20:31 23.02.2019
Փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը: Ներկա էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն էին: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար հնարավորություն և կամք […]
20:16 23.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփել է Վանաձորում անցկացված «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողովի աշխատանքները և այն բովանդակային առումով կայացած համարել: «Սա իսկապես նոր նշաձող է: Այս գաղափարը պետք է շարունակվի մյուս բոլոր մարզերում: Ներկա մարզպետները տեսան, որ այս նշաձողից պակաս հաջորդ միջոցառումները պետք է չլինեն»,- ասել է վարչապետը և շնորհակալություն հայտնել համաժողովի բոլոր […]
11:00 23.02.2019
ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին` խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։ Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլն այս նոմինացիայում անգերազանցելի է։ Որոշեք […]
10:59 23.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հետընտրական կրքերը չեն հանդարտվել: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին այնտեղ տեղի էին ունեցել ՏԻՄ ընտրություններ: Պարտված թեկնածուն՝ Նորիկ Հայրապետյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ ձայների վերահաշվարկի արդյունքում ուշագրավ փաստեր են բացահայտվել. քվեաթերթիկներից երկուսի վրա արյան հետքեր են եղել: «Կային երկու հոգի, որոնք գտնվում էին ՌԴ-ում, բայց […]
10:46 23.02.2019
«Ինձ արգելել են հանդիպել կալանավորին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Տևական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին և մերժում էի ստանում, որովհետև դատավոր Բեկթաշյանը արգելանք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի […]
10:32 23.02.2019
Փետրվարի 22-ին` ժամը 23:42-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, բախվել են «Opel Astra G» մակնիշի 35CS953 պետհամարանիշի (վարորդ՝ […]
10:30 23.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
10:19 23.02.2019
Ռուսաստանում փետրվարի 23-ը նշվում է որպես «Հայրենիքի պաշտպանի օր»: Սովորության համաձայն՝ այն նշում են նաև Հայաստանում: SHANTNEWS-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Հաղթանակ» զբոսայգում հավաքվել են Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչներ։ Ներկաները ծաղիկներ են խոնարհում Անհայտ զինվորի հուշաքարին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին, որից […]
10:10 23.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում նշանակվելու է ԱԱԾ տնօրենի տեղակալ: Նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց՝ ճիշտ են արդյոք այդ տեղեկությունները: «Այդ լուրերը իրականության հետ կապ չունեն։ Բայց ասեմ, որ Գևորգ Կոստանյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, բավականին […]
09:57 23.02.2019
Փետրվարի 23-ին` ժամը 03:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Պ., ծնված 1988 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, […]
09:45 23.02.2019
«Փաստ» թերթը գրում է. «Մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը իշխանությունները չեն պատրաստվում շատ խոսել Ռոբերտ Քոչարյանի դատական պրոցեսից: Այդ մասին, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, իր մոտեցումները մարտի 1-ի երթի ժամանակ կներկայացնի Նիկոլ Փաշինյանը: Մեր աղբյուրների պնդմամբ՝ արդեն կա քաղաքական որոշում, որ Քոչարյանի գործով դատական վերջին նիստերը անցկացվեն բաց՝ հասանելի հանրությանը, որպեսզի խուսափեն ավելորդ ինտրիգներից: Թերթը […]
09:41 23.02.2019
Ամերիկացի միլիարդատեր, SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հիպոտեկային վարկ է վերցրել անշարժ գույք՝ մի քանի տուն ու հողամաս գնելու համար։ Մի քանի վարկերի միացյալ չափը 61 միլիոն դոլար է։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան Bloomberg լրատվամիջոցի աղբյուրներից։Վարկի մի մասը, ընդ որում, վերցվում է նախկինում վերցված վարկը փակելու համար։ Դեռ 2012 թվականին տուն […]
09:30 23.02.2019
Փետրվարի 23-ին՝ ժամը 21:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջին կասկածելի պահվածքով քաղաքացի կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քաղաքացի Ա. Բ.-ն գտնվում է ոչ սթափ վիճակում և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից: Փրկարարներն ու ոստիկանները […]
09:22 23.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է․ «Փետրվարի 17-ին Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, որոնց արդյունքում հաղթող ճանաչվեց նոյեմբերին գյուղապետի պաշտոնից հրաժարական ներկայացրած, սակայն կրկին թեկնածությունն առաջադրած Արթուր Մանուկյանը: Ըստ համագյուղացիների՝ Մանուկյանը հաղթանակի էր հասել ընտրակաշառք բաժանելու միջոցով, որը չէր կանխվել ո՛չ իրավապահների, ո՛չ մարզպետարանի կողմից: Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, սակայն Մանուկյանը այդպես էլ […]
09:10 23.02.2019
Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն: I want to add my support for this initiative that aims to help the people of Venezuela, who are suffering one of the worst crises in their […]
08:59 23.02.2019
Ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի ծառայողները, ձեռնարկելով տարաբնույթ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բացահայտել են Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում» տեղի ունեցած ապօրինություններ։ Նախնական տվյալներով՝ մարզադպրոցի ուսմասվարը տարիներ շարունակ սաներից մրցույթներից վաստակած պարգևավճարներից որոշակի գումար է վերցրել։ Բացի այդ, պարզվել է նաև, որ հաստատության տնօրենը Ստեփանակերտում անցկացված մրցաշարին մասնակցելու համար Վանաձորի քաղաքապետարան է ներկայացրել 25 մարզիկի նախահաշիվ, սակայն […]
08:28 23.02.2019
Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսության ապահովագրական համակարգ կներդրվի։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ Կառավարությունը կսուբսիդավորի ապահովագրական գումարի կեսը, ինչի համար պետբյուջեից հատկացվել է մոտ 500 մլն դրամ։
08:15 23.02.2019
Փետրվարի 22-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանն ընդունեց «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելության ներկայացուցիչներին: Արկադի Բալյանը շնորհակալություն հայտնեց այցի համար և բարձր գնահատեց վերջին 30 տարիների ընթացքում միության գործունեությունը Հայատանի Հանրապետությունում: «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունն իր գործունեությունը մեր երկրում իրականացնում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր: Միությունն ավարտում է հայաստանյան […]
01:00 23.02.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ին` ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության […]
23:57 22.02.2019
Փետրվարի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:05-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel Astra մակնիշի 34 ՏP 660 համարանիշի և BMW-ն մակնիշի 35 VV 046 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, ավտոմեքենաներն էլ […]
23:29 22.02.2019
ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ հիմնադրել են «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը։ «Հարգելի գործընկերներ, խոստմանս համապատասխան՝ ներկայացնում եմ իմ հետագա հասարակական գործունեության մանրամասները։ Գործընկերոջս՝ տաղանդավոր իրավաբան, ի.գ.թ. փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ հիմնադրել ենք «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների […]
23:15 22.02.2019
Պեմոն ցեղի հնդկացիները Վենեսուելայում՝ Բրազիլիայի սահմանի մոտ, պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին։ Այս մասին Twitter -ում հայտարարել է Ազգային ասամբլեայի պատգամավոր Ամերիկո դե Գրասիան։ «Կումարակապայեում մահացել է ևս մեկ պեմոն (ցեղի ներկայացուցիչ), ևս 3-ը ծանր վիճակում են։ Տեղի բնակիչները պատանդ են վերցրել հրամանատարին՝ Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին»,- հայտարարել է դե Գրասիան։ Ավելի […]
22:28 22.02.2019
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ բեռնված 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության դեղորայքի և պարագաների 500 հավաքածուով, ժամանել է Վենեսուելայի սահման: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից և վայրէջք կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում, որը գտնվում է սահմանից 215 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, 51 տոննա բրնձով և շաքարավազով […]
21:56 22.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Ողջունելով հոգևոր պետերին՝ նախագահ Սարգսյանը նշել է. «Մեր եկեղեցին բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ծրագրեր ունի, հսկայական անելիք, և այդ անելիքները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, և թե՛ Արցախում»: Նախագահը պատրաստակամություն է հայտնել […]
21:26 22.02.2019
Ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Սարդարապատ գյուղի բնակչուհի 36-ամյա Թեհմինե Մանուկյանը։ «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենq դիմել Մաշտոցի կամ մոտակա մեկ այլ բաժին, կամ զանգահարել` 1 02, (098) 37 00 55, (010) 32 02 02 հեռախոսահամարներով»,- նշում են ոստիկանությունից։
21:12 22.02.2019
Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մաչեյ Լանգի (Maciej Lang) հետ (պատասխանատու է տնտեսական դիվանագիտության, զարգացման համագործակցության, Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի քաղաքականության համար)։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում նախատեսվող փոխադարձ այցերի օրակարգի ձևավորման […]
20:47 22.02.2019
Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին հանդիպել է Լաս Վեգասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը ներկա են եղել Լաս Վեգասում ՀՀ պատվավոր հյուպատոս Ադրուշան (Էնդի) Արմենյանը, Լաս Վեգասի […]
20:32 22.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ […]
00:54 22.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 23-ին նախատեսվող հումանիտար օգնությունից առաջ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը: «Փետրվարի 21-ին ամբողջովին կփակվի Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը՝ մինչև նոր հայտարարությունը»,- Մադուրոյի ելույթը հեռարձակվել է Periscope-ի եթերում: Մադուրոն չի բացառել Կոլումբիայի հետ սահմանի փակումը: Ավելի վաղ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն խոստացել է, որ հումանիտար օգնությունը երկիր […]
00:36 22.02.2019
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհանները և մտել տուն, խառնել տան իրերը: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված հասցե է ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը: Ոստիկանները […]