TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Օրակարգում՝ Արցախի հարց, գազի գին. «168 ժամ»

11:00 22.12.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից: Ինչևէ: ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա, մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակի պարագայում, […]

̰
Վարդենիսը՝ առանց ղեկավարի. մի քանի օրում՝ մի քանի ԺՊ. «Ժամանակ»

10:31 22.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նախկին քաղաքապետի՝ երկրից հեռանալուց հետո քաղաքը մնացել է առանց ղեկավարի: Սակայն զավեշտն այն չէ, որ քաղաքապետը փախել է քաղաքից, այլ այն, որ մի քանի օրվա ընթացքում մի քանի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվում: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սասուն Միքայելյանի մտերիմը, […]

̰
Աշտարակի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր

10:23 22.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր: Սիսիանի և Թալինի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Կապանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս […]

̰
Տնտեսական հեղափոխությո՞ւն, թե՞ սնանկացման կանխարգելում․ «168 ժամ»

10:10 22.12.2018

«168 ժամ» թերթը գրում է. «Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաև ընդգծել է. «Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ […]

̰
Սերժ Թանկյանը Թավշյա հեղափոխության մասին ֆիլմ կնկարահանի

09:58 22.12.2018

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մտադիր է ընկերների հետ ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։ «Այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ The Economist-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ Թավշյա հեղափոխության և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։ Մի քանի լավ ընկերների հետ մտադիր […]

̰
Ո՞վ կփոխարինի Աշոտյանին Բժշկականի խորհրդի նախագահի պաշտոնում․  «Հրապարակ»

09:45 22.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը մեզ ասել էր, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու և նոր կազմ են ընտրելու։ Մենք տեղեկացանք, որ առաջիններից մեկը նիստ է անելու Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է […]

̰
Կատալոնիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 62 մարդ է տուժել

09:32 22.12.2018

Կատալոնիայում իսպանական կառավարության դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ 62 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկանության 35 աշխատակից: Life.ru-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 40 հազար մարդ: Ընդ որում, իրավապահները ձերբակալել են 13 ցուցարարի: Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհներ են փակում Բարսելոնում: Նրանք բողոքի ցույցեր են անում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստ անցկացնելու դեմ: Նրանց […]

̰
Նոր բացահայտում. խոշոր չափերով դիզվառելիք է յուրացվել, ինչից տուժել են իրավապահները. «Ժողովուրդ»

09:20 22.12.2018

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործեր են հարուցվել` իրավապահ համակարգում դիզվառելիքի յուրացումների հետ կապված: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի մի շարք աշխատակիցներ բողոք են ներկայացրել` պնդելով, թե դիզվառելիքը, որ պետք է տրվեր մարզեր գործուղումների, նաև Երևանում ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղաշարժվելու համար, իրականում չի տրամադրվել: Ու հիմա քրեական գործ է հարուցվել պարզելու […]

̰
Երկրաշարժից հետո Կամչատկայում մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

09:05 22.12.2018

Կամչատկայի ափերին 3.8-4.2 մագնիտուդով մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի պաշտոնական կայքում։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3.8, 4.0 և 4.2 մագնիտուդով: Ցնցումների էպիկենտրոնները գտնվել են 88 կմ, 85 կմ և 65 կմ խորությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Կամչատկայի ափերի մոտ […]

̰
Հրահանգված է գազի թեմայով առավելագույնս լուռ մնալ. «Փաստ»

08:53 22.12.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են: Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաև կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որևէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս […]

̰
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

08:40 22.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]

̰
Վթար Ամիրյան փողոցում

08:29 22.12.2018

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկրարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» (վարորդը՝ Ա. Թ.) և «Nissan Tiida» […]

̰
Էջմիածնի մուտքի մոտ բողոքի ակցիա է իրականացվում Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու դեմ

01:00 22.12.2018

Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ, ի նշան բողոքի, 200-ից ավելի քաղաքացիներ փակել են գլխավոր ճանապարհը և պարզաբանում են պահանջում իշխանություներից, թե ինչի համար են գրավով ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներն ասում էին. «Մենք պարզաբանում ենք պահանջում ու թող գան մեզ ասեն, թե ինչի համար այսպես եղավ»: Ավելի […]

̰
Երևանում վթարի հետևանքով մեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի

00:46 22.12.2018

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 22-ամյա Արեգ Թամազյանն իր վարած BMW մակնիշի 62 ZZ622 համարանիշի ավտոմեքենայով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan Pathfinder մակնիշի 60 RR 808 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 ZO 012 համարանիշի ավտոմեքենաներին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար

00:14 22.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]

̰
Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

23:40 21.12.2018

Դատարանն այսօր 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ «Ազատության» հաղորդմամբ՝ րոպեներ առաջ նա դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքից, հարցերին չպատասխանեց, միայն ասաց, որ «շատ լավ է»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու […]

̰
Անապահով ընտանիքների երեխաները դպրոցներում խոսող գրքերից կօգտվեն սարքավորումների բանկերի միջոցով

23:12 21.12.2018

Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Մենք հիմա պետք է բանակցենք մի շարք հայտնի ընկերությունների հետ ու դիմենք նաև դրամաշնորհների, որի արդյունքում մենք կունենանք նման սարքերի բանկեր դպրոցներում, ուդասի ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, դպրոցը դրանք կտրամադրի այն երեխաներին, որոնք այդ սարքերը չեն ունենա: Հիմա սմարթֆոնները բավական տարածված են նաև մարզերում ապրող երեխաների շրջանում, բայց բոլոր նրանք, ովքեր դրա կարիքը կունենան, այդ բանկերի միջոցով դրանք կկիրառեն»,- ասաց Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դպրոցներում առաջին խոսող գիրքը կհայտնվի արդեն գարնանը: «Գարնանը կունենանք պիլոտային մեկ դասագիրք, արդյունավետության դեպքում արդեն մյուս դասագրքերը կլինեն խոսող: Մենք, իհարկե, կանենք առավելագույնը, որպեսզի տարրական դպրոցում զերծ մնանք սարքերի օգտագործման անհրաժեշտությունից […]

̰
Ինքնասպանության փորձը կանխվել է

22:57 21.12.2018

Դեկտեմբերի 21-ին` ժամը 19:11-ին, քաղաքացին զանգել է «911» ծառայություն և հայտնել, որ ինքն ունի հոգեբանական խորհրդատվության կարիք: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվում է Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, և փորձում է մտնել եկեղեցի` ինքնասպանություն գործելու նպատակով: Դեպքի վայր […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ներկա է գտնվել գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը

22:41 21.12.2018

Երևանում տեղի է ունեցել Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ:

̰
Լրագրողական կազմակերպությունները պահանջով դիմել են ՀՌԱՀ-ին

22:26 21.12.2018

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ կապված ՀՌԱՀ-ի հայտարարության հետ։ «Դեկտեմբերի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է արտահայտել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» հաղորդումներում որոշ դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նշվում է, որ հանրային շահերի բազմազանության, գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառության ապահովման պարտավորությանը հակառակ՝ լրատվամիջոցը թիրախավորել է քաղաքական ուժերից մեկին […]

̰
ՀՅԴ-ն կոչ է անում վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառության մեջ դրած օրենքի նախագիծը

21:59 21.12.2018

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ` նախարարությունների օպտիմալացման ծրագրի վերաբերյալ․ «Հ. Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը,  խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ: Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և […]

̰
100-ամյա Մարուսյա տատիկը նոր անձնագիր ստացավ

21:24 21.12.2018

Դեկտեմբերի 21-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։ Անձնագրայինի աշխատակիցները ողջունելով տատիկին` հայտնեցին այցի նպատակը։ Նա իր ձեռքով ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը։ Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնեց անձնագիրն ու առողջություն մաղթեց։ Ջերմ զրույցի ընթացքում մեկ դար ապրած […]

̰
Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

21:09 21.12.2018

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր երեկոյան որոշել է փոխել ԱԺ պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը որոշել է կիրառել գրավը՝ 25 մլն դրամի չափով: Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: […]

̰
Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

20:58 21.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սիսիանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

̰
Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում

09:50 21.12.2018

Մշակույթի նախարարության աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նախարարության շենքի մոտ: Նրանք բողոքում են կառավարության մտադրության դեմ, որով նախատեսվում է լուծարել մշակույթի նախարարությունը: Նախարարության աշխատակիցները խնդիրը չեն անձնավորում, և ընդդիմանալու միտումը ամենևին էլ աշխատանքը կորցնելու մտավախությունից չէ: Նրանք դեմ են քաղաքական դիրքորոշմանը, և ընդգծում են, որ մշակույթը մշտապես եղել է մեր երկրի այցեքարտը, և […]

̰
Արցախի խորհրդարանն ավարտեց 8-րդ նստաշրջանի աշխատանքները

00:55 21.12.2018

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը, որին ներկա են եղել Կառավարության ներկայացուցիչները՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնագիտական օրը՝ մաղթելով հաջողություն բարդ ու […]

̰
ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը․ Հրանտ Բագրատյան

00:49 21.12.2018

«ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Ըստ այդմ տնտեսական աճը կազմել է 5.7%։ Օգոստոս-նոյեմբերին տնտեսական աճի տեմպը գահավիժում է։ Հիշեցնենք, որ 2017-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին (այսինքն՝ մինչև հեղափոխությունը)՝ 9.7%։ Վատացել է նաև տնտեսության կառուցվածքը։ Շատ արագորեն բարձրանում է ծառայությունների ոլորտը (աճ՝ 18.4%) ու հատկապես […]

̰
Մոգերինիին կոչ են արել «հետ պահել» ԵՄ քաղաքացիներին Արցախ այցելելուց

00:41 21.12.2018

Եվրախորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Աննա Ֆոտիգան (Լեհաստան) ուղերձ է հղել Եվրամիության դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին՝ կապված դեպի Արցախ ԵՄ քաղաքացիների հաճախակի այցելությունների հետ: «Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ եվրապատգամավորի ուղերձում ասվում է, որ եվրոպական երկրների քաղաքացիներն սկսել են հաճախակի այցելել Լեռնային Ղարաբաղ, որի պատճառով հայտնվում են Ադրբեջանի «անցանկալի անձանց» […]

̰
Տիկին Լառայի որդին Արցախյան պատերազմում զոհված տղաներից է՝ «Նիկոլ Դուման» ջոկատի «Արջը»․ Սերգեյ Մանվելյան

23:29 20.12.2018

«Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի էջում քիչ առաջ մի նկար տեսա, որն արվել էր 4-րդ գյուղի տուն-ինտերնատ կատարած այցից: Նկարում պատկերված է Լառան, ում ԱՄՆ-ից ժամանած ասմունքող Նունե Ավետիսյանն ու ես այցելել էինք դեռևս 4 տարի առաջ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերգեյ Մանվելյանը։ «Ինտերնատում բոլորը նրան «բաբո» էին անվանում, իսկ Նունեն, հիացած նրա […]

̰
Լիլիթ Մկրտչյանը շախմատի Շարժայի մրցաշարն ավարտեց առանց պարտության

23:00 20.12.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացված շախմատի Շարժայի կանանց գավաթի 9-րդ խաղարկությանը մասնակցած հայաստանցի 3 շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Նա 120 մասնակիցների մեջ զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ 9 հնարավորից վաստակած 6․5 միավորով: Նա արժանացավ 600 դոլար դրամական պարգևի: Մրցաշարին Լիլիթը 4 հաղթանակ է ունեցել, 5 պարտիա ավարտել է ոչ-ոքի, պարտություն չի ունեցել: Մրցաշարի հաղթող […]

̰
BACK_TO_TOP