10:13 19.02.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքերի հանգամանքներն […]
10:03 19.02.2019
Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայող և հայտնել, որ «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, կալանավոր 1974 թ. ծնված Հայկ Գալստյանը: Մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է […]
09:50 19.02.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 34 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 24.979.721 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 9-ի վերաբերյալ նշանակվել է 920.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից: Բուսական աշխարհի […]
09:37 19.02.2019
2018թ․ մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալները 2017թ․ համեմատ ավելացել են 77 տոկոսով (2018թ՝ 1.1 մլրդ դրամ)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «2018թ․ հագուստի արտադրության ծավալները 2017թ․ համեմատ ավելացել են շուրջ 41 տոկոսով (2018թ՝ 22.4 մլրդ դրամ)։ Ոլորտը տնտեսական […]
00:53 19.02.2019
Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը մեկնել է Ադրբեջան, որտեղ անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ «Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է։ Անշուշտ, ցանկացած հարթակում ես և գործընկերներս օրակարգ ենք բերում այդ հարցը և մեր աջակցությունը հայտնում Ադրբեջանի արդար գործին։ Մենք, այդ թվում նաև […]
23:30 18.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Գեմաֆին Գասպարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Գեմաֆին Գասպարյանը 2001-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր): 2007-2009 թթ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային […]
22:52 18.02.2019
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն: Լրատվամիջոցը գրում է, որ Դաշնային դատարանը փետրվարի 18-ին հրապարակված որոշմամբ մերժել է Ժնևի որոշ բնակիչների բողոքը, ովքեր նշում էին, թե «հուշարձանի կանգնեցումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա […]
22:40 18.02.2019
Այսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 19:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 XS 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դարակերտ գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից […]
21:55 18.02.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի բացման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է խորհրդարանի դերակատարությունը ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում և ողջունել 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի նիստերին մասնակցության առավել ընդգրկուն կազմը, որը […]
21:00 18.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի, Վայքի, Սիսիանի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է: Վարդենյաց լեռնանցքը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս […]
10:15 18.02.2019
Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը: Նա ստացել է՝ 1719 ձայն, Կարեն Մկրտչյանը՝ 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 824 ձայն, Գևորգ Սիմոնյանը՝ 591, Արսեն Ամիրխանյանը՝ 525 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսիկ Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273: Վարդենիսում պարտված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահան Զարոյանի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել, այնուհետև Վահան Զարոյանի […]
10:07 18.02.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի […]
09:52 18.02.2019
Արարատի Ուրցաձոր համայնքի համայնքապետի ընտրություններում հաղթել է նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը: Նա հրաժարական էր տվել 2018-ի հոկտեմբերին բողոքի ակցիաներից հետո։ ԿԸՀ-ից ստացված նախնական արդյունքներով՝ Անդրեասյանը հավաքել է 911 ձայն, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն: Համայնքապետի թեկնածու Անդրանիկ Կարապետյանն ստացել է 108, Անդրանիկ Մխիթարյանը՝ 37, Սամվել Սիմոնյանը՝ 386 ձայն:
23:36 17.02.2019
Փետրվարի 17-ին՝ ժամը 19:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 89 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ս. Թ.-ն (ծնված 1990 թ.) «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լ. Կ.-ին (ծնված 1951 […]
23:18 17.02.2019
Փետրվարի 17-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքներից հետո Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։
22:33 17.02.2019
Փետրվարի 17-ին՝ ժամը 20:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 49 շենքի 1-ին մուտքի 3-րդ և 4-րդ հարկերի միջանկյալ հատվածում գտնվող երեսպատման սալիկների մի մասը պոկվել և թափվել է (մոտ 0.4 քմ), իսկ մյուս մասը՝ թուլացել և կախվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից […]
22:16 17.02.2019
Հանրապետության տարածքում փետրվարի 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի, 19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը, 19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 17-ի և 18-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում փետրվարի 16-ին […]
23:23 16.02.2019
Փետրվարի 16-ին Մյունխենում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի իր գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ: Հանդիպման օրակարգում էին փոխադարձ բարձաստիճան այցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվեց առևտրատնտեսական և գործարար կապերի աշխուժացման, ինչպես նաև մշակութային համագործակցության խթանման կարևորությունը։ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ կառավարության զարգացման օրակարգի […]
23:00 16.02.2019
Մյունխենում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Մինչ Մյունխեն Մեկնելը չէր բացառվում Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հնարավոր հանդիպումը: Բացի դրանից՝ վերջին օրերին Ադրբեջանի նախագահը հայտարարություն էր արել՝ ընդգծված ռազմատենչ հռետորաբանությամբ: Այս և այլ հարցերի մասին ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանություն է տվել Մյունխենում՝ պատասխանելով նաև «Շանթ» ՀԸ-ի թղթակցի հարցերին: Մանրամասները՝ […]
21:51 16.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։ Զրուցակիցները խոսել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։ «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ը ստեղծվել է 1940 թվականին՝ Ռոքֆելեր ընտանիքի անդամների կողմից։ Հիմնադրումից ի վեր այն մշտապես աջակցել […]
21:16 16.02.2019
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել զինվորների պարգևատրում: Սուրբ Սարգսի տոնը խորհրդանշող նվերներ, զարդաքանդակներ, խաչեր ու դրամական պարգևներ են հանձնվել սահմանային գծում մարտական հերթապահություն իրականացնող մի շարք զինծառայողների: Միջոցառումն ավարտվել է ավանդական խաչերթով: Մասնակիցները շարժվել են դեպի Սիրահարների այգի: Մանրամասները՝ տեսանյութում։
21:09 16.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը: Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը և Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը, ինչպես նաև գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի […]
20:48 16.02.2019
Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ ճանաչված նկարիչ, արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի ցուցահանդեսը: Ներկաները հնարավորություն ունեցան հիանալ հեղինակի գեղանկարներով, կոլաժներով, գրաֆիկայով, պղնձե փորագիր աշխատանքներով։ Հայարտուն կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը ներկայացրեց գեղանկարչի անցած ճանապարհը և ստեղծագործական հաջողությունները։ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին […]
20:13 16.02.2019
Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սուդանի Հանրապետության իր գործընկերոջ` Մոհամմեդ Ահմեդ ալ-Դիրդիրիի հետ: Հայաստանի և Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման հեռանկարների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը որպես գերակա ուղղություններ առանձնացրեց ստեղծարար կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ այդ առումով ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու փորձի փոխանակմանն […]
19:26 16.02.2019
Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները: Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորեցին կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ […]
19:10 16.02.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Վայքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
17:41 16.02.2019
Մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Զոհրաբ […]
17:28 16.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, նրանք խոսել են տարբեր ոլորտներում ռազմավարական համագործակցության ընդլայնման, սննդի արդյունաբերության և ջրային պաշարների արդյունավետ կառավարման հարցերի մասին։ Արմեն Սարգսյանը […]