21:47 20.12.2018
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ «Վերջերս քննարկվում է Լավրովի […]
21:34 20.12.2018
Մեր առաջին, բայց ոչ վերջին արդարացման դատավճիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հետաքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը «Վերաքննիչ դատարանն այսօր բեկանեց 13 տարվա դատավճիռ, որով Մհերին մեղավոր էին ճանաչել փախուստի նախապատրաստության մեջ՝ առանց հանցակազմի: Մհերն այսօր անմեղ ճանաչվեց այս գործով ու ձեռք բերեց արդարացվածի կարգավիճակ: Վստահ եմ՝ նույն կերպ նա արդարացվելու է նաև […]
20:53 20.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում […]
09:41 20.12.2018
Ազգային ժողովի երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը։
23:54 19.12.2018
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում են թույլ տեղումներ և […]
22:58 19.12.2018
Անգլիայի Լիգայի Գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում կկայանա «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպումը: Լոնդոնյան ակումբը խաղադաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․ Չեխ, Մայթլենդ-Նայլս, Սոկրատիս, Ժակա, Մոնրեալ, Տորեյրա, Գենդուզի, Մխիթարյան, Ռեմսի, Իվոբի Օբամեյանգ։ Խաղը կկայանա այսօր՝ ժամը 23:45-ին։
22:44 19.12.2018
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ վայր չի դնելու պատգամավորական մանդատն ու լինելու է յոթերորդ գումարման խորհրդարանում: «Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար»,- ասաց նա: Հարցին, թե արդյո՞ք այլևս սփյուռքի նախարարություն չի լինելու, ընդգծեց, որ վերջնական որոշում դեռ չկա: Հիշեցնենք, որ «Իմ […]
22:27 19.12.2018
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որի թեկնածությունը դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» դաշինքի նիստի ժամանակ որոշում է կայացվել առաջադրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, «Մարիոթ» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նիստի ավարտից հետո, պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, հայտնել է, որ իր ցանկությունն է լինել օրենսդիրում։ «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում: Մենք խոսել ենք, քննարկում է եղել: Այո, […]
22:16 19.12.2018
«Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ գործադիր մարմնին վերաբերող հարցեր այսօր չեն քննարկվել: «Քննարկվել են Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների, «Իմ քայլը»-դաշինքի խմբակցության ղեկավարի, ինչպես նաև հանձնաժողովի նախագահների հարցերը»,- ասաց Ավինյանը: Նա չցանկացավ հայտնել, թե որ պաշտոնում է իրեն տեսնում: Ավինյանն անդրադարձավ հայտնի տեսանյութին, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ խոսում է Արշակ Կարապետյանի մասին, որը Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակվեց: «Տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող […]
21:51 19.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
21:35 19.12.2018
«Իմ քայլը» դաշինքը ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները։ Խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուն Լիլիթ Մակունցն է, քարտուղարինը՝ Հակոբ Սիմիդյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: «Առաջարկվել են նաև հանձնաժողովների նախագահների թեկնածությունները, կարելի է ասել՝ ընդունվել են այս բոլոր առաջարկները: Վերջում տեղի է ունեցել քվեարկություն, և ընդունվել է վարչության որոշումը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
21:30 19.12.2018
Դեկտեմբերի 19-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Խորհրդարանի նախագահը շնորհավորել է կուսակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում ցուցաբերած արդյունքների առթիվ և կարևորել ԼՀԿ պատվիրակության […]
21:07 19.12.2018
Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ […]
09:49 19.12.2018
ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը ուղիղ տեսակապով անդրադարձել է Բաքվից ստացվող հայտարարություններին․ «Բաքվից շարունակում են ստացվել սենսացիոն հայտարարություններ՝ ամենաբարձր մակարդակով: Լայվերի սիրահար մեր իշխանությունը լռում է: Ի՞նչ նախիջևանյան օպերացիա, ի՞նչ 11 000 հեկտար, ի՞նչ փոխըմբռնում, էս ի՞նչ հաշիվ ա …»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ընդունելության ժամանակ հայտարարել է, […]
01:02 19.12.2018
Բրիտանական The Economist հեղինակավոր պարբերականը Հայաստանը «Տարվա երկիր» է ճանաչել: Այս պատվավոր տիտղոսին պարբերականն արժանացնում է տարվա ընթացքում տվյալ երկրի գրանցած առաջընթացի համար և, ըստ պարբերականի, վերջին 12 ամիսների ընթացքում առաջընթաց է գրանցել Հայաստանը։ «Նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց շրջանցել իր ժամկետի ավարտը՝ ինքն իրեն դարձնելով գործադիր ղեկավար: Փողոցները լցվեցին բողոքի ակցիաներով: Նիկոլ Փաշինյանը՝ խարիզմատիկ և […]
00:41 19.12.2018
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի վերջնամասում գտնվող շրջանցիկ կամրջից պարանով կախված է միջին տարիքի տղամարդ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իջեցրել են կամրջից կախված Մ. Մ.-ի (ծնված 1980 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:
23:13 18.12.2018
«ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։ 2016-ի ապրիլին այդքան զոհերի թիվ մեկ պատասխանատու զինվորականն է։ Նա պիտի պատժվեր, նրան ընդամենն ազատեցին զբաղեցրած պաշտոնից։ Տարբեր ուղղություններով ադրբեջանական զինուժը գրոհ էր նախաձեռնել և ոչ մի հետախուզական տվյալ չկար։ Իսկ հիմա նա նորից ձիու վրա է, խելագարվելիք է»,- այս մասին […]
21:25 18.12.2018
Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը հունվարի 1-ից կստանձնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը: Մելենդեսը համակարգելու է ինչպես Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների աշխատանքը, այնպես էլ մշակելու է մանկապատանեկան ֆուտբոլի, կանանց ֆուտբոլի և ֆուտզալի զարգացման ծրագրային քաղաքականությունը: Մելենդեսի տեխնիկական անձնակազմում կընդգրկվեն նաև երկու իսպանացի մասնագետներ, որոնցից մեկը պատասխանատու կլինի մարզչական կրթության համակարգի, իսկ մյուսը՝ մանկապատանեկան թիմերի […]
21:13 18.12.2018
«Սիրելի «Արմենպրեսականներ», Ջերմորեն շնորհավորում եմ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 100-րդ տարեդարձի առթիվ: Գործակալությունը մեկդարյա գործունեությամբ իր ուրույն տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ: Գործակալության հարուստ արխիվային նյութերում պահպանվում են մեր երեք հանրապետությունների կյանքում տեղի ունեցած գրեթե բոլոր կարևորագույն իրադարձություններին վերաբերող տեղեկատվություններ ու լուսանկարներ, որոնք մեր երկրի վավերագրական ժառանգության կարևոր մասն են: Արժևորելով «Արմենպրես»-ի անցած […]
09:48 18.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ […]
09:37 18.12.2018
«Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում «Հանրապետական» կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել: Երեկ մենք տեղեկացանք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ […]
00:58 18.12.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակային բանավեճի հրավերը մերժելու վերաբերյալ։ «Հենց նոր «Ազատության» ուղիղ եթերում Խորհրդարանում վերջին՝ երրորդ տեղը զբաղեցրած քաղաքական ուժի ուժասպառ ղեկավար Էդմոն Մարուքյանն ուղղակիորեն մերժեց ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԲԱՆԱՎԵՃԻ իմ առաջարկը… Ու գիտեք՞ ինչ հիմնավորմամբ. թե ինչ-որ քաղաքական ուժի որերորդ […]
00:47 18.12.2018
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել է ձորը (մոտ 120 մ), ինչի հետևանքով 3 տուժած […]
00:26 18.12.2018
Ռուսաստանի ԱԳ նախարար Ս.Լավրովը նախօրեին հայտնել է, որ Երևանն ու Մոսկվան ավարտում են Հայաստանում «օտարերկրյա զինվորականների բացակայությունը երաշխավորող փաստաթղթի պատրաստման գործընթացը»: Ըստ Լավրովի՝ այն կերաշխավորի թափանցիկությունը վտանգների և ռիսկերի տեսանկյունից՝ բնականաբար ՌԴ համար։ Ազգային առաջընթաց կուսակցությունը հայտնում է իր մտահոգությունն և անհանգստությունը նշված հայտարարության մասին՝ մասնավորապես հետևյալ հարցերի կապակցությամբ՝ 1. Ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները նման […]
00:06 18.12.2018
Կախեթիում դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Դավիթ Կիրկիտաձեին: Կիրկիտաձեի հետ միասին եղել է նաև կուսակցության ևս մեկ առաջնորդ Նիկա Մելիան: Կուսակցության առաջնորդներին պետական անվտանգության աշխատակիցները հետևել են, երբ նրանք գնում էին տեսակցելու երեկ Թելավիում ոստիկանների հետ բախումների ընթացքում վիրավորված համակիրներին։ «Ալիք Մեդիա»-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է […]
23:50 17.12.2018
Ծանր բանակցությունների արդյունքում հաջողվել է Հայաստան հրավիրել լեգենդար ֆուտբոլային մասնագետի, ում անունը կհրապարակվի 2019թ. հունվարի 6-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանը։ «Ներկայիս ֆուտբոլային մի շարք աստղեր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ համարվում են նրա սաները: Նա համաձայնել է մշտական բնակություն հաստատել Հայաստանում և մարզել մեր մարզիչներին, գրել ֆուտբոլի […]
23:40 17.12.2018
Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ-ռուսական փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում մասնավորապես նշվել է, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական արդյունավետ համագործակցության ցայտուն օրինակ է հանդիսանում Հայաստանում գործող Հայ-ռուսական մարդասիրական […]
23:29 17.12.2018
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խոսել է ՀՖՖ-ում իր գործառույթների մասին։ Նա այժմ ՀՖՖ-ի սկաուտինգի բաժնի պետն է։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:36 17.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները […]
22:24 17.12.2018
Դեկտեմբերի 17-ին` ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գազի բալոնից արտահոսքից բնակարաններից մեկում տեղի է ունեցել կուտակված […]