22:12 25.12.2018
«Մնում եմ իմ կարծիքին․ Ադրբեջանը ուզում է ստիպել Երևանին խոսալ ու այդ հայկական տեքստի արդյունքով Երևանի մեղքով տապալված (իրականում գոյություն չունեցող կողմերի մերձեցման ) գործընթացը համարել փակված, ինչը թույլ կտա Բաքվին «ջրել» Մոսկվային տրված խոստումները ու վերադառնալ սիրված ուժային դաշտը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Հայկ Բալանյանը։ «Բաքուն չի մտնելու ոչ ԵվրաԱզես, […]
21:59 25.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք և տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական […]
21:51 25.12.2018
Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններն ավարտել են: Զրույցը տևել է գրեթե 4 ժամ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Պուտինը հանդիպման սկզբում առաջարկել է բազմաստիճան ձևաչափ: «Ես առաջարկում եմ նման կարգավորում. մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, այնուհետև պատվիրակություններին շփվելու հնարավորություն կտանք, իսկ Ձեզ այնուհետև ցանկանում եմ առանձին հրավիրել նախաամանորյա աշխատանքային ճաշի»,- ասել է Պուտինը՝ դիմելով Լուկաշենկոյին: Ողջույնի խոսքից հետո առաջնորդների զրույցը շարունակվել է փակ դռների հետևում: Բանակցությունների ավարտից հետո Պուտինը փոքր ընդմիջում է վերցրել, […]
21:30 25.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կենտրոնական բանկի և Հայաստանի բանկային համակարգի աշխատակիցներին գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ և ամենայն բարիք: Շնորհավորանքի խոսքում վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հարգարժան նախագահ, կենտրոնական բանկի հարգելի ներկայացուցիչներ, բանկային համակարգի հարգելի […]
21:05 25.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների բոլոր աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ: Իր խոսքում, վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ, Կարելի է […]
20:57 25.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության, […]
00:58 25.12.2018
Հայաստանի հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թվիթերյան իր էջում լոսսանկար է հրապարակել և կից գրառում կատարել՝ շնորհավորելով բոլոր նրանց, ովքեր այսօր տոնում են Սուրբ Ծնունդը՝ մաղթելով ամենայն բարիք։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել և այս տարի խաղադաշտ դուրս չի գա։ To all my fans who celebrate, I hope you’re all making […]
00:51 25.12.2018
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 27-28-ը սպասվում են […]
00:44 25.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սարավան-«Զանգեր» հատվածը: Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ, քաղաքներում, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում, Ամասիա և […]
23:46 24.12.2018
Բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ՝ վաղը Արմավիրի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։
23:18 24.12.2018
Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը․ «Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը: Եվ ուրեմն՝ • Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն: • Առաջին անգամ Հայաստանը […]
23:08 24.12.2018
Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքն ու նրանց արժանապատվությունը վիրավորող գրառումները, […]
21:16 24.12.2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին: Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գործարար համայնքի […]
23:59 23.12.2018
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը Թունիսում կայացած «Կանխարգելման ազգային մեխանիզմների կողմից ազատությունից զրկման վայրերում արձանագրված գերբնակեցմանն առնչվող խնդիրները. մոտեցումներ և ռազմավարություն» թեմայով համաժողին հանդես է եկել զեկույցով: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։ Համաժողովը կազմակերպվել է Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային ատյանի կողմից, որի ընթացքում […]
23:44 23.12.2018
Դեկտեմբերի 23-ին` ժամը 18:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ն., 1983 […]
23:31 23.12.2018
ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շենահանը 2019-ի հունվարի մեկից այդ պաշտոնից Ջեյմս Մեթիսի հեռանալուց հետո կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարելու, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը՝ տաղանդավոր Պատրիկ Շենահանը, հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: Պատրիկը փոխնախարարի պաշտոնում մեծ ձեռքբերումներ է ունեցել, […]
23:15 23.12.2018
Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա կղզու ափերի մոտ 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:03-ին Տիկու քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 105.8 կմ խորությամբ։ Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին ցունամի է եղել։ Նախնական վարկածով՝ ցունամին կարող էր առաջանալ ստորջրյա փլուզումից, որը կարող էր իր հերթին […]
23:01 23.12.2018
Արարատի մարզի Գինեվետ գյուղում գողություն էր կատարվել: Դեկտեմբերի 4-ի ժամը 21:30-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 8-ը, ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր գյուղի մթերային խանութի պատուհանը, հափշտակել փող, քաղցրավենիք, 600 տուփ ծախախոտ, 250 կրակայրիչ` տուժողին պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս: Ոստիկանության Արարատի բաժնում գողության մասին տեղեկացան դեկտեմբների 5-ին, ժամը 11:30-ի սահմաններում: Հաղորդումը […]
22:44 23.12.2018
Անհայտ անձինք վնասել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվել է «Իմ քայլը»։ Այն խորհրդանշում է Փաշինյանի՝ Գյումրիից սկսած քայլարշավը, որից հետո տեղի ունեցավ հեղափոխությունը: Արձանը տեղադրվել էր Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին: Սա առաջին անգամը չէ, երբ վնասում են Նիկոլ Փաշինյանի արձանը։
22:29 23.12.2018
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել: Երևանի բնակիչ Արթուր Գասոյանն իր վարած Mercedes մակնիշի 57 PQ 555 համարանիշի ավտոմեքենայով Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա Մ.Հ.-ին, 13-ամյա Ա.Չ.-ին, 15-ամյա Հ.Մ.-ին և 13-ամյա Ա.Ն.-ին: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 10 GZ 099 համարանիշի […]
22:13 23.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
00:05 23.12.2018
Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում Աբու Դաբիի ԶՍՍ մարզադաշտում կայացավ «Ռեալ»-«Ալ Այն» խաղը, որն ավարտվեց 4:1 հաշվով՝ Մադրիդի «Ռեալ»-ի հաղթանակով։ Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Լուկա Մոդրիչը: Խաղի 60-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լյորենտեն, իսկ թիմի ավագ Սերխիո Ռամոսը 79-րդ րոպեին խփեց երրորդ գոլը: Խաղի 86-րդ րոպեին «Ալ Այնը» կարողացավ կրճատել […]
23:59 22.12.2018
«Շատ, շատ ցավալի է, որ կալանավորում խափանման միջոցը հանրային գիտակցության մեջ նույնացվում է պատժի հետ, իսկ խափանման այս միջոցը փոխելը՝ պատժից ազատման կամ որ ավելի վտանգավոր է՝ անպատժելիության։ Մինչդեռ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ: Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական […]
23:03 22.12.2018
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-ի ցերեկը, 26-27-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և […]
22:35 22.12.2018
Համացանցում ընտանեկան լուսանկար է տարածվել, որում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օգնում է ընտանիքի անդամներին՝ զարդարել տոնածառը։ Նիկոլ Փաշինյանը լուսանկարում կնոջ և դուստրերի հետ կանգնած է գեղեցիկ եղևնու մոտ։
22:13 22.12.2018
Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Altezza» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի […]
21:59 22.12.2018
Դեկտեմբերի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում գողության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Քաղաքացին հայտնում էր, որ Պտղնի գյուղում գտնվող իր առանձնատնից գողություն են արել։ Տարածքային կարգով հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Օպերատիվ խումբը շտապեց Պտղնի գյուղ։ Ոստիկանները տուժողից հաղորդում վերցրին։ Նա հայտնեց, որ գյուղի Ամառանոցային թաղամասի իրենց առանձնատանը վերջին անգամ եղել են նոյեմբերի 25-ին։ […]
21:29 22.12.2018
Մանվել Գրիգորյանը Ակնալճի իր առանձնատանն է: Ոստիկանները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, հայտնել է Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանապետը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ: Նա հորդորել է առաջնորդվել միայն օրենքներով: Վալերի Օսիպյանն ասել է, որ նրանք հրապարակներում կարող են հավաքվել հազարավորներով, բայց իրավունք չունեն սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը: Ակցիայի մասնակիցներից մեկը հակադարձել է` եթե նրան առողջական խնդիրների պատճառով […]
20:59 22.12.2018
Դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց,որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել: Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել էին մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը: Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին “Մերսեդես” մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ […]
20:13 22.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին ժամը 19:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Չայնիի ոլորաններում» առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության […]