն բանից հետո, երբ կատակել է կաթվածի մասին, հայտնում է Daily  Mail-ը։ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 11-ին Բիսթերի Atic բարում։ Ներկայացման ժամանակ նա կատակել է, թե երբ ուշքի գա կաթվածից հետո, կկարողանա վալիական լեզվով խոսել։ 10 րոպե անց կատակերգուն թուլություն է զգացել և մի քանի րոպեով […]

̰
Հրազդան քաղաքում ավտոմեքենան բախվել է ցանկապատին և շրջվել. կա տուժած

08:31 13.04.2019

Ապրիլի 12-ին` ժամը 22:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծաղկաձոր քաղաքի Մկրտչյան փողոցի թիվ 54 շենքի մոտակայքում «Mercedes C180» […]

̰
Արգենտինայում անհայտ անձինք ներխուժել են հայկական եկեղեցի և թանկարժեք իրեր գողացել

08:15 13.04.2019

Անհայտ անձինք մի քանի շաբաթների ընթացքում երկու անգամ ներխուժել են Արգենտինայի Վալենտին Ալսին քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ հայկական եկեղեցի և թանկարժեք իրեր գողացել, հաղորդում է El Diario Sur-ը՝ հղում անելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Պարբերականի հաղորդմամբ՝ եկեղեցուց գողացել են երկու երգեհոն, խաչեր, մոմակալներ, նկարներ, ծաղկամաններ, սփռոցներ, վարագույրներ, , բրոնզե ցուցատախտակներ։ Եկեղեցու ծխականները մտահոգություն են հայտնել […]

̰
Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում. 1 հոգի տեղում մահացել է, 2-ը՝ հոսպիտալացվել

23:57 12.04.2019

Ապրիլի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 47 XX 888 համարանիշի և ВАЗ 21070 մակնիշի 13 ՍԼ 783 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր […]

̰
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է արծվաշենցիներին

22:49 12.04.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Արծվաշենի բնակիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Լսելով արծվաշենցիների խնդիրները և մտահոգությունները՝ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ կառավարությունը կասկածի տակ չի դնում այն առանձնահատուկ կարգավիճակը, որ ունեն արծվաշենցիները` 1992թ. օգոստոսի 8-ի ռազմական գործողությունների և իրենց համայնքից բռնի տեղահանման հետևանքով։ Միաժամանակ […]

̰
«Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք

22:03 12.04.2019

«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը: «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: Բողոքը ներկայացվել է այսօր»,- ասաց Սարդարյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի […]

̰
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին

21:22 12.04.2019

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 11-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ ու առեղծվածային դեպքի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ու Հայաստանի քննչական կոմիտեի աշխատակիցները: […]

̰
Երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին աստղագիտության ոլորտում գերտերություն կդառնա. Արմեն Սարգսյան

21:08 12.04.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մատենադարանում մասնակցել է «Գերխոշոր սև խոռոչների շուրջ բարձր էներգիայի ֆենոմենը» խորագրով միջազգային կոնֆերանսի փակման արարողությանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է առաջատար պետություն լինել աստղաֆիզիկայի ոլորտում: «Ես երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ես հավատում եմ դրան: Իհարկե, այս […]

̰
Կարճևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

20:53 12.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ Կարճևան […]

̰
Արգավանդի կահույքի արտադրամասերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

10:22 12.04.2019

Ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խուբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է […]

̰
Վթար Գորիս քաղաքում. կան տուժածներ

10:13 12.04.2019

Ապրիլի 12-ին՝ ժամը 00:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz C» մակնիշի (վարորդ՝ Ա.Բ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան […]

̰
Դատարանը մերժեց Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը

09:57 12.04.2019

Երեկ՝ ապրիլի 11-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ավարտվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ […]

̰
Վթարից տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Արծրուն Հովհաննիսյան

09:50 12.04.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ «Նրանց առողջական վիճակը նորմալ է»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ՊՆ «ԶԻԼ»-ը բախվել է ժայռին և շրջվել, որի հետևանքով հոսպիտալացվել է 18 զինծառայող։

̰
Բաքուն պատասխանել է Փաշինյանի կոչին

23:57 11.04.2019

Ադրբեջանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Ստրասբուրգում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սպառնալիքներից, հաղորդում է Rusarminfo-ն։ Ադրբեջանի ԱԳՆ-ը «խորհուրդ է տվել» Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ ԵԱՀԿ-ի 1975 թվականի Հելսինյան եզրափակիչ ակտին, մասնավորապես, «ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքից հրաժարվելու» սկզբունքին։ «Կոչ ենք անում […]

̰
Ծեծկռտուք Հրազդանի կիրճում գործող  «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում. կան բերման ենթարկվածներ

21:28 11.04.2019

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում, ծեծկռտուք է տեղի ունենում: Նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի (կարմիր բերետներ) ծառայողները, ովքեր նշված հյուրանոցային համալիրի […]

̰
Ի՞նչ կարգով կարելի է ստանալ տարիքային կենսաթոշակ. Պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ

10:44 11.04.2019

Պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ի՞նչ կարգով կարելի է ստանալ տարիքային կենսաթոշակ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ

09:55 11.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ստրասբուրգ։ SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ստրասբուրգի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը։ Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին: Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն […]

̰
Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին բախվել են «Nissan Teanna»-ն և «ԳԱԶ-51»-ը

00:13 11.04.2019

Ապրիլի 10-ին` ժամը 20:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Սասունիկ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan Teanna» (վարորդ ինքնիությունը չի հաջողվել պարզել) և «ԳԱԶ-51» մակնիշների […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:58 10.04.2019

Հանրապետության տարածքում ապրիլի 11-12-ը, 15-ին հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-14-ը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի  11-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ […]

̰
Իտալիայի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում միջազգային հնչեղություն տալ Հայոց ցեղասպանությանը

23:27 10.04.2019

Իտալիայի Պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում միջազգային հնչեղություն տալ Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին հայտնում է իտալական ANSA գործակալությունը։ Բանաձևը ստացել է 382 կողմ և 0 դեմ ձայներ, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել։ Հիշեցնենք, որ դեռևս 2000 թվականին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը։

̰
BACK_TO_TOP