TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

«Արսենալ»-ը հաղթեց ԲԱՏԷ-ին և դուրս եկավ Եվրոպա լիգայի հաջորդ փուլ

00:22 22.02.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց ԲԱՏԷ-ին: «Արսենալ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Շկոդրան Մուստաֆին և Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Ինքնագոլի հեղինակ է դարձել ԲԱՏԷ-ի ֆուտբոլիստ Զախար Վոլկովը։ Այսպիսով՝ «Արսենալ»-ը դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ:  

̰
Պայքարը սիրով ու մտքով շարունակվում է․ Զարուհի Մեջլումյան

22:13 21.02.2019

Պայքարը սիրով ու մտքով շարունակվում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Դատարանում Մհերի հետ վիճարկում ենք քննիչի գործողությունները՝ վերջին շրջանում մեր իրավունքների խախտումներում հանցակազմ չտեսնելու հարցում Իսկ առհասարակ, ա՛յ այսպես, մի սիրուն օր Մհերի հետ միասին դատարանի դահլիճից դուրս ենք […]

̰
«Արսենալ»-ի մեկնարկային կազմը ԲԱՏԷ-ի հետ խաղում

21:15 21.02.2019

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի Բորիսովի ԲԱՏԷ-ին։ Արսենալի մեկնարկային կազմը՝ Չեխ, Լիխշտայներ, Մուսթաֆի, Կոսիելնի, Մոնրեալ, Գենդուզի, Ջակա, Մխիթարյան, Օզիլ, Իվոբի, Օբամեյանգ։     «Արսենալ»- ԲԱՏԷ հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում  այսօր՝ ժամը 21:55-ից:

̰
ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց․ Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են առողջական խնդիրներ

20:25 21.02.2019

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արթուր Վարդանյանին, ուսումնասիրել նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Օրեր առաջ՝ փետրվարի 19-ին, Պաշտպանի թեժ գծին արված ահազանգով Արթուր Վարդանյանը հայտնել է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ արդեն 12 օր է, ինչ չի կարողանում սնունդ ընդունել, ունի քաշի կորուստ, մարմնի […]

̰
ԵԽ-ում բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը. բարձրաստիճան հանդիպումներ Ստրասբուրգում

10:34 21.02.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի, ինչպես նաև Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ։ Տեղի են ունեցել նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդի այլ կառույցների հետ՝ Խոշտանումների կանխարգելման կոմիտե, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժին և […]

̰
Առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրգործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով

10:22 21.02.2019

Առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով: Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ համաձայնագիր են կնքել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են

00:51 21.02.2019

Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա արված գրաֆիտիները մաքրվել են: Ուշագրավ է, որ գրաֆիտիները հայկական եկեղեցու պատերից հեռացվեցին անմիջապես այն բանից հետո, երբլրատվամիջոցն անդրադարձավ խնդրին՝ հրապարակելով վանդալիզմի դրսևորումն ապացուցող լուսանկարները: Փետրվարի 20-ին Ermenihaber-ը պարզել է, որ եկեղեցու պատերին արված նկարներն այլևս չկան: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Ստամբուլ […]

̰
Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

00:36 21.02.2019

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, ներկայումս մեղադրյալ Մանվել Գրիգորյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Maxinfo.am լրատվական կայքի: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Մ.Գրիգորյանը կայքից պահանջում է 3 մլն դրամ որպես  պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է մուտք եղել փետրվարի 19-ին, որը մակագրվել է դատավոր Արթուր Ստեփանյանին: Նշենք, որ սա երկրորդ հայցադիմումն է ընդդեմ նշված կայքի: Առաջինը […]

̰
«Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք»․ Փաշինյանը մտածում է

00:31 21.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ ««Օրվա բոցը» ժանրի հարց, որ լսել եմ այսօր. «Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք»: Մտածում եմ պատասխանի վրա:))))»։

̰
Վենեսուելան փակում է ծովային սահմանը

00:11 21.02.2019

Վենեսուելան փակում է ծովային սահմանը Արուբա, Բոնեյրե և Կյուրասաո կղզիների հետ, դադարեցնում է թռիչքներն ու վերանայում հարաբերությունները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը: «Վենեսուելան ոչ միայն որոշել է փակել սահմանը, այլև վերանայել հարաբերություններն այդ երկրների հետ: Այս միջոցները կկիրառվեն այնքան ժամանակ, քանի դեռ այդ կղզիների կառավարությունները չեն հետևի միջազգային իրավունքի նորմերին […]

̰
«Իրավունքների պաշտպանության մեր բանաձևը հավասար հնարավորություններ ստեղծելն է բոլոր քաղաքացիների համար». վարչապետը մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը

21:30 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությանը: Միջոցառմանը ներկա էին պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Հարգելի դեսպաններ, հարգելի հյուրեր, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը: Շատ կարևոր ժամանակաշրջանում է տեղի ունենում այս մրցանակաբաշխությունը: Հայաստանի […]

̰
Մենք հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին. Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

20:43 20.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ Սիրելի՛ հայրենակիցներ, 1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր ամբողջական աջակցությունը հայտնեց այդ որոշմանը։ Շուտով Արցախի և Հայաստանի իրենց հայրենակիցներին […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

20:19 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացման արարողությանը, որի ընթացքում համերգով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարութամբ, և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը: Համերգի տոմսերից ստացված հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամին։ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը […]

̰
Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին

20:16 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը: Ողջունելով՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելու համար և ուրախ եմ, որ հանդիպում ենք Երևանում: Հույս ունեմ, որ Ձեր հետագա ծրագրերն ավելի շատ կապված են Երևանի հետ, համենայնդեպս, մամուլում կան այդպիսի հրապարակումներ: Հույս ունեմ, […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան կապակցությամբ

20:13 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա հայազգի մեծ բարերար, ականավոր ազգային գործիչ Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին: Հիրավի, նրա կյանքից հեռանալը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար, ում նա ծառայել է անմնացորդ նվիրվածությամբ և մեծագույն պատասխանատվությամբ: Անգնահատելի է Լուիզ Սիմոնի ավանդը հայապահպանության, անկախ […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ   

20:09 20.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա պատմաբան Անահիտ Տեր-Մինասյանի մահվան մասին: Ծնված լինելով հայրենիքից հեռու և սերելով Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքից՝ տիկին Տեր-Մինասյանն իր գործունեությունը նվիրել է Հայաստանին և հայոց պատմությանը: Անահիտ Տեր-Մինասյանը Հայաստանի առաջին Հանրապետության, ինչպես նաև հայկական սփյուռքի […]

̰
Տեսակապ Թումանյանի երեք տուն-թանգարանների միջև

10:43 20.02.2019

Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ երեկ տեսակապ էր հաստատվել Թումանյանի երեք՝ Թբիլիսիի, Երևանի և Դսեղի տուն-թանգարանների միջև։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիսավոր միջոցառման ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընթերցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը։  

̰
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

10:31 20.02.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է

10:29 20.02.2019

Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 19-ին որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ […]

̰
Բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

10:11 20.02.2019

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ: Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 19-ին՝ ժամը 04։35-ին, բժշկական կենտրոններից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան […]

̰
Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

10:03 20.02.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան․ Հասմիկ Պապյանը՝ Կարլ Լագերֆելդի մասին

00:46 20.02.2019

Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի հետ և կից գրառում կատարել․ «Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Կարլ Լագերֆելդ… Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խոր, իր համոզմունքներին հավատարիմ և պարզապես մեծ սրտի տեր Մարդ: Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…»:

̰
ՌԴ-ում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին կնոջ և 5 երեխայի հետ բնակարանից դուրս են անում

00:38 20.02.2019

Եկատերինբուրգում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանն ընտանիքի հետ դժվարին կացության մեջ է հայտնվել։ Դատարանը վճռել է Գևորգ Ավետիսյանին կնոջ և 5 երեխաների հետ դուրս հանել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բնակարանից։ Երկու բնակարանից բաղկացած տունը, որն անձամբ Գևորգն է վերանորոգել, պատկանել է մի ձեռնարկության, որտեղ աշխատել է նրա կնոջ՝ Տատյանայի պապը։ Բոլորի համար միևնույն […]

̰
Երևանում թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տունը

00:05 20.02.2019

Փետրվարի 19-ին՝ ուշ երեկոյան, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար: Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Աղբյուրի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ […]

̰
Վարչապետը և կառավարության անդամները գրքեր են նվիրել քաղաքացիներին

23:47 19.02.2019

Վարչապետը և կառավարության անդամները գրքեր են նվիրել քաղաքացիներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

22:41 19.02.2019

Վախճանվեց ազգային մեծ բարերար Լուիզ-Մանուկյան Սիմոնը։ Այսօր երեկոյան ստացանք գույժը Մանուկյան-Սիմոն հիմնադրամից, որ փետրվարի 18-ի ուշ գիշեր վախճանվել է ազգային մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը, 85 տարեկան հասակում։ Մեծ մարդասեր¸ ստեղծագործ մտքի տեր, իր ժողովրդի նվիրյալ գործիչ և խիստ բնավորության մեջ ազնվագույն և գերզգայուն սրտի տեր մի անձնավորություն, որը մեր ժողովրդի մի ողջ ժամանակշրջանի ամենահայտնի նվիրյալներից […]

̰
Մարդասպանի հերոսացումը զոհի՝ հայ լինելու պատճառով ավելի է ուժեղացնում մեր մտահոգությունն Արցախի ժողովրդի կենսական անվտանգության նկատմամբ. Աննա Նաղդալյան

21:53 19.02.2019

15 տարի առաջ Հունգարիայում տեղի ունեցավ ատելության հողի վրա հանցագործություն, երբ Ադրբեջանի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը հետագայում արտահանձնվեց Ադրբեջանին և հերոսացվեց՝ այսպիսով գործարքը գերադասելով արժանապատվությունից և արդարությունից: Ատելությամբ ուղղորդված մարդասպանի հերոսացումը զոհի՝ հայ լինելու պատճառով ավելի է ուժեղացնում մեր մտահոգությունն Արցախի ժողովրդի կենսական անվտանգության […]

̰
2018-ին առողջապահության ոլորտը 2017-ի համեմատ աճել է 25.7%-ով․ Արսեն Թորոսյան

21:25 19.02.2019

2018թ․-ին առողջապահության ոլորտը 2017թ․-ի համեմատ աճել է 25.7%-ով, ինչը նշանակում է, որ մոտավորապես այդքանով կրճատվել է ստվերային շրջանառությունը մեր ոլորտում, ինչպես նաև ավելացել են շրջանառու միջոցները բնակիչների մոտ և նրանք ավելի հաճախ են օգտվում բժշկական ծառայություններց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

̰
ՀՀ դեսպանը հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ

20:14 19.02.2019

Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri): Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։ Երկուստեք նշվեց, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։

̰
Ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

10:34 19.02.2019

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:13-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 138 շենքի բակում ծառը քամուց կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել է և ընկել «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Ս. […]

̰
BACK_TO_TOP